Գլուխ 0․10
Գլուխ 0․10
-Ալեքս եսք եզ խնդրում եմ, որ ներես Ջեսսիկային, նա ոչնչում մեղավոր չի։
-Մայք այլևս մի շարունակի։
-Ալեքս թող խոսեմ։ Ինչ եղավ քո հոր հետ դրա միակ մեղավորը ես եմ։ Ջեսսիկան ոչնչում մեղավոր չի։ Նա ամեն օր վերցնում է և նայում է ձեր լուսանկարները։ Ես իմ աչքով եմ տեսել, թե ինչպես է նայում ձեր նկարները և լաց լինում։ Նա միշտ ասում է, որ ձեզ կարոտում է։ Նա միշտ աղոթում է Աստծուն, որ օգնի գտնել իսկական մեղավորին և ապացուցի, որ ինքը անմեղ է։ Ես վստահում եմ Ջեսսիկային և գիտեմ, որ նա անմեղ է։ Ես շատ մեծ ցավ եմ ապրւմ ամեն անգամ նրան տեսնելվ այդ վիճակում։ Դուք երբ եկաք իմ տւն և սկսեցիք ինձ խբել, ես այդ ժամանակ ձեզ վրա ձեռք չբարձրացրեցի միայն Ջեսսիկայի համար։ Ինձ այսքան ժամանակ ոչ ոք չէր խբել, բայց դուք համարձակվեցիք։ Դու շատ լավ գիտես, որ Ջեսսիկան եղբայրների մեջ ամենից շատ քեզ է սիրում։ Նրա համար դու ուրիշ աշխարհ ես։ Ես լավ եմ ճանաչում քեզ։ Դու ներել ես Ջեսսիկային, պարզապես վախենում ես եղբայրներիդ, մորդ ու քրոջդ արձագանքից։ Դեռ այն ժամանակ, երբ բոլորը երես էին թեքել Ջեսսիկայից դու նրա կողքին էիր։ Դու նրան ամեն օր փնտրում էիր։ Ես շատ լավ գիտեմ, թե որքան շատ ես սիրում դու նրան։
-Հա սիրում եմ, բայց հիասթափությունս շատ է։
-Իսկ ինչու՞ ես հիասթափվոլ։ Երևի, որ իմ հետ է ամուսնացել, թե որ ինձ պաշտպանում է ամեն անգամ ձեզ մոտ։ Լուկասը Ջեսսիկայի հետ շատ կոպիտ վարվեց մի քանի ժամ առաջ։ Բայց դու անգամ եղբորդ ձեռքը չբռնեցիր և չասացիր, որ սխալ է անում։ Դու քրոջդ պաշտպանելու փախրեն նրան ավելի ես ցավացնում։ Ես քեզ չեմ ճանաչում։ Իմ ընկերը բարի էր ու երբեք իր քրոջը չէր արհամարում, ինչպես դու արիր այսօր։ Դու դարձել ես սառնասիրտ։
-Երբ արթնանա խնդրում եմ չասես, որ ես այստեղ եմ եղել և անհանգստացել եմ։
-Իսկ ավելի լավ չի լինի որ իմանա։
-Պետք է չիմանա։ Հուսամ չես ասի, թեկուզ հանուն մեր ընկերության։
-Բայց դու ասացիր, որ մենք ընկերներ չենք։
-Ուրեմն նախկին ընկերության,-ասաց Ալեքսը և գնաց այդտեղից։
Մայքի հեռախոսին զանգ եկավ։
-Ինչու՞ ես զանգահարել,-ասաց Մայքը։
-Մայք մենք պետք է խոսենք,-լսվեց Մայքի հոր ձայնը հեռախոսակապի այն կողմից։
-Ես քեզ ասել եմ, որ չեմ ցանկանում քեզ հետ խոսել։
-Մենք պետք է հանդիպենք և ես քեզ կարևոր ասելիք ունեմ,-ասաց Ալեքսանդրը։
-Թքաց ունեմ քո ասելիքի վրա։ Ես չեմ ցանկանում քեզ հետ խոսել և համենայն դեպս հանդիպել։
-Դու պետք է գաս օֆիս։
-Արա լավ չես հասկանում, որ չեմ ուզում և եթե այլևս խոսելու ոչինչ չունես ես անջատեմ հեռախոսը։
-Կնոջդ է վերաբերվում մեր խոսակցությունը։
-Ջեսսիկայի՞ն։
-Հ՛ա։
-Դու իմ կնոջ մասին ի՞նչ ունես ասելու։ Ես ասել եմ, որ սիրում եմ իրեն և այդ պատճառով էլ ամուսնացել եմ։ Իսկ քո կարծիքը իմ կնոջ մասին իննձ չի հետաքրքրում։
-Մայք դու չգիտես, թե այդ աղջիկը ով է և ինչ բարքի տեր է։
-Ես շատ լավ գիտեմ, թե իմ կինն ով է և ինչ բարքի տեր աղջիկ է։
-Ես ցավում եմ քեզ համար Մայք։ Դու իմ տղեն ես և սիրտս ցավում է քո համար։ Դու չգիտես, որ քո կինը անբարոյական է։
-Նորմալ խոսիր կնոջս հասցեին։ Թեկուզ նա լինի աշխարհի ամենաանբարոյական կինը կամ ամենասուրբ աղջիկը, մեկ է ինձ համար։ Ես նրան սիրում եմ և այդ պատճառով էլ նա այսօր իմ կինն է։ Եվ երկրորդ՝ դու իմ հայրը չես։ Դու իմ քեռին ես և ես շատ կցանկանայի, որ քո պես հարզատատ չունենայի։ Քեզ համար քո ծնողները մեռած են և դու էլ ինձ համար ես մեռած։ Ես երբեք քեզ չեմ ներելու։ Դու ուղղակի ոչնչություն ես,- ասաց Մայքը և արագ անջատեց հեռախոսը։
Մայքը զայրացած դուրս եկավ և նստեց հիվանդանոցի դիմացի նստարաններից մեկի վրա։ Արդեն լուսանում էր։ Մայքը ինքն իրեն սկսեց խոսել․
-Որքան երկար տևեց գիշերը։ Այն իսկապես մռայլ էր։ Ես շատ մեծ ցավ եմ պատճառել Ջեսսիկային, բայց չեմ էլ կարողանում հանգսիտ նստել և նայել, թե ինչպես է նա տանջվում։ Ես պետք է անպայման ամեն ինչ անեմ և օգնեմ նրան։ որքան էլ ես ատեմ նրա հորը և ցանկանամ նրա մահը, միևնույն է ես հենց այդ մարդուն եմ պարտական, որ Ջեսսիկան կա։ Եթե նրանք Ջեսսիկային դուրս չանեին և Ջեսսիկան չգար Հայաստան, ապա ես նրան չէի հանդիպի։ Եթե չլիներ նրա ընտանիքի հետ այդ միջադեպը, ապա ես չէի կարող հեշ ու հանգիստ ամուսնանալ նրա հետ։ Բայց հորս խոսքերը ինձ տանջում են։ Իմ իմանալով ոչ ոք չգիտեր, թե ինչ է եղել Ջեսսիկայի հետ, բայց ինչու՞ էր նա ասում, որ Ջեսսիկան անբարոյական է։ Ես պետք է անպայման նրա հետ խոսեմ և պահանջեմ, որ պատասխան տա իր ասածների համար կամ էլ ապացուցի Ջեսսիկայի անբարոյականությունը։
