21 страница22 июня 2020, 20:02

1.7 Մայք Բրաուն


Մաս 1

Սիրող մարդիկ պատրաստ են ամեն ինչի։ Անգամ կենդանին պատրաստ է իր սիրած էգի համար վերացնել իր դիմացը հայտնված ցանկացած կենդանու։
Այս անգամ ես ցանկանում եմ խոսել սիրո և բացատրել իսկական սիրո մասին։
Հիմա նայում ես 14 տարեկան աղջիկը շպարվում է, մազերը գեղեցիկ հարդարում է ու աչքերով տղաների է գերում։ Զարմանալի չէ, որ 14 տարեկան աղջիկ արդեն ունենում է նախկին ընկեր։
Ես չեմ մեղադրում այդ աղջիկներին, ես մեղադրում եմ նրանց ծնողներին, որ չգիտես թե ինչով են զբաղվում։ Այս դարի աղջիկներն ու տղաները չգիտեն, թե ինչի համար է իրականում նախատեսված համակարգիչն ու հեռախոսը, նրանք չգիտեն թե ինչպես ճիշտ օգտվել համացանցից։ Չեմ ամաչի ու կասեմ, որ իրենց մերկ են նկարում ու ուղարկում մտածելով, թե դա սեր է։ Բայց դա սեր չի։
Հիմա անչափահաս աղջիկը խոսում է չափահաս տղու հետ։ Շատ ժամանակ կատարում են ճակատագրական սխալ ու հետո ասում, թե սիրում էի։ Այդ ժամանակ իր և այդ տղայի ապագան կործանվում է։ Կործանվում է նաև ծնողների կյանքը։
Յուրաքանչյուր աղջիկ առաջինը պետք է մտածի իր արժանապատվության մասին, երկրորդը' մտածի իր ծնողների մասին։ Իսկ տան զավակը պետք է մտածի իր, ծնողների և այն աղջկա մասին ում հետ քնում է։
Մինչև ամուսնություն սիրով զբաղվելը ըստ ինձ այնքան էլ պատվաբեր չի։ Միացնում ես հեռախոսը կամ համակարգիչը և ասում են.
-Այսօր պարզ դարձավ 12 ամյա աղջկա հղիության պատճառը և հայտնի է թե ով է երեխայի հայրը։
Այս ի՞նչ է կատարվում ժողովուրդ ջան։ 12 տարեկանում ես դրսում խաղում էի, իսկ այդ աղջիկը արդեն հղի է։ Ու երբ հարցնում են, թե ընկեր կամ ընկերուհի չունե՞ս։ Ու երբ պատասխանում ես, ոչ, այդ ժամանակ արդեն անուն են կպցնում թե տանը մնացած ես։ Դա ճիշտ չի։
Գիտեք շատ աղջիկներ են խաբվում, շատ աղջիկների սրտեր են կոտրվում։ Ասես տղաների սիրելի զբաղմունքը լինի աղջկա զգացմունքների հետ խաղալը։ Բայց չեն մտածում, որ ուրիշն էլ իրենց քրոջ հետ է նույն ձև խաղում։ Սերը դա չի, որ ասեն ես քեզ սիրում եմ ու միանգամից անկողին մտնեն։ Հետո առավոտ զարթնեն ու ասեն իրար հաջող ու գնան գտնեն ուրիշ զոհի։
Ըստ ինձ սերը, այն էլ իսկական սերը այն է, որ երբ ասում ես հաջող ուժեղ ցավ են զգում և տղան, և թե աղջիկը։ Իսկական սերը այն է, որ անգամ 1 օր առանց իրար չեն կարողանում ապրել։ Ու վերջապես իսկական սերը այն է, որ միասին քնում են ամուսնության առաջին գիշերը։ Հենց դա է իսկական սերը։
Իսկ ինչ մնում է անիմաստ խոսքերին, թե իբր իրար սիրում են ու հաջորդ րոպեին մոռանում ամեն ինչ, դա սեր կոչել չի կարելի։
Եվ վերջապես իսկական սերը այն է, երբ աչքերդ փակում ես ու տեսնում ես սիրածդ մարդուն, երբ անդադար նրա ձայն է հնչում քո ականջներում, անդադար նրա անունն է քո ուղեղում և այն է, երբ հիշում ես հանդիպաման օրը,ժամը և անգամ այն, թե ինչ հագուստով եք եղել և որտեղ եք նստած կամ քայլելուց եղել։ Հենց դա է սերը։
Ես խորհուրդ եմ տալիս չկործանել ձեր կյանքը աղջիկներ և տղաներ։ Աղջիկներ ջքն վքյելեք ձեր մանկությունը, սիկ սերը միշտ էլ կլինի։ Իսկ դուք տղաներ' մի խաղացեք աղջկա զգացմունքի հետ։ Իսկ դուք' սիրելի ծնողներ, ուշադիր եղեք ձեր զավակներին։

