36 страница27 июля 2020, 17:30

Գլուխ 0․20

Մաս 1

Արդեն առավոտ էր, երբ Մայքը տուն եկավ։ Նա ներս մտավ ձեռքին  փոքրիկ շունիկը։ Նա եկավ և նստեց Ջեսսիկայի մոտ՝ հատակին։ Եվ սկսեց ինքն իրեն խոսել․

-Որքան գեղեցիկ ես։ Ես շատ շուտով քեզ ամուսնության առաջարկ կանեմ և այդ ժամանակ մեր սեր կլինի իսկական։ Ես քեզ սիրում եմ ու գիտեմ, որ դու էլ ինձ ես սիրում։ Դու այդ մասին ինձ ասել ես ու լավ է, որ չես հիշում։ Հուսամ դու նաև մոռացել ես, թե որքան էի քեզ ցավացնում։ Ես ինքս ինձ ատում եմ, ես ինքս ինձանից զզվում եմ։ Ես քո նման հրաշքին ցավ եմ պատճառել։ Ես չգիտեմ կներես արդյոք ինձ թե չէ, բայց ես ամեն ինչ կանեմ, որ քո աչքերը միշտ փայլեն երջանկությունից և եթե հանկարծ դու լաց լինես, ապա քո աչքերից միայն երջանկության արցունքներ կգան։ Ես կպարզեմ ամեն ինչ ու այն մարդը, ով քո անվան հետ է խաղացել պատասխան է տալու։ Ես հենց այսօր կփնտրեմ այդ մեկին, բայց վախենում եմ, երբ ընտանիքդ քեզ ընդունի դու ինձ կմոռանաս և կհեռանաս ինձանից։ Ես պետք է քեզ պահեմ միշտ իմ կողքին։

Այդ ժամանակ Մայքի հեռախոսին զանգ եկավ։ Մայքը արագ  գնաց խոհանոց և պատասխանեց․

-Ասա Արեգ։

-Ալեքսի կյանքին այլևս վտանգ չի սպառնում։ Կարող ես Ջեսսիկային ասես, որ եղբայրը լավ է։ Մի քանի այրվածք է ստացել, դա էլ ժամանակի ընթացքում կլավանան։

-Ինչ լավ լուր ասացիր, ապրես։

-Ջեսսիկային կբերե՞ս հիվանդանոց։

-Անպայման։ Նա եղբորը պետք է տեսնի, բացի այդ ես էլ եմ ցանկանում տեսնել Ալեքսին։ Արեգ մենք երկուսով կարևոր գործ ունենք։ Ես Ջեսսիկային կբերեմ հիվանդանոց դու  նրան ուշադիր կլինես, իսկ ես կգնամ նկարահանման։ Հետո ես ու դու կարևոր տեղ պետք է գնանք։

-Լավ։

Մայքը անջատեց հեռախոսը և եկավ հյուրասենյակ։ Ջեսսիկան արթնացել էր։ Նա երբ տեսավ Մայքին հարցրեց․

-Եղբորիցս լուր ունե՞ս։

-Ալեքսի կյանքին վտանգ չի սպառնում։ Հիմա մենք կնախաճաշենք, հետո ես քեզ կտանեմ հիվանդանոց։ Ես գնալու եմ նկարահանման, իսկ հետո կգամ քո հետևից։

-Ինչ լավ է, որ եղբայրս իրեն լավ է զգում։

Ջեսսիկան արագ վերկացավ և ասաց․

-Ես գնամ լոգանք ընդունեմ։

-Լավ։

Մայքը մենակ նստեց հյուրասենյակում։ Նա վերցրեց հեռախոսը և զանգահարեց․

-Բարև։ Ես պետք է քեզ հետ հանդիպեմ։

-Զարմանում եմ, որ զանգել ես,-լսվեց տղամարդու ձայն։

-Ես քեզ զանգել եմ, որ օգնես։

-Ի՞նչ պետք է անեմ։

-Դու պետք է մեկին գտնես, թեկուզ որքան էլ բարդ լինի դու պետք է գտնես նրան։ Կհանդիպենք և ես քեզ տեղեկություններ կտամ։ Բայց կհանդիպենք գիշերը։

