1․7 Ջեսսիկա Մակուե
Մաս 1
Արդեն մեկ շաբաթ կլինի, որ ես ապրում եմ Ջորջի ամառանոցում։ Ամեն օր նա գալիս է աշխատանքից հետո ինձ տեսնելու։ Ես այնքան երջանիկ եմ, որ իմ հանդիպել եմ լավ մարդու, ինչպիսին Ջորջն է։ Մենք ամեն օր խոսում ենք, ամեն օր երեկոյան դուրս ենք գալիս և միասին քայլում ենք։ Նա այնքան հետաքրքիր մարդ է։ Հավատացեք նրա հետ հավերժ կարելի է խոսել ու կապ չունի թե ինչ թեմայի շուրջ է զրույցը, նա նիշտ պատրաստ է քեզ լսելու։
Երեկ երեկոյան նա խոստացավ ինձ, որ միշտ ինձ հետ է լինելու, որովհետև սիրում է ինձ հենց առաջին հայացքից։ Դե մեղքս չթաքցնեմ ու ասեմ, որ ես էլ նրան եմ սիրում։ Նա ինձ հանդիպած ամենալավ տղան է։ Նա անգամ ինձ նոր աշխատանք առաջարկեց։ Նա առաջարկեց ինձ մնալ ամառանոցում և մաքրել այն, իսկ դրա փոխարեն ինձ գումար կվճարի։ Ես համաձայնվեցի։
Մաս 2
Երեկո էր։ Հանկարծ ամառանոցի դուռը թակեցին։ Ես բացեցի դուռը։ Դռան մյուս կողմում կանգնած էր Ջորջը։ Նրա վրայից այնքան ուժեղ էր գալիս օղու հոտը, որ դժվար չէր հասկանալ, որ նա խմած է։
-Ջորջ այս ի՞նչ է քո վիճակը։Ինչու՞ համար ես այսքան խմել։
Ջորջը ներս մտավ և ամուր գրկեց ինձ։
Ես շատ զարմացա Ջորջի այս պահվածքից, բայց նաև ինձ հաճելի էր, որ իմ սիրած տղան ինձ ամուր գրկել է։
-Ջո՞րջ,-կամաց ասացի ես։
-Ջեսսի ասա, որ սիրում ես ինձ։
Իմ սիրտը սկսեց արագ աշխատել։ Ես սկսեցի խառնվել իրար ու ցանկացա ազատվել այդ տաքուկ գրկառանությունից, բայց չստացվեց։
-Ջեսսի ասա, որ ինձ սիրում ես։Խոսի՛ Ջեսսի։
-Ջորջ խնդրում եմ նախ բաց թող ինձ։
Ջորջը ամուր բռնեց իմ երկու ձեռքերը և աչքերը լցրած նորից հարցրեց.
-Ջեսսի, խնդրում եմ ասա ինձ սիրու՞մ ես։
Ես աչքերս փակեցի և խորը շունչ քաշեցի։ Հետո նայեցի նրա աչքերի մեջ և ասացի.
-Սիրում եմ։
Նա ժպտաց և համբուրեց ինձ։ Ես չէի վախենում, որ կանեմ կյանքիս ամենամեծ սխալը։ Նա ինձ գրկեց և տարավ ննջասենյակ։ Նա համբուրեց շուրթերս, իսկ հետո մարեց սենյակի լույսերը։ Դա ինձ համար հեքիաթային գիշեր էր։ Ես երջանիմ էի, քանի որ գտնվում էի իմ սիրած տղայի գրկում։ Ու վստահ էի, որ նա էլ ինձ է սիրում։
Ես չհասկացա թե ինչպես անցավ գիշերը։ Երբ արթնացա Ջորջը սենյակում չէր։ Ես իջա հյուրասենյակ և նկատեցի, որ սեղանի վրա թուղթ է դրված։ Դա նամակ էր Ջորջից։ Այնտեղ գրված էր.