Մաս 2

Արդեն 2 օր է ինչ, Արեգը գտնվում է ոստիկանությունում։ Ես և Ալեքսը մեր բոլոր ծանոթներին խնդրել ենք, որ օգնեն մեր ընկերոջը։ Բայց  մինչև հիմա իմ ականջներում հնչում են այն տղայի խոսքերը։ Ես միշտ ինձ հարցեմ տալիս, թե ով էր նա և ինչու այդպես խոսեց ինձ հետ։ Նա այնպես էր նայում ինձ, ասես ճանաչում էր։ Ես որքան փորձեցի նրան հիշել, բայց ցավոք չէր ստացվում։ Բայց ես գիտեմ, որ տեսել եմ նրան ինչ որ տեղ, բայց հարց է թե որտեղ եմ կոնկրետ տեսել այդ տղային։

Ես մտքերի մեջ ընկած նստած էի բազմոցին, երբ հանկարծ ներս մտավ Ալեքսը։ Ես անգամ չնկատեցի, թե ինչպես նա ներս եկավ։ Նա եկավ և ձեռքով խբեց ուսիս։ Ես միանգմից ասացի․

-Ալե՞քս, այս ե՞րբ ես եկել, որ չեմ էլ նկատել։

-Մտքերով էիր ընկած դրա համար էլ չնկատեցիր։ Դու գիտես ընդհանրապես դրսում ի՞նչ է կատարվում։

-Չէ,-պատասխանեցի ես։

-Տանդ դիմաց լրագրողներ են եկել և ցանկանում են քեզ տեսնել և հարցազրույց վերցնել, բայց դու երկու օր է տանից դուրս չես գալիս։

-Հա գիտեմ, որ իմ տան առաջ են, բայց չեմ ցանկանում որևէ մեկին հարցազրույց տալ։ Նրանք եկել են այն օրը կռվի մանրամասները  իմանալու։ Իսկ ես իրենց հավեսը չունեմ։

-Մայք ավելի լավ է արի հիմա դուրս գանք ու խոսի հետները։ Ես հազիվ ներս մտա։ Իդեպ այսօր կարող է Արեգին բաց թողնեն գումարի դիմաց։

-Լուրջ ես ասու՞մ։

-Հա,-պատասխանեց Ալեքսը,- դե հիմա դուրս ենք գալի՞ս թե ամբողջ ժամանակ պետք է տանը փակված լինես։

-հիմա դուրս կգանք։ Ալե՞քս։

-Ասա Մայք։

-Քրոջիցդ ի՞նչ նորություն կա։

-Երեկ մեր տուն էր եկել բժիշկը ու ասաց, որ Ջեսսիկան իր մոտ է աշխատում։ Ես ցանկություն հայտնեցի Ջեսսիկային տեսնելու, բայց բժիշկն ասաց, որ հիմա նա թե հոգեպես, և թե ֆիզիկապես թույլ է։ Նա պետք է բուժում ստանա և երբ պատրաստ լինի մեզ տեսնելու, բժիշկւ անպայմնա մեզ տեղյակ կպահի։

-Ուրախ եմ ընկերս, որ վերջապես գտար քրոջդ։

-Ապրես ընկերս։ Լավ Մայք արագ պատրաստվի, որ գնանք ոստիկանություն։

-Լավ, այստեղ սպասիր ես արագ բարձրանամ ննջասենյակ ու ինձ կարգի բերեմ։ Հետո միասին կգնանք։

