Գլուխ 7
Գլուխ 7
Արդեն առավոտ էր։ Արևի ճառագայթները իրենց ջերմությամբ տաքացնում էին գյուղը։ Առավոտյան վաղ էր։ Իզաբելը արթնացել էր։ Նա դուրս եկավ տանից։ Նա նստեց իրենց այգում կանաչ խոտերին և ասաց․
-Կարոտել էի գյուղը։ Կարտոել էի այս մաքուր օդին։ չկա ավելի գեղեցիկ վայր, քան այս գյուղը։
Բոլորը արթնացել էին արդեն։ Դանիելը եկավ այգի և ասաց․
-Լավ քնեցի՞ր։
-Նորմալ։
-Քուրս ես չեմ ուզում, որ դու ինձանից նեղանաս։ Բացի այդ ես ուզում եմ, որ իմ աչքի դիմաց լինես։ Ես անգամ չգիտեմ, թե այնտեղ նորմալ սնվում ես թե չէ։
-Դանի ամեն ինչ լավ է։ Ես ինձ քաղաքում ավելի լավ էի զգում։ Այստեղ ասես օդս չհերիքի։
-Մինչև հիմա չես կարողանու՞մ մոռանալ այն ամենը, ինչ եղավ։
-Չէ, ես ինչպես կարող եմ մոռանալ։ Ես չեմ կարող մոռանալ այդ խոսքերը, այն հայացքները, որ ինձ էին նայում ու ծիծաղում։
-Վե՛րջ, մոռացի։ Դու իմ քույրն ես և վերջ։ Դու իմ արքայադուստրն ես և ես չեմ կարող թույլ տամ, որ ինչ որ անիմաստ մարդիկ քո պատվի հետ խաղան։
-Դանի ես սոված եմ։ Արի գնանք հաց ուտենք։
-Արի, մաման էլ արդեն նախաճաշը պատրաստել է։
Իզաբելը և Դանելը մտան տուն։ Իզաբելը համբուրեց հոր այտը և ասաց․
-Կարոտել էի քեզ պապ ջան։
-Ես էլ քեզ բալես։ Նստի և մեզ հետ նախաճաշի։
Նրանք բոլորը սկսեցին նախաճաշել։
Այդ ընթացքում մինչև Իզաբելը իր ընտանիքի հետ նախաճաշում էր, Էրիկը քնած էր։ Հանկարծ Էրիկի հեռախոսին զանգ եկավ։ Էրիկը կիսաբաց աչքերով վերցրեց հեռախոսը ր ասաց․
-Լսում եմ։
-Էրիկ, խնդիրներ կան։
-Ի՞նչ խնդիրներ։
-Էրիկ այն աղջկա հետա կապված։
Էրիկը միանգամից նստեց և մահճակալին և ասաց․
-Ի՞նչ է պատահել։ Արագ խոսա՛։
-Պարզվում է, որ այդ աղջկա հայրը մեծ պարտքեր ունի։ Դու ինձ ասել էիր, որ հետևեմ այդ աղջկան գյուղում։ Հիմա պարտքատերերը եկել են և ցանկանում են տունը վերցնել նրանց ձեռքից։ Ասում են կամ տունը պետք է վերցնեն, կամ էլ Իզաբելին իրենց հետ կտանեն։
-Աչքդ վրները պահի, որ չնեղացնեն Իզաբելին, ես հենց հիմա գալիս եմ։
Էրիկը արագ սկսեց հանգնվել։ Այդ ժամանակ Անժելիկը աչքերը կիսաբաց արավ և հարցրեց․
-Ուրե՞ս գնում։
-Գործեր ունեմ։ Դու քնի։ Երեկոյան կհանդիպենք։
Անժելիկան նորից քնեց։ Էրիկը արագ դուրս եկավ հյուրանոցից։ Նա նստեց մեքենան և սկսեց արագ վարել։
-Ես որքան հնարավոր է, պետք է շուտ գյուղ հասնեմ։
Նա ոտքը դրեց գազին և ավելի արագ սկսեց վարել։
Էրիկը եկավ գյուղ։ Մեքենան կանգնեցրեց Իզաբելի հոր տան առջև։ Նա ներս մտավ և գոռաց․
-Ի՞նչ եք ուզում այս ընտանիքից։
Իզաբելի մայրը լաց էր լինում։ Երկու հոգի հարձակվել էին Դանիելի վրա և ծեծում էին նրան։ Հայրը չոքել էր պարտքատերերի առաջ և խնդրում էր, որ իրենց խնայեն։
Էրիկը ասաց․
-Որքա՞ն է պարտքը։
-100000 եվրո,-պատասխանեց պարտքատերեի գլխավորը։
-Ես այդ գումարը կտամ, բայց մի պայմանով, որ հանգիստ թողնեք այս ընտանիքին։
-Ես միայն ուզում եմ, որ իմ գումարը ինձ վերադարձնեն,-ասաց պատքատերերի գլխավորը։
Էրիկը գնաց մեքենայից կտրոն բերեց, որի վրա գրված էր 100000 եվրո։ Պարտքատերեը վերցրեցին և գնացին այդտեղից։ Իզաբելը տան դռան մոտ կանգնած լաց էր լինում։
