Գլուխ 0․11
-Ի՞նչ ասեց։
-Ես Մայքին չեմ ճանաչում։ Նրա նախկին նշանածը իրեն գցեց բանտ, իսկ այս կինն էլ համաշխարհային անբարոյական է։ Չեմ հասկանում, թե ինչպես է կերել տղուս խոլքը, որ նա ամուսնացել է անբարոյականի հետ։ Բայց մի հարց եմ ցանկանում քեզ տալ։
-Տուր։
-Ջոևջ դու որտեղի՞ց ես ճանաչում այդ կնոջը և ի՞նչ գիտես, որ անբարոյական է։
-Պապ ջան չէի ցանկանա, որ այս մասին խոսեի քեզ հետ․ բայց կասեմ։ Ես նրան զանգահարել և կանչել էի ամառանոց։ Նրա հետ ես քնել եմ և անգամ լուսանկարներ ունեմ և կարող եմ ապացուցել նրա անբարոյականացումը։
-Վայ իմ խեղճ տղես։ Ես պետք է իմ տղուն ազատեմ այդ ագռավի, այդ անբարո վարքի տեր աղջկա ճանկերից։ Դու ունե՞ս նրա համարը։
-Իհարկե, քաղաքում շատերը ունեն նրա համարը։ Անգամ նրա ընտանիքը նրան չի ընդունում, այդ անբարոյական վարքի պատճառով։ Ես այնքան եմ խնդրել և խոսել նրա հետ, որ դուրս գա այդ ճանապարհից, բայց ապարդյուն էր։ Ես մի քանի անգամ նրա հետ քնել եմ։ Շատ անգամ նա էր ինձ զանգահարում և ասում, որ ցանկանում է տղամարդու հետ քնել։ Ես հազիվ եմ փրկվել նրա ճիրաններից։
-Դու ինձ կտաս նրա հեռախոսահամարը։ Ես պետք է այդ տիկնոջ հետ խոսեմ։
-Ոնց ասես պապ ջան։
Ջորջը բարձրացավ իր ննջասենյակ և պառկեց իր անկողնու վրա։
-Ջեսսիկա դու իմն ես լինելու։ Ես քեզ հանգիստ չեմ տալու։ Դու կկատարես իմ բոլոր ցանկությունները, եթե չես ցանկանում այս լուսանկրաները հայտնվեն համացանցում և հորդ մոտ։ Ես վստահ եմ, որ հայրդ չի դիմանալու։ Դու իմն ես լինելու։ Դու կլինես իմ սիրուհին։
Ջորջը սկսեց բարձր ծիծաղել․
-Վայ Ջեսսիկա, Ջեսսիկա։ Գնացիր ընկար հիմարի գիրկը։ Նա կլոունա, ում բոլորը սիրում են։ Նա բեմի վրա խաղում է, բայց իրական կյանքում իսկական հիմար է։ Խորթ հայրս էլ է հիմար։ Ես նրա օգնությամբ Մայքին կհեռացնեմ քո կողքից և դու առանց որևէ խոչնդոտի կլինես իմը։ Միայն ուզում եմ պատկերացնլ, թե ինչպես ես ինձ սիրում և ես քեզ ինչպես եմ գուրգուրւմ և սիրում անկողնու մեջ։ Ջա՜ն։
Ալեքսանդրը մտավ խոհանոց։
-Ես ամբողջ գիշեր չքնեցի։ Իմ սիրտը արդեն ցավում է։ Ես չկարողացա քեզ համար լինել լավ հայր, իսկ հիմա ես կփորձեմ լինել լավ հայր և քեզ կազատեմ այդ տիկնոջ ճիրաններից։
Նա վերցրեց հեռախոսը և զանգահարեց իր հին ընկերներից մեկին․
-Բարի լույս, կներես, որ այսքան վաղ եմ զանգահարում, բայց դու պետք է ինձ օգնես։
-Բարի լույս, ինչ՞վ պետք է քեզ օգնեմ։
-Դու պետք է այնպես անես, որ Մայք Բրաունի կինը՝ Ջեսսիկա Մակուեն հեռանա այս երկրից։ Նա պետք է մոռանա իմ տղուն։ Եթե նա դա չանի, ապա վերացրու նրան։
-Իսկ լուսանկար ունե՞ս աղջկանից։
-Համացանցում կլինի։ Ես չունեմ։ Բայց նախ տեղեկություն հավաքիր նրա կյանքի մասին և տեղեկացրա ինձ։ Ես պետք է ամեն ինչ իմանամ։
-Շատ բարի։ Ես ամեն ինչ կանեմ, բայց պետք է շատ գումար վճարես։
-Կվճարեմ, որքան ցանկանաս։ Ես պետք է ամեն գնով հեռու պահեմ այդ տիկնոջը իմ տղայից։
-Լավ։
-Այս խոսակցության մասին պետք է ոչ ոք չիմանա։ Դու ամեն ինչ կանես, ինչպես ես քեզ ասացի։ Հաջողություն։
-Ես լլուռ կլինեմ, ինչպես ձուկը ջրում։ Հաջողություն։
Ալեքսանդրը անջատեց հեռախոսը և ասաց․
-Կներես տղես, բայց սա միակ ճիշտ որոշումն է։ Ես պետք է ամեն գնով քեզ ազատեմ այդ ճիրաններից։
