32 страница27 июля 2020, 15:10

Գլուխ 0․16


-Բարև Մայք ջան։

-Բարև Ձեզ։

-Այս ու՞ր էիր կորել։ Մեկ շաբաթ է անդադար զանգահարում էի, բայց ոչ հեռախոս էիր վերցնում, ոչ էլ դու էիր զանգահարում։

-Ինչ ոչ խնդիր կա՞։

-Գլխավոր հեռոսուհու կերպարում մեկ ուրիշն է հանդես գալու։
-Պարզ  է։ Իսկ դա ի՞նչ կապ ուներ ինձ հետ։

-Պարզապես ցանկանում էինք քո ցանկությունը հաշվի առնել։

-Ինձ համար մեկ է, թե ում հետ կկատարեմ իմ դերը։ Իսկ որտե՞ղ  է նա։

-Հիմա կգա։

Մայքը նստեց աթոռին և սկսեց կարդալ իր խոսեքերը թղթից։ Մի քանի անգամ կարդաց և հետո սկսեց մտածել․

-«Տեսնես Ջեսսիկան ինչպե՞ս է։ Տեսնես  տանը մենակ ի՞նչ է անում»։

-Ահա և դերասանուհին,-ասաց ռեժիսյորը։

Մայքը նայեց իրենից աջ և տեսնոլ աղջկան ոտքի կանգնեց։ Աղջիկը մոտեցավ նրան և ասաց․

-Որքան ժամանակ է անցել։ Երկար ժամանակ է ինչ քեզ չոի տեսել։ Բարև Մայք։ Ես չգիտեի, որ քեզ հետ եմ նկարահանվելու։

Մայքը նայում էր աղջկան և ձեռքերը բռունց էր արել, բայց ոչինչ չէր խոսում։

-Կարող ես նյարդերդ թուլացնել, ես հրեշ չեմ։ Գիտեմ հիմա դու ցանկանում ես, որ ինձ հարվածես, բայց հիմա չես կարող ջանիկս։

-Դուք ծանո՞թ եք,-հարցրեց ռեժիսյորը։

-Իհարկե ծանոթ ենք,-ասաց աղջիկը։

-Իսկապես երկիրը կլոր է։ Հեռուն էի փնտրում մոտիկ գտա։ Իհարկե ծանոթ ենք։ Ինքը իմ նախկին նշանածն է Էմիլին։ Աշխարհի ամենաանբարոյակ ու և ամենազզվելի կինը։

-Ես հասկանում եմ, որ Մայք ինձանից նեղացած ես, բայց կխնդրեմ ինձ չվիրավորել։

-Փաստորեն խնդրել էլ գիտես։ Էրիք Վիլսոնի հետ լա՞վ ես։

-Այո, նա իմ ամուսինն է։ Նա մեծահարուստ է։ Իսկ դու իմացա ամուսնացել ես, բայց այդ ինչպես խայտառակ արեցիր կնոջդ։

-Ձենդ կտրի այ չգիտեմ ինչ։ Երբեք աղջկա վրա ձեռք չեմ բարձրացրել, բայց հիմա մեծ հաճույքով կխբեմ։

-Վերջ տվեք,-զայրացավ ռեժիսյորը,-սկսում ենք նկարահանումները։

Նրանք սկսեցին նկարահանումները։ Մի քանի դրվագ նկարելուց հետո ռեժիսյորը ասաց․

-Մի փոքր հանգստացեք և նորից կսկսենք նկարահանումները։ Բայց Մայք փորձիր մի փոքր սիրալիր հայացքով նայել Էմիլիին։ Այդքան ատելություն քեզ որտեղի՞ց։

-Դա արդեն իմ անձնականն է,-ասաց Մայքը և գնաց բոլորից մի փոքր հեռու։

Նա սկսեց զանգել Ջեսսիկային, բայց Ջեսսիկան չէր պատասխանում։

-Չեմ հասկանում, թե ինչու՞ Ջեսսիկան չի պատասխանում։

Մի քանի անգամ զանգելուց հետո զանգեց իրենց հարևաններից մեկին․

-Բարև Ջուլետ տատի։ Մայքն է։

-Վայ Մայք ջան բարև բալես, ո՞նց ես։

-Լավ եմ տատի ջան։ Ո՞ր խնդրեմ կգնաս մեր տուն և տեսնես կինս տանն  է թե չէ։ Ես զանգում եմ չի պատասխանում։ Վախենում եմ վատ բան եղած չլինի։

-Հիմա բալա ջան։ Դու հեռախոսդ մի անջատի։

-Չեմ անջատի տատի ջան։

Ջուլետ տատին մոտեցավ Մայքենց տան դարպասներին և ասաց․

-Բալա ջան տան դարպասներ բաց են։

-Տատի ջան մտի ներս։

Ջուլետ տատին մտնելով ներս ասաց․

-Բալա ջան այստեղ ոչ ոք չկա։ Հեռուստացույցը իացրած է, տան դուռը բաց է, բայց կինդ ոչ մի սենյակում չկա։

-Համոզվա՞ծ ես տատի ջան։

-Հա Մայք ջան, այստեղ միայն շունն է։

-Ապրես տատի ջան։

Մայքը անջատեց հեռախոսը և նորից սկսեց զանգահարել ՋԵսսիկային։ Բայց ապարդյուն էր։

Էմիլին մոտեցավ Մայքին և ասաց․

-Սկսւմ ենք նկարահանումները։

Մայքը նայեց նրան, բայց ոչ մի արձագանբք չտվեց։

-Չես լսու՞մ,-հեգնանքով հարցրեց Էմիլին։

-Կորի աչքիցս,-գոռաց Մայքը,-նկարահանումները կշարունակենք վաղը։

Մայքը արագ գնաց յադտեղից և նստեց մեքենան։

Բոլորը զարմացած էին Մայքի այս պահվածքից։

Մայքը զանգահարեց Արեգին․

-Արեգ Ջեսսիկան չկա։

-Այսի՞նքն չկա։

-Դե տանը չի։ Զանգում եմ չի պատասխանում։

-Կարող է հիվանդանոց է գալիս։

-Չեմ կարծում։ Ջեսսիկան չէր ցանկանում հորը տեսնել։

-Մայք Ալեքսը հիվանդանոցում է։ Նրա մեքենան այրվել է։

-Ի՞նչ։ Հիմա գալիս եմ։ Դու այդտե՞ղ ես։

-Հա։ Սպասում եմ արի։

-Եկա։

Մայքը արագ քշեց մեքենան և գնաց հիվանդանոց։

32 страница27 июля 2020, 15:10

Комментарии