-Լավ, դու գիտես թե որտեղ գտնես ինձ։

Մայքը անջատեց հեռախոսը և մտավ Մերիի ննջասենյակ։ Նա նստեց քրոջ անկողնու վրա և սկսեց լաց լինել։

-Ինչու՞ ինձ լքեցիր,-լաց լինելով ասաց Մայքը,-ես տանջվում եմ։ Սիրտս կտոր-կտոր է լինում։ Քուրս ես գիտեմ, որ նեղացած ես ինձանից, որ երկար ժամանակ չեմ այցելել քո գերեզմանին, բայց ամեն անգամ այդտեղ գալուց իմ սիրտ փշրվում է։ Ես ուզում եմ լսեմ քո ձայնքը, ուզում եմ բռնեմ քո նուրբ ձեռքը և քեզ սեղմեմ կրծքիս։ Ես ուզում եմ ամուր գրկեմ քեզ։ Դու ինձ համար ամեն ինչ ես։ Ես երբեք Աստծուն չեմ ների քեզ ինձանից խլելու համար։ Բայց նաև վստահ եմ, որ նա քեզ ընդունել է իր մոտ, դու հիմա երջանիկ ես։ Ես խնդրում  եմ քեզ օգնիր ինձ չսխալվել, ես չեմ ուզում Ջեսսիկային էլ կորցնեմ։ Կապ չունի, որ ես դու հարազատ քույր ու եղբայր չենք, մեկ է դու իմ միակ հարազատն ես դու իմ միակ կյանքի իմաստն ես։ Չէ կներես, արդեն ևս մի հոգի կա, որ դարձել է իմ կյանքի, իմ ապրելու իմաստը։ Սիրում եմ քեզ քույր իմ։

Այդ ժամանակ Ջեսսիկան ներս մտավ և ասաց․

-Կներես, որ մտել եմ այս սենյակ։ Պարզապես անցնում էի և դռան անցքից նկատեցի, որ այստեղ ես։ Ես չէի պատկերացնի, որ քեզ լացելուց կտեսնեմ;

-Հաճախ սրտումդ ցավն այնքան շատ է, որ ուզում ես լացես և գոռաս։ Հիմա ես ցավ եմ ապրում, որ կորցրել եմ իմ կյանքի իմաստին։ Ես ցավ եմ ապրում, որ այս կյանքում ում սիրում եմ նա ինձ լքում է։

-Չգիտեմ, թե ինչով կարող եմ քեզ օգնել։

-Նստիր կողքիս։

Ջեսսիկան նստեց Մայքի կողքին։ Մայքը բռնեց նրա ձեռքը և հարցրեց․

-Ես ուզում եմ, որ դու անկեղծ իմ հարցրեցին պատասխանես։ Խոստացի՛,-ասաց Մայքը։

-Կփորձեմ։

-Փորձելով չի, դու պետք է անկեղծ պատասխանես։

-Լավ։

-Լուկասի ծննդյան օրը, որ այդ նկարները բերեցին, այդ նկարների մեջ գիտեմ, որ մերկ ու կիսամորկ էիր։ Ես ուզում եմ իմանամ, այդ նկարները անելու օրը դու հիշու՞մ ես։

-Ես ոչինչ չեմ հիշում։ Բայց այդ տղայի դեմքը շատ ծանոթ էր։ Բայց անկեղծ ոչինչ չեմ հիշում այդ օրից։

-Իսկ դու քնե՞լ ես նրա հետ։

-Չէ։ Ես դա քեզ կարող եմ վստահեցնել, որ չեմ քնել նրա հետ։

-Լավ, արի հիմա գնանք հիվանդանոց։ Ես նկարահանումներից ուշանում եմ։

Ջեսսիկան ոչինչ չասած։

Մաս 2

Ջեսսիկան և Մայքը եկան հիվանդանոց։ Ջեսսիկան մոտեցավ հորը և հարցրեց․

-Լա՞վ ես։

Ջեյք Մակուեն ժպտաց և ասաց․

-Լավ եմ աղջիկս։

Ջեսսիկան այլևս ոչինչ չասած։ Այդ ընթացքում Մայքը Արեգին ինչ որ բան ասավ և գնաց։

-Ամուսինդ գնաց,-ասաց Ջեյքը։

-Գիտեմ, տեսնում եմ,-կոպպիտ պատասխանեց Ջեսսիկան։

-Կարո՞ղ եմ քեզ գրկեմ աղջիկս։

-Կարող ես,-ասաց Ջեսսիկան։

Հայր ու դուստր գրկախառնվեցին։ Նրանք երկուսն էլ լաց էին լինում։  Այդ ժամանակ բժիշկը դուրս եկավ հիվանդասենյակից և ասաց․