֊Կներես ինձ Ջեսսիկա։Դու շատ գեղեցիկ և լավ աղջիկ ես։ Ինձ համար հաճելի էր քեզ հետ քնել, բայց ցավոք մենք չենք կարող միասին լինենք։Ես սիրած աղջիկ ունեմ և չեմ ցանկանում նրան կորցնել։ Իսկ քեզ հետ այս ամենը ուղղակի խաղ էր։ Ես ընկերներիս խոստացել էի, որ քեզ անկողին կկոխեմ։ Ու դա ինձ հաջողվեց։ Նրանք հիմա ինձ կտան իմ 500$֊ը։ Իդեպ նամակի կողքին կա ծրար , որի մեջ դրված է 200$ դոլար։ Դա քեզ ինձ հաճույք պատճառելու համար։
Կներես, որ այսպես ստացվեց։ Մնաս բարով ու խնդրում եմ լքես ամառանոցը, որովհետև դա իմը չի։ Տերը այսօր վերադառնալու է։ Հաևող սիրուն ջան։ Հուսամ այլևս չենք հանդիպի։
Ես նամակը ձեռքով ճմռթեցի, հետո սկսեցի ճղել։ Ես չոքեցի հատակին և բարձր սկսեցի գոռալ.
-Չէ՜... Ատում եմ քեզ...ատում եմ քեզ։
Ես լաց էի լինում, հարվածում էի գլխիս,որովհետև ես արել էի իմ կյանքի ամենամեծ սխալը։ Ես ցավ էի ապրում։
-Ես էլ չեմ ուզում ապրեմ։ Որքան է երկարելու այս իմ տանջանքները Տեր իմ։ Աստված իմ ասա, ի՞նչ սխալ եմ արել ես, որ ինձ այսպես ես պատժում։ Ես իսկական հիմարի մեկն եմ։ Իսկական հիմարի մեկն եմ...։
Ես երևի ամբողջ օրը հատակին նստած լաց էի լինում։ Երբ սկսեց մութն ընկել դուռը բացվեց և ներս մտավ Ջորջը մի աղջկա հետ։
Ես տեսա նրա և մոտենալով նրան հարցրեցի.
-Ինչի՞ համար Ջորջ, ինչի՞ համար։
Ջորջը զարմացած նայեց ինձ։ Նրա հետ եկած աղջիկը ասաց.
-Ջորջ դու ճանաչու՞մ ես այս աղջկան։
-Չէ կյանքս,-պատասխանեց նա հետո նայելով ինձ շաչունակեց,-դու ո՞վ ես ու ի՞նչ ես անում իմ նշանածի ամառանոցում։
-Նշանածի՞։
-Հա նշանածի, դու ո՞վ ես ու ի՞ նչ ես անում այստեղ։ Չլինի գո՞ղ ես։
Ես նրան ապտակեցի։ Այդ աղջիկն էլ ինձ ապտակեց ու ասաց.
-Դու ով ես, որ իմ նշանածի վրա ձեռք ես բարձրացնում։
-Ջորջ ես չէի պատկերացնի, որ դու այսքան տականք կգտնվես։ Ախր այն ինչ եղավ գիշերը մեր մեջ։
-Մեր մեջ ի՞նչ եղել։
-Ջորջ, դու ու այս աղջիկը քնե՞լ եք իրար հետ։
-Չէ կյանքս, չես տեսնում գիժ է։ Մի անբարոյականի մեկն է երևի ուզում է վզովս ընկնի։
Ես էլ չէի ցանկանում լսել այն ամենը ինչ իմ մասին ասում էր Ջորջը։ Ես վազելով դուրս եկա այդտեղից։
Ջորջը իր ընկերուհուն ասաց.
-Սիրունս սպասի գնամ դրա հետևից տեսնեմ ո՞վ է և ինչու՞ էր ինձ մեղադրում, որ ես իր հետ քնել եմ։
-Մի գնա Ջորջը։ Դու ասացիր, որ անբարոյականի մեկն է ուրեմն թող գնա գրողի ծոցը։
-Էլի թող գնա գրողի ծոցը, բայց ես պետք է պարզեմ ամեն ինչ։ Նա իմ ձեռքից այդքան հեշտ չի պրծնի։
Ջորջը վազելով եկավ իմ մոտ։ Նա գոռաց իմ հետևից.
