Գլուխ 0․22
Մաս 1
-Բժիշկ ջան, ե՞րբ կարող ենք տղայիս տուն տանել,-ասաց Ջեյք Մակուեն։
-Ես էլ ցանկանում էի ձեզ հետ խոսել։ Տղայի այրվածքների մեծ մասը արդեն լավացել է։ Դուք կարող եք նրան այսօր տուն տանել, բայց պետք է հետևեք, որ դեղերը կանոնավոր կերպով խմի։ Ու մի քանի դեղ էլ կնշանակեմ, թող օրը 2 անգամ քսի այրված մասերին։
-Ապրես բժիշկ ջան։
-Տղային և ձեզ առողջություն եմ ցանկանում։
-Ապրես բժիշկ ջան։
Ջեյք Մակուեն մտավ Ալեքսի հիվանդասենյակ, որտեղ իրեն էին սպասում ամբողջ ընտանիքի անդամները։
-Ի՞նչ ասեց բժիշկը,-հարցրեց Լուիզան։
-Կարող եք հավաքվել, որ գնանք տուն։
-Այսինքն ինձ դուրս են գրե՞լ,-հարցրեց Ալեքսը։
-Հա՛, ես բոլորիդ դրսում կսպասեմ։ Լուկաս և Լեո եկեք ինձ հետ։
Նրանք դուրս եկան հիվանդասենյակից։
-Ասա պապ ջան,-ասաց Լուկասը։
-Եկեք դուրս գանք հիվանդանոցից և նոր կխոսենք։
-Լավ։
Նրանք դուրս եկան հիվանդանոցից։ Հիվանդանոցի բակում կային նստարաններ։ Ջեյք Մակուեն նստեց նստարաններից մեի վրա և սկսեց խոսել։
-Առաջինը մենք պետք է ինքներս պարզենք, թե ով է ցանկանցել սպանել Ալեքսին։ Երկրորդ՝ մենք պետք է ամեն ինչ անենք, որ ոստիկանները շուտ չգտնեն հանցագործին։ Ես ցանկանում եմ իմ ձեռքերով դրան սատկացնել։
-Պա իսկ չես մտածում, որ դա կարող է արած լինի Մայքը։
-Լուկաս ի՞նչ փաստեր ունես, որ նման հայտարարություն ես անում։
-Պապ ջան ես ուղղակի իմ կարծիքը հայտնեցի։ Բայց հնարավոր է չէ, որ դա արած լինի։ Նա քեզ հիվանդանոց գցեց, նա ցանկանում էր մասնատված տեսնի մեր ընտանիքը։
-Բայց Մայքը և Ալեքսը լավ ընկերներ են,- ասաց Լեոն,- խելքս չի կտրում, որ Մայքը արած լինի։ Դուք տեսել եք, որ Մայքը հաճախ էր գալիս հիվանդանոց իր մյուս ընկերջ հետ։ Նրանք անհանգիստ էին Ալեքսի համար։
-Լեոն ճիշտ է ասում։ Բայց նաև չեմ բացառում Լուկասի ասածները։ Մայքը ամեն ինչ անում է, որ մեր ընտանիքը մասնատվի, ամեն ինչ անում է, որ ես ինձ վատ զգամ։ Ես պետքէ ամեն ինչ իմանամ այդ տղայի կյանքի մասին։ Ես պետք է հանդիպեմ նրա ծնողների հետ։ Հիմա ես բոլորին կասկածում եմ։ Նաև պետք է իմանալ, թե ինչու Ջեսսիկան ամուսնացավ հենց Մայքի հետ։
-Պապ ջան ես հենց հիմա կպարզեմ, թե ո՞վ է այդ Մայքը,- ասաց Լուկասը։
-Ապրես տղես, բայց սրա մասին պետք է Ալեքսը չիմանա։
Այդ ժամանակ դուրս եկան հիվանդանոցից Ալեքսը և Լուիզան։
-Լավ դե եկեք գնանք տուն,-ասաց Լուկասը։
Նրանք նստեցին մեքենաները և գնացին տուն։
Մաս 2
Լուկասը Լեոյի հետ եկավ Արեգի տուն։ Դուռը թակեցին։ Դուռը բացեց Արեգի մայրը։
-Բարև ձեզ, ու՞մ եք ուզում,- հարցրեց Արեգի մայրը։
-Բարև մայրիկ ջան։ Արեգը տա՞նն է։
-Հա, իսկ դուք ովքե՞ր եք։
-Մենք նրա ընկեր՝ Ալեքսի եղբայրեն են։ Եթե կարող եք նրան ասեք դուրս գա դուրս։
-Հիմա կասեմ, բայց ցանկանում եք եկեք ներս։
