22 страница22 июня 2020, 20:25

0․7 Մայք/Ջեսսիկա

Մաս 1

-Մայք տեսքս ինչպե՞ս է։
-Ջեսսի, ես արդեն տանն ասացի, որ դու հոյակապ տեսք ունես։ Շատ գեղեցիկ ես։ Ուղղակի չեմ հասկանում, թե ինչու համար ես այսքան լարված։

-Պարզապես ես առաջին անգամ եմ գտնվում հեռուստատեսությունում։

-Արդեն կսովորես,-ժպտալով ասաց Մայքը և ձեռքը մեկնեց դեպի Ջեսսիկան,-իջիր մեքենայից, թե ցանանում ես մեքենայի մեջ հարցազրույց տալ։

Ջեսսիկան ժտաց և  դուրս եկավ մեքենայից։ Մայքը բռնեց Ջեսսիկայի ձեռքը։

-Մայք, իսկ պարտադիր է բռնե՞լ իմ ձեռքը։

-Եթե պարտադիր չլիներ, ես չէի բռնի։ Գնացինք։

Նրանք միասին մտան հեռուստատեսություն։ Լրագրողները սկսեցին լուսանկարել նրանց։ Նրանց մոտեցավ հաղորդավարուհին և ասաց․

-Շնորհակալություն, որ մեր հրավերը ընդունեցիք։ Եկեք նստեք այստեղ, մի քանի րոպեից կսկսի հարցազրույցը։

-Գնանք սիրելիս,-ասաց Մայքը Ջեսսիկային։

Ջեսսիկան ձայն չհանեց։ Նա նայեց Մայքին և մտքում ասաց․

-«Որքան փոփոխական մարդ ես դու։ Դու հիմա այնքան լավն ես, բայց ես չգիտեմ դու իրականում արդյոք այսպիսին ես։ Բայց ես ցանկանում եմ, որ միշտ այսպիսին մնաս։ Դու այսպիսին շատ լավն ես։ Ես քեզ սիրել եմ մեր առաջին հանդիպմանը և լրագրողմներին ես կասեմ ամբողջ ճշմարտությունը։ Բայց, եթե իմանաս, որ ես մինչ քեզ հանդիպելը ունեցել եմ ընկեր և նրա հետ ես քնել եմ, այդ ժամանակ արդյոք կներես ինձ թե չէ»։

Նրանք նստեցին բազմոցների վրա և սկսեց հաղորդումը։

-Բարև ձեզ, այսօր մեր հյուրն է հանրահայտ դերասան և  երգիչ Մայք Բրաունը։  Նա այսօր մեր տաղավար է եկել իր կնոջ՝ Ջեսսիկա Մակուեի հետ։ Մեզ համար շատ զարմանալի էր, երբ իմացանք, որ դուք ամւոսնացել եք։ Ինչ կասեք այս հարցի մասին Մայք Բրաուն։

-Նախ ողջունում եմ բոլորին, ողջունում եմ մեր սիրելի հեռուստադիտողններին և իմ շատ սիրելի ֆաներին։ Այո, ես ամուսնացել եմ իմ սիրելի աղջկա հետ։ Մեր ամուսնությունը շատ պատահական եղավ և արագ։ Ես չհասցրեցի բոլորին տեղեկացնեմ այդ մասին,-պատասխանեց Մայքը լրագրողուհու հարցին։

-Իսկ ինչու՞ այդքան շտապ ամուսնացաք։

-Մենք ամուսնացել ենք Հայաստանու։ Ջեսսիկայի տատիկը և իմ տատիկն ու պապիկը, քանի որ Ամերիկա չէին կարող գալ, մենք որոշեցինք Հայաստանում ամուսնանալ և փոքրիկ խնջույք անել։ Բայց խոստանում  եմ, որ մոտակա օրերին մեծ խնջույք կկազմակերպեմ և ով ցանկանա կարող է ներկա գտնվել այդ խնջույքին։

