Գլուխ 0.14
-Բժիշկ ջան ինչպե՞ս է ամուսինս։
-Ձեր ամուսինը ուշքի է եկել։
-Վայ փառք շատ տեր Աստված։ Ինչպե՞ս է իրեն զգում։
-Նրա վիճակը լավ է։
-Բժիշկ ջան, աիկ կարո՞ղ ենք տեսնել մեր հորը,-հարցրեց Լեոն։
-Կարող եք։
-Իսկ կարո՞ղ ենք միասին մտնել նրա մոտ,-հարցչեց Սիան։
-Իրականում չի կարելի, բայց հիմա կարող եք։
-Մերսի բժիշկ ջան,-ասաց Լուկասը։
Բոլորը մտան հիվանդասենյակ բացի Ալեքսից։
Մտնելով ներս Լուիզան հարցրեց.
-Ինչպե՞ս ես քեզ զգում սիրելիս։ Չես պատկերացնի թե որքան թի վախեցել։
-Լավ եմ,-կամաց ձայնով պատասխանեց Ջեյքը։
-Պապ ջան մաման այս մի շաբաթ է հիվանդանոցից տուն չի գնացել։ Նա ամեն օր աղոթել է քեզ համար։
-Աղջիկս, սիկ Ալեքսը որտե՞ղ է։
-Դրսում է։
-Լուկաս կամ Լեո կանչեք նրան։
-Լավ,-ասաց Լեոն և դուրս եկավ հիվանդասենյակից։
Նա միջանցքում մոտեցավ Ալեքսին և ասաց.
-Պապան քեզ է ուզում տեսնի։
Ալեքսը նայեց Լեոին և ձայն չհանեց։
-Ալեքս չես հասկանու՞մ։ Պապան աչքերը բացել է ու ցանկանում է քեզ տեսնի։
Ալեքսը ձայն չհանեց և դանդաղ քայլերով մոտեցավ հիվանդասենյակի դռանը։
Լեոն շատ զարմացած էր եղբոր պահվածքից։
Ներս մտնելով Ջեյքը հարցրեց Ալեքսին.
-Ինչու՞ բոլորի հետ դու էլ չէիր եկել ինձ տեսնելու։
Ալեքսը նայեց հորը և խորը շունչ քաշեց։ Հետո ասաց.
-Քեզ լա՞վ ես զգում։
-Ես քեզ հարց ունեմ տալու,-ասաց Ջեյքը,-Դու Ջեսսիկայի հետ մոտիկ ես։ Խնդրում եմ ասա, թե որտե՞ղ է հիմա նա ու ինչպե՞ս է իրեն զգում։
-Երբ հիվանդանոցից դուրս էր գրվում արդեն լավ էր։ Իսկ թե որտեղ է մնում ես չգիտեմ։ Ես գնացել էի նրանց տուն,բայց դարպասները փակ էին։ Ըստ երևույթի նրանք կամ քաղաքում չեն, կամ երկրում չեն, կամ էլ պարզապես գտնվելու վայրը փոխել են։
-Մի րոպե տղես,-անհանգիստ ձայնով ասաց Ջեյքը,-Ջեսսիկան հիվանդանոցում է եղե՞լ։ Ի՞նչ է եղել նրան։
-Չգիտեի, որ քեզ հետաքրքրում է Ջեսսիկայի առողջությունը, բայց կասեմ։ Պարզապես ալկոհոլ էր օգտագործել և ալերգիան էր բռնել։ Բացի այդ ջերմություն ուներ բարձր։ Բայց քո վիրահատության օրը նրան դուրս գրեցին և նա Մայքի հետ գնաց։ Բայցնա անհանգիստ էր քեզ համար։ Երբ իմացավ, որ վիրահատություն հաջող է ավարտվել հանգիստ սրտով գնավ։ Միայն խնդրեց փոխանցեմ, որ շուտ ապաքինվես և օատրաստվես ճշմարտության լսելուն, որովհետև ինքը ամեն ինչ անելու է ճշմարտությունը բացահայտի։
Ջեյքը ձայն չհանեց։ Սիան խոսեց.
-Ինքը արդեն փրփուրներից է կախվում։
-Ինչու՞ ես այդպես խոսում թե դու ինչ որ բան գիտե՞ս,-կասկածելի հայացքով ասաց Ալեքսը։
-Գժվե՞լ ես, մնում էր ինձ կասկածեիր,-մուննաթով պատասխանեց Սիան։
-Ալեքս արդեն չափերդ անցնում ես,-ասաց Լուկասը։
Ալեքսը ձայն չհանեց և դուրս եկավ հիվանդասենհակից։
-Ես չհասկացա Ալեքսի այս պահվածքը,-ասաց մայրը։
-Լեո եղբորդ հետ ի՞նչ է կատարվում,-հարցրեց Սիան։
-Այդ բույն եղբայրը նաև քո եղբայրն է։ Խոսքերիդ մեջ ուշադիր եղի։
-Դուրս եկեք սենյակից,-ասաց Ջեյքը,- Գտեք Ջեսսիկային և բերեք ինձ մոտ։ Ես ցանկանում եմ նրա հետ խոսել։
Բոլորը զարմացած էին։ Լուկասը հարցրեց.
-Վստա՞հ ես պապ ջան։
-Ասածս կատարեք։
Բոլորը դուրս եկան։ Միջանցքում Լեոն մոտեցավ Ալեքսին և ասաց հոր հրամանը։ Ալեքսը քմծիծաղ տվեց և ասաց.
-Շուտով ամեն ինչ կպարզվի ու այդ ժամանակ բոլորը կընկնեն նրա ոտքերը, բայց Ջեսսիկան չգիտեմ կկարողանա ներել իրենց թե չէ։
-Ալեքս դու ինչ որ բան ես պարզե՞լ,-հարցրեց Լեոն։
-Շուտով կիմանաս։ Ես կբերեմ Ջեսսիկային, հիմա ինձ կներեդ ես գործեր ունեմ։Ես պետք է գնամ։ Եթե հարցնեն իմ մասին, կասես, որ Ջեսսիկային եմ փնտրում։
-Լավ։
Ալեքսը դուրս եկավ հիվանդանոցից և նստեց մեքենան։ Մի քանի րոպե անց Ալեքսի մեքենան տրաքեց։ Ուժեղ ձայնից բոլորը դուրս եկան։ Լեոն նույնպես դուրս եկավ և գոռաց.
-Ալե՜քս։
-Այս ի՞նչ ձայն էր,-հարցրեց Սիան։
-Ինչ որ բան տրաքեց,-ասաց Լուկասը և դուրս վազեց։Նրա հետևից դուրս եկան նաև Սիան և Լուիզան։