Ես բարձրացա ննջասենյակ։ Սկսեցի շորերս փոխել, երբ հանկարծ հիշեցի այդ տղային։ Ես նրան իմ դատի ժամանակ եմ տեսել։ Նա իմ նախկին նշանածի սիրածն է եղել՝ Էրիք Վիլսոնը։ Ես ձեռքս տվեցի հայելով և հայելին կոտրվեց։ Ալեքսը լսելով հայելու կոտրվելու ձայնը վազելով եկավ իմ  ննջասենյակ և հարցրեց․

-Ի՞նչ է եղել Մայք։

Հետո նայեց հայելուն և ձեռքիցս հոսող արյանը հարցրեց․

-Մայք ի՞նչ է պատահել։

-Ալեքս ես հասկացա, թե ով էր այն տղան, որ վիճել էր Արեգի հետ։

Ալեքսը մոտեցավ ինձ և թաշկինակով կապեց ձեռքս։ Հետո հարցրեց․

-Իսկ ո՞վ է։

-Էրիք Վիլսոնը։

-Դա ո՞վ է։

-Նախկին նշանածիս՝ Էմիլիի սիրեկանը, ում հետ նա փախավ ու իմ գլխին սարքեցին։ Նրանց պատճառով էր, որ ես  իմ կյանքի տարիները անց եմ կացրել բանտում։

-Դրա մասին հետո կխոսենք, հիմա քեզ պետք է հիվանդանոց տեղափոխենք։

-Ոչ մի հիվանդանոց լ պետք չի։ Հիմա ես բինտ կբերեմ և կկապեմ ձեռքս։

Ես բերեցի առաջին բուժօգնության արկղիկը և Ալեքսը իմ ձեռքը մշակեց, իսկ հետո կապեց։ Ես և նա դուրս եկանք տանից։ Երբ բացեցի տան դարպասները սկսեցին ինձ նկարել և բազում հարցրե տալ․

-Ինչու՞ է ձեր ընկերը վիճաբանել անծանոթ տղայի հետ։

-Ինչու՞ էիք դուք նույնպես վիճում այն տղայի հետ։

Ես կանգնեցի նրանց առաջ և ասացի․

-Իմ ընկերը ոչ մեկի հետ չի վիճաբանել և նա այսօր դուրս  է գալիս։ Իսկ այն տղան իրեն նորմալ չի պահել։ Եթե էլ հարցեր չունեք ես և ընկերս պետք է գնանք ոստիկանություն մեր ընկերոջը ազատ արձակելու։

-Մի րոպե, եթե ձեր ընկերը անմեղ է, այդ դեպքում ինչու՞ են նրան ձերբակալել։

-Նրան չեն ձերբակալել։

-Պսրոն Մայք, իսկ այս միջադեպը չի ազդելու ձեր կարիերայի վրա, արդյոք սև բիծ չի մնա ձեր հայտնիության համբավի վրա։

-Ամեն ինչ կարգին է և ոչ մի սև բիծ էլ չկա։ Հաջողություն։

Ես և Ալեքսը մի կերպ նստեցինք մեքենաս և գնացինք ոստիկանություն։ Երբ մտանք ոստիկանություն իմացանք, որ Արեգին բաց են թողնում։ Ես և Ալեքսը շատ երջանիկ էինք։ Մենք սպասեցինք այնքան, մինչև Արեգը դուրս եկավ և մենք միասին գնացինք Արեգի տուն։ Արեգի ծնողները շատ ուրախացան, երբ տեսան իրենց որդուն ազատության մեջ։ Մենք նստեցինք իրենց տան բակում և սկսեցինք զրուցել։

-Արեգ դու պետք է այն ժամանակ ասեիր թե, ով է իրականում այդ տղան և ինչու համար վիճեցիք,- ասացի ես,-ես նրան հիշել եմ։

-Դե որ հիշել ես, այլևս թաքցնելու ոչինչ չունեմ։ Նա սկսեց քո մասին խոսել, դրա համար էլ չդիմացա ու հարվածեցի։