-Ջեսսիկա կանգնի։
Ես կանգնեցի և արցունքոտ աչքերով նայեցի նրան։
Նա նոտեցավ ինձ և ասաց.
-Ես քեզ չէի ասել, որ մինչև իրիկուն գնաս այստեղից։
Ես ձայն չէի հանում և միայն ատելությամվ նայում էի նրան։ Եթե իմ ձեռքին այդ պահին դանակ լիներ, ես վստահ եմ, որ կսպանեի նրան։
-Լսի թե քեզ ինչ կասեմ աղջիկ ջան։ Ես քեզ չեմ ճանաչում դու էլ ինձ։ Գնա քո ճանապարհով։
Ես թքեցի Ջորջի երեսին։ Ջորջը ձեռքով սրբեց երեսը, հետո ձեռքս ամուր բռնեց և ասաց.
-Գիտես, որ դու շարքային անբարոյական ես։ Ես քեզ շնորհակալ եմ։ Ես քո շնորհիվ 500$ շահեցի։ Դե գիտես այդ 500$ ինձ ընդհանրապես պետք չէր։ Ես հարուստ եմ, բայց քեզ ես կարելի է ասել ծախեցի 500$-ով։ Դու շարքային անբարոյակամ ես ում հետ ես քնեցի։ Բայց ասեմ, որ շատ հաճելի էր։
-Ատում եմ քեզ,-ասացի ես։
-Իսկ երեկ սիրում էիր, թե սերդ այդքան շուտ ավարտվեց։
-Ես բոլորին կպատմեմ քո մասին ու անգամ ոստիկանությանը կասեմ, որ դու ինձ խաբել ես։
Ջորջը սկսեց բարձր ծիծաղել։ Հետո մազերիցս բռնեց և ձքեց։
-Թող ցավում է,-գոռացի ես։
-Եթե մեկն ու մեկը իմանա, ապա այս նկարները կհայտնվեն համացանցում։ Բայց ոչ միայն համացանցում, նաև հեռուստատեսությունով կցուցադրեն։ Ու միայն պատկերացրու քո հոր վիճակը։ Խեղճը քեզ թաղեց, բայց էլի չպրծավ քեզանից։
Նա հեռախոսը տվեց ինձ և ես տեսա իմ մերկ լուսանկարները, որ չգիտես թե ինչպես էր նկարել։ Այն էլ այն ժամանակ, երբ մենք միասին սիրով էինք զբաղվում։ Բայց նա չէր երևում։
-Սրիկա, այս ի՞նչ ես արել։
Նա վերցրեց հեռախոսը և բաց թողեց ինձ։ Ես չոքեցի և սկսեցի լաց լինել։
-Հաջող սիրուն ջան։ Մնաս բարով։
Ես երբեք չէի պատկերացնի, որ իմ կյանքը այսպես կդասավորվի։ Ես արել էի իմ կյանքի ամենամեծ սխալը, ես իմ արժանապտվությունը հավասարեցրի հողին։ Եթե անկեղծ ասեմ, ես այլևս չէի ցանկանում ապրել։ Ես սկսեսի քայլել։Սակայն չգիտեմ, թե ուր էի գնում։ Մինչև առավոտ ես քայլեցի։ Չգիտեմ թե որքան էի քայլել, բայց ես արդեն քաղաք էի հասել։ Ես կամաց քայլերով եկա հիվանդանոց։ Այնտեղ դռան մոտ նստեցի և չհամաձակվեցի ներս մտնել։ Երևի բոլորիդ մոտ հարց առաջացավ, թե ինչու՞ համար ես եկա հիվանդանոց։ Բայց ես էլ չգիտեմ, թե ինչու համար եկա հիվանդանոց։
Ես նստել էի հիվանդանոցի դռան մոտ և լաց էի լինում։ Հանկարծ լսեցի տղամարդու ձայն.
