Գլուխ 8
Գլուխ 8
Մաս 1
Արդեն երեկո էր։ Իզաբելը իր սենյակում նստած էր։ Հանկարծ դուռը թակեց և ներս մտավ Սոֆին։
-Կարո՞ղ ենք խոսել։
-Իհարկե մամ ջան։
Սոֆին նստեց իզաբելի մահճակալի վրա և ասաց․
-Դու շատ լավ գիտես, որ դու ինձ քո կյանքով ես պարտական։
-Գիտեմ ու պետք չի ամեն անգամ այդ մասին հիշացնել։
-Դու պետք է ամեն ինչ անես, որ այս տունը մեր ձեռքից չվերցնեն։ Դու պետք է քրտնաջան աշխատես և փակես հորդ պարտքերը։
-Ես առավոտյան ասաց և խոստացա, որ կաշխատեմ և պարտքը կտամ։ Ես ձեր համար եմ գնում այս քայլին։
-Ապրես, բայց այնպես չանես, որ Դանիելը խնդիրների մեջ հայտնվի։
-Ես ամեն ինչ կանեմ, որ ոչ մեկ այս պարագայում չտուժի։
-Ապրես։ Որևում է, որ լավ եմ դաստիրակել քեզ։ Դե քնի, որ վաղը այդ տղայի հետ գնաս։
-Լավ, բարի գիշեր,-ասաց Իզաբելը։
Սոֆին դուրս եկավ Իզաբելի սենյակից։ Իզաբելը մոտեցավ լուսամուտին։ Նա նստեց պատուհանագոգին և նայեց աստղազարդ երկնքին։ Հետո սկսեց լաց լինել։ Նա լացելով ասաց․
-Դու հիմա ինձ նայում ես և երևի չես հպարտանում ինձանով։ Ես վստահ եմ, որ դու աստղ ես դարձել։ Դու ինձ շատ վաղ հասակում լքեցիր։ Ես դրա համար էլ ինձ մենակ եմ զգում։ Դու ինձ համար ամենապայծառ աստղն ես։ Խնդրում եմ չթողնես, որ սխալ քայլեր անեմ։ Օգնիր ինձ խնդրում եմ։
Իզաբելը լաց էր լինում և անդադար կրկնում․
-Ինչի՞ ինձ լքեցիք։ Ինչի՞ ինձ մենակ թողեցիք։
Ամբողջ գիշեր Իզաբելը նստեց պատուհանագոգին և լաց եղավ։ Երբ արդեն լուսաբաց էր, նա արագ իրերը սկսեց հավաքել։
Մաս 2
Էրիկը ամբողջ գիշեր տուն չգնաց։ Նա ամբողջ գիշեր մնացել է գյուղից մի փոքր հեռավորության վրա գտնվող հյուրանոցում։ Առավոտյան նա արագ պատրաստվեց և դուրս եկավ հյուրանոցից։ Նա նստեց մեքենան և ասաց․
-Այսօրվանից ամեն ինչ փոխվելու է։
Սակայն այդ ժամանակ Էրիկի հեռախոսին զանգ եկավ։ Էրիկը վերցրեց և ասաց․
-Ասա Ֆիլիպ։
-Էրիկ մեծ խնդիրներ ունենք։
-Հիմա ի՞նչ է եղել։
-Իզաբելի ընկերը թիկնապահների հետ եկել է օֆիս և ուզում է քեզ տեսնի։
Էրիկը սկսեց ծիծաղել, հետո ասաց․
-Ես այդպես էլ գիտեի, որ թիկնապահների հետա գալու։ Ասա թող մի քիչ սպասեն, ես հիմա մի քիչ զբաղված եմ։ Քաղաքում չեմ, մի ժամից այդտեղ կլինեմ։ Ասա թող կռիվ չանեն մինչև ես գամ։
-Լավ, բայց որքան շուտ գաս, այնքան մեր օգուտնա։ Ես ու Ժանը կփորձենք լեզու գտնել այդ դեբիլի հետ մինչև գաս։
-Եղավ։ Զգուշ կլինեք։
Էրիկն անջատեց հեռախոսը և ասաց․
-Ախ-ախ-ախ, չեմ սիրում մամայի կամ պապայի բալաներին։
Էրիկը եկավ գյուղ։ Գյուղում մարդիկ արդեն անցել էին իրենց գործերին։ Էրիկը մեքենայով գնում էր գյուղի միջով, երբ նկատեց Մեխիկոյին։ Էրիկը միանգամից կանգնեցրեց մեքենան և ինքն իրեն ասաց․
-Փաստորեն սա ողջ է։ Ափսոս, հազար ափսոս, որ չի մեռել։
Այդ պահին ուժեղ չրխկոց լսվեց և կոտրվեց Էրիկի մեքենայի հետևի ապակին։ Էրիկը զայրացած դուրս եկավ մեքենայից և սկսեց գոռալ.
