40 страница27 июля 2020, 19:40

Գլուխ 0․24

Մաս 1

Լուկասը և Լեոն եկան տուն։ Սիյան վազեց նրանց ընդառաջ և ասաց․

-Ուրե՞ք կորել։ Տեսել եք ինչքան ենք զանգել։

-Սիյա հավեսդ չունեմ։ Թե բան ունես ասելու արագ ասա, թե չէ ես գնում եմ սենյակ պառկեմ․-ասաց Լուկասը։

-Դե եթե ասելու ոչինչ չունենայինք հաստատ այդքան անհանգսիտ չէինք լինի։ Ձեր դուրս գալուց հետո պապան դուրս է եկել ու չգիտենք թե ուր է գնացել։ Մեզ թվաց, որ դուք տեղյակ եք նրանից։

-Պապան փոքր չի,երբ ցանկանա դուրս կգա- ասաց Լուկասը և բարձրացավ իր ննջասենյակ։

Լեոն նստեց բազմոցին և հարցրեց․

-Բա մաման ու՞ր է։

-Ընկերուհու տուն է գնացել։ Լուկասը տրամադրություն չունե՞ր։

-Ուղղակի հոգնած էր։ Ես էլ գնամ պառկեմ։ Վրես էլ ուժ չկա։

-Բա պապային ու Ալեքսին չես սպասու՞մ։

-Երբ գան ես կիջնեմ։

Լեոն բարձրացավ իր ննջասենյակ։ Նա պառկեց անկողնու վրա և սկսեց մտածել․

-«Որքան գեղեցիկ էիր։ Ես պետք է վաղը նպայման քեզ տեսնեմ գեղեցկուհի ջան»։

Մաս 2

Արդեն ուշ գիշեր էր։ Հանկարծ տան դուռը թակեցին։ Ջեսսիկան, որ հյուրասենյակում նստած ֆիլմ էր նայում բացեց դուռը և ասաց․

-Ալեք՞ս։ Ներս արի։

Ալեքսը ներս մտավ և նստեց բազմոցին։

-Ինչպե՞ս ես Ալեքս։ Այրվածքները լավանու՞մ են։

-Ջեսսիկա նստի կողքս։

Ջեսսիկան նստեց Ալեքսի կողքը։

-Մայքը որտե՞ղ է։

-Լողանում է։

-Լավ։ Ջեսսիկա խնդրում եմ ինձ պատմի ամեն ինչ։

-Ամեն ինչ ասելով ի՞նչ նկատի ունես։

-Ջեսսիկա պատմիր այն տղայի մասին։ Ես դրան գտել եմ ու ուզում եմ դու ինձ հետ գաս դրա հետ հանդիպման։

-Ու՞մ նկատի ունես Ալեքս։

-Նկարի միջի տղային։

Ջեսսիկան լռեց։ Այդ ժամանակ Մայքը եկավ հյուրասենյակ և ասաց․

-Բարև Ալեքս։ Ո՞նց ես։

Ալեքսը ոտքի կանգնեց և ասաց․

-Կներես ինձ Մայք։ Դու ինձ համար եղբայր էիր, իսկ ես անիմաստ տեղը քեզ և Ջեսսիկային իմ կյանքից հանեցի։ Դա իմ ամենամեծ սխալն էր։

-Ամեն ինչ նորմալ է ընկերս,-ասաց Մայքը և սեղմեց Ալեքսի ձեռքը։

-Ես հիմա սուրճ կդնեմ,-ասաց Ջեսսիկան և գնաց խոհանոց։

Մայքը նստեց բազկաթոռին և սկսեց խոսել․

-Զարմացած եմ, որ հիվանդանոցից դուրս ես գրվել։

-Առավոտյան եմ դուրս գրվել։ Մայքը դու գիտես, թե ի՞նչ է եղել Ջեսսիկայի հետ։

-Կոնկրետ ի՞նչը նկատի ունես։

-Մերկ լուսանկարները։

-Հա գիտեմ, է հետո։

-Հետո այն, որ ես նկարի միջի լակոտին գտել եմ։

-Ո՞վ է։

-Ես հիմա պետք է գնամ և տեսնեմ դրան։

-Ես նույնպես կգամ քեզ հետ։ Ես դրան պետք է իմ ձեռքով սատկացնեմ,-ասաց Մայքը։

-Բայց ես կցանկանամ, որ Ջեսսիկան նույնպես գա մեզ հետ։ Ես ուզում եմ, որ այդ լակոտը տեսնի քրոջս ու ծնկաչոք ներողություն խնդրի։