-Տղան ուշքի է եկել։

Բոլորը ուրախացան։

-Կարո՞ղ եմ տեսնել տղայիս,-բժկին մոտիկ գալով հարցրեց Լուիզան։

-Կարող եք, բայց մի փոքր ուշ։ Տղան ցանկանում է տեսնի Ջեսսիկային։

-Ի՞նձ,-զարմացավ Ջեսսիկան։

-Այո։

Ջեսսիկան մտավ հիվանդասենյակ։

-Նորից Ջեսսիկա,-ասաց Սիան,-արդեն զզվել եմ այդ անունից։

-Աղջիկս հանգստացի։

-Ես էլ եմ նրա քույրը մամ ջան, ինչու՞ չցանկացավ առաջին ինձ տեսնի։

-Չգիտեմ աղջիկս, բայց, որ Ալեքսը ուշքի է եկել դա արդեն մեզ պետք է երջանկություն պարգևի,-ասաց Լուիզան,-իդեպ Լուկասը որտե՞ղ է։

-Չգիտեմ մամ ջան, գիշերը ինչ որ տեղ և մինչև հիմա չի եկել։

-Վախենում եմ, որ այն աննորմալը նորից տղայիս չվնասի։

-Ոչ ոք էլ քո տղային չի վնասի,-ասաց Ջեյքը,-քո տղան մեծ է և ուր ասես, կարող է գնա։ Իսկ Մայքը ես վստահ եմ, որ  ընդունակ չի վնասելու ինչ որ մեին։

-Արդեն պաշտպանում ես նրան։

-Չեմ պաշտպանում, ճիշտն եմ ասում։ Դու հիմա պետք է երջանիկ լինես, որ Ալեքսը ուշքի է եկել։ Դու պետք է երջանիկ լինես, որ հնարավորություն ունես Ջեսսիկային տեսնելու։

-Այդ նույն Ջեսսիկային դու թաղեցիր, մոռանու՞մ ես պապա ջան։ Հիմա ինչու՞ ես ձևացնում, թե սիրում ես նրան ու մեղավոր ես ուզում հանես մամային։

-Ճիշտ ես ու ես հայր կոչվելու իրավունք չունեմ,-ասաց Ջեյքը։

***

Ջեսսիկան  մտավ հիվանդասենյակ և հարցրեց․

-Ինչպե՞ս ես։

-Մոտիկ արի,-ասաց Ալեքսը։

Ջեսսիկան մոտեցավ և հարցրեց․

-Ինչպե՞ս ես։

-Լավ եմ։ Ես ուզում էի տեսնեի,որ քեզ հետ ամեն ինչ լավ է։

-Այդքանը՞ ու վերջ։

-Հա։

-Ալեքս ես գիտեմ, որ վատ քույր եմ եղել, բայց ես քեզ սիրում եմ ու երբեք քեզ չեմ խաբել։

-Ավելի լավ է հիշես այն օրը, երբ արեցիր նկարվեցիր մերկ։ Հիմա գնա և խնդրում եմ էլ երբեք չգաս այստեղ։

-Ալեքս ի՞նչ ես խոսում։

-Ջեսսի դու ինձ խաբել ես։ Դու օգտագործել ես բոլորիս։ Խնդրում եմ գնա ու այլևս այստեղ չգաս։

-Դու էլ միացար բալարին։ Հիշիր ես երբեք ձեզ չեմ ներելու ու հոգնել եմ արդարանալուց։ Ես ոչ մեկի հետ չեմ քնել այդ օրը ու  ուզում ես հավատ, ուզում ես մի հավատա։ Ինձ համար արդեն մեկ է։