-Նորից դու՞ք։
Ես գլուխս բարձրացրեցի և նկատեցի բժշկին։
-Չեմ հասկանում այս անգամ ի՞նչ է եղել ձեզ, բայց զգում եմ, որ լավ չեք։ Եկեք ներս։
Ես ոտքի կանգնեցի և ուշագնաց եղա։
-Արագ պագարակ բերեք, շու՛տ։
Բուժքույրները պատգարակ բերեցին։ Բժիշկը ինձ պառկեցրեց պատգարակի վրա և տարավ ներս։
Մաս 3
-Բժի՞շկ,-աչքերս բացելով ասացի ես։
-Ինչպե՞ս ես քեզ զգում։ Մեկ ամսվա ընթացքում արդեն երրորդ անգամ ես հիվանդանոց ընկնում։ Դեղերը չես խմե՞լ։
-Օգնեք ինձ բժիշկ,- լաց լինելով ասացի ես։
Բժիկը աթոռը դրեց մահճակալի կողը և նստելով հարցրեց․
-Ինչո՞վ ես քեզ պետք է օգնեմ։
-Ես չեմ ուզում ապրեմ բժիշկ ջան, ինչու՞ համար եք ամեն անգամ իմ կյանքը փրկում։
-Նախ առաջինը, դու իրավունք չունես բժշկին ասես, թե ինչու համար է փրկում քո կյանքը, քանի որ դա իմ պարտքն է ու ընդհանրապես բժշկի պարտքն է փրկել մարդկանց կյանքերը։ Եվ երկրորդ, ինչու՞ ես ցանկանում մահանալ և որտեղ է այն տղան, որ նախորդ անքամ քո կողքն էր և խնամում էր քեզ։
-Ես ոչ ոք չունեմ, նա ուղղակի ոչ ոք էր։ Նա հերթական սրիկայի մեկն էր։ Ես ատում եմ իրեն ու ատում եմ այն օրը, որ ես լույս աշխարհ եկա։
-Այդպիսի բաներ միա ասա աղջիկ ջան,- ասաց բժիշկը։
Ես սկսեցի լաց լինել։ Բժիշկը նայեց ինձ և հարցրեց․
-Ինչո՞վ կարող եմ քեզ օգնել։ Հասկանում եմ, որ ծնողներիդ արարքը աններելի է, բայց քեզ այսպես տանջելով ոչնչի չես կարող հասնել։
-Օգնեք ինձ Հայաստան գնալ։ Խնդրում եմ։
-Իսկ Հայաստան ինչու՞ ես ցանկանում գնալ բալա ջան։
-Տատիկիս ու պապիկիս մոտ, բայց ոչ գումար ունեմ, ոչ էլ անձը հաստատող որևէ փաստաթուղթ։
-Իսկ որտե՞ղ են քո փաստաթղթերը։
-Տանը, բայց այդ տուն ես չեմ գնա։
-Ես քեզ կօգնեմ, բայց դու խոստացի, որ այլևս այս հիվանդանոց չես ընկնի։ Ես քեզ խղճում եմ դրա համար էլ օգնում եմ։
-Շնորհակալ եմ բժիշկ ջան։ Ես երբեք թույլ չեմ տվել, որ ինձ խղճան, բայց հիմա ես ուզում եմ փախչել այստեղից ու որքան հնարավոր է շուտ հասնել Հայաստան։
-Ես ասացի, որ կօգնեմ քեզ, բայց դու ասա, քո տան տեղը։ Դե ում էլ հարցնեմ կասի Ջեյք Մակուեի առանձնատան տեղը, բայց ես ցանկանում եմ, որ դու ինձ ասես։
Ես բժշկին ասացի, թե որտեղ է գտնվում իմ հոր առանձնատունը, որտեղ ես ապրել եմ։
