Գլուխ 0.13
-Մայք այս ու՞ր ենք գնում։
-Գյուղ։
-Գյու՞ղ։
-Այո։ Ես ցանկանում եմ մի քանի օր
քաղաքի կյանքից հանգստանալ։ Այս
քանի օրը շատ ծանրաբեռնված էր։ Մեկ շաբաթ մնալուց հետո
կվերադառնանք։
-Իսկ քո երգի պրեմերայի
նկարահանումները։
-Ես վաղը նկարահանման եմ։ Ես
կգնամ ու նորից արագ
կվերադառնամ։Այդ տան մասին ոչ ոք
չգիտի։ Դա ես գնել էի, որօեսզի ես ու
քույրս տեղափոխվենք այդտեղ
ապրելքւ։ Բայց քույրս չհասցրեց,-
տխուր ասաց Մայքը։
Ջեսսիկան ձեռքով շոյեց Մայքի ուսը և
ասաց.
-Նա չկա, բայց դու դեռ ապրում ես։ Քո
քույրը հպարտանում է քեզանով։
Մայքը ոչինչ չասած։ Նա մի պահ լռեց,
հետո հարցրեց.
-Պատմիր ինձ քո մասին։ Պատմիր
մինչև կհասնենք գյուղ։
-Ես ի՞նչ պետք է պատմեմ։
-Չգիտեմ։ Քո մանկության, քո կյանքի
մասին պատմի։ Դու իմ կինն ես, բայց
ես քեզանից շատ քիչ բան գիտեմ։
-Եթե ես պատմեմ, ապա դու նույնպես
պետք է պատմես քո մասին,-
պատասխանեց Ջեսսիկան։
-Անպայման։ Բայց մեկ րոպե սպասիր։
Մայքը մեքենան արգելակեց և դուրս
եկավ մեքենայից։Նա մտավ ճանապարհին մոտիկ մի փոքրիկ խանութ և մի քանի բուլկի առավ։ Հետո նստեց մեքենան և տվեց Ջեսսիկային։
-Դու ոչինչ չես կերել, այդ պատճառով խնդրում եմ այս բուլկիները կեր։
-Շնորհակալ եմ Մայք,-ասաց Ջեսսիկան և վերցնելով բուլկիները սկսեց ուտել,-իսկ դու՞։
-Ես սոված չեմ,-պատասխանեց Մայքը,-Խնդրում եմ պատմիր քո մասին։
-Լավ-ասաց Ջեսսիկան,-Ես Ջեսսիկա Մակուեն եմ։ Ես մեծահարուստ բարերար Ջեյք Մայուեի փոքր դուստրն եմ։Մայրս հայ է։ Մայրս հորս երկրորդ կինն է։ Սիյան և Լուկասի իմ հոր երեխաներն են։ Բայց արի ու տես, որ այսօր մայրս նրանց ավելի է սիրում քան ինձ։ Մայրս այսօր անիծում է, որ ես մահանամ, որ ես անգետանամ։
-Ինձ պատմիր թե ինչպես եկար Հայաստան։
-Ես մինչ Հայաստան գալը քնում էի փողոցներում և ոչինչ չէ ուտում։ Ես չունեի գումար և անձը հաստատող փաստաթղթեր։ Ես չէի կարող աշխատել, բայց գտնվեց մեկը ով օգնեց ինձ։ Բայց երանի չօգներ ինձ։ Ես հիմա նրան ուղղակի ատում եմ։
-Ինչու՞։
-Հիմա չեմ կարող ասել, բայց խոատանում եմ մի օր պատմել քեզ այդ մասին։Հետո ես հիվանդանոց ընկա և բժիշկը ինձ օգնեց։Նա վերցրեց իմ փաստաթղթերը մեր տանից և տոմս գնեց ինձ համար։
-Ապրի ինքը։ Ես նրան կվճարեմ իր կատարած լավության դիմաց,-ասաց Մայքը,-Իսկ հիմա խնդրում եմ մանրամասն օատմիր այն գիշերը, երբ ծնողներդ քեզանից երես թեքեցին։ Քեզ օգնելու համար ես պետք է ամեն մանրուք իմանամ։
