1.8 Ջեսսիկա Մակուե
Մաս 1
Ես արդեն Հայաստանում էի։ Կանգնել էի օդանավակայանում և չգիտեի թե ուր պետք է գնամ։ Ես հայերեն խոսել գիտեմ, բայց ոչ շատ լավ։ Երբ ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանի Զվարթնոց օդանավակայանում արդեն գիշեր էր։ Մարդկանց մեծ մասին եկել էին դիմավորելու, իսկ ես ոչ ոք չունեի, որ ինձ դիմավորեին։ Ես որոշեցի ամբողջ գիշեր մնալ օդանավակայանում, իսկ առավոտյան կփնտրեմ Ծովագյուղը։ Ես հենց այդպես էլ արեցի։ Նատեցի նստարաններից մեկի վրա և սպասեցի մինչև լուսանա։ Առավոտյան ես լսեցի կանացի ձայն.
-Աղջիկ ջան դու գնալու տեղ չունե՞ս։
Ես արագ ոտքի կանգնեցի և ասացի.
-Ունեմ, բայց պետք է նոր գնամ այնտեղ։ Ես նորեմ Հայաստանում և ինձ պետք է գտնել Ծովագյուղը։
-Իսկ որևէ մեկը չկա, որ քեզ դիմավորի՞։
-Ոչ, չկա։
Այդ տիկինը նստեց իմ կողքը և ասաց.
-Արի գնանք իմ տուն, կնախաճաշես,քեզ կարգի կբերես նոր կգնաս Ծովագյուղ։
-Շնորհակալ եմ, բայց ես այստեղ կսպասեմ մինչև լուսանա։
Այդ տիկինը ոչինչ չասեց։ Նա վերկացավ և գնաց։ Ես նստած սպասում էի, երբ մոտ 10 րոպե անց ակդ տիկինը նորից եկավ ինձ մոտ։Նա ձեռքը պարզեց ինձ և տոպրակ հանձնեց.
-Վերցրու սոված կլինես։
-Շնորհակալություն,-ժպտալով ասացի ես։
Ես վերցրեցի տոպրակը և սկսեցի ուտել ներսում գտնվեղ հաց ու պանիրները։ Ինձ համար դրանք ամենահամեղ բուրգերներն էին։
Արդեն լուսացել էր։Ես նորից շնորհակալություն հայտնեցի այդտեղի տեխնիկական աշխատողին և դուրս եկա օդանավակայանից։ Մոտեցա առաջին իսկ պատահած մեքենային և ասացի.
-Կներեք կարող ինձ Ծովագյուղ հասցնել։
-Նստեք,-ասաց վարորդը։
Նա իջավ մեքենայից և վերցրեց իմ ճամպրուկը։ Այն տեղադրեց մեքենայի հետևի մասում, իսկ ես նստեցի մեքենան։
Նա ինձ հասցրեց Ծովագյուղ։
-35000 դրամ։
Ես գումարս մեկնեցի իրեն և հարցրեցի.
-Այստեղ կա՞ է ձեր ասաց գումարի չափը։
Նա հաշվեց և ասաց.
-5000 դրամ չի հերիքում։
-Կներեք իմ մոտ միայն այսքան գումար կար։
-Լավ այդ սիրուն աչքերիդ համար չեմ վիճում ու չեմ ուզում այդ գումարը։
-Շնորհակալություն։
Ես իջա մեքենայից և վերցրեցի իմ ճամպրուկը։
Երբ մեքենան գնաց ես սկսեցի քայլել գյուղով մեկ և փնտրել Հայկուհի տատիկին։ Ես սկսեցի տարբեր մարդկանց հարցնել նրա մասին։
-Կներեք դուք գիտեք թե որտե՞ղ է ապրում Հայկուհի տատիկը։
-Այս գյուղում շատ կան Հայկուհի տատիկներ։
-Նրա աղջկա անունը Լուիզա Ստեփանյան է։ Նա հիմա Ամերիկա է գտնվում։Իսկ պապիկիս անունը Վարդգես է։
-Չէ չենք ճանաչում։
Շատերը ինձ նույն պատասխանը տվեցին, որ չեն ճանաչում։
Մի քանի ժամ քայլելուց հետո միայն հանդիպեցի այնպիսի մարդու, ով ճանաչում է նրանց։
-Կներեք Հայկուհի տատիկի տան տեղը գիտե՞ք։ Նրա աղջկա անունը Լուիզա Ստեփանյան է, իսկ պապիկիս անունը Վարդգես է։
-Այո ճանաչում ենք։ Ուղիղ գնացեք 112 տունը իրենցն է, բայց այսօր Վարդգես պապիին թաղեցին։
Ես շատ տխրեցի այդ լուրը իմանալուց հետո։ Բայց գնացի և գտա 112 տունը։ Ես բացեցի դարպասները և ներս մտա։ Կանգնելով տան դռան առաջ խորը շսւնչ քաշեցի և թակեցի դուռը։
Ինչ որ տիկին բացեց դուռը և ասաց.