Բժիշկը խեստացավ, որ կօգնի ինձ։ Ես էլ իմ հերթին խոստացա, որ անպայման կվերադարձնեմ այն գումարը, որը նա ծախսելլու էր ինձ վրա։ Ես չէի հավատում, որ նման մարդ գոյություն ունի, ով առանց շահ փնտրելու ցանկանում է ինձ օգնել։
Ես հարցրեցի, թե ինչու՞ համար է ոզում իմանալ մեր առանձնատան տեղը, նա պատասխանեց, որ այստեղից կվերցնի իմ փաստաթղթերը։
Ես նրան վստահեցի։
Բժիշկը երևի կլիներ մոտ 45 տարեկան առնակամ տղամարդ։ Նա երևի իր կյանքւոմ շատ նարդկանց կյանքեր է փրկել ու կապ չունի, որ իմ կյանքը վտանգված չէր նա նորից ինձ փրկեց, բայց կործանումից։ Եթե նա էլ ինձ չօգներ, ես երևի ինքնասպան կլինեի։
Բժիշկը երեկոյան եկավ հիվանդասենյակ և ասաց․
-Ես գնում եմ ձեր առանձնատուն, որ խոստումս կատարեմ։ Իսկ մինչ այդ դու կմնաս այստեղ ու կպառկես։ Քո օրգանիզմը դեռ շատ թույլ է ու ամեն ինչ հնարավոր է լինի, եթե դու դուրս գաս հիվանդանոցից։ Քեզ պառկել է պետք։
-Շնորհակալ եմ բժիշկ ջան։
Բժիշկը ժպտաց և հարցրեց․
-Անունս Վիլիամ է։ Ես Վիլիամ Դեյվիսն եմ։
-Ես էլ Ջեսսիկա Մակուեն։
-Ուրախ եմ Ջեսսիկա ջան, բայց մյուս անգամ ինձ կդիմես իմ անունով կամ ազգանունով։
-Լավ պարոն Դեյվիս։ Բայց խնդրում եմ ոչ ոքի չասեք, որ ես այստեղ եմ։
Նա ժպտաց և դուրս եկավ հիվանդասենյակից։
Ես վստահ էի, որ անպայման գնալու եմ Հայաստան ու անպայման կգտնեմ իմ տատիկին ու պապիկին։ Շատ եմ լսել մամայիցս նրանց մասին և գիտեմ, թե որ գյուղում են նրանք ապրում։ Ես պետք է գնայի Հայաստան և գտնեի Ծովագյուղը։ Հենց այդ գյուղում էլ ապրում են իմ տատիկն ու պապիկը։
Մաս 4
-Բարև ձեզ կարելի՞ է,- թակելով դուռը հարցրեց պարոն Վիլիամը։
Տան աշխատողը դռան մոտ ասաց․
-Սպասեք հիմա պարոն Մակուեին կհարցնեմ։
Բժիշկը սպասեց դրսում։
-Պարոն Մակուե, դրսում Ձեզ ինչ որ մարդ է հարցնում։
-Ո՞վ է,- հարցրեց Ջեյք Մակուեն։
-Չգիտեմ, նա չներկայացավ։
-Պապ սպասի ես գնամ տեսնեմ, թե ով է այս ուշ ժամին եկել,- ասաց Լուկասը։
-Չէ, պետք չի։ Թող նա ներս գա։
Տան աշխատողը դուրս եկավ և ասաց․
-Ներս եկեք։
Վիլիամ Դեյվիսը տուն մտավ։ Հետո մտնելով հյուրասենյակ ասաց․
-Բարև ձեզ։
Ջեյք Մակուեն կանգնեց և հարցրեց․
-Դուք ո՞վ եք ու ինչու՞ ես այս ուշ ժամին եկել այստեղ։ Եթե աշխատանքի պահով է, այդ դեպքում սպասեք լույսը կբացվի և կգաք իմ աշխատասենյակ։
