24 страница22 июня 2020, 20:22

Գլուխ 0․9

Գլուխ 0․9

Գիշերային զովությունը տիրել էր Նյու Յորքի փողոցները։ Այդ փողոցները, որ միշտ լի էր մարդկանցով, անկախ ժամանակից և եղանակից, այսօր դատարակությունն էր միայն տիրում։ Հորդառատ անձրևը  դժվարանցանելի էր դարձնում ճանապարհը։

-Դու ամբողջ օրը հաց չես կերել։ Հիմա կտեսնեմ, թե որտեղ է բաց և կգնանք հաց ուտելու։

-Ես սոված չեմ։ Ես այնքան կուշտ եմ ու այնքան վիրավորված, որ չգիտեմ կներեմ երբևէ քեզ թե չէ։

-Ջեսսի դու կարող ես ինձ չներես, բայց այս իմ քայլերը յուրաքանչյուրը արդարացված է։ Ես նույնպես կարող էի քեզանից երես թեքել, բայց չարեցի դա։ Ես պատրաստ եմ քեզ օգնել։

-Մի ծիծաղեցրու Մայք։ Ես շատ սխալվեցի, որ քեզ վստահեցի և ամուսնացա քեզ հետ։ Դու ինձ ավելի մեծ ցավ ես պատճառում, քան մնացած մարդիկ։ Քո պատճառով հայրս մահվան հետ կռիվ է տալիս։ Քո պատճառով մայրս անիծում է ինձ։ Քո պատճառով եղբայրներս ինձանից երես են թեքել։

-Նրանք քեզանից երես էին թեքել դեռ երեք ամիս առաջ,-ընդհատելով Ջեսսիկայի խոսքը ասաց Մայքը,-ես միայն ճշմարտությունն եմ ասել։ Բոլորը պետք է պատասխան տան քեզ ցավ պատճառելու համար։

-Բայց ոչ ծնողներս ու հարազատներս։ Ես քեզ երբեք չեմ ների, եթե հորս մի բան պատահի։

Մայքը մի պահ բորբոքվեց, բայց աշխատեց ցույց չտալ Ջեսսիկային իր դեմքի արտահայտությունը։ Այդ դեմքին նայողը կհասկանար, թե որքան ատելություն կա Ջեյք Մակուեի հանդեպ։

-Հասանք։ Այստեղ շատ համեղ բուրգերնբր են պատրաստում։

Ջեսսիկան նայեց սրճարանին և նրան ծանոթ թվաց։

-Ես ախորժակ չունեմ։ Ես արդեն ասացի, որ սոված չեմ։

-Ես եմ սոված,-կտրուկ և կոպիտ ձայնով պատասխանեց Մայքը,-դուրս արի մեքենայից և արի ինձ հետ։

Ջեսսիկան ոչինչ չասած և միանգամից դուրս եկավ մեքենայիրց։ Նա կանգնեց սրճարանի դիմաց կամաց ձայնով ասաց․

-Սա այն սրճարանն է։

Նա հիշեց այն օրը, երբ Ջորջը բերեց իրեն այդ սրճարան։ Նա հիշեց, թե ինչպես նա ուշագնաց եղավ, ինչպես Ջորջը օգնեց իրեն։

Ջեսսիկայի աչքերը լցվեցին արցունքներով։ Նա այնքան հիշողություններ ունի այս սրճարանի և Ջորջի հետ կապված։ Ջեսսիկան հիշեց Ջորջի խոսքերը, թե ինչպես նա ասաց, որ Ջեսսիկան հասարակ մարմնավաճառ է։

-Ի՞նչ ես կանգնել այդտեղ,-ասաց Մայքը։

Սակայն Ջեսսիկան որևէ արձագանք չհանեց։ Նա կանգնել էր և աչքերից հոսում էին արցունքները։

Մայքը մոտեցավ նրան և բռնելով ձեռքերը ասաց․

-Մի լացի։

Ջեսսիկան զարմացած նայեց Մայքին և ասաց․

-Ձեռքերս բաց թող։

-Ջեսսիկա ինչու՞ ես ինձ հետ այդպես խոսում։

-Իսկ ինչ էիր կարծում, որ պետք է թռնեմ գիրկդ ու ասեմ, ապրես, որ հորս այդ վիճակի հասցրեցիր։

Մայքը ջղայնացած բաց թողեց Ջեսսիկայի ձեռքերը  և ասաց․

-Եթե անմեղ լինի կփրկվի։

-Այսի՞նքն։

-Գնանք ներս։

-Մայք հայրս քեզ ինչ որ հարցով ցավացրե՞լ է։

Մայքը նայեց Ջեսսիկային և ոչինչ չասած։ Նա ներս գնաց։ Ջեսսիկան ներս մտավ նրա հետևից։

-Բարև ձեզ ի՞նչ կցանկանաք,-մոտենալով Մայքին հարցրեց մատուցողուհին։

Բոլորը նայում էին Ջեսսիկային և Մայքին։ Մի քանի ջահել աղջիկներ մոտեցան Մայքին և խնդրեցին լուսանկարվել իրենց հետ։ Մայքը սկսեց լուսանկարվել անծանոթ աղջիկների հետ։

