23 страница22 июня 2020, 20:16

Գլուխ 0.8

Գլուխ 0.8

Արդեն ուշ գիշեր էր։ Մայքը նստել էր մահճակալի վրա և ուշադիր նայում էր դռանը։

-Կներես Ջեսսիկա, որ այդպես եմ վարվում քեզ հետ։ Բայց ես քո հոր պատճառով է, որ տխուր մանկություն եմ ունեցել։ Քո հոր երեսից է, որ մայրս ինքնասպան է եղել։ Քո հայրը սպանել է իմ հորը։ Տեսնես, երբ իմանաս այդ ամենը կմնաս իմ կողքին, թե կվազես հորդ մոտ։ Ես չեմ ուզում քեզ ցավեցնեմ, բայց վրեժի ճանապարհին պատրաստ եմ բոլորին ցավ պատճառել։

Արդեն ժամը 2-ն էր։ Մայքը դուրս եկավ սենյակից և գնաց Ջեսսիկայի սենյակ։ Նա դուռը թակեց և ներս մտավ։ Մտնելով ներս ասաց․

-Չհասկացա՞։ Այս ու՞ր է գնացել Ջեսսին։

Նա արագ դուրս եկավ սենյակից և սկսեց փնտրել նրան տանը։

-Ոչ մի տեղ չկա, չլինի հիվանդանոց է գնացե՞լ։

Մայքը արագ դուրս եկավ տանից և նստելով մեքենան քշեց դեպի հիվանդանոց։

-Ջեսսի իզուր ես գնացել, նրանք քեզ չեն ընդունելու։

***

-Մամ ջան արի գնանք տուն, մեկ է պապայի մոտ չեն թողնելու, որ մտնենք,- ասաց Սիյան։

-Սիյան ճիշտ է ասում մամ ջան, արի գնանք տուն,-ասաց Լուկասը։

-Ես չեմ գալիս, իմ ամուսնուն ես մենակ չեմ թողնելու։

-Ախր մամ ջան, բժիշկը իր բերանով ասաց, որ տեսակցություններն արգելված է։ Նա ասաց, որ կարող ես գնալ տուն և առավոտյան նորից կգաս,-ասաց Լեոն։

-Իմ երեխեքս, ես չեմ կարող գնալ տուն և գլուխս հանգիստ դնել բարձին և քնել։ Ես միայն ուզում եմ, որ ձեր հայրը լավանա։

-Կլավանա մամ ջան,-ասաց Լեոն։

Ալեքսը կանգնել էր բոլորից հեռու և ոչինչ չէր խոսում։ Նա իր մտքում ասում էր․

-«Ախր ինչի՞, ինչու՞ համար այդպես վարվեցիր մեզ հետ Մայք։ Դու ամենալավ ընկերն էիր, իսկ դու կործանեցիր իմ ընտանիքը։ Ես քեզ համար կյանքս անգամ կտայի, իսկ հիմա քո պատճառով իմ հայրը կյանքի և մահվան կռիվ է տալիս։

-Հլը տեսեք, թե ով է եկել,-ասաց Սիյան։

-Դու ի՞նչ ես անում այստեղ,-ասաց Լուկասը։

-Ես ուզում եմ իմանամ, թե ինչպե՞ս է պապան,-արցունքներն աչքերին ասաց Ջեսսիկան։

-Պապա՞ն, դու ամուսնուդ տանը չասացի՞ր, որ ինքը քո հայրը չի,-ասաց Լեոն։

-Խնդրում եմ ասեք, թե ինչպես է իրեն զգում պապան։

-Ինքը քո հայրը չի,-զայրացած ասաց մայրը,-մենք քեզ վաղուց ենք թաղել,իսկ մեռելների հետ չեն խոսում։

-Մամ պետք չի,-ասաց Լուկասը։

-Պետք  է տղես, ինքը պետք է գիտակցի, որ ոչ ոք է մեզ համար։

-Ես կարող է ձեզ համար ոչ ոք եմ, բայց դուք ինձ համար մի ամբողջ աշխարհ եք։

-Լսիր աղջիկ ջան, գնա ու քեզ համար ապրի և աղոթի, որ այս երեխաների  հորը ոչինչ չլինի։

-Երբ մի օր իմանաք ճշմարտությունը, այդ ժամանակ դուք եք խնդրելու, որ ներեմ ձեզ,-ասաց Ջեսսիկան և մոտեցավ Ալեքսին,-Ալեքս խնդրում եմ դու ասա, թե ինչպե՞ս է պապան։