-Ո՛չ, աշխաըանքի համար չեմ եկել։ Ես եկել եմ ձեր աղջկա փաստաթղթերի հետևից։ Նա հիմա իմ մոտ է աշխատում և ինձ պետք են նրա անձը հաստաող փաստաթղթերը։ Ու ասեմ, որ շատ լավ աղջիկ ունեք, ես շատ ուրախ եմ, որ նրա պես աշխատող ունեմ։ Շատ նվիրված է իր աշխատանքին։
-Բայց ձեր դեմքը շատ ծանոթ է,- ասաց Լուկասը։
-Հա, ինձ էլ է թվում, որ ձեզ էլի ենք տեսել,- ասաց Սիյան։
-Տեսել եք ինձ, որովհետև ես բժիշկ եմ։ Հիվանդանոցում տեսած կլինեք։ Ես նաև ունեմ փոքրիկ տղա ում խնամում է ձեր աղջիկը։ Իմ տղան շատ է սիրում նրան։ Հիմա ինձ կտա՞ք նրա փաստաթղթերը։
-Լուիզա, գնա և բեր Ջեսսիկայի փաստաթղթերը։ Միևնույն է այն մեզ պետք չէ։ Այդ աղջիկը այլևս այս տանը չի բնակվում։ Ու մեկ էլ նրա հագուստները ճամպրուկի մեջ կդնես և կուղարկես այս մարդու հետ։
-Հիմա կբերեմ, բայց մինչև այդ դուք նստեք այստեղ,- ասաց Լուիզա Ստեփանյանը։
Նա բարձրացավ ննջասենյակ փաստաթղթերի և հագուստի հետևից։
-Ի՞նչ կխմեք,- հարցրեց Սիյան։
-Շնորհակալություն ոչ մի բան պետք չի,- ասաց բժիշկը։
-Կարո՞ղ եմ ձեզ մի հարց տալ,- ասաց Լուկասը։
-Իհարկե կարող եք։
-Ջեսսիկան իրեն ինչպե՞ս է զգում։
-Այս պահին լավ է, առավոտյան նորից նրան հիվանդանոց տեղափոխեցինք։ Նա հիմա դեղեր է խմում, որպեսզի օրգանիզմը կազդուրվի։ Նա իրեն թույլ է զգում։ Ես նրան փողոցում անօգնական վիճակում եմ գտել։
-Հիմա նրա կյանքին վտանգ չի սպառնու՞մ,- հարցրեց Լուկասը։
-Ոչ, ամեն ինչ կարգին է։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Լուկասը ժպտաց և այլևս ձայն չհանեց։
-Մ՞ամ,- լսվեց Լեոյի ձայնը։
Ներս մտան Լեոն և Ալեքսը։
Ջեյք Մակուեն ոտքի կանգնեց և ամուր գրկեց Ալեքսին։
-Ուրախ եմ, որ տուն ես վերադարձլ տղես,- ասաց նա։
-Ես եկել եմ միայն Լեոյի խնդրանքով։ Բացի այդ նա ասաց, որ դու քեզ լավ չես զգացել դրա համար էլ եկա։
-Դա շատ ճիշտ որոշում է Ալեքս,-ասաց Լուկասը։
Սիյան ամուր գրկեց եղբորը, հետո ասաց․
-Առանց քեզ այս տունը դատարկ էր եղբայրս։
Ալեքսը նստեց բազմոցին և հարցրեց․
-Այդ մարդը ո՞վ է։
-Բժիշկ է,-պատասխանեց Սիյան։
-Ու ինչու՞ է եկել։
-Եկել է Ջեսսիկայի փաստաթղթերի հետևից։
-Ո՞նց, դուք հանդիպել եք քրոջս։ Ես արդեն երկար ժամանակ է փնտրում եմ նրան, բայց ոչ մի հետք չեմ գտել նրանից։ Կասեք, որտե՞ղ է նա։
