Գլուխ 0.15
-Ջեսսի արի այստեղ։
Ջեսսիկան դուրս եկավ դուրս և ասաց.
-Ինչ գեղեցիկ է։
-Նա արդեն մեր տան անդամն է։
-Շնորհակալ եմ Մայք,-պատասխանեց Ջեսսիկան և Մայքի ձեռքից վերցրեց շան ձագին-Ի՜նչ լավն է Մայք։
-Մենք պետք է նրան անուն դնենք։Ես առաջարկում եմ Միկի։
-Բայց ինչու՞ հենց Միկի։ Ավելի լավ կլինի, որ նրան դնենք Չալո։
-Ուրեմն թող լինի Մաչո։
-Մաչո՞,-Ջեսսիկան սկսեց բարձր ծիծաղել,-Ուրեմն թող Մաչո լինի։
-Բարի գալուստ ընտանիք փոքրիկ Մաչո,-ասաց Մայքը,-Ջեսսիկա ես գնում եմ քաղաք նկարահանումների եմ, երեկոյան կվերադառնամ։։Քեզ քաղաքից ի՞նչ բերեմ։
-Նոթատետր, տարբեր գրիչներ։
-Որոշել ես դաս անե՞ս։
-Դրա նման մի բան։
-Կբերեմ,-ասաց Մայքը և մոտեցավ Ջեսսիկային։Նա մեղմ համբուրեց Ջեսսիկայի շուրթերը, իսկ հետո ասաց,-կկարոտեմ։
Ջեսսիկան ժպտաց և ասաց.
-Զգույշ կլինես։
-Խոստանում եմ։
Մայքը հրաժեշտ տվեց Ջեսսիկային և նստելով մեքենան հեռացավ։ Ջեսսիկան մնաց մենակ։
-Մինչ Մայքը կվերադառնա, ես տունը կհավաքեմ։ Բայց մինչ այդ ցանկանում եմ լսել լուրերը։
Ջեսսիկան նստեց բազմոցին և միացրեց հեռուստացույցը։ Նա սկսեց լսել լուրերը։
-Երեկ երեկոյան հիվանդանոցի մոտ այրվել է Ջեյք Մակուեի որդու՝ Ալեքս Մակուեի մեքենան։
-Ի՞նչ,-բացականչեց Ջեսսիկան։
-Բարեբախտաբար տղան մեջը չի եղել։ Նա ցանկացել է դուրս գալ մեքենայից և դեռ չի հասցրել փակել դուռը այն տրաքել է։ Հիմա բժիշկները պայքարում են տղայի կյանքի համար։ Ըստ առաջին տեղեկության դեռ մեքենայից չէր հեռացել ու այդ պատճառով նրա մարմնի մի մասը այրվել է։
-Չի կարող պատահել, Ալե՜քս,-լացելով ասաց Ջեսսիկան և դուրս վազեց։
Նա վազում էր գյուղի միջով և չգիտեր, թե ինչպես գնա քաղաք։ Նա մոտեցավ մի քանի տղաների և լացելով խնդրեց․
-Խնդրում եմ օգնեք հասնեմ քաղաք։
Տղաները սկսեցին ծիծաղել։ Միայն մի տղա հարցրեց․
-Կոնկրետ ո՞ւր։
Ջեսսիկան լացլինելով ասաց․
-Ես պետք է գնամ հիվանդանոց։ Խնդրում եմ օգնեք գնամ։ Ես չգիտեմ այս գյուղից ինչպես դուրս գամ։
-Եսս մեքենայով, ես ձեզ կտանեմ, բայց հիվանդանոցի անունը կասե՞ք։ Նյու Յորքում շատ կան հիվանդանոցներ։
-Ես հիմա անունը չեմ հիշում, բայց գիտեմ, որ համար 365ն ՝։
-Լավ հասկացա, գնացինք։
Նրանք նստեցին մեքենան։ Տղան սկսեց քշել։
-Ես Էրիկն էմ։
-Ջեսսիկա։
-Հաճելի է Ջեսսիկա ջան։
-Իսկ դու ու՞մ հետ ես մեր գյուղում մնում։ Ես քեզ առաջին անգամ եմ տեսնում։
-Ամուսնուս։
-Իսկ ո՞վ է ամուսինդ, եթե գաղտնիք չի։
-Մայք Բրաունը։
-Դու Մայքի կի՞նն ես։
-Այո։
-Իսկ ինչու՞ ինքը չի տանում քեզ քաղաք։
-Նա նկարահումների է, բացի այդ հեռախոսս մոռացել եմ տանը։ Եղբայրս հիվանդանոցում է, գիշերը նրա մեքենան տրաքել է։
-Լուրերվ այսօր նմանդեպքի մասին ասացին։ Մի րոպե դու Ջեյք Բրաունի աղջի՞կն ես։
-Հա։ Խնդրում եմ էլ հարցրե չտաք։ Ինձ արագ հասցրեք հիվանդանոց։
-Կներես։
Մնացած ճանապարհին Էրիկը ոչ մի հարցր չտվեց Ջեսսիկային։
