Գլուխ 0.21
-Ուրե՞ս Ջեսսի,-զայրացած ասաց Մայքը։
Նա սկսեց նորից զանգահարել Ջեսսիկային, բայց ապարդյուն էր։
Արդեն երելո էր, բայց այդպես էլ Մայքը չգտավ Ջեսսիկային։ Նա եկավ տուն և տեսավ Ջեսսիկային դարպասների մոտ հատակին նստած։ Մայքը արագ վազեց դեպի Ջեսսիկան և սկսեց գոռալ նրա վրա․
-Ուրեի՞ր, գիտես ինչքան եմ զանգել։ Հեռախոսն ինչի համար է, որ զանգերիս չես պատասխանելու։
Ջեսսիկան ոտքի կանգնեց և գրկախառնվեց Մայքի հետ։ Հետո նրանք տուն մտան։ Մայքը մի բաժակ ջուր տվեց Ջեսսիկային և հետո հարցրեց․
-Ջեսսիկա հիմա ասա, տեսնեմ ու՞ր էիր։
-Ուղղակի քայլում էի։
-Հիմա դրան ուղղակի քայլել են ասու՞մ։ Լավ, ինձ ասա տեսնեմ, թե Ալեքսը քեզ ի՞նչ է ասել, որ դու ամբողջ օրը փախած էիր ման գալիս։
-Չեմուզում հիշեմ Ալեքսի խոսքերը։
-Իսկ ես չեմ ասում հիշի, ես ասում եմ խոսա ու բացատրություն տուր։
-Մայք, Ալեքսն ասաց, որ ես իսկապես այդ գիշեր եղել եմ այդ տղայի հետ, ում հետ մեր լուսանկարներ էին հրապարակել։ Բայց ես այդ օրը ոչ ոքի հետ չեմ եղել։ Ես այդ օրը արբած էի, բայց ես հիշում եմ, որ չեմ քնել այդ տղայի հետ։
-Ինչու՞ ես այդքան վստահ։ Ես հիմա ուզում եմ, որ դու հիշես, թե ինչ է եղել այդ օրը։
-Ես այդ օրվանից ոչինչ չեմ հիշում։
-Իսկ եթե չես հիշում, ապա ինչպես գիտես, որ չես քնել տղայի հետ։ Բայց գիտես քնելը այդքան էլ կարևոր չի։ Քո մերկ լուսանկարները ուղարկել են ձեր տուն, բայց հասկանում ես, որ եթե դա ընկնի ի նչ որ մեի ձեռքը, ապա ինչ կինի բոլորիս հետ։ Ես ուզում եմ քեզ օգնեմ, այդ պատճառով խնդրում եմ ճիշտն ասա։ Եթե քնել ես, ես քեզ չեմ դատելու, ուղղակի ես ուզում եմ իմ հետագա քայլերը իմանամ։
-Մայք ասացի, ես այդ տղայի հետ չեմ քնել,-տեղից վերկացավ Ջեսսիկան և գոռալով շարունակեց,-Ինչի՞ ինձ ոչ ոք չի հավատում։ Ինչի պետք է ես այսպես տանջվեմ ու տառապեմ։ Ինչի՞ որևէ մեկը չի ուզում պարզել ճշմարտությունը։ Քանի ամիս է անցել այդ օրից, բայց ես այս ամիսների ընթացքում մի անգամ չեմ տեսել, որ ինչ որ մեկը փորձի գտնել այդ տղային ու պարզի ճշմարտությունը։ Կամ դու Մայք, հիշու՞մ ես թե ինչի համար մենք ամուսնացանք։ Երևի մոռացել ես։ Դու խոստացար ինձ օգնել, բայց դու մատդ մատին չես տալիս։ Կամ հպարտ ես, որ դերասան ես ու երգիչ, բայց մի անգամ ինձ հարցրել ես, թե ես ինչ եմ ուզում։ Դուք բոլորդ էգոիստ եք։ Դու, իմ ծնողները, եղբայրներս ու բոլորը մի օր պատասխան կտան ինձ ցավացնելու ու նվաստացնելու համար։ Հիմա ուզում ես իմասնաս քնել եմ ես այդ տղայի հետ, թե չէ։ Հիմա կիմանաս։
-Ջեսսիկա ես պարզապես ճշմարտությունն եմ ուզում իմանամ։
-Չշմարտությունն այն է, որ ես կույս չեմ։ Ես այդ օրը չեմ քնել այդ տղու հետ, բայց ես մինչև Հայաստան գալը քնել եմ մի տղայի հետ, ում հավատացել և սիրել եմ։ Ինքը ինձ օգտագործեց ու դեն շպրտեց, բայց ես իրեն ներել եմ։ Որովհետև ոնց բոլորն են ինձ ասում անբարոյական, այդպես էլ ես ինքս ինձ այդպես եմ դիմում։ Հա ես շարքային անբարոյական եմ։ Հիմա ճշմարտությունը գիտես, կարո՞ղ եմ գնալ։
Մայքը լուռ էր։ Նա մի քանի րոպե լռելուց հետո ասաց․
-Իսկ ես կարծում էի, որ դու անմեղ ես։ Ես կօգնեմ քեզ, ինձ տուր 10 օր և դրաննից հետո դու կարող ես հեռանալ ինձանից։
-Այսինքն 10 օր հետո մենք կբաժանվե՞նք։
-Հա։
-Ավելի լավ,- ասաց Ջեսսիկան և բարձրացավ իր ննջասենյակ։
Մայքը նստեց բազմոցին և սկսեց ինքն իր հետ խոսել․
-Որքան հիմար եմ ես։ Պապս ճիշտ էր ասում։ Ես 10 օրում կլուծեմ իմ վրեժը, բայց նաև կպարզեմ այս հանելուկը։ Բայց ախր ես սիրում եմ Ջեսսիկային, ախր ես ոնց կարող եմ նրան ցավ պատճառեմ։ Ես տղա չեմ, ես իսկական փալաս եմ։ Իսկ թե ում հետ է քնել Ջեսսիկան իմ համար մեկ է, ես կարևորը նրան սիրում եմ, բայց պետք է վերջ տալ ամեն ինչին։