-Այդ օրը Լուկասի ծննդյան օրն էր։ Մենք այնքան ուրախ էինք։ Բայց մեր տուն եկավ անծանոթ տղա և հորս տվեց մի ծրար։ Հետո ծրարը բացելուն պես հայրս հյուրերին խնդրեց, որ գնան մեր տնից։ Հետո Լուկասը' մեծ եղբայրս, տեսավ ծրարի միջի նկարները և մոտեցավ ինձ։ Նա սկսեց ինձ հարվածել։ Հետո բոլորը սկսեցին ինձանից երես թեքել։ Նրանցից ոչ ոք չցանկացավ ինձ լսել։ Նրանք չցանկացան անգամ գտնել այն մարդուն, ով իմ հետ այդպես վարվեց։ Միայն հաջորդ օրը առավոտյան Լուկասի ընկերը անգամ անունը րեմ հիշում, եկավ մեր տուն և բերեց նկարի միջի տղային։ Ես առաջին անգամ էի այդ տղային տեսնում։ Հայրս, եղբայրներս հարցրեցին արդոք նա ինձ ճանաչում է։ Նա ասաց, որ ես նրան հանգիստ չեմ տալիս։ Մենք շատ ենք իրա հետ քնել։ Ես անգամ պատրաստ էի գբալ բժշկի և ապացուցել, որ ես անմեղ եմ։ Բայց ամեն ինչ աօարդյուն էր։ Նրանք այդ տղային բաց թողեցին, իակ ինձ ասացին, որ լքեմ այդ տունը։ Նրանք ասացին, որ ամաչում են, որ ես իրենց տան անդամ եմ, որ ես կրում եմ Մակուե ազգանունը։ Չես պատկերացնի թե դա ինձ համար ինչ մեծ ցավ էր։ Ես այդ պահին ուզում էի մեռնել։ Ես դանակը վերցրեցի և միանգամից կտրեցի երակներս։
Հետո, երբ արթնացա արդեն հիվանդանոցում էի։ Այն նույն բժիշկն էր իմ կյանքը փրկել, ով ինձ օգնեց գնալ Հայաստան։ Հետո ես կաեցի, թե ինչպես Լուկասը ասաց, որ ավելի լավ է մեռնեի, քան ապրեի։ Դա ինձ տապալեց։Հետո հիվանդանոցից ես դուրս եկա։ Գնացել էի սրճարան։ Ես մի քանի կոպեկներ ունեի և ցանկանում էի սուրճ խմել։ Ես դողորի գումար չունեի։ Ես անգամ չէի կարող դեղեր գնել և խմել։ Ես սրճարանում լաեցի, թե ինչպես լուրերով հայտարարեցին, որ մահացել է Ջեյք Մակուեի փոքր դուստրը։ Ես այնպիսի մեծ ցավ ապրեցի։ Ես գնացի և լուսամուտից նկատեցի իմ լուսանկարը, որ կախված էր պատին։ Այդ նկարի վրա դրված էր սև լենտ։ Ես ուղղակի խելագարի պես հեռացա այդտեղից։ Իսկ հետո փորձեցի գոյատևել։
-Որքան դաժան են եղել քո ծնողները։
-Ես նրանց սիրում եմ։ Բայց սիրտս ներել չի կարողանում։ Ես ցանկանում եմ ապացուցել իմ անմեղությունը, իսկ հետո վերադառնալ Հայաստան։ Կամ էլ հեռու ապրել ծնողներիցս։
-Իսկ ։եր հանդիպման օրը խնդրում եմ ճիշտ պատասխանիր, դու ինքնասպան էիր ցանկանում լինել։
-Եթե անկեղծ լինեմ ապա կասեմ այո։
-Ես այդպես էլ գիտեի։ Իսկ ընկերուհի այստեղ չունե՞ս։
-Ես ոչ ոք չունեմ։Ես ունեցել եմ ընկերուհի, բայց երկար ժամանակ է նրա հետ չեմ խոաում։ Նա կեղծավոր և սրիկա է։
-Խոստանում եմ քեզ միշտ օգնել։ Ես ամեն ինչ կանեմ, որ վոլորը քեզանից ներողություն խնդրեն։ Ես դա քեզ խոստանում եմ,-ասաց Մայքը և արգելակեց մեքենան։
-Հասա՞նք,-հարցչոց Ջեսսիկան և նայեց լուսամուտից դուրս։
-Այո,-պատասխանեց Մայքը ու դուրս եկավ մեքենայից։
Մայքը բացեց Ջեսսիկայի կողմի դոռը և ասաց.
-Բարի գոլուստ մեր փոքրիկ տուն։
Ջեսսիկան դուրս եկավ մեքենայից և ասաց.
-Ի՜նչ գեղեցիկ է Մայք։
Տնակը փոքր էր, բայց շատ հարմարավետ։ Նա շրջապատված էր մեծ այգով, ուր աճում էին բազմաթիվ մրգատու ծառեր։ Այդ այգու մեջ հոսում էր փոքրիկ գետակ։ Ամբողջ այգին լի էր բազմաթիվ ծաղիկներով։
-Մայք իսկապես շատ գեղեցիկ է։
-Արի ներս գնանք,-ասաց Մայքը և ձեռքը մեկնեց դեպի Ջեսսիկան։
Ջեսսիկան բռնեց Մայքի ձեռքը և միասին ներս մտան։
