33 страница27 июля 2020, 15:18

Գլուխ 0․17


-Վայ Աստված ջան այս ինչ դժբախտություն էր։ Վայ Տեր ջան։

-Մամ ջան Ալեքսը ուժեղ է նա անպայման կփրկվի։

-Կփրկվի, բայց այլևս նրա կյանքը առաջվանը չի լինելու։ Դու տեսաչ, թե ինչպես էր այրվել։ Վայ ավելի լավ էր մեռնեի, քան տեսնեի այս ամենը։ Դժբախտությունը դժբախտության հետևից գալիս է մեր ընտանիք։

-Մամ ամեն ինչ լավ է լինելու,-ասաց Լուկասը,-Լեո, ինչպե՞ս եղավ այսպես։

-Չգիտեմ, ես արդեն շրջվել էի և ներս էի գալիս, երբ ուժեղ պայթուն եղավ։ Ես ուղղակի խելագարի պես վազեցի դեպի Մայքը և նկատեցի, որ նա մեքենայից դուրս էր եկել, սակայն չէր հասցրել հեռանալ այդտեղից։ Մինչ այս դեպքը Ալեքսը ասաց, որ կարևոր բան է պարզել կապված Ջեսսիկայի հետ։ Նա ասաց գնա Ջեսսիկային բերի։ Հետո նա պետք է նորությունը հայտներ, բայց չհասցրեց։

-Ամեն ինչ լավ կլինի մի մտածեք,-ասաց Սիան։

Ջեյք Մակուեն իմանալով դեպքի մասին դուրս եկավ իր հիվանդասենյկաից։ Նա եկավ ընտանիքի մոտ և հարցրեց․

-Որտե՞ղ է Ալեքսը, ինչպե՞ս է իրեն զգում։

-Այ մարդ դու պետք է պառկես,-ասաց Լուիզան։

-Ես հարց տվեցի, որտե՞ղ է տղես։

-Վիրահատում են,- ասաց Սիյան։

-Պապ ջան արի գնանք  պառկի,-ասաց Լուկասը։

-Ես մնում եմ տղայիս մոտ։

Այդ ժամանակ Արեգը եկավ և ասաց․

-Բարև ձեզ։ Ես Ալեքսի ընկերն եմ։ ինչպե՞ս է ընկերս։

-Վիրահատում են,-ասաց Լեոն։

-Բայց վիճակը կայու՞ն է։

-Դեռ ոչինչ չգիտենք  տղա ջան,-ասաց Լուիզան։,-Պետք է սպասենք։ Արդեն քանի ժամ է վիրահատում են։

-Ես վստահ եմ, որ իմ ընկերը ուժեղ է և այս դժվարությունն էլ է հաղթահարելու։

Ոչ ոք ձայն չհանեց։ Լուիզան, Ջեյքը և Սիան նստել էին վերակենդանացման բաժանմունքի դիմացի աթոռներին, իսկ տղաները կանգնած էին դռան մոտ։ Այդ ժամանակ Ջեսսիկան վազելով եկավ և արցունքներն աչքերին հարցրեց․

-Ինչպե՞ս է Ալեքսը։

-Նորից դու,-ասաց Սիան։

Լուիզան Լուկասին ասաց․

-Տղաս ասա թող այս աղջիկը հեռու գնա մեզանից։

-Ես ոչ մի տեղ չեմ գնալու։ Դուք ինչքան ուզում եք քարկոծեք ինձ, բայց ես չեմ գնալու ոչ մի տեղ։ Ես մնալու եմ այնքան մինչև որևէ լուր չիմանամ իմ եղբոր մասին։

-Ջեսսիկա արի դուրս գանք, երբ վիրահատությունն ավարտվի կվերադառնանք։

-Չէ Արեգ ջան, ես մնալու եմ այստեղ, իսկ ում տհաճ է իմ ներկայությունը թող ինքը գնա։

