28 страница26 июля 2020, 22:09

Գլուխ ․ 0․12

Արդեն առավոտ էր, բայց անձրև չէր կտրվել։ Կարծես այդ անդադար երկնքից թափվող անձրևը միտք էլ չունի կտրվել։ Օրը շատ  մռայլ էր։  Մայքը քնել էր նստարանի վրա և հանկարծ լսվեց բուժքրոջ ձայնը․

-Ձեր կինը արթնացել է։

Մայքը աչքորը բացեց և միանգամից հարցրեց․

-Հիմա կարո՞ղ եմ տեսնել նրան։

-Այո։

Մայքը միանագմից մտավ հիվանդասենյակ։ Ներս մտնելով միանգամից մոտեցավ Ջեսսիկային և բռնելով նրա ձեռքը հարցրեց․

-Ինչպե՞ս ես քեզ զգում։

-Լավ եմ,-սիրալիր պատասխանեց Ջեսսիկան։

-Չես պատկերացնի թե ինչպես անհանգստացա։ Եթե դու ալերգիա ունես ալկոհոլից, ապա ինչու՞ համար խմեցիր։

-Պարզապես այդ պահին միակ ճիշտ որոշումը դա էր։ Կարո՞ղ եմ քեզ մի հարց  տալ։

-Իհարկե,-պատասխանեց Մայքը։

-Ես երբ խմեցի վիսկին, հետո ես ի՞նչ եմ քեզ ասե՞լ։ Ես ոչինչ չեմ հիշում։ Ինչ էլ ասած լինեմ դա ես չէի, դա ուրիշ Ջեսսիկա է եղել։

-Արբած մարդիկ  միշտ ճիշտն են ասում, բայց դու ոչինչ չես ասել։

-Դե ավելի լավ, որ ոչինչ չեմ ասել։ Կներես իսկ պապայիցս նորություն կա՞։

-Չգիտեմ։

-Խնդրում եմ կգնաս և իմանաս, թե ինչպե՞ս է նա իրեն զգում։

-Ջեսսիկա դու ինձ հիմա մի վատ դրության մեջ ես դնում։ Դու գիտես, որ ես քո հորը չեմ հարգում, բայց միևնույն ժամանակ ես չեմ կարող չկատարել քո խնդրանքը։ Ես կգնամ և կիմանամ հորդ առողջական վիճակից, բայց դու խոստացի, որ ներելու ես այն ամենը ինչ արեցի քո ու քո ընտանիքի հետ։

-Կներեմ, միայն թե խնդրում եմ գնա և իմացիր հորս վիճակի մասին։

-Լավ։ Ես հիմա գնամ և արագ կվերադառնամ։

-Կներես իսկ, ե՞րբ են ինձ տուն թողնելու։

-Չգիտեմ, բայց դա էլ կիմանամ։ Ես բժշկին էլ կկանչեմ, որ զննի քեզ։

-Լավ։

-Դե արագ գնամ ու գամ,-ասաց Մայքը և դուրս եկավ հիվանդասենյակից։

Հիվանդասենյակի դռան մոտ հանդիպեց Ալեքսին։

-Ինչպե՞ս է քույրս։

-Լավ է, բայց ցանկանում է իմանալ հոր առողջության մասին։

-Ասա, որ պապն արդեն լավ է, այսօր կվիրահատեն։ Իրեն ասա, որ ամեն ինչ լավ է և թող չանհանգստանա։

-Իսկ դու չես ցանկանու՞մ մտնել նրա մոտ։

-Ցանկանում եմ, բայց ոչ հիմա։

-Իսկ ե՞րբ,-հարցրեց Մայքը։

-Չգիտեմ,-միանգամից պատասխանեց Ալեքսը և հեռացավ այդտեղից։

Մայքը գնաց բժշկի սենյակ և տեղեկացավ Ջեսսիկայի վիճակի մասին։

-Բժիշկ ջան, ե՞րբ կարող եմ կնոջս տուն տանել։

-Մեկ ժամից մենք դուրս կգրենք նրան, բայց մի քանի վիտամիններ եմ նշանակել և թող անպայման դրանք խմի։

-Ես անձամբ կհետևեմ, որ նա խմի այդ վիտամինները։

-Շատ բարի։ Մեկ շաբաթից կբերեք հերթական ստուգման։

-Անպայման բժիշկ ջան։

Մայքը ուրախ դուրս եկավ բժշկի սենյակից և շտապեց Ջեսսիկայի մոտ։ Մտնելով հիվանդասենյակ Ջեսսիկային միանգամից հարցրեց․

-Ինչպե՞ս է հայրս։

-Լավ է, այսօր կվիրահատեն։ Նրա վիճակը կայունացել է։

-Չես խաբու՞մ։

-Չէ, երդվում եմ քրոջս հիշատակով, որ չեմ խաբում։ Իդեպ, քեզ 1 ժամից դուրս են գրելու։ Բժիշկը մի քանի վիտամիններ է նշանակել, որ խմես։ Մենք 1 շաբաթից գալու ենք հիվանդանոց ստուգումներ պետք է անցնես և մի քանի անալիզներ պետք է տաս։

-Բայց ինչի՞ համար պետք է անալիզներ տամ։ Ես առողջ եմ։

-Չգիտեմ, բայց եթե բժիշկը այդպես է ցանկանում ուրեմն պետք է տաս։շ

Մայքը նստեց Ջեսսիկայի մահճակալին մոտ դրված աթոռին և հարցրեց․

-Սովա՞ծ ես։

-Մեկ ժամից, որ դուրս գանք անպայման մի տեղ կճաշենք։

-Ապրի իմ աղջիկը,-ժպտալով ասաց Մայքը։

-Մայք կարո՞ղ եմ քեզ մի բան խնդրել։

-Առանց խնդրելու։ Դու իմ կինն ես և ինչ ցանկանում ես կարող ես ինձ ասել։

-Խնդրում եմ ինձ 2000դոլար կտա՞ս։

-Այդ գումարը ի՞նչ ես անելու։

-Ես Հայաստան գալու համար գումար չունեի և ինձ այդ գումարը տրամադրել է մի բժիշկ։ Ես ցանկանում եմ նրան այդ գումարը վերադարձնել։

-Դու կտաս նրա հասցեն թե որտեղ կարող եմ գտնել նրան։ Ես այդ գումարը կվճարեմ։

-Շնորհակալ եմ։

Մայքը և Ջեսսիկան ուշադիր իրար նայեցին։ Մայքը կամաց դեմքը մոտեցրեց Ջեսսիկայի դեմքին և համբուրեց նրան։ Ջեսսիկան ամենևին էլ չընդդիմացավ։  Նրանց երկուսին էլ հաճելի էր այդ համբյուրը։ Դա երկու իրար սիրող մարդկանց համբյուր էր, որը ավելի պետք է քաղցրացներ նրանց հարաբերությունները։ Այդ հարաբերություններ մտել էին մի փակուղի և միակ այդտեղից դուրս գալը, դա միմյանց սեր խոստովանելն է և գաղտնիքների բացահայտումը։

28 страница26 июля 2020, 22:09

Комментарии