Ալեքսը նայեց Ջեսսիկային և ասաց․

-Չգիտեմ, թե ինչու համար ես եկել, բայց ասեմ, որ լավ չի պապան։ Հիմա կարող եք երջանիկ լինեք։

-Ալեքս այդպես չի, ես չէի ցանկանա, որ նման բան լիներ։

-Դու քո ամուսնու տանը ասացիր, որ նա միայն մեր հայրն է։Հիմա ես եմ խնդրում, որ հեռանաս այստեղից և այլևս չվերադառնաս։

-Ալեքս այդպես մի վարվիր ինձ հետ։

-Չլսեցիր, թե եղբայրս քեզ ի՞նչ ասաց, գնա այստեղից փչացած անբարոյական,-ասաց Սիյան։

-Չհամարձակվես ինձ վիրավորես։ Դու դրա իրավունքը չունես։

-Ունի,-ասաց մայրը,-գնա քանի ես էլ քեզ չեմ վիրավորել ամենավերջին խոսքերով։

-Լավ ես կգնամ, բայց ես դեռ կվերադառնամ։

-Ջեսսի՛,-գոռաց Մայքը։

Ջեսսին նայեց Մայքին։

-Դու ի՞նչ ես անում այստեղ,-ասաց Լուկասը և մոտենալով Մայքին բռունցքով հարվածեց։

Ջեսսիկան վազեց և ապտակեց Լուկասին։

-Մյուս անգամ ձեռքերդ չերկարացնես, մյուս անգամ իմ ամուսնուն չխբես,-ասաց Ջեսսիկան և ձեռքով շոյեց Մայքի դեմքը,-ցավու՞մ է։

-Ամեն ինչ կարգին է ուղղակի ես հիմա եղբորդ չեմ սատկացնում, բայց եթե շարունակի այդպես ձեռքերը երկարացնել կփոշմանի, որ լույս աշխարհ է եկել։

-Դե հլը փորձի էլի,-ասաց Լուկասը։

-Ձեռքերդ կկոտրեմ, եթե տղաներիցս մեկի գլխից մի մազ է պակասել,-ասաց Ջեսսիկայի մայրը։

-Վերցրու կնոջդ ու գնացեք այստեղից,-ասաց Լեոն։

-Ես ափսոսում եմ քեզ Մայք, դու ամուսնացել ես անբարոյականի հետ,-ծիծաղելով ասաց Սիյան։

-Մի հատ քեզ նայի հայելու մեջ ու նոր խոսիր,-ասաց Մայքը և գրկեց Ջեսսիկային։

-Մայք թող ես ինքս կգամ,-ասաց Ջեսսիկան,-ամոթ է։

-Դու իմ կինն ես և ես քեզ իմ ձեռքերի վրա պետք է տանեմ,-ասաց Մայքը,-հիմա մենք պետք է գնանք տուն։

Մայքը և Ջեսսիկան գնացին։

Ալեքսը նայեց նրանց և մտքում ասաց․

-«Միշտ երջանիկ եղեք»։

-Ալեքս ինչու՞ դու ոչինչ չասացիր,-ասաց Լեոն։

Ալեքսը նյաեց Լեոյին և ասաց․

-Ջեսսիկան երջանիկ է և ես վստահ եմ, որ Մայքը նրան  միշտ կերջանկացնի։ Ես վստահ եմ, որ պապան կլավանա, իսկ հիմա կներեք ինձ ես պետք է դուրս գնամ։

-Ալեքս այդ ի՞նչ ես խոսում,-ասաց մայրը։

Ալեքսը ոչինչ չասաց և դուրս եկավ հիվանդանոցից։

***

-Արդեն կարող ես ինձ բաց թողնել,-ասաց Ջեսսիկան,-այստեղ ոչ ոք չկա և պետք  չէ դերասանություն անել։

Մայքը Ջեսսիկային բաց թողեց և հարցրեց․

-Ինչու՞ ես ընտանիքիդ անդամների մոտ ինձ պաշտպանում։

-Ես չեմ ցանկանում մեր պայմանագիրը խախտել։ Դու ինձ օգնիր, որ ընտանիքս հավատա իմ անմեղությանը, այլ ոչ թե այնպես արա,որ ավելի հիասթափվեն ինձանից։

-Նստիր մեքենան,-ասաց Մայքը։

Ջեսսիկան նստեղ մեքենան և նրանք հեռացան այդտեղից։

Ալեքսը կանգնել էր հիվանդանոցի դիմաց և նայում էր, թե ինչպես  ընկերոջ մեքենան հեռացավ այդտեղից։

23 страница22 июня 2020, 20:16

Комментарии