-Լավ ես արել,-ասաց Ալեքսը։

Մենք երկար խոսում էին, որբ ինձ զանգահարեցին։

-Ալո, լսում եմ։

Հեռախոսս անջատեցի և ասացի․

-Ես պետք է գնամ։

-Ու՞ր,- հարցրեցին Ալեքսը և Արեգը։

-Տատիկիցս ու պապիկիցս լուր ունեն։ Ես մարդ էի վարձել, որ տեղեկություն հավաքի նրանց մասին։ Հիմա նա ասաց, որ տեղեկություն ունի և ես պետք է շտապ գնամ նրա աշխատասենյակ։

-Մենք էլ կգանք քեզ հետ,-ասաց Արեգը։

-Չէ պետք չի, դու նոր ես դուրս եկել ոստիկանությունից։ Դու մնա տանը, իսկ Ալեքսը կգա ինձ հետ։

Ես և Ալեքսը գնացինք։

Մաս 3

-Բարև ձեզ,- ներս մտնելով աշխատասենյակ ասացի ես։

-Բարև ձեզ,-ասաց Ալեքսը։

-Բարև ձեզ, եկեք և նստեք այստեղ,-ասաց Օլիվերը։

-Դուք ինձ զանգահարեցիք և ասացիք, որ տեղեկություն ունեք իմ տատիկից և պապիկից։

-Այո, նրանք հիմա գտնվում են Հայաստանում։ Իսկ ավելի կոնկրետ նրանք ապրում են Ծովագյուղում։Տատիկիդ անունը Սիրանուշ է, իսկ պապիկիդ անունը՝ Հակոբ։ Հուսամ բավարարեց ձեզ իմ նյութը։

-Շնոևհակալ եմ շատ,-ուրախ ասացի ես,- դուք այնպիսի մեծ լավություն արեցիք ինձ։ Ես մտածում էի, որ էլ երբեք չեմ գտնի նրանց, բայց հիմա երջանիկ եմ ժ, որ նրանք ողջ են և ես գտա նրանց։

-Շնորհակալության կարիք չկա,-Ասաց Օլիվերը։

-Որքա՞ն գումար պետք է ձեզ վճարեմ։

-700 դոլար։

Ես գումարը վճարեցի և Ալեքսի հետ դուրս եկանք այդտեղից։ Դրսում Ալեքսը ինձ ասաց․

-Հաջորդ քայլդ ո՞րն է լինելու։

-Հաջորդ քայլս այն է, որ ես պետք է գնամ Հայաստան։ Ու որքան հնարավոր է շուտ։

-Դե, երբ գնալուց լինես անպայման մեզ տեղյակ կպահես,-ասաց Ալեքսը։

-Անպայման ընկերս։

Ես շատ երջանիկ էի։ Այդ օրից անցավ 1 շաբաթ և ես արդեն  գտնվում էի օդանավակայանում։ Ալեքսը և Արեգը եկել էին ինձ ճանապարհելու։

-Մնաս բարով ընկերս,-ասաց Արեգը։

-Մնաս բարով իմ լավ ընկեր,-ասաց Ալեքսը։

-Այնպես եք խոսում, որ կարծես այլևս չենք տեսնելու իրար։ Ես որոշ ժամանակաով եմ գնում ու անպայման հետ եմ վերդառանալու։

-Համենայն դեպս դու հիմա մեզ լքում ես,-ասաց Արեգը։

Մենք երեք լավագույն ընկերներով գրկախառնվեցինք։ Հետո ես ասացի․

-Հորս հանկարծ չասեք, թե ես որտեղ եմ գտնվում։

-Չենք ասի։

-Եթե հանկարծ ինձանից հարցնի կասեք գնացելա Բալի կղզի հանգստանալու։

-Ոնց ասես ընկերս,-ասաց Ալեքսը։

Մենք միմյաց հրաժեշտ տվեցինք։

-Ինձ սպասում է մի նոր ու հետաքրքիր  կյանք, ես դա գիտեմ,-ասացի ես ինքնաթիռ բարձրանալուց։

Ես բարձրացա ինքնաթիռ և նստեցի իմ տեղը։ Ինքնաթիռը թռավ։

21 страница22 июня 2020, 20:02

Комментарии