-Նախ մենք կտեսնենք, միայն դրանից հետո Ջեսսիկայից դա ներողություն կխնդրի։ Ի՞նչ են ժամանակ կորցնում։ Արի հենց հիմա էլ գնանք։

-Գնանք, բայց մինչ այդ թող Ջեսսիկան զանգի հորս ու ասի, որ ես այստեղ եմ։ Հենց գիտեն երեխա եմ անընդհատ զանգում են։

-Ջեսսիկա՜,- բացականչեց Մայքը։

Ջեսսիկան եկավ հյուրասենյակ ևհարցրեց․

-Ի՞նչ է եղել։

-Ջեսսի գիտեմ, որ քեզ համար դժվար է, բայց խնդրում եմ զանգի պապային ու ասա, որ ես քեզ հետ եմ։ Ես հեռախոսս անջատեցի, որ էլ չզանգեն։

-Ես չեմ կարող,-կտրուկ պատասխանեց Ջեսսիկան,-Դու մեծ տղա ես, դու ինքդ էլ զանգի։

-Ջեսսի կարևոր է, որ ասում եմ։

Ջեսսիկան խորը շունչ քաշեց և հետո ասաց․

-Լավ։

Նա վերցրեց Ալեքսի հեռախոսը և զանգահարեց հորը՝ Ջեյքին։

-Ալո՛, տղես։ Տեսել ես քանի անգամ եմ զանգահարել։ Ուրե՞ս,-լսվեց Ջեյքի ձայնը հեռախոսի մյուս կողմից։

Ջեսսիկան աչքերը փակեց և ասաց․

-Ջեսսիկան է։ Ալեքսը մեր տանն է։ Այսօր կմնա ինձ հետ։ Վաղը առավոտյան կգա մի անհանգստացի։

-Աղջի՞կս։

Ջեսսիկան հեռախոսը միանգամից անջատեց և դրեց սեղանին։ Հետո գնաց խոհանոց։

-Արի դե գնանք,-ասաց Մայքը։

-Գնացինք։

Ալեքսը և Մայքը դուրս եկան միասին։ Ջեսսիկան սուրճի բաժակները ձեռքին մտավ խոհանոց և ասաց․

-Չհասկացա։ Այս ու՞ր գնացին։ Ալոսն ասաց, որ ես էլ պետք է իր հետ գնամ։ Այդ դեպքում, ինչու՞ չսպասեցին։

Նա բաժակները դրեց սեղանին և ինքը նստեց բազմոցին։

Մաչոն եկավ և նստեց նրա կողքը։ Ջեսսիկան սկսեց սիրել Մաչոյի բրդոտ գլուխը։ Հետո լացելով ասաց․

-Մաչո ի՞նչ ես կարծում, հիմա ամեն ինչ կպարզվի, թե կրկին այս կրկեսը կշարունակվի։ Ես ուզում եմ, որ բոլորը իմանան, որ ես անմեղ եմ։ Ես իմ կյանքում մի անգամ եմ սխալ արել, այդ էլ եղել է ճակատագրական սխալ։ Ջորջը խաբեց ինձ ու ստացվեց այնպես, որ ես նրան վաճառեցի իմ մարմինը։

Այդ ժամանակ Ջեսսիկայի հեռախոսը զանգեց։ Նա վերցրեց հեռախոսը և ասաց․

-Լսում եմ։

-Մայքի հայրն է։ Եթե հարմար է, վաղը առավոտյան կգաս օֆիս։ Հետդ կարևոր խոսելիք ունեմ։

-Բարև ձեզ։ Հա անպայման կգամ։

-Կսպասեմ։

Ջեսսիկան հեռախոսը անջատելուց հետո նայեց շունիկին և հարցրեց․

-Տեսնես Մայքի հայրը ի՞նչ է ուզում ինձ հետ խոսել։

40 страница27 июля 2020, 19:40

Комментарии