34 страница27 июля 2020, 15:19

Գլուխ 0.18


-Կարո՞ղ եմ ներս գալ։

-Ներս արի աղջիկս։

Ջեսաիկան մտավ բժշկի սենյակ և հարցրեց.

-Ի՞նչ էիք ցանկանում ասել ինձ։

-Նախ նստիր։ 

Ջեսսիկա  նստեց աթոռին և նայեց բժշկին։ Բժիշկը կանգնեց և սկսեց անհանգիստ քայլել սենյակի մեջտեղում։ Ջեսսիկային շատ տարօրինակ թվաց բժշկի այդ պահվածքը։ Բժիշկը մի քանի րոպե անհանգիստ քայլելուց հետո մոտեցավ լուսամուտին և սկսեց խոսել.

-Քո հեռանալուց հետո ինձ մոտ էր եկել Ջորջը։ Նա ցանկանում էր իմանալ արդոք դու իմ մոտ եկել ես թե չէ։ Նա մի քանի օր անդադար գալիս էր հիվանդանոց։ Նա քեզ էր փնտրում։ Բայց ես զարմացած եմ, որ դու ուրիշի հետ ես ամուսնացել։ 

-Իմ ամուսնությունը շատ արագ ստացվեց։ Բայց ես շնորհակալ եմ, որ իմ մասին տեղեկություն չեք հայտնել այդ Ջորջին։ 

-Աղջիկս ես քեզ ցանկանում եմ փոքրիկ խորհուրդ տամ։ Դու պետք է էւժեղ գտնվես և միշտ պայքարես։ Ես հասկանում եմ քեզ,  բայց դու երբեք վրեժով չապրես։ 

-Ես երբեք վրեժ չեմ լուծում,-ընդհատելով բժշկի խոսքը ասաց Ջեսսիկան։

Այդ պահին դուռը թակեցին և ներս մտավ Մայքը։

-Բարև ձեզ։ 

Ջեսսիկան վազեց դեպի Մայքը։ Նրանք գրկախառնվեցին, որից հետո Մայքը ասաց.

-Շատ էի վախեցել, երբ հեռախոսիդ չէիր պատասխանում։ 

-Մայք Ալեքսը։

-Ալեքսի հետ ամեն ինչ լավ կլինի չէ՞ բժիշկ։

-Իհարկե։ 

-Մեզ կներեա բժիշկ ջան մենք պետք է գնանք։

-Բժիշկ ջան խնդրում եմ, երբ եղբայրս կոմայից դուրս գա ինձ կզանգահրեք։ Սա իմ հեռախոսահամարն է։

-Իհարկե աղջիկս։ Հիմա դուք գնացեք։ Հաջողություն։

Ջեսսիկան և Մայքը դուրս եկան։ Նրանք նախ եկան վերակենդանացման բաժանմունք։ Մայքը Արեգին ասաց.

-Արեգ նորություն ունենաս կզանգես։

-Անպայման ընկերս։

-Ես Ջեսսիկային տանում եմ տուն, հետո ես հետ կգամ։ Մենք կարևոր հարց պետք է քննարկենք։

-Լավ։

Մայքը բռնեց Ջեսսիկայի ձեռքը։ Նա ատելքւթյամբ նայեց Ջեյք Մակուեին և հետո ասաց.

-Ջեսս գնացինք։

Ջեյք Մակուեն ոտքի կանգնեց և հարցրեց.

-Ինչու՞ ես ինձ ատում։։Ես քո արքերի մեջ ատելություն եմ տեսնում։ Ես քեզ ինչ որ հարցում ցավ եմ պատճառել։

 Մայքը շրջվեց դեպի Ջեյքը և ասաց.

-Դու ինձ այնպիսի մեծ ցավ ես պատճառել, որ մեռնես էլ մեկ է այդ ցավը չի մեղմանալու։ Դու պետք է տանջվես մինչև մեռնելդ։

-Մայք այս ի՞նչ ես խոսում,-ասաց Ջեսսիկքն։

-Ի՞նչ եմ արել,-հարցրեց Ջեյքը։

-Ինձ նայելուց ինչ որ մեկին չես նմանեցնու՞մ։ 

Բոլորը զարմացած իրար էին նայում։ 

-Մայք։

-Ջեսսի սուս մնա։ Ես ուզում եմ մի կարևոր հարց քննարկել քո հոր հետ։ 

-Հորս հետ նորմալ խոսի այ տղա,-ասաց Լուկասը։

-Լուկաս մի խառնվի ու բոլորդ լռեք։ Ես ուզում եմ հասկանամ, թե այս տղային ինչով եմ ցավեցրել։

-Ես քեզ շատ բան չեմ ասի։ Դեռ ժամանակը չի։ Բայց դու հիշի ընկերներիդ  ու հատկապես ամենամոտին։ Ու կհասկանաս ամեն ինչ։ 

Մայքը բռնեց Ջեսսիկայի ձեռքը և ասաց.

-Գնացինք։

-Էս իբր դու խոսիր ու հիմա գնում ես։ Չնայած դրան տար, օդը թող մաքրվի անբարոյականներից,-ասաց Լուկասը։

Մայքը ձեռքը բռունցք արեց և շրջվելով հարվածեց Լուկասի դեմքին։ Նա սկսեց բռունցքնեորվ հարվածել նրան։ Արեգը հազիվ ազատեց նրանց։ Լեոն և Ջեյքը նույնպես խառմվեցին այդ վիճաբանությանը։ Լուկասի ամբողջ դեմքը արյուն էր։ 

Այդ ժամանակ բժիշկները եկան և զայրացան։ 

-Եա քեզ անցած անգամ զգուշացրի, որ իմ կ ոջ հասցեին նորմալ արտահայտվես։ Դու քեզ ու քո ընտանիքին նայի արա։ Քրոջդ դաստիրակի, իսկ Ջեսսիկան վաղուց այս ընտանքի անդամ չի։ Նա արդեն Ջեսսիկա Բրաուն է։ Նա իմ կինն է։ Իսկ դու իբր բարերար հիշի, որ մի օր պատասխան ես տալու քո արածների համար։

-Մայք խնդրում եմ արի գնանք,-լացելով ասաց Ջեսսիկան։

Մայքը մեղմ  իր ձեռքերի մեջ առավ  Ջեսսիկայի գլուխը և սկսեց մաքրել նրա արցունքները։

-Խնդրում եմ մի լացի։ Ես չեմ ցանկանում, որ քո աչքերից տխրության արցունքներ թափվեն։ Դրան' պետք է լինեն միայն երջանկության արցունքներ։ Դու իմ կինն ես  ու ով ի չ ուզում է թող քո հասցեին ասի, մեկ է ինձ համար։ Ես քեզ միշտ կպաշտպանեմ իմ սիրուն արքայադուստր։

Մայքը բռնեց Ջեսսիկայի ձեռքը և ասաց.

-Գնանք մեր տուն։

Նրանք միասին դուրս եկան հիվանդանոցից և հեռացան այդտեղից։

-Լուկաս մյուս անգամ Ջեսսիկայի հասցեին այդպես չարտահատվես,-ասաց Ջեյքը։

-Վայ տղես, այդ աննորմալը քեզ այս ինչ օրը գցեց,-ասաց Լուիզան։

-Ամեն ինչ կարգին է մամ ջան,-ասաց Լուկասը, իսկ հետո մտքում շարունակեց,-《 պատասխան ես տալու Մայք։ Արյունդ եմ թափելու, խոստանում եմ》։

34 страница27 июля 2020, 15:19

Комментарии