Գլուխ 6 մաս 2
Մաս 2
-Էրիկ, հիմա ու՞ր ենք գնում,-հարցրեց Ժանը։
-Դուք չգիտեմ ուր եք գնում, ես տուն եմ գնում,-պատասխանեց Էրիկը և մեքենան կանգնեցրեց։
-Տու՞ն,-զարմացած ասաց Ֆիլիպը։
-Հա, ինչի՞ այդպես զարմացար։
-Պարզապես դու երբեք այսքան շուտ տուն չես գնացել։ Շատ անգամ տուն չէիր գնում։
-Մորս խոստացել եմ, որ այսօր պետք է իրա հետ ճաշեմ։ Հիմա իջեք մեքենայիցս։ Ես պետք է գնամ տուն։
-Դե ուրեմն մենք գնանք,-ասաց Ժանը։
-Հաջող,-պատասխանեց Էրիկը։
Ժանը և Ֆիլիպը իջան մեքենայից։ էրիկը քշեց մեքենան և գնաց։ Ֆիլիպը Ժանին ասաց․
-Տեսար, թե այսօր Էրիկը ինչպե՞ս միավոր հավաքեց ։
-Ի՞նչ նկատի ունես։
-ԴԵ գռազը նկատի ունեմ։
-Ինքը չի կարա այդ աղջկա անուն հանի։ Ես դա թույլ չեմ տա։
-Այսի՞նքն Ժան։ Չլինի սիրահարվել ես։
-Չէ, բայց ես թույլ չեմ տա, որ Էրիկը ինձ կառավարի։ Ես ամեն ինչ կանեմ, որ Իզաբելը իմը դառնա։ Նա անգամ Էրիկի վրա ուշադրություն չի դարձնի։
-Ժան, մի մոռացի, թե մենք ովքեր ենք։ Մենք մաֆիոզ ենք։ Այդ աղջիկը, եթե իմանա, թե ով ենք մենք իրկանում, նա մեր վրա անգամ չի էլ նայի։ Ես էլ ամեն ինչ կանեմ, որ այդ աղջկան անկողին մտցնեմ, բայց գիտեմ, թե ինչ ցավ է զգալու, երբ ամեն ինչ պարզվի։
Ժանը լռեց։ Նրանք նստեցին տաքսի և գնացին ամեն մեկն իր տուն։
Էրիկը մտնելով տուն բացականչեց․
-Մա՜մ։
Էրիկը նկատեց, որ արձագանք չկա։ Նա եկավ խոհանոց և ասաց․
-Մամ, որ ձայն եմ հանում, ինչի՞ չես արձագանքում։
-Կներես տղաս, չէի լսում։ Ուրախ եմ, որ եկել ես տուն։
-Եկել եմ, որովհետև ես իմ խոսքի տեր տղա եմ։ Հաց դիր ուտեմ, որ յետո պետք է նորից տանից դուրս գամ։
-Բայց արդեն ուշ ժամ է։
-Մամ, եթե այսպես շարունակես, ես հենց հիմա դուրս կգամ ու հաց էլ չեմ ուտի։
-Չէ տղաս, նստի ես հիմա կլցնեմ։ Ես քո սիրելի ապուրն եմ պատրաստել։
-Ապրես մամ ջան։ Պապան տանը չի՞։
-Չէ, աշխատանքի է, դեռ չի վերադարձել։
-Լավ։
Մայրը սեղանը գցեց։ Մայր ու որդի սկսեցին ճաշել։ Էրիկը մի քիչ կերավ և ասաց․
-Ապրես մամ ջան շատ համեղ էր ստացվել։ Ես հիմա ուրս եմ գալիս։ Քեզ լավ նայի։
-Տղաս մինչև վերջ կեր։
-Էլ չեմ ուզում մամ ջան։
Էրիկը տանից դուրս եկավ։ Նա հեռախոսը հանեց գրպանից և զանգեց։
-Լսու՞մ եմ,-լսվեց հեռախոսի հակառակ կողմից աղջկա ձայն։
-Քանի օրա զանգում եմ, ինչի՞ չես պատասխանում,-կոպիտ ձևով ասաց Էրիկը։
-Որովհետև, դու իմ խնդրանք չկատարեցիր։
-Ես քեզ սպասում եմ մեր սիրելի գիշերային ակումբում։ Արագ արի այնտեղ։
-Միայն այդտեղ ենք գնալու, թե՞ ուրիշ տեղ էլ։
-Կգաս կիմանաս։
-Հիմա կգամ կյանքս,-պատասխանեց աղջիկը։
Էրիկն անջատեց հեռախոսը և նստեց մեքենան։ Նա նստել էր մեքենայի մեջ և մտածում էր․
-«Ես չեմ թողնի, որ քեզ անկողին մտցնեն։ Ավելի լավ է իմը լինես, քան մեկ ուրիշինը»։
Էրիկը գնաց գիշերային ակումբ։ Նստեց պատի կողմում տեղադրված բազմոցներից մեկի մոտ։ Մատուցողուհին մոտեցավ նրան և հարցրեց․
-Ի՞նչ կցանկանաք։
-Ոնց որ միշտ,-պատասխանեց Էրիկը։
Մատուցողուհին ժպտաց և գնաց պատվերի հետևից։ Էրիկը նայեց ձեռքի ժամացույցին։ Այդ պահին լսվեց աղջկա ձայն․
-Այդպես ժամիդ մի նայի կյանքս։ Այդքան էլ չեմ ուշացել։
Էրիկը ոտքի կանգնեց։ Նա պաչեց աղջկա թուշը և ասաց․
-Նստի։
-Անժելիկ ի՞նչ կխմես։
-Կյանքս դու շատ լավ գիտես, որ ես սիրում եմ գինի։
-Հիմա կպատվիրեմ։
5 րոպե հետո մատուցողին բերեց նրանց պատվերները։ Էրիկը և Անժելիկը սկսեցին խմել և խոսել։ Մի քիչ ակումբում մնալուց հետո Էրիկն ասաց․
-Արի գնանք հյուրանոց։
-Իհարկե կյանքս։
Էրիկը փակեց հաշիվը և նրանք միասին գնացին հյուրանոց։ Մտնելով հյուրանոցի իրենց սենյակը, Էրիկն ասաց․
-Լվացվեմ ու գամ։
Էրիկը մտավ լոգասենյակ և սկսեց ջուրը շբել երեսին։ Հետո դուրս եկավ և մոտեցավ Անժելիկին։ Նրանք սկսեցին համբուրվել։ Էրիկը Անժելիկին կամաց պառկեցրեց մահճակալի վրա։ Նա կամաց հանեց աղջկա վերնաշապիկը։ Բայց Էրիկը կտրուկ նստեց մահճակալին։
-Ի՞նչ պատահեց կյանքս։ Ինչի՞ կանգ առար։
-Կներես, բայց ես չեմ կարող։
-Ինչի՞, սա առաջին անգամը չի, որ մենք միասին քնում ենք։ Քո կյանքում ուրիշ աղջիկ է հայտնվե՞լ,-գոռալով ասաց Անժելիկը։
-Չկա նման բան, պարզապես չեմ կարող այսօր այդ անել։
-Դե պատճառն ասա, որ իմանամ։ ինձ հասցնում ես այստեղ, որ ասես, չես կարող ինձ հետ սիրով զբաղվես։
Էրիկը միանգամից պառկեցրեց Անժելիկին և սկսեց համբուրել։ Հետո կամաց ասաց․
-Իմ կյանքում մենակ դու կաս։
Նրանք ամբողջ գիշեր սիրով զբաղվեցին։