Ջեսսիկան նստեց սեղաններց մոկի մոտ և ասաց․

-Ինձ մի բաժակ ալկոհոլային խմիչք և որքան հնարավոր է թունդ խմիչք թող լինի։

Ջեսսիկան առաջին անգամ էր ալկոհոլային խմիչք օգտագործելու։

Մայքը վերջացնելով լուսանկարվելը նստեց Ջեսսիկայի մոտ և հարցրեց․

-Պատվիրե՞լ ես արդեն;

-Հա։

Մայքը մատուցուղոհուն խնդրեց, որ իր համար դառը սուրճ և շոկոլադե կեքս բերի։

-Ջեսսիկա արի մի փոքր խոսենք։

-Ես չեմ ցանկանում քեզ հետ խոսել։

-Եթե չես ցանկանում ինձ հետ խոսել, ապա ինչու՞ ես ինձ ամեն անգամ պաշտպանում եղբայրներիդ մոտ։

Ջեսսիկան նայեց Մայքին և ձայն չհանեց։

Մայքը Ջեսսիկային հարցրեց․

-Ամենից շատ ի՞նչ ես սիրում։ Ի՞նչ մասնագիտություն ունես։

-Ես չգիտեի, որ դու շատ վատ հիշողություն ունես,-ասաց Ջեսսիկան,-ես այդ հարցիդ պատասխանել եմ մեր առաջին հանդիպմանը։

-Ես չեմ հիշում, եթե դժվար չի նորց պատասխանիր։

-Դժվար է։ Ես չեմ կարող այդ հարցիդ պատասխանեմ։ Եթե մի փոքր հարգում ես ինձ, ապա ինքդ հիշիր։ Եթե հիշես, ապա խոստանում եմ, որ կներեմ քեզ այսօրվա քո արարքները։

-Լավ, բայց եթե հիշեմ, ապա դու իմ մի հարցին պետք է անկեղծ պատասխանես։

-Համաձայն եմ։ Բայց եթե չհիշես, ապա խոստանում եմ հեռանալ քեզանից և դու  ինձ հետ չես պահելու այդ որոշումիցս։

Մայքը մի պահ լռեց։ Նա վախ զգաց հոգու խորքում։ Նա վախեցավ, որ կկորցնի իր սիրած աղջկան։ Բայց համաձայնվեց և ինքն իրեն խոստացավ, որ ամեն ինչ կանի, որ չկորցնի Ջեսսիկային։

-Համաձայն եմ։

Նրանք միմյանց ձեռքեր բռնեցին։ Այդ ժամանակ մոտեցավ մատուցողուհին և ասաց․

-Սա էլ ձեր պատվերը։

Մայքը տեսնելով, որ Ջեսսիկան միայն ալկոհոլ է պատվիրել ասաց․

-Չհասկացա, ինչու՞ եք իրեն միայն ալկոհոլ տալիս։

-Ձեր  կինը ցանկացավ թունդ ալկոհոլ։

-Ջեսսիկա Ինչու՞ համար  ես ալկոհոլ պատվիրել։ Ինձ դուր չի գալիս, որ իմ կինը ալկոհոլ է օգտագործում։

-Մայք թույլ  տուր խմել։ Ես ցանկանում եմ իմ նյարդերը թուլացնել։

Մայքը մատուցողուհուն խնդրեց․

-Խնդրում եմ կնոջս համար ամենահամեղ ախցանը, բուրգերը և թխվածքաբլիթը բերեք։

-Հիմա։

Ջեսսիկան խմեց վիսկին մի շնչում և սկսեց ծիծաղել։

-Ջեսսի՞,-զարմացած հարցրեց Մայքը,-Քեզ ի՞նչ եղավ։

Ջեսսիկան անդադար ծիծաղում էր։ Մայքը ժպտաց և ասաց․

-Դե ասա խմել չգիտես, խի  ես խմում։

Ջեսսիկան ծիծաղում էր։ Բալարը նայում էին նրան։

Մայքը ասաց․

-Գեղեցկանում ես, երբ ծիծաղում ես, բայց ինձ խայտառակ մի արա։

-Մայք դու բռի ես ինչպես չոբանը,-ասաց Ջեսսիկան,- բայց ես  քեզ այդպես սիրում եմ։ Դու շատ լավն ես։ Դու իմ համար մի մեծ մոլորակ ես։

Մայքը լռեց։ Նա առաջին անգամ լսեց Ջեսսիկայից այդպիսի խոսքեր։  Նա վերկացավ և մոտենալով Ջեսսիկային ասաց․

-Մեր գնալու ժամանակն է։

Նա գիրկն առավ Ջեսսիկային և քայլերն ուղղեց դեպի դուրս։ Ջեսսիկան համբուրեց Մայքի այտը և ասաց․

-Ես քեզ սիրում եմ Մայք։ Բայց դու անգամ չգիտեիր թե ինչ մասնագիտություն ունեմ ես։  Դու ինչպե՞ս կարող էիր մոռանալ, որ ես մասնագիտությամբ բժշկուհի եմ, բայց չեմ սիրում այդ մասնագիտությունը։ Ես սիրում եմ երգել։ Ես երգչուհի եմ ցանկանում դառնալ։