-Հանգիստ եղեք, նա ապահով ձեռքերում է, նրա հետ ամեն ինչ կարգին է։ Նա ինձ մոտ աշխատում է և երջանիկ է։ Նրա աչքերը երջանկությունից փայլում են։ Նա ինձ խնդրեց նաև, որ ձեզ բոլորիդ ասեմ, որ սիրում է և կարոտում է բոլորիդ։ Նա մի օր կվերադառնա ու ամեն ինչ կանի, որ դուք նրան ընդունեք։ Ես գիտեմ, որ դուք նրան թաղել եք, բայց հասկանում եմ, որ այդ ամենը արել եք զայրացած ժամանակ։ Հիմա զայրույթը իջել է և դուք ցանկանում եք տեսնել նրան, բայց նա դեռ պատրաստ չի ձեզ տեսնելու։ Հիմա նրան հանգիս է պետք։ Նա հոգեպես և ֆիզիկապես պետք է կազդուրվի։
Լուիզան եկավ ձեռքին ճամպրուկ և փաստաթղթերը։
-Տղես,- ասաց նա և ամուր գրկեց Ալեքսին։
Նա անդադար համբուրում էր Ալեքսի ճակատը, այտերը։
-Ոնց էի կարոտել քեզ տղես։
Բժիշկը վերցրեց ճամպրուկը և ասաց․
-Խնդրում եմ հանկարծ չհետևեք ինձ։ Ես վստահ եմ, որ կցանկանաք աղջկա տեղն իմանաք, բայց եթե աղջկա կյանքը ձեզ համար թանկ է, ապա չգաք իմ հետևից։
-Չենք գա, խոստանում եմ,-ասաց Ալեքսը,- Ես հիմա վստահ եմ, որ իմ քույրը ապահով ձեռքերում է։ Այսքան ժամանակ փնտրել եմ հիմա դադարեցնում եմ փնտրտուքները։ Բայց խնդրում եմ իմ քրոջը լավ նայեք ու խնդրում եմ, երբ նա արդեն առողջ լինի հոգեպես ու պատրաստ լինի մեզ տեսնել, անպայման մեզ տեղյակ պահեք։
-Լավ։
Բժիշկը դուրս եկավ և նստելով մեքենան հեռացավ այդտեղից։
Մաս 5
Առավոտ էր։ Հիվանդասենյակի դուռը թակեց և ներս մտավ բժիշկը։ Այդ ժամանակ ես արթուն էի։
-Բժիշկ։
-Բարի լույս Ջեսսիկա ջան, ինչպե՞ս ես քեզ զգում։
-Արդեն ավելի լավ եմ ինձ զգում,-պատասխանեցի ես։
-Դե ավելի լավ։
-Ձեզ հաջողվեց վերցնել փաստաթղթերս։
-Այո հաջողվեց,- պատասխանեց բժիշկը և ներս բերեց իմ ճամպրուկը և թղթապանակ,-այստեղ քո բոլոր իրերն են։
-Նրան հանգսիտ տվեցի՞ն։
-Այո, շատ հանգիստ։ Բայց ասեմ, որ հայրդ, եղբյարներդ քո մասին էին հարցնում։ Ես ասացի, որ լավ ես ու երջանիկ ես։ Իմ ողջ կյանքի ընթացքքում այքան չէի խաբել, որքան երեկ խաբեցի։ Նրանք ցանկանում էին, քո տեղը իմանալ, բայց ես չասացի, ոնց դու էիր ցանկացել։
-Շնորհակալ եմ պարոն Վիլիամ Դեյվիս։ Ու խնդրում եմ կներեք ինձ, որ իմ պատճառով վատ դրության մեջ եք հայտնվել և ստիպված եք եղել ստել։
-Առանց կներեսի,- ասաց բժիշկը,-թղթապանակի մեջ է նաև տոմսը։ Դու վաղը առավոտյան ժամը 5-ին մեկնելու ես։ Ես քեզ կտանեմ օդանավակայան։
Ես ուրախացա և վերկացա անկողնուց։ Կանգնեցի և ամուր գրկեցի բժշկին․
-Շնորհակալ եմ, անչափ շնորհակալ եմ։