-Իսկ կպատմեք թե ինչպե՞ս եք ծանոթացել Ջեսսիկա Մակուեի հետ։

-Այո իհարկե։ Ես և Ջեսսիկան գտնվում էինք միևնույն գյուղում։ Այնպես էր ստացվել, որ մեր տատիկներն ու պապիկները միմյանց հարևաններ էին։ Ես մի օր դուրս էի եկել քայլելու և նկատեցի Ջեսսիկային փոքրիկ կամրջի վրա։ Եթե անկեղծ ասեմ, ես սկսզբիղ մտածեցի, որ Ջեսսիկան ցանկանում է ինքնասպան լինել և իրեն նետել կամրջից։ Բայց ես սխալվել էի։ Ջեսսիկան նույնպես դուրս էր եկել քայլելու և իրեն գերել էր այդ փոքրիկ կամուրջը։ Դա եղավ մեր հանդիպման վայրը։ Ես երբ Ջեսսիկային տեսա իմ ներսում ինչ որ բան փոխվեց։ Երբ նայեցի նրա աչքերի մեջ հասկացա, որ նա է այն միակը ում ես իսկապես սիրում եմ։ Ես նրան սիրեցի հենց առաջին վարկյանից։ Սա կոչվում է սեր առաջին հայացքից։

-Իսկ ի՞նչ կասի Ջեսսիկան այս մասին։ Դուք նույնպես Մայքին սիրեցի՞ք առաջին իսկ  վարկյանից։

-Նախ ողջունում եմ բոլորիդ։ Բարի երեկո հարգելի դիտորդներ։ Մայքը ասաց, որ ինձ սիրել է հենց առաջին վարկյանից։ Ես նույնպես, երբ նրան տեսա սիրեցի։ Նա ինձ համար ամենաթանկ մարդն է։ Ես չեմ պատկերցանում իմ կյանքը առանց նրա։ Ես գնացել էի տատիկիս տեսնելու և երկու օր գտնվելով գյուղում, որոշեցի մի փոքր քայլել։ Իմ քայլելը տարան ինձ դեպի այ  փոքրիկ կամուրջը, որը դարձավ մեր ՍԻՐՈ ԿԱՄՈՒՐՋԸ։  Ես երջանիկ եմ, որ ունեմ իմ կողքին Մայքին։

-Շնորհակալություն անկեղծ պատասխանի համար։ Ես մեկ այլ հարց ունեմ Ջեսսիկային։ Երեք ամիս առաջ ամբողջ համացանցը ողողված էր այն նյութով, որ դուք մահացել եք։ Ձեր ծնողները անգամ թաղման արարողություն են արել։ Իկս ինչպե՞ս է ստացվում, որ դուք ողջ եք։ Դուք էիք ցանկացե՞լ, որ այդ ամենը տեղի ունենար։

-Շնորհակալություն հարցի համար։ Ես գիտեի, որ բոլորին կհետաքրքրի այդ հարցը։ Ես հիմա կպատռասխանեմ անկեղծ։ Անկեղծ ասաց, ես վթարի ենթարկվել եմ։ Ես երկու ամիս և ավել եղել եմ անծանոթ մարդկանց տանը, ովքեր ինձ օգնել են և խնամել են։ Ես կորցրել էի իմ հիշողությունը և այդ պատճառով չէի եկել ծնողներիս մոտ։ Նրանք մտածեցին, որ ես մահացել եմ, այդ պատճառով էլ կազմակերպեցին թաղման արարողություն։ Դա է եղել ամբողջ ճշմարտությունը։

-Մի րոպե,- ասաց Մայքը,- Ես կցանկանամ ավելի անկեղծ խոսել այդ թեմայի վերաբերյալ։

-Այո իհարկե, խոսեք,-ասաց հաղորդավարուհին։

Ջեսսիկան վախեցած նայեց Մայքին և գլխով ցույց տվեց, որ Մայքը ոչինչ չխոսի։

-Կներես ինձ կյանքս, բայց ես չեմ կարող ներել այն մարդկանց, ովքեր քեզ ցավ են պատճառել։ Ես հիմա ամբողջ ճշմարտությունը կպատմեմ։ Կներես ինձ։ Իմ կինը պատմեց այն, ինչ ինքը ցանկացավ։ Այո՛, կար այդ ամենի մեջ ճշմարտություն, բայց ամեն ասածը չէր, որ ճիշտ էր։ Ջեսսիկային իր ծնողները տանից դուրս էին գցել առանց որևէ պատճառի։ Ջեսսիկայի անվան հետ ինչ որ մեկը ցանկացել էր խաղալ և դա նրան հաջողվեց։ Ջեսսիկայի ծնողները որևէ բան պարզելու փոխարեն հավատացել էին սուտ լուրերին և իրենց աղջկանից հրաժարվեցին։ Ջեսսիկան շատ վատ վիճակում է եղել այդ երեք ամիսների ընթացքում։ Այդ մեծահարուս Ջեյք Մակուեն կազմակերպեց թաղում և իր ողջ և առողջ աղջկան թաղեց։ Ջեսսիկան ներկա է գտնվել այդ օրը իր թաղման ներկայացմանը, այդ պատճառով էլ նա չի կարողանում ներել իր ծնողներին։ Ջեսսիկան ուղղակի փախավ այստեղից և գնաց Հայաստան։ Նա այնտեղ ավելի երջանիկ էր, քան այստեղ։