-Ուրեմն գնալու ենք ստուգման։

-Ի՞նչ։

-Երբ այստեղից դուրս գամ գնալկու ենք ստուգման։

-Ես չեմ գա,-արցունքները սրբելով ասաց Ջեսսիկան,-եսքեզ երբեք չեմ ներելու, որ դու էլ սկսեցիր ինձ մեղադրել։

-Գնա այստեղից։ Ես ուզում էի, որ ինձ հետ անկեղծ լինես,բայց դու խաբում ես։ Ես տեսել եմ վիդեոն, որտեղ դու ինքդ խմում ես ինչ որ տղայի հետ, իսկ բարձրանում եք սենյակ։

-Հնարավոր չի։

-Գնա ու այնքան ժամանակ չգաս, մինչև անկեղծ չխոստովանես այն ամենը, ինչ եղել է։ Քո պատճառով այսքան ամիս է մենք հանգիստ չենք ունեցել։ Ես պայքարում էի բոլորի դեմ ու ասում, որ դու անմեղ ես, բայց սխալվել եմ։ Դու անմեղ չես։ Ես ատում եմ ու հիասթափվում եմ,  որ քեզ հետ նույն  ազգանունն  եմ կրում։ Ես ցավում եմ, որ գոռացել եմ ծնողիս վրա, ցավում եմ, որ եղբորս վրա ձեռք եմ բարձրացրել։ Հիմա կասեմ մի բան։ Ես ունեմ միայն մի քույր ու նրա անունը Սիա է։ Հիմա գնա։

Ջեսսիկան դուրս եկավ հիվանդասենյակից և վազեց։

Արեգը գնաց նրա հետևից, բայց Ջեսսիկան խնդրեց, որ իրեն մենակ թողնի։

Արեգը զանգահարեց Մայքին, բայց Մայքը չէր պատասխանում։ Այդ ընթացքում Ջեսսիկան գնաց հիվանդանոցից։

Մաս 3

Մայքը նկարահանման տեղում էր։ Հանգստի ժամանակ Էմիլին մոտեցավ Մայքին և հարցրեց․

-Ինչպե՞ս ես։

-Լավ եմ, իսկ դու՞։

-Լավ եմ։ Դու ճիշտ էիր։

-Այսինքն։

-Ես սխալ ընտրություն էի արել։ Նա ինձ թողեց մենակ։ Ես ուզում եմ մեռնեմ։

-Այդպես էլ լինելու էր։ Հիշու՞մ ես այն օրը, որ ես քեզ ամուսնության առաջարկ արեցի։

-Հիշում  եմ  ու այդ օրը ես շատ սխալ քայլ արեցի։

-Ես ափսոսում եմ, որ քո առջև ծնկի եմ եկել։ Ես ցավում եմ, որ դու սխալ ուղղով գնացիր, բայց դա քո ընտրությունն էր։ Ես հիմա իմ կնոջ հետ երջանիկ եմ։

-Խնդրում  եմ ինձ ներիր,-ասաց Էմիլին և բռնեց Մայքի ձեռքը։

Մայքը ձեռքը ազատեց և ասաց․

-Ներել եմ, բայց երբեք այն ցավը չի մեղմանալու, որը դու ինձ տվեցիր երեք տարի առաջ։ Դու անգամ սպանեցիր մեր փոքրիկին։

-Դու դա գիտես, որ սխալմունք էր։ Ես շփոթված էի։ Ես վախեցա ծնողներիս արձագանքից։

-Վախեցար դրա համար ազատվեցիր ինձանից ու փոքրիկից։ Դու խլեցիր այդ փոքրիկին լույս աշխարհ գալու հնարավորությունից։ Բայց ես կասեմ, որ դու չես վախեցել ծնողներիդ արձագանքից։ Դու պարզապես ցանկանում էիր շոու բիզնես մնել և վախենում էիր մարդկանց արձագանքից։ Բայց ես ամուսնանալու էի քեզ հետ։