Մայքը ժպտաց։ Նրանք  դուրս եկան սրճարանից։

-Սիրտս խառնում է,-ասաց Ջեսսիկան։

-Մի րոպե հանկարծ իմ վրա հետ չտաս։

Ջեսսիկան Մայքի վերնաշապիկի վրա սիրտ թափեց։

Մայքը աչքերը փակեց և ասաց․

-Ջեսսի։

-Կներես սիրուն տղա,-ասաց Ջեսսիկան ևնրա  աչքերը փակվեցին։

-Ջեսսի՞։

Մայքը Ջեսսիկային դրեց մեքենայի մեջ և ձեռքը դնելով նրա ճակատին ասաց․

-Դու ջերմում ես։

Նա արագ նստեց մեքենան և քշեց տուն։

Մտնելով տուն Ջեսսիկային դրեց բազմոցին և զանգահարեց Արեգին։

-Արե՞գ։

-Բարի երեկո, այս ի՞նչ արեցիր առավոտյան լրավամիջոցները միայն դրա մասին են խոսում,-հեռախոսակապի այն կողմից ասաց Արեգը։

-Արեգ Ջեսսիկան ջերմում է։ Ի՞նչ պետք է անեմ։

-Բժշկի տար կամ էլ դու ինքդ խնամիր։ Ես չգիտեմ։ Եթե կարող ես ջերմիչեցնող տուր, բայց նախապես չափիր նրա ջերմությունը։

Մայքը անջատեց հեռախոսը։ Նա արագ բերեց առաջին օգնության արկղիկը։ Նա արագ նայեց դեղերը։

-Այստեղ ջերմիչեցնող չկա։ Միակ միջոցը գնալն է դեղատուն։ Բայց ես չեմ կարող Ջեսսիկային մենակ թողնել։ Այդ դեպքում ի՞նչ անել։

Նա վերցրեց հեռախոսը և ասաց․

-Պետք է փորձել։ Փորձը փորձանք չի բերում։

Նա զանգահարեց Ալեքսին։ Ալեքսը նախ չպատասխանեց, բայց երկրորդ զանգից վերցնելով լսափողը ասաց․

-Ինչու՞ ես զանգել։

-Ջեսսիկան լավ չի։ Եթե կարող ես ջերմիչեցնող բեր, իսկ եթե հնարավոր չի ես հիմա նրան կբերեմ հիվանդանոց։

-Հենց հիմա քրոջս բեր հիվանդանոց, ես քեզ դրսում կսպասեմ։

-Լավ։

Մայքը նախ բարձրացավ ննջասենյակ և փոխեց վերնաշապիկը։ Ապա նա գրկեց Ջեսսիկային և դնելով մեքենան բերեց հիվանդանոց։ Նա շատ արագ էր վարում մեքենան։

-Խնդրում եմ Ջեսսի դիմացի։

Նա հասավ հիվանդանոց։ Այն նույն հիվանդանոցը, ուր պառկած է Ջեսսիկայի հայրը։ Ալեքսը մոտեցավ Մայքի մեքենային։ Մայքը իջավ մեքենայից և դուրս բերեց Ջեսսիկային անգիտակից վիճակում։

-ի՞նչ է եղել քրոջս։

-Չգիտեմ, բարձր ջերմություն ունի։ Նա մի բաժակ ալկոհոլ  խմեց և այս վիճակում հայտնվեց։

-Ջեսսիկան ալկոհոլից ալերգիա ունի։ Արագ ներս տար նրան։

Դռան մոտ նրանց դիմավորեցին բժիշկներ։ Նրանք Ջեսսիկային տարան զննելու։

-Ես չգիտեի, որ Ջեսսիկան ալկոհոլից ալերգիա ունի։

-Ամեն ինչ լավ կլինի մի անհանգստացի,-ասաց Ալեքսը,-ես տեսնում եմ, որ դուք իրար սիրում եք և խնդրում եմ քրոջս լավ նայի։ Ես լավ եղբայր չեղա նրա համար, դու նրա համար եղիր լավ ամուսին։

Մայքը ոչինչ չասած։ Մոտ 30  րոպե անց բժիշկը դուրս եկավ և ասաց․

-Աղջկա կյանքին որևէ վտանգ չի սպառնում։ Նա ալերգիա է տվել և դրանից էլ վատացել է։ Հիմա նա քնած է։ Վաղը նոր կարթնանա։ Ամեն ինչ կարգին է և պետք չէ անհանգստանալ։

-Շնորհակալ եմ բժիշկ ջան։ Իսկ կարո՞ղ եմ  մտնել նրա մոտ,-հարցրեց Մայքը։

-Ո՛չ, վաղը, երբ արթնանա, այդ ժամանակ էլ կմտնեք նրա մոտ։ Հիմա ինձ կներեք, ես պետք է գնամ։

24 страница22 июня 2020, 20:22

Комментарии