-Մայք խնդրում եմ լռիր,-ասաց Ջեսսիկան։

-Կյանքս, քո ծնողների անունը փրկելու համար մի ստիիր։ Հարգելի հեռուստադիտողներ, իմ ասաց ամեն բառը ճիշտ էր։ Իսկ դուք հարգելի Ջեսսիկայի ծնողներ, կցանկանամ իմանաք, որ ես Ջեսսիկային կտամ ամեն ինչ ու հատկապես ես նրան կտամ երջանկություն, որը դուք չտվեցիք նրան։ Ես շատ եմ նեղվում, երբ տեսնում եմ իմ կնուջը տխուր։ Ես նրան անսահման երջանկություն կտամ։ Իսկ դուք մոռացեք, որ աղջիկ ունեք։ Ես էլ երբեք թույլ չեմ տա, որ դու ցավ պատճառեք իմ կնոջը։

-Շնորհակալություն անկեղծ լինելու համար։ Մեզ համար, այս լուրը մեծ շոկ էր։ Մենք չէինք էլ կարող պատկերացնել, որ մեծահարուստ և բարերար Ջեյք Մակուեն  այդքան դաժան և անխիղճ մարդ է։

-Իմ հայրը անխիղճ և դաժան մարդ չի,-լացելով ասաց Ջեսսիկան,-իմ հայրը շատ լավն է։

-Մեզ մոտ հիմա մի փոքր դադար է։ Շնորհակալություն, որ հետևում եք մեր հաղորդմանը, չփոխեք ալիքը մենք հիմա կվերադառնանք։

-Այս ի՞նչ արեցիր Մայք,-լացելով ասաց Ջեսսիկան։

-Արեցի այն ինչ, դու պետք է անեիր։ Ես քեզ օգնում եմ վրեժ լուծել քեզ ցավ պատճառողներից։

-Ես չեմ ցանկանում վրեժ լուծել իմ ծնողներից։ Այս ի՞նչ արեցիր Մայքը։ Դու այս ամենը նախապես էիր որոշել ու այսպես ինձ և ընտանիքիս խայտառակ արեցիր։

-Սիրելիս մենք այդ ամնեի մասին կխոսենք տանը,իսկ հիմա նստիր հաղորդումը վերսկսում է։

-Ես չեմ ուզում մեկ րոպե անգամ այստեղ մնամ։

-Կներեք մեզ մենք հիմա դուրս գանք և արագ կվերադառնանք,- ասաց Մայքը և Ջեեսսիկայի ձեռքը բռնելով դուրս եկան դուրս։

-Եթե չես ցանկանում, որ ավելի վատ բառեր ասեմ քո  հոր և ընտանիքիդ հասցեին ուրմեն հիմա կգաս և կնստես իմ կողքը։ Դու իմ կինն ես և պարտավոր ես ենթարկվել ինձ։ Ես չեմ ցանկանում քեզ վիրավորեմ ու կխնդրեմ չհասցնես ինձ այն աստիճանի, որ ես քեզ վիրավորեմ ու անգամ հարվածեմ։

-Դու հրեշ ես, իսկական հրեշ ես։ Ես ատում եմ քեզ։ Դու իսկական հրեշ ես, հրե՛շ։

Մայքը զայրացած բռնեց Ջեսսիկայի ձեռքը և ասաց․

-Դու հիմա կգաս ինձ հետ և դա քննարկման չի աղջիկ ջան։

-Թող ձեռքս։

-Ես իմն ասացի։ Առաջ ընկի՛ր։

Նրանք վերադարձան և Մայքը ասաց․

-Մենք պատրաստ ենք շարունակելու հաղորդումը։

-Շատ բարի,ուրեմն սկսենք։ Նորից բարի երեկո բոլորին։ Մեն քշարունակում ենք մեր հաղորդումը։ Մայք, իսկ ձեր երգի պրեմերիան ե՞րբ է։