-Հիմա էլ այս տղայի վիզն ես ուզում ընկնես։ Տղա ջան զգուշ եղի, ինքը անբարոյական է։

-Լուիզա ձայնդ կտրի,-զայրացավ Ջեյքը,-Ջեսսիկան կմնա այստեղ։

-Բայց։

-Ոչ մի բայց։ Այսօրվանից սկսած բոլորդ հարգելու եք իմ աղջկան։

Ջեսսիկան ասաց․

-Ինձ ձեր հարգանքը պետք չի։ Եթե մտածում եք ներելու եմ ձեզ սխալվում եք։ Ես այստեղ եմ միայն իմ եղբոր համար։ Երանի ես լինեի նրա փոխարեն։

Այդ ժամանակ բժիշկը դուրս եկավ և ասաց․

-Տղայի վիճակը կարելի է այս պահին գնահատել կայուն ծանր։ Մենք ամեն ինչ արեցինք, որ փրկենք նրա կյանքը։ Հիմա պետք է սպասենք։ Իսկ այրվածքները այնքան էլ խորը չէին։ Ժամանակի ընթացքում կլավանան, բայց աչքերը հնարավոր է չտեսնի, բայց դա վիրահատության միջոցով կարող եք փրկել։ Հիմա պետք է սպասենք։

-Շնորհակալ ենք բժիշկ ջան։

Բժիշկը նայեց Ջեսսիկային և հարցրեց․

-Ինչպե՞ս ես աղջիկս։

Ջեսսիկան ժպտաց և ամուր գրկեց բժշկին։

-Շնորհակալ եմ պարոն Վիլյամ Դեյվիս։ Ես չգիտեի, որ այստեղ եք աշխատում։

-Արդեն այստեղ եմ լինելու։ Առողջականդ ինչպե՞ս է։

-Շնորհակալ եմ լավ է։

-Տատիկիդ ու պապիկիդ տեսա՞ր։

-Այո և դրա համար միայն ձեզ եմ պարտական։

-Ամուսինդ ինձ գումարը վերադարձրել է և անկեղծ ասեմ շատ զարմացա, երբ իմացա, որ ամուսնացել ես։ Բայց ես քեզ ցանկանում եմ առանձին խոսել։ Եթե հնարավոր է արի իմ աշխատասենյակ։

-Հիմա կգամ բժիշկ ջան։

Բժիշկը գնաց։
-Ջեսսիկա որտեղի՞ց ես ճանաչում այս բժշկին,-հարցրեց Ջեյքը։

-Դա արդեն իմ անձնականն է։ Կներես հայրիկ ջան, բայց չեմ կարող ասել։ Արեգ խնդրում եմ կզանգե՞ս Մայքին։

-Մայքը գալիս է այստեղ։

-Դե, երբ գա կասես, որ ես Վիլյամ Դեյվիսի աշխատտասենյակում եմ։ Ինքը ճանաչում է այդ բժշկին։ Թող գա այնտես։

-Լավ Ջեսսի ջան։

Ջեսսիկան գնաց բժշկի սենյակ։ Այդ ժամանակ Մայքը եկավ հիվանդանոց։ Նա եկավ Արեգի մոտ և հարցրեց․

-Վիճակը ո՞նց է։

-Կայքւն ծանր է, բայց ես գիտեմ, որ մեր ընկերը կապրի։

-Լավ, իսկ  Ջեսսիկան այստեղ չի՞։

-Վիլյամ Դեյվիսի աշխատասենյակում է։ Բժիշկն է։

-Լավ ես գնամ նրա մոտ։

Մայքը թարս հայացքով նայեց Ջեյքին հետո ասաց․

-Երևում է առողջացել եք։ Ինչքան կարող եք վայելեք կյանքը, քանի ուշ չի։

-Այսինքն տղա ջան։

Մայքը ոչինչ չասած և գնաց բժշկի սենյակ։

33 страница27 июля 2020, 15:18

Комментарии