1․6 Ջեսսիկա Մակուե
Հիշողություն
Մաս 1-ին
-Պատրա՞ստ ես։
-Հա, արդեն պատրաստ եմ,- ասացի ես։
-Ես քեզ մի բան եմ ուզում տալ։
-Ի՞նչ։
-Ջեսսիկա հետ վերցրու քո իրերը,- ասաց Ջորջը և ինձ մեկնեց իմ պայուսակը,- հանգիստ եղիր բժիշկը մարդու բան չի ասի, որ դու ողջ ես։ Քանի որ քո ծնողներ քեզ թաղել են, ուրեմն դու ազատ քաղաքացի ես ու կարող ես ամեն ինչ անել։ Դու մի ամաչի մարդկանցից։ Ես քեզ կօգնեմ ամեն ինչով։
-Ջորջ ես ամաչում եմ, որ ես Մակուե եմ։
Ջորջը նստեց իմ կողքը և բռնելով ձեռքս ասաց․
-Երբ առաջին անգամ ես քեզ տեսա գետնին քնած, ես անգամ չմտածեցի, որ դու բոմժ ես։ Հավատա, ես վատ բան չմտածեցի քո մասին։ Երբ երեկ էլ իմացա ամեն ինչ քո կյանքի հետ կապված, ես միայն մտածեցի, որ մարդ որքան հիվանդ պետք է լինի, որ իր զավակին հավատալու փոխարեն հավատած մի երկու նկարների։ Այդ նկարներ կարող էին սարքել ցանկացած պահի, ցանկացած ձևի։ Ես չեմ ուզում, որ դու տխրես։ Ջեսսի, դու պետք է պայքարել սովորես ու շարունակես ապրել, բայց ոչ առաջվա պես։ Հիմա ամեն ինչ տարբեր է լինելու։ Հիմա էլ չկան քո կողք քո ընտանիքը, բայց կամ ես։ Միշտ հիշի, դու հիմա ունես լավ ընկեր, ով միշտ քո կողք կլինի։ Ես խոստանում եմ, որ ամեն ինչ կանեմ, որ քո այս լուրթ ու կապույտ աչքերը սկսեն նորից ժպտալ ու ես կլսեմ քո ծիծաղը։ Խոստանում եմ, որ կօգնեմ փաստաթղթերիդ հարցեր լուծես ու գնաս և գտնես քո տատիկին ու պապիկին։ Ես դա քոզ խոստանում եմ։
-Ջորջ․․․։
Ես գլուխս դրեցի Ջորջի ուսին և շարունակեցի խոսել․
-Դու ամենալավն ես։Ես քեզ կասեմ մի բան, շնորհակալ եմ, որ իմ կողքին ես։
Ջորջը ժպտաց, բայց ոչինչ չասած։
Մենք երևի մոտ 30 րոպե լուռ նստեցինք, բայց այդ լռությունը խախղտեց բժիշկը, ով մտնելով հիվանդասենյակ ասաց․
-Ատողջություն եմ ձեզ ցանկանում։
-Շներհակալ եմ,-ասացի ես։
Ջորջը և ես հիվանդանոցից դուրս եկանք, հետո Ջորջը ինձ մեկնեց բանալիներ։
-Այս ի՞նչ է Ջորջ։
-Ջեսսի ջան, դու գնալու տեղ չունես, դրա համար էլ քեզ եմ հանձնում իմ ամառանոցի բանալիները։ Դու այնտեղ կապրես մինչև բավականին գումար ունենաս և ինքդ քեզ համար բնակարան կվարձակալես։
-Դրա կարիքը չկար Ջորջ։
-Ջեսս դու պետք է հանգիստ լինես, դու դեռ շատ թույլ ես։ Այս դեղերն էլ, որ առել եմ պետք է անպայման խմես։ Ես այդ ամառանոցը հիմնական չեմ տալիս։ Երբ գումար կստանաս ու արդեն կունենաս վարձակալած բնակարան դու կգնաս իմ ամառանոցից։
-Ապրես,-ասացի ես և գրկեցի Ջորջին։
-Արդեն երկու անգամ է ինփ գրկում ես, նայի սովորույթ չդառնա։
Ջորջը սկսեց ծիծաղել, բայց զարմանալի է, որ ես էլ սկսեցի ծիծաղել։
-Տես, մի խոստումս կատարեցի, դու ծիծաղեցիր, իսկ էլ լսեցի քո գեղեցիկ ծիծաղղը։ Հաճախ ժպտա, դու այդպես ավելի գեղեցիկ ես։
Ես ոչինչ չասացի, մաիյն նստեցի մեքենան և մենք գնացինք Մայքի ամառանոց։
Մաս 2-րդ
-Բարի գալուստ իմ ամառանոց։
-Շատ գեղեցիկ է։
Ես մտա ամառանոց և միանգամցի նստեցի միաջանցքում դրված աթոռին։
-Ջեսսի քեզ լավ չես զգու՞մ։
-Լավ եմ Ջորջ ջան, մերսի որ անհանգստանում ես ինձ համար։ Ուղղակի մի փոքր գլխապտույտ ունեցա։
-Արի գնանք ննջասենյակ, ես քեզ կօգնեմ բարձրանաս աստիճանները։ Գնա և պառկիր մի քիչ հանգստացիր։ Բժիշկն ասել է, որ պետք է պառկես, դեռ քո մարմինը թույլ է իրեն զգում։
-Ամեն ինչ լավ է Ջորջ ջան։
-Ջեսսիկա, իսկ որևէ ճաշ կարողանում ես պատրաստե՞լ։
Ես սկսեցի կարմրել ու ամաչել։
-Ջեսսի՞։
-Չեմ կարողանում պատրաստել, ես երբեք չեմ տեսել, որ մայրս ինքը ճաշ պատրաստի։Ես միայն տեսել եմ, որ խոհարարն է ճաշերը պատրաստում։
-Դա խնդիր չի, ես քեզ կօգնեմ այդ հարցով։ Ես մարդ կվարձեմ, որ ամեն օր գա և ճաշ պատրաստի, տները հավաքի։ Դու դեռ շատ թույլ ես, դու չես կարող գործ անել։
-Ապրես Ջորջ ջան, բայց ես կարող եմ քեզ մի հարց տա՞լ,-ասացի ես։
-Իհարկե,-պատասխանեց Ջորջը։
-Ինչու՞ համար ես ինձ հետ այդքան լավ վերաբերվում, ինչու՞ համար ես իմ հետ ջերմ։
Ջորջը մոտեցավ ինձ և ձեռքս բռնեց։ Ես նայեցի նրա աչքերի մեջ։
-Ուղղակի դու լավ մարդ ես և ես ցանկանում եմ քեզ օգնել,-պատասխանեց նա։
-Ա՜հ, պարզ է։
-Ես գնամ արդեն,-ասաց Ջորջը։
-Նորից շնորհակալ եմ ամեն ինչի համար։
-Առանց շնորհակալի, ես դա սրտանց եմ անում։
Ես միայն ժպտացի։ Ջորջը գնաց, սիկ ես եկա հյուրասենյակ և պառկելով բազմոցին միացրեցի հեռախոսս։
-