-երկու շաբաթից կլինի իմ երգի պրեմերիան, բայց ասեմ, որ 2 օրից ես նկարահանվելու եմ նոր ֆիլմում։

-Շատ բարի, իսկ ձեր կինը ի՞նչ մասնագիտություն ունի։

-Ես չեմ ցանկանում այդ հարցին պատասխանել։ Նա շատ խելացի է և բարձրագույ  է ավարտել։

-Իսկ մեղրամիս գնացե՞լ եք։

-Դեռ ոչ, մենք խնջույքից հետո կգնանք աշխարհով մեկ ճամփորդելու։

-Շատ բարի։ Լավ այսօր այսքանն էինք պատրաստել։ Մենք երջանկություն ենք ցանականում մեր սիրելի զույգին, իսկ մեր  շատ սիրելի և գեղեցիկ դերասանին ցանկանում ենք մեծ հաջողություններ։ Ցտեսություն։

Մաս 2

-Լուկաս շտապօգնությունը ի՞նչ եղավ։

-Մամ ջան հասնում են։ Պապ ջան դիմացի։

-Պապ խնդրում եմ դիմացի,- ասաց Ալեքսը,- խնդրում եմ պապ ջան աճքերդ բացի։

-Ես դուրս գամ և դիմավորեմ շտապօգնության մեքենային,- ասաց Լեոն։

 -Այս ի՞նչ սև ամպեր են կուտակվել մեր տան գլխին։ Այս ի՞նչ է կատարվում։ Խնդրում եմ Ջեյք չմահանաս,- լաց լինելով ասաց Ջեսսիկայի մայրը։

-Պապ ջան խնդրում եմ աչքերդ բացի, պապա ջան,-լաց լինելով ասաց Սիյան։

***

-Վայ հորս արև այս ում հետ է ամուսնացել Մայքը։

-Դու ճանաչու՞մ ես այս աղջկան տղես,-հարցրեց Ալեքսանդրը Ջորջին։

-Ճանաչում եմ ու շատ մոտիկից։

-Կյանքս, սա այն աղջիկը չէր, որ քեզ մեղադրում էր իրեն խաբելու մեջ։

-Հա, ինքն է։ Պապ ջան տղուդ խելքի բեր։ Ինքը շատ մեծ սխալ է արել, որ ընտրել է այդ աղջկան։ Այդ աղջիկը անգամ աղջիկ չի։ Նա համաշխարհային անբարոյական է։

-Վա՜յ, այս ի՞նչ ասացիր Ջորջ։ Ես Մայքի հետ կխոսեմ։ Իմ տղու կողքին արժանի աղջիկ պետք է լինի, այլ ոչ թե համաշխարհային անբարոյական։

-Հա պապ ջան։ Ես Մայքին երբեք իմ եղբայրը չեմ համարել,  բայց չեմ ցանկանում, որ իր կյանքը կործանի։ ուղղակի թող երջանիկ ապրի, բայց ոչ այդ կնոջ հետ։ Նա շարքային անբարոյական է։

-Ես չեմ թողնի, որ ինչ որ անբարոյական դառնա իմ հարսը։ Ես այդ աղջկան խայտառակ կանեմ, եթե հեռու չմնա իմ տղուց։

Ջորջը ժպտաց և մտքում ասաց․

-«Ջեսսիկան միայն իմն է լինելու։ Նա միակն է, ում ես սիրում եմ»։

***

-Բժիշկ ջան ինչպե՞ս է ամուսինս։

--Բժիշկ մեր հայրը լա՞վ է։

-Ջեյք Մակուեի մոտ սրտի կաթված է եղել։ Մենք պետք է սպասենք և տեսնենք թե ինչպես է օրգանիզմը արձագանքում։ Մենք  պետք է սպասենք այնքան, մինչև նրա վիճակը կայուն  լինի և վիրահատենք։