-Չէ մայրիկ ջան մենք դրսում կսպասենք նրան,-ասաց Լեոն։
Նրանք նստեցին տան դիմացի նստարանին և սկսեցին սպասել Արեգին։ Այդ ժամանակ եկավ Արեգի փոքր քույրը և տեսնելով իրենց տան բակում նստած երկու տղաներին ասաց․
-Բարև ձեզ։ Ինչու՞ եք այստեղ նստել։
Լեոն ոտքի կանգնեց և ասաց․
-Արեգին ենք սպասում։
-Լավ,-ասաց Մաշան և ներս մտավ։
Մաշան գեղեցիկ էր։ Ուներ երկար վարսեր։ Նրա աչքերը ասես գիշերային մի տեսարան լինեին, դրանք այնքան սև էին և խորմաստ։ Լեոն դեռ երկար ժամանակ նայում էր տան դռան վրա։
-Լեո քեզ ի՞նչ եղավ,-հարցրեց Լուկասը։
-Ոչ մի բան, ուղղակի ինձ թված, որ մի հրեշտակ հենց նոր իմ կողքով անցավ։
Այդ ժամանկ տանից դուրս եկավ Արեգը և ասաց․
-Բարև ձեզ, ինչի՞ եք եկել։
-Խոսելու բան կա, գնանք մի քիչ այն կողմ,-ասաց Լուկասը։
-Ինչ ասելու եք, այստեղ ասեք։
-Ո՞վ է Մայքը,-հարցրեց Լուկասը,-Ովքե՞ր են նրա ծնողները։
-Ինչու՞ եք այդ հարցը ինձ տալիս։ Ձեր քույրը նրա հետ ամուսնացել է, միթե դուք չգիտեք ձեր փեսան ո՞վ է։
-Հերիքա գլխներիս ճառ կարդաս։ Մենք չենք իմացել, որ մեր քույրը ամուսնացել է Մայքի հետ։ Նրանք Հայաստանում են ամուսնացել։
-Մայքը դերասան է։ Բայց այնքան էլ հայտնի չի։ Հիմնականում խաղացել է ֆիլմերում ու զարմանում եմ, որ նրա մասին ոչինչ չգիտեք։ Հատկապես զարմանալի է, որ նա ձեր եղբոր՝ Ալեքսի, լավագույն ընկերն է, իսկ դուք դրա մասին չգիտեք։ Մայքը շատ լավ անձնավորություն է։ Նա սիրում է ձեր քրոջը։ Նրանք ծանոթացել են Հայաստանում։ Նրանք մի որոշ ժամանակ ապրել են հարևանությամբ։ Նրա հայրը բիզնեսմեն է։ Մայքը մահացել է։ ուներ նաև փոքր քույր, որը նույնպես մահացել է։
-Հոր անունը ի՞նչ է։
-Ալեքսանդր Մակուե։ Բայց նրան ասում են Սաշա Գրիգորյան։ Նրա իսկական անուն ազգանունը այդպես է։
-Ապրես,-ասաց Լուկասը։
-Ես այս ամենը ասացի, որ իմանաք, որ ձեր քույրը ապահով ձեռքերում է։ Ես ինքս եմ տեսել, թե ինչպես է Մայքը հոգատարությամբ վերաբերվում ձեր քրոջը։ Այն օրը, երբ ձեր քույրը վատացել էր, Մայքը վախեցել էր ու խառնվել էր իրար։ Նա ամեն ինչ արեց, որ ձեր քույրը լավանա։
-Ի՞նչ էր եղել մեր քրոջը,-հարցրեց Լուկասը։
-Զարմանում են ինչպիսի եղբայրներ եք, որ ձեր քրոջ մասին ոչ մի տեղեկություն չունեք։ Մայքը Ալեքսի հետ խնամեց և բուժեց Ջեսսիկային։
-Լավ ապրես, մենք գնանք,-ասաց Լուկասը։
-Հաջողություն և ապրես տեղեկության համար,-ասաց Լեոն։
-Հաջողություն,-ասաց Արեգը և գնաց տուն։
Լեոն և Լուկասը նստեցին մեքենան։ Լեոն հարցրեց․
-Մեր հաջորդ քայլը ո՞րն է լինելու։
-Մենք հիմա կգնանք Ջեսսիկայի մոտ,Ես ուզում եմ համոզվեմ, որ նրա հետ ամեն ինչ կարգին է։
-Ես էլ եմ անհանգիստ մեր քրոջ համար։
-Կտեսնենք Ջեսսիկային, հետո կխոսենք Մայքի հետ։ Դրանից հետո մենք կգնանք Մայքի հոր օֆիս։ Ես հիմա ընկերներիս կասեմ, որ ճշտեն օֆիսի տեղը։
-Լավ,-ասաց Լեոն։