Իզաբելի հայրը՝Նիկոլաս Վիառդոն, եկավ Էրիկի մոտ և ասաց․
-Շնորհակալ եմ տղա ջան, բայց ինչի՞ օգնեցիր մեզ։
Իզաբելը վազեց եղբոր մոտ։ Նա օգնեց եղբորը ոտքի կանգնել։ Դանիելը ասաց․
-Հայրս ճիշտ է ասում։ Մենք ձեզ չենք ճանաչում, այդ ինչպե՞ս ստացվեց, որ դուք օգնեցիք մեզ։
-Դուք ինձ չեք ճանաչում, բայց ես ճանաչում եմ Իզաբելին։ Ես Իզաբելի լավ ընկերն եմ։ Եվ երբ իմացա այս ամենի մասին, միանգամից շտապեցի օգնության։
Իզաբելը զարմացած նայում էր Էրիկի վրա։
-Այդ ի՞նչ ընկեր ես, որ քո մասին երբեք չենք լսել,-հարցրեց Դանիելը։
-Վայ դե ի՞նչ եք հարցրեց տալիս, գոնե շնորհակալ լինեք, որ այս տղան օգնեց մեզ, ինչեր եք խոսում,-ասաց Իզաբելի մայրը՝ Սոֆի Դելոնեն,-տղա ջան արի ներս, միասին սուրճ կխմենք։
-Կինս ճիշտ է ասում տղա ջան արի ներս,-ասաց Նիկոլասը։
Էրիկը պատասխանեց․
-Մեծ հաճույքով կգամ, բայց կցանկանամ խոսել Իզաբելի հետ։
-Լավ դե դուք խոսեք և եկեք ներս,-ասաց Սոֆին։
Սոֆին, Նիկոլասը և Դանիելը գնացին տուն։ Իզաբելը նայեց Էրիկի վրա և ասաց․
-Մերսի, եթե դու չլինեիր, չգիտեմ, թե ինչպես էր այս ամենը ավարտվելու։
-Ես դա ձրի չեմ արել։
-Այսինքն։
-Այսինքն դուք իմ պարտքը կվերադարձնեք։
-Ես ինքս աշխատանք կգտնեմ և կվճարեմ քո գումարը։
-Դու կվճարես գումարը, բայց կաշխատես իմ տանը որպես աղախին։ Դու կկատարես իմ բոլոր հրամանները։ Բայց հիշի, եթե ինչ որ բան իմ սրտով չանես, այս տունը ես ինքս կվերձնեմ ձեր ձեռքից և այնպես կանեմ, որ հոորդ ոչ մի տեղ աշխատանքի չընդունեն։ Բացի այդ այնպես կանեմ եղբորդ կձերբակալեն։ Ես այնքան բան գիտեմ եղբորդ մասին, որ հերիք է մի անգամ մատս ճտցնեմ ու քո ընտանիքը կկործանվի։
-Իսկ ես կարծում էի, որ քո մեջ մի փորք մարդկային արժեքներ կան, բայց սխալվեցի։ Ես կաշխատեմ քո տանը։ Ես ամեն ինչ կանեմ, որ գումարը շուտ վերադարձնեմ քեզ նման հրեշին։
Էրիկը շոյեց Իզաբելի այտը և ասաց․
-Կարոտել էի այդ բառիդ սիրուն ջան։
Իզաբելը ձեռքով հրեց Էրիկին իրենից հեռու և ասաց․
-Մյուս անգամ չհամարձակվես ինձ մոտ գաս։
-Եղավ-եղավ։ Ես արդեն գնամ։ Վաղը կգամ քո հետևից։
Էրիկը գնաց։ Իզաբելը մտավ տուն։ Հայրը հարցրեց․
-Իկ այն տղան ու՞ր է։
-Գնաց,-ջղայնացած ասաց Իզաբելը։
-Ափսոս, ես էլ ուզում էի նրա հետ պայմանավորվեի, որ տեսնեի,որքան ժամանակ է ինձ տալիս գումարը վերադարձնելու համար։
-Գումարի համար ես նրա հետ խոսել եմ։ Նա ցանկանում է, որ ես նրա տանն աշխատեմ և փակեմ պարտքերը։
-Դու չես աշխատելու,-զայրացած ասաց Դանիելըմ-ես աշխատանք կգտնեմ և այդ պարտքը կմարեմ։
-Տղաս ինչի՞ ես այդպես ասում, թող աշխատի։ Իզաբել դու կգնաս և կաշխատես այդ տղայի տանը,-ասաց Սոֆին։
-Մամ ի՞նչ ես խոսում,-զայրացած ասաց Դանիելը։
-Այ կնիկ ի՞նչ ես խոսում։
-Պապ ջան, Դանի ջան մաման ճիշտ է ասում։ Ես կաշխատեմ նրա տանը մինչև դասերիս սկսելը։ Խնդրում եմ ընդունեք իմ այդ որոշումը։
-Լավ քուրս, բայց ես էլ աշխատանք կգտնեմ և ես էլ պարտքից կտամ, որ դու շատ չաշխատես։
-Լավ եղբայրս։
