Գլուխ 0․23
-Ջեսսիկա՞։
Ջեսսիկան սենյակի դուռը բացեց և ասաց․
-Լսում եմ։
-Արի խոսենք։
-Ինչի՞ մասին։
-Այն տղայի ում հետ քնել ես։
-Մայք ես չեմ ցանկանում այդ մասին խոսել։ Ինչ խոսելու էր, ինչ ասելու էր մենք մի քանի ժամ առաջ ենք խոսել։
-Չեմ ստիպի, որ խոսես, բայց արի գնանք հաց ուտենք։
-Ես սոված չեմ,-ասաց Ջեսսիկան։
-Իսկ ես չեմ ասում սոված ես, թե չէ։ Ես ասում եմ արի գնանք հաց ուտենք։
Մայքը բռնեց Ջեսսիկայի ձեռքը և ասաց․
-Արագ արի իմ հետ։
Ջեսսիկան ոչինչ չասած և Մայքի հետ իջավ խոհանոց։
Խոհանոց մտնելով Ջեսսիկան բացականչեց․
-Սպագետի՜։
-Սիրու՞մ ես։
-Շատ։
Մայքը և Ջեսսիկան նստեցին սեղանի շուրջ։ Ջեսսիկան փորձեց սպագետին և ասաց․
-Ինչ համեղ է։ Դու ես պատրասե՞լ։
-Հա,-ժպտաց Մայքը։
Նրանք սկսեցին միասին ուտել։ Այդ ժամանակ տան դուռը թակեցին։
-Դու՞ռն էր,-ասաց Մայքը։
-Ես կբացեմ,-ասաց Ջեսսիկան և ոտքի կանգնեց։
-Դու հանգիստ հացդ կեր, ես ինքս կբացեմ,-ասաց Մայքը և գնաց դուռը բացելու։
Դուռը բացեց և հարցրեց․
-Դուք ի՞նչ եք անում այստեղ։
-Ինձ թվում է, որ լավ կլինի նախ ներս հրավիրես։ Մենք եկել ենք Ջեսսիկային տեսնելու և ձեզ հետ խոսելու․-պատասխանեց Լուկասը և ներս մտավ։
Լեոն նույնպես ներս մտավ։ Մայքը գոռաց․
-Ջեսսիկա՜։
Ջեսսիկան խոհանոցից դուրս եկավ և նայեց եղբայրներին։
Մայքը ասաց․
-Ջեսսիկա նրանք ցանկանում են քեզ հետ խոսել։
-Եկեք հյուրասենյակ,-ասաց Ջեսսիկան։
Նրանք եկան հյուրասենյակ։ Նստելով բազմոցին Ջեսսիկան հարցրեց․
-Սուրճ կխմե՞ք։
-Չէ՛,-պատասխանեց Լուկասը։
-Ջեսսիկա ինչպե՞ս ես քեզ զգում,-հարցրեց Լեոն։
-Լավ եմ,-պատասխանեց Ջեսսիկան։
Մայքը և Ջեսսիկան նստել էին իրար կողք։ Մայքը բռնեց Ջեսսիկայի ձեռքը և ասաց․
-Իմ կողքին իմ կինը իրեն լավ է զգում։
-Ես ուզում եմ իմանամ ձեր ամուսնության պատճառը,-ասաց Լուկասը,- ես իմացել եմ, որ դուք մի քանի օրվա ծանոթ եք եղել ու ամուսնացել եք։ Դուք անգամ եկեղեցի չեք գնացել։ Զարմանում եմ տատիկը մեծ կին է ու ինքը ձեզ չի կանգնեցրել։ Հիմա պատճառը ասեք։
-Պատճառ չկա,-կոպիտ ձևով ասաց Ջեսսիկան։
-Ամեն ինչի մեջ էլ պատճառ կա,-ասաց Լեոն։
-Ճիշտ եք։ Պատճառը այն է, որ մենք միմայնց սիրել ենք առաջին հայացքից։
-Մի ձևի չեմ հավատում։ Ջեսսիկայի բնավորություն իմանալով ես չեմ հավատում, որ ինչ որ մեկին սիրահարվի այն էլ առաջին հայացքից։
-Ինչի՞, ես էլ եմ մարդ, ես էլ կարող եմ սիրահարվել։
-Բայց դու սեր առաջին հայացքից չէիր հավատում,-ասաց Լեոն։
-Հավատում եմ,-պատասխանեց Ջեսսիկան,-Մայք ես գնամ խոհանոց սեղանը հավաքեմ։
-Բայց նորմալ հաց կերա՞ր։
-Հա։
Մայքը ժպտաց և ասաց․
-Դե գնա։
Ջեսսիկան գնաց խոհանոց։ Լուկասը Մայքին հարցրեց․
-Որտե՞ղ ես եղել, երբ Ալեքսի մեքենան տրաքել է։
Մայքը սկսեց բարձր ծիծաղել, իսկ հետո ասաց․
-Դու ո՞վ ես, որ քեզ ասեմ, թե որտեղ եմ եղել։
-Հարցիս պատասխանի։
-Դա իմ պրոբլեմն է, թե որտեղ կլինեմ ու երբ։ Դու ով ես, որ մի բատ էլ քեզ դակլատ տամ։
-Արա լավ չես, ասում եմ հարցիս պատասխանի։
Մայքը ոտքի կանգնեց ու ասաց․
-Նորմալ խոսի։
Լուկասը նույնպես ոտքի կանգնեց և գոռաց․
-Ձենդ իմ վրա չբարձրացնես։
-Հիմա տեղն ու ժամանակը չի, որ իրար միս ուտեք,-ասաց Լեոն։
-Լեոն ճիշտ ա,-ասաց Ջեսսիկան,-գնացեք որտեղ ուզում եք կռվեո, բայց ոչ իմ տանը։
Լուկասը զայրացած ասաց․
-Սա դեռ սկիզբն է, ես բոլորին կապացուցեմ, որ դու ես մեղավորը։
Նա զայրացած դուրս եկավ տանից։ Լեոն դուրս եկավ նրա հետևից։
Մայքը նստեց բազմոցին։ Ջեսսիկան հարցրեց․
-Ի՞նչ նկատի ուներ Լուկասը։
-Անկապ խոսում էր, ե սոված եմ։ Ես նորմալ հաց չկերա։ Արի գնանք շարունակենք մեր ընթրիքը։
Մայքը գնաց խոհանոց։ Ջեսսիկան մտքում ասաց․
-« Ամեն ինչ շատ խառն է»։