-Բարև ձեզ։
-Բարև ձեզ, սա Հայկուհի տատիկի տունն է։
-Այո, ներս արի։
Ես ներս մտա և գնացի հյուրասենյակ։ Մտնելով հյուրասենյակ նայեցի բազմոցին քնած տատիկիս։ Ես աչքերս արցունքով լցրեցի։ Այսքան տարի անց ես առաջին անգամ տեսնում եմ իմ տատիկին։ Ես նրան ճանաչեցի, որովհետև նա և մայրիկս շատ նման էին։
-Նստիր այստեղ։
Ես նստեցի աթոռին և խնդրեցի.
-Ինձ մեկ բաժակ ջուր կտա՞ք։
-Հիմա։
Ինձ բաժակով ջուր տվեցին։ Ես սկսեցի խմել։Հանկարլ տատիկս արթնացավ և ասաց.
-Դու ո՞վ ես։
Ես ոտքի կանգնեցի և արցունքներն աչքերիս ասացի.
-Ես... ես։
Նա մոտեցավ ինձ և ամուր գրկեց։
Ես էլ նրան գրկեցի։
-Վերջապես քեզ տեսա իմ աղջիկ, իմ Ջեսսիկա։
-Փաստորեն դու ինձ ճանաչեցիր տատ ջան։
-Բա էլ ինչ տատ, որ իր թոռնուհուն չճանաչի։
Ես շատ երջանիկ էի։ Մենք նստեցինք ու սկսեցինք զրուցել։
-Իսկ դու մենակ ես եկե՞լ Հայաստան։
-Հա մենակ եմ։
-Բա ո՞նց ես ռիսկ արել և մենակ ուղարկել քեզ այստեղ։
-Ոչ ոք չգիտի, որ ես այստեղ եմ։
-Փաստորեն գաղտնի ես եկել։ Հենց հիմա զանգի ծնողներիդ և ասա, որ չանհանգստանան։
-Ես նրանց համար մեռած եմ,-ասացի ես և սկսեցի լաց լինել։
-Այսինքն։
Ես սկսեցի պատմել ամեն ինչ։ Սկսեցի Լուկասի ծննդյան օրվանից և ավարտեցի Ջորջի կատարած ստորությունից։
-Վայ ամոթ իրենց, հազար ամոթ,-ասաց տատիկս և համբուրեց իմ ճակատը,-այսօրվանից դու մենակ չես։ Երեք ամիս տանջվել ես, հիամ ժամանակն է երջանիկ ապրելու։
Ես շատ երջանիկ էի, որ գտա իմ տատիկին։ Միայն տխրում էի, որ չկարողացա տեսնել իմ պապիկին։
***
Արդեն երկու օր է գյուղում էի մնում։ Առավոտյան արթնանալուն պես դուրս եկա քայլելու։ Ես կանգնեցի գեղեցիկ կամուրջի վրա և սկսեցի լաց լինել։ Հետո գլուխս կախեցի և սկսեցի նայել հոսող գետին։ Հանկարծ լսեցի մի տղայի ձայն.
-Մի րոպե խնդրում եմ։ Նման սխալ չանեք։
Իսկ մնացածը դուք արդեն գիտեք։)