-Բժիշկ ջան փրկեք իմ ամուսնուն։

-Մենք ամեն ինչ անում ենք  տիկին ջան։ Ամեն ինչ լավ կլինի։

Բժիշկը գնաց։ Լուկասը զայրացած ասաց․

-Ալեքս ինձ տար քո ընկերոջ տուն կամ էլ հասցեն ասա և ես կգնամ։

- Ես էլ եմ գալիս քեզ հետ։  Ես ուզում եմ իմանամ, թե ինչու համար նա այդպես վերաբերվեց մեզ հետ։ Նա պետք է պատասխան տա հորս այս վիճակին հասցնելու համար։ Ես նաև ցանկանում եմ, որ քույրս վերադառնա։

-Գնացինք,- ասաց Լուկասը։

-Ես էլ եմ գալիս,- ասաց Լեոն։

-Ուրեմն արագ գնացինք,-ասաց Ալեքսը։

Նրանք մասին դուրս եկան հիվանդանոցից։

-Մամ ջան մի նեղվիր։ Պապան շատ ուժեղ է և նրան այս օրը գցողը պատասխան է տալու։

-Թող անիծվի այն օրը, որ ես այդ աղջկան ունեցա։ Ատում եմ այդ աղջկան ։ Ամեն ինչում նա է մեղավոր։ Անիծում եմ այդ աղջկան, որ նա մահանա։

-Մամ ջան ամեն ինչ լավ կլինի,-ասաց Սիյան և նստեց Լուիզայի կողքին։

Մաս 3

-Ջեսսիկա կանգնիր,- տուն մտնելով ասաց Մայքը։

-Ի՞նչ ես ուզում ինձանից։ Ավելի մեծ ցավ ես ուզում պատճառես ինձ։

-Եթե թողնես ես քեզ կբացատրեմ։

-Ի՞նչ ես բացատրելու։ Դու իսկական հրեշ ես։ Դու մարդ չես, դու ոչ ոք ես։

-Թող լինեմ ոչ ոք, թող լինեմ հրեշ, բայց դու իմ կինն ես ու պետք է միշտ ինձ ենթարկվես ու իմ կողքին լինես։

-Ես գնում եմ իմ սենյակ։ Ես չեմ ցանկանում տեսնել քո դեմքը։

Ջեսսիկան բարձրացավ ննջասենյակ և սկսեց բարձր լաց լինել։

Մայքը սկսեց թակել Ջեսսիկայի ննջասենյկաի դուռը․

-Դուռը բացիր Ջեսսիկա։

-Չեմ ցանկանում քեզ լսեմ և տեսնեմ, գնա,-լաց լինելով ասաց Ջեսսիկան։

-Լավ,-ասաց Մայքը և զայրացած դուրս եկավ տանից,- այս ինչ արեցի ես, այս ինչ արեցի։

-Մայք,-լսվեց Ալեքսի ձայնը։

Մայքը դարպասները բացեց և ներս մտան Ալեքսը, Լեոն և Լուկասը։

-Ի՞նչ եք անում այստեղ,-հարցրեց Մայքը։

-Ի՞նչ ենք անում, հիմա կասեմ թե ինչ ենք անում,-ասաց Լուկասը և բռունցքով հարվածեց Մայքի դեմքին։

-Գժվել ես արա,-զայրացած ասաց Մայքը։

-Ես քեզ սպանելու եմ,-ասաց Լուկասը և հարձակվելով Մայքի վրա սկսեց նրան հարվածել։

Մայքը նույնպես սկսեց հարվածել Լուկասին։ Ալեքսը և Լեոն սկսեցին օգնել Լուկասին և հարվածեցին Մայքին։

-Այս ի՞նչ ձայներ է,-զարմացած ասաց Ջեսսիկան և նայելով լուսամուտից բացականչեց,-Չէ՜։

Ջեսսիկան վազեց դուրս և դռան մոտ կանգնելով գոռաց․

-Վերջ տվեք։

Բոլորը նայեցին Ջեսսիկային։ Մայքը ընկել էր գետնին և ամբողջ դեմքը արյուն էր։

-Այս ի՞նչ եք անում։ Դու ո՞վ եք, որ իմ ամուսնուն ծեծում եք։

-Մենք քո եղբայրներն ենք։

-Դուք իմ եղբայրները չեք։ Ես ձեզ վաղուց եմ մոռացել, իսկ դու Ալեքս եկել ես այստեղ և ծեծում ես քո ընկերոջը։ Դու մար՞րդ ես։

