Գլուխ 0.19
Մաս 1
-Ամբողջ ճանապարհին լուռ էիր։ Հասել ենք արդեն։
-Իսկ ինչու՞ գյուղ չգնացինք։ Բացի այդ Մաչոն մենակ է։
-Ես նրան կբերեմ։ Այստեղ բերեցի, որ եթե Ալեքսի մոտ գնալուց լինես հեշտ լինի քեզ համար։
-Շնորհակալ եմ։
Մայքը մեքենան կայանեց ավտոտնակում։
-Ջեսսի դու գնա ես զանգեմ Արեգին ու գամ։
-Լավ։
Ջեսսիկան մոտենալով դռանը զարմացած ասաց.
-Տան դուռը բաց է։ Այդ ինչպե՞ս է հնարավոր։ Տեսնես ո՞վ է մտել մեր տուն։
Մտնելով ներս ասաց.
-Բարև ձեզ։
Մայքի հայրն էր' Ալեքսանդրը։
-Որտե՞ղ է տղես։
-Հիմա կգա։
-Մինչ նրա գալը կարճ կլինեմ քեզ հետ աղջիկ ջան։ Հեռու մնա իմ տղայից։ Երևի ինքը չգիտի, թե դու ինչ տիպի աղջիկ ես։ Չնայած աղջիկ չես կին ես։ Անբարոյականներից պետք է հեռու մնա իմ տղան։ Իրերդ հավաքի ու հեռացի այս տնից։ Սա իմ տունն է։ Ես քեզ շատ գումար կտամ միայն թե հեռացի տղայիս կյանքից։
-Պարոն դուք իմ մասին սխալ կարծիք ունեք։
-Ձայնդ կտրի։
-Դու ձայնդ կտրի ու դուրս կորի այստեղից։ Սա քո տունը չի։ Սա իմ մոր տունն է։ Դու ինչ էիր, հիշու՞մ ես։ Դու աղքատ գյուղացի էիր։ Հիմա եկել ես ու քոնն ես համարում այս տունը։ Դու անգամ քո ազգանունը փոխեցիր և դրեցիր կնոջդ ազգանունը։ Դու տղամարդ չես,- ասաց Մայքը,-դու իրավունք չունես իմ կյանքին խառնվես։ Սա իմ կյանքն է։ Ջեսսիկան իմ կինն է և նա պետք է միշտ իմ կողքը մնա։ Թող լինի աշխարհի ամենաանբարոյականը մեկ է նա իմ կինն է։ Հիմա կխնդրեմ դուրս գնաս այս տնից և հավերժ մոռանաս այս տան հասցեն։
-Այ տղա այնպես չանես էլ ոչ մի գումար քեզ չտամ։
- Դու ինձանից էլ լավ գիտես, որ ես քո գումարները չեմ ծախսել։ Ես քո գումարին չեմ մնացել։ Ես ինքս աշխատում եմ և պահում եմ իմ ընտանիքը։ Դուրս գնա ասացի։
-Մայք տղաս դու չես հասկանում թե սա ով է։
-Սա չի։ Ինքը անուն ունի։ Ու նրա անունը Ջեսսիկա Բրաուն է։ Ես ամաչում եմ, որ քո հետ նույն ազգանունն եմ կրում։
-Մայք։
-Էլ չշարունակես։ Դուրս կորի։ Արա՛գ,-գոռաց Մայքը։
Ալեքսանդրը դուրս եկավ տանից։ Ջեսսիկան Մայքին ասաց.
-Հայրդ ճիշտ է ասում, ես պետք է հեռու մնամ քեզանից։
-Մյուս անգամ նման բան չասես։ Դու իմ կինն ես և վերջ։ Ես հիմա գնում եմ Արեգի հետ հանդիպման, հետո կգնամ գյուղ և կբերեմ մեր իրերը և Մաչոին։ Հետո կվերադառնամ։ Հնարավոր է գիշերը չգամ։ խնդրում եմ, եթե ինչ որ բանի կարիք ունենաս զանգի։
-Բայց մեր ամուսնությունը ատի և կեղծիքի վրա է հիմնված։
-Կապ չունի փաստը մնում է փաստ, որ դու իմ կինն ես։ Եթե ինչ որ բանի կարիք ունենաս զանգի։
-Բայց իմ հեռախոսը մոտս չի։
-Վերցրու իմ հեռախոսը։ Ես Արեգի հետախոսով կզանգեմ քեզ։
-Լավ։
Մայքը համբուրեց Ջեսսիկային և դուրս եկավ տանից։
Նա գնաց հիվանդանոց։
Ջեսսիկան տանը մենակ մնաց։ Նա նստել էր բազմոցին և մտքերով Ալեքսի ու Մայքի հետ էր։ Նա մտածում էր Ալեքսի հետ կատարվածի մասին։ Հետո սկսեց բարձրաձայն ինքն իր հետ խոսել.