-Եսքեզ օգնում եմ, որովհետև պատկերացնում եմ, որ իմ աղջիկը եթե այս վիճակում հայտնվեր, ապա այդ դեպքում ով կօգներ նրան կամ օգնող կլինե՞ր արդյոք։ Դրա համար էլ ես օգնում եմ ու ընդունում եմ քեզ որպես իմ աղջիկ։շ
-Շնորհակալ եմ։
Հետո բժիշկը ինձ մենակ թողեց հիվանդասենյակում։ Բայաց բուժքույրերը ինձ համար ուտելիք էին բերում, որպեսզի ես ուտեմ։ Հետո դեղեր էին տալիս և այդպես ամբողջ օրս անցավ։
Եկավ գիշերը։ Ես պառկել էի և չէի պատկերացնում, որ գնալու եմ ասյտեղից, այս քաղաքից։ Ես չէի ուզում որևէ մեկին հիշեմ ու հատկապես Ջորջին։ Նա ինձ ուղղակի օգտագործեց և դուրս շպրտեղ ինձ իր կյանքից։ Նա հանուն 500 դոլարի իմ ապագան կործանման տարավ, հանուն այդ գումարի իմ զգացմունքների հետ խաղաց։ Ես երբեք նրան չեմ ների ու անպայման կգա այնպիսի մի օր, որ ես նրան կհանդիպեմ ու անպայման կնայեմ նրա աչքերի մեջ։ Բայց այդ ժամանակ ես կլինեմ ավելի ուժեղ և կայացած մարդ։ Ես նրանից վրեժ կլուծեմ ու ամեն ինչ կանեմ, որ նա ցավ զգա։ Ես նաև կգտնեմ լուսանկարների տիրոջը, ով Լուկասի ծննդյան օրը ուղարկեց մեր տուն։ Ում պատճառով ես հայտնվեցի փողոցում և անցա այսքան դժվարությունների միջով։ Բայց ես վստահ եմ, որ սա իմ վերջին փորձությունն էր և գնալով Հայաստան ես այլևս փորձության չեմ ենթարկվի։
Արդեն ժամը 4-ը կլիներ։ Ներս մտավ բժիշկը և հարցրեց․
-Պատրա՞ստ ես։
-Այո։
-Դե ուրեմն գնացինք։
Նա վերցրեց իմ ճամպրուկը և մենք դուրս եկանք հիվանդանոցից։ Մենք նստեցինք մեքենան և եկանք օդանավակայան։ Այնտեղ նա ինձ հրաժեշտ տվեց․
-Մնաս բարով Ջեսսիկա ջան։ Էլ երբեք քեզ թույլ չպահես ու քեզ պաշտպանել սովորի։
-Խոստանում եմ հաջորդ անգամ, երբ ինձ տեսնեք, արդեն ես ուրշ մարդ դառած կլինեմ։ Շնորհակալ եմ ձեզ ամեն ինչի համար ու խոստանում եմ, որ գումարը մի օր կվերադարձնեմ ձեզ։
-Ես դա ուղղակի լավություն եմ արել։
-Շնորհակալ եմ,- ասացի ես և ամուր գրկեցի բժշկին։
Նա նույնպես ինձ գրկեց և հետո ասաց․
-Արդեն ժամանակն է, պետք է գնաս։
-Շնորհակալ եմ ամեն ինչի համար, մնաք բարով պարոն բժիշկ։
-Մնաս բարով իմ լավ աղջիկ։
Ես գանցի։ Ինքնաթիռ բարձրանալու ժամանակ ես հետ շրջվեցի և ասացի․
-Մնաք բարով բոլորդ, շուտով ես կվերադառնամ։
Ես բարձրացա ինքնաթիռ և նստեցի իմ տեղը։ Ինքնաթիռը մոտ 20 րոպե անց բարձրացավ երկինք և ես հեռացա Նյու Յորքից։ Բայց ոչ միայն Նյու Յորքից, այլ նաև ԱՄՆ-ից։