-Ինքը արժանի է,-ասաց Ալեքսը։

Ջեսսիկան չոքելով գետնին ասաց․

-Մա՞յք, ինչպե՞ս ես։

Մայքը կամաց ձայնով ասաց․

-Լավ եմ, գնա տուն։

-Ես չեմ գնա տուն։ Մենք միասին հիմա կմտնենք տուն և այս մարդիկ կգնան այստեղից։

-Դու ընդհանրապես գիտես, որ պապան հիվանդանոցում մահվան ու կյանքի կռիվ է տալիս։ Ու այդ ամենը Մայքի պատճառով,-ասաց Ալեքսը։

-Ի՞նչ։

-Ինչ որ լսիր,-ասաց Լուկասը։

-Ջեսսիկա այս տղայի պատճառով մենք կորցնում ենք մեր հորը։ Նա խայտառակ արեց բոլորիս։

-Գնացեք այստեղից,-ասաց Ջեսսիկան,-ձեր հորը առողջություն եմ ցանկանում։

-Ջեսսի՞,-զարմացած ասացին Ալեքսը և Լեոն։

-Յախք,-ասաց Լուկասը,-գնացիքն եղբայրներս։ Իսկ դու աղջիկ ջան հանկարծ չերևաս աչքիս։

-Գնացեք,-ասաց Ջեսսիկան։

Տղաները գնացին։ Ջեսսիկան Մայքին թողեց գետնին ընկած և մտավ տուն։

Մայքը ոտքի կանգնեց և մտնելով տուն ասաց․

-Ջեսսիկա։

Ջեսսիկան դանակը պարզեց Մայքի վրա և հարցրեց․

-Գո՞հ ես։ Երջանի՞կ ես։

-Ջեսսիկա դանակը դիր մի կողմ։

-Հարցիս պատասխանի։ Դու երջանի՞կ ես։ ինչու՞ համար այսպես վարվեցիր իմ ու իմ ընտանիքի հետ։ Ես մտածում էի, որ դու լավն ես, դու տարբեր ես։ Բայց դու բոլորից վատն ես։

Մայքը ձայն չհանեց։ Նա հիշեց․

« Մինչ հաղորդումը սկսելը Մայքը զանգահարեց իր պապիկին և ասաց․

-Պապ ջան ես չեմ կարող Ջեսսիկային ցավ պատճառեմ։ Ես նրան անկեղծ սիրում եմ։

-Եթե դու մորդ վրեժը չլուծես, իմացի, որ նա երբեք հանգիստ չի գտնի։ Նա շատ է տանջվել և ես իմ ձեռքով եմ նրան խեղդված տեսել։ Ես ատում եմ այդ մարդկանց; Դու պետք է վրեժ լուծես կամ էլ կմոռանաս, որ մայրդ երբևէ երջանիկ կլինի։

-Բայց պապ։

-Ես իմն ասացի։ Կամ կլուծես վրեժը կամ էլ կմոռանաս, որ իմ թոռն ես։ կմոռանաս, որ այդ մարդիկ են սպանել քո մորն ու հորը։ Նրանց պատճառով է, որ դու տխուր մանկություն ես ունեցել։ Անգամ նրանք են մեղավոր, որ քույրդ մահացավ։

-Բայց իմ քրոջ մահվան մեջ իրենք մեղավոր չեն։ Քույրս քո որդու պատճառով է մահացել։

-Լավ մտածի տղա ջան։ Մտածի ու կհասկանաս ամեն ինչ»։

-Ինչու՞ ես լռել։ Խոսիր։

-Հա երջանիկ եմ ու ուզում եմ, որ հայրդ մեռնի։

-Բայց ինչի՞։

Մայքը ոչինչ չասեց։ Նա բարձրացավ իր ննջասենյակ և դուռը ներսից փակեց։ Ջեսսիկան հետևից եկավ և դուռը սկսեց թակել և լացելով աաել․

-Ինչու՞ Մայք։ Հայրս ի՞նչ է արել։ Մայք պատասխանիր։

Մայքը ձեռքերով փակեց ականջները և սկսեց լաց լինել։

-Ես ատում եմ քեզ Մայք։ Ես ատում եմ քեզ։

22 страница22 июня 2020, 20:25

Комментарии