-Այս ամենը օատահականություն չի։ Ինչ որ մեկը ցանկանում է ցավացնել մեր ընտանիքին, բայց ով։ Սկզբում ես , հիմա էլ Ալեքսը։ Տեսնես հաջորդը ով է։
Այդ ժամանակ Ջեսսիկան թուլություն զգաց և ուշագնաց եղավ։
Մի քանի րոպե անց, երբ Ջեսսիկան աչքերը բացեց ասաց.
-Լավ է, որ Մայքը այստեղ չէր։ Ես չեմ ուզում, քր նա իմանա այս մասին։
Նա ոտքի կանգնեց, սակայն կրկին թուլություն զգաց։ Նա պառկեց բազմոցին և միանգամից քնեց։
Մաս 2
Արեգը և Մայքը հանդիպեցին հիվանդանոցի դիմաց։
-Արի գնանք ինչ որ տեղ նստենք և խոսենք,-ասաց Մայքը։
-Արի։
Նրանք գնացին մոտակա սրճարանը։ Այնտեղ Մայքը սկսեց.
-Ինձ թվում է, որ Ալեքսի հետ կատարվածը պատահականություն չի։ Մենք պետք է ամեն ինչ պարզենք։
-Ես էլ եմ այդպես կարծում։ Անիմաստ տեղը մեքենան չի այրվում։
-Ոստիկանները ի՞նչ են ասում։
-Ոստիկանները չգիտեմ, թե ինչ են ասում, բայց Լեոն այսօր այնպիսի բան ասաց, որ մտքիցս դուրս չի գալիս։
-Ի՞նչ է ասել։
-Ասաց, որ այդ դեպքից րոպեներ առաջ Ալեքսը ասել է, որ կարևոր բան ունի ասելու ընտանիքին։ Ասել է, որ գնում է Ջեսսիկայի հետևից, իսկ հետո կգա ու կասի թե ով է Ջեսսիկայի անվան հետ խաղացել և ինչ նոր նյութեր է հայտնաբերել։
-Փաստորեն ինչ որ մեկը լսել է նրանց խոսակցությունը։ Ու դա հենց այն մարդն է ով խաղացել է Ջեսսիկայի անվան հետ և ով այրեց մեքենան։ Մնում է դրան գտնենք։ Բայց ես վստահ եմ, որ դա իրենց ծանոթ մարդն է արել,-ասաց Մայքը,-Արեգ միայն իմանաս այսօր ում եմ տեսել։
-Ու՞մ։
-Էմիլիին։ Նրա հետ եմ ֆիլմում նկարահանվելու։
-Մի րոպե դա այն նույն Էմիլի՞ն է ում պատճառով բանտ ես նստել։
-Հա։ Արեգ հազիվ էի ինձ զսպում, որ դրան չսպանեմ։
-Դրանից հեռու մնա Մայք։ Իսկ քո երգի պրեմյերա՞ն։
-Արդեն պատրաստ է։ Ես ցանկանում եմ Ջեսսիկային անակնկալ անեմ։
-Վստահ եմ կհավանի։
Մայքը ժպտաց, իսկ հետո ասաց.
-Հիմա պետք գնամ Մաչոյի հետևից։
-Մայոյի՞։
-Հա դա իմ ու Ջեսսիկայի շունն է։
Արեգը շատ զարմացավ։
-Երբվանի՞ց ես սկսել կենդանիներ սիրել ու պահել։
-Եթե Ջեսսիկան սիրում է, ուրեմն ես էլ եմ սիրում։
-Պարզ է։ Դու շատ ես սիրում կնոջդ։
-Եթո անկեղծ ասեմ շատ եմ սիրում։ Ես նրան սիրել եմ հենց առաջին հայացքից, բայց։
-Բայց ի՞նչ։
-Բայց ես ամուսնացա նրա հետ, որ վրեժ լուծեմ, բայց չկարողացա։
-Վրե՞ժ, չեմ հասկանում։ Դու ու վրեժը հեռու եք իրարից։ Կամ ինչու՞ պետք է այդ անմեղ աղջկանից վրեժ լուծեիր։
- Հիմա չեմ կարող ամեն ինչ ասել, բայց մի որոշ ժամանակից ամեն ինչ կիմանաս։ Հիմա ես գնամ։ Ալեքսից նորություն ունենաս զանգի։
-Լավ զգուշ կլինես։
-Լավ ընկերս,-ասաց Մայքը և հրաժեշտ տվեց Արեգին։
Նա նստեց մեքենան և գնաց գյուղ։ Չնայած արդեն գիշեր էր, բայց միևնույն է նա գնաց գյուղ։