-Դու դա անում էիր խղճահարությունից ելնելով։

-Եթե մտածում ես, որ մարդ կարա իրա սիրած աղջկա հետ ամուսնանա խղճալով, այլ ոչ թե սիրելով, ես էլ ասելիք չունեմ։

-Ընդմիջումն ավարտված է։ Սկսում ենք հաջորդ տեսարանը նկարահանելը,-ասաց ռեժիսյորը։

-Տեսարան համար 15,-լսվեց ձայնը։

/-Ես խոստանում եմ միշտ քեզ հետ կլինեմ, միայն թե դու ինձ շանս տուր։

-Ես քեզ չեմ կարող շանս տալ, որովհետև դու չես համապատասխանում ինձ։ Ես բարձր եմ իսկ դու ցածր։

-Անի, դու սիրում ես փողն ու փոռքը, բայց դա չի կարևոր կյանքում։ Կարևորը այն է, որ ես քեզ անկեղծ սրտով սիրում եմ։

-Իսկ ես քեզ չեմ սիրում։

-Եթե չէիր սիրում, ապա ինչու՞ էր ինձ հետ հանդիպում։ Ես առաջ էլ էի այս նունը, ինչ հիմա եմ։

-Պարզապես ես գտել եմ քեզանից լավին։

-Գտել ես, ուրեմն գնա ու վայելի՛։ Դուք՝ աղջիկներդ, սիրում եք միայն փողը, ձեզ համար կարևոր է հարստությունը։ Դե գնա ու վայելի հարստությունդ։ Կգա մի օր, որ դու կխնդրես ինձ քեզ հետ լինել, բայց այդ ժամանակ ես քեզ կմերժեմ ու կասեմ, որ դու ինձանից ցածր ես գտնվում։ Այս խոսքերը միշտ հիշի «մի օր վերևն ես, մի օր էլ ներքևում կհայտնվես»։  Ես հասկանում եմ քեզ, բայց հիմա էլ եմ ես քեզանից բարձր։

-Դու բարձր չես։ Դու անտուն տղա ես։

-Ճիշտ ես։ Ես տուն չունեմ, ես ապրում եմ վարձով։ Ես իմ օրվա հացի գումար ինքնուրույն եմ աշխատում, ոչ թե սպասում եմ, որ բոլորը աշխատեն, իսկ ես ուտեմ։ Ես աշխատում եմ ինքս։ Չնայած դու չգիտես թե ինչ է աշխատելը։ Ես ծնողներ չունեմ, բայց ես ունեմ մաքուր սիրտ։ Ես հենց իմ սրտով էլ ձեզ նման հարուստներից բարձր եմ։

-Ես էլ չեմ ցանականում լսել այս խեղկատակությունը։ Դե այդպես մաքուր սրտով էլ կոպեկներ աշխատի։

Անին շջվեց և հեռացավ այդտեղից։/

-Վերջ, նկարահանված է,-ասաց ռեժիսյորը,-ապրեք, շատ գեղեցիկ խաղ էր։

-Ես հիմա պետք է գնամ, -ասաց Մայքը։

-Վաղը հանգիստ է, իսկ երկուշաբթի նորից կսկսենք նկարահանումները։

-Լավ,-ասաց Մայքը և գնաց այդտեղից։

Նա նստեց մեքենան և նկատեց, որ Արեգը մի քանի անգամ զանգահարել է իրեն։ Նա զանգեց Արեգին․

-Ի՞նչ է եղել Արեգ։

-Ու՞ր ես կորել Մայք։

-Նկարահանման էի։

-Մայք Ջեսսիկան գնաց այստեղից։

-Այսինքն գնաց։

-Ալեքսի հետ չգիտեմ ի՞նչ խոսեց, հետո լաց լինելով դուրս եկավ հիվանդասենյակից և վազելով հեռացավ։ Ես նրա հետևից գնացի, բայց չհասկացա թե ուր գնաց։

Մայքը անջատեց զանգը և զանգահարեց Ջեսսիակյին։ Սակայն Ջեսսիկան չէր պատասխանում։

-Ու՞ր ես Ջեսսիկա, պատասխանի։

Մայքը սկսեց փնտրել Ջեսսիկային։

36 страница27 июля 2020, 17:30

Комментарии