-Այս ո՞վ քարով հարվածեց։
Մի փոքրիկ տղա՝ մոտ 5 տարեկան, մոտեցավ Էրիկին և գլուխը կախ լացելով ասաց․
-Կներեք պարոն, ես դիտավորյալ չարեցի։
Էրիկը նայեց տղային, հետո պպզեց և ասաց․
-Տղան երբեք չի լացում։ Դու տղա ես ու մի լացի։ Իսկ ինչ արել ես, պետք չի ներողություն խնդրել կամ փոշմանել արածիդ համար։ Բայց նաև զգույշ եղի թանկարժեք իրերի նկատմամբ։
Էրիկը գրպանից 100եվրո հանեց և տվեց փոքրիկին։ Հետո ասաց․
-Կգնաս և քեզ համար շոկոլադ կգնես։ Եթե ուրշը կոտրեր ապակին կոտրեր, ես չէի ների իրան։ Բայց դու լավ երեխա ես ր հաջորդ անգամ զգուշ կխաղաս։ Ու լավ կլինի քարով չխաղաս։ Դրա փոխարեն գնդակով կամ մեկ այլ խաղալիքով խաղա։ Երբեք քարը քեզ համար խաղալիք չսարքես։
-Շնորհակալ եմ բարի պարոն։
-Դե վազի, գնա խաղալու,-ասաց Էրիկը։
Էրիկը եկավ Իզաբելի տուն։ Նա ողջունեց բոլորին, իսկ հետո Իզաբելի հետ նստեց մեքենան։ Իզաբելը հարցրեց․
-Ինչու՞ է ապակին կոտրված։
-Ձեր գյուղի երեխաներից մեկն է կոտրել։
-Ու այդ երեխան ո՞ղջ է։
Էրիկը նայեց Իզաբելին և ասաց․
-Փաստորեն իսկապես ինձ հրեշի տեղ ես դրել։ Ես մեծերին եմ սպանում, իսկ փոքրերին ներում եմ։ Դու այսօրվանից իմ ծառան ես։
-Գիտեմ ու դրա համար միայն դու ես մեղավոր։
-Ես չեմ մեղավոր։ Հայրդ է մեղավոր։ Եթե ինքը պարտք չաներ, հիմա դու էլ այստեղ՝ իմ մեքենայի մեջ, չէի լինի։
Իզաբելը լռեց։
-Անունդ չես ասու՞մ։
-Իզաբել։
-Ուրախ եմ, դե ոնց որ ասել էի, ես էլ Էրիկն եմ։
Երբ գյուղից դուրս եկան Էրիկը Իզաբելին հարցրեց․
-Ընկերոջիցդ ինչի՞ ես բաժանվել։
-Դա իմ անձնականն է։
-Լավ, ոնց կուզես։ Կարաս չասես, մեկա ես կարամ պարզեմ։
-ինչի՞ ես անըդհատ իմ կյանքում հայտնվում,-հարցրեց Իզաբելը։
-Որ ասեմ ուզում եմ սիրով զբաղվենք կհավատա՞ս։
-Հիմար, անտակտ։
-Կատակ եմ անում, ուղղակի դու ես ընկել ոտքերիս առաջ։ Կամ պետքա սպանեի, կամ էլ նման կերպ պատժեի իմ դիմացը հայտնվելու համար։ Դե չէի ուզում սպանեի, դրա համար նման կերպ եմ վարվում։
-Դու իսկական հրեշ ես։ Ես ամեն ինչ կանեմ, որ շուտ վերադարձնեմ այդ գումարը և մեր ճանապարհները կբաժանվեն։
-Եղավ-եղավ։ Տեսնեմ, որքան կդիմանաս իմ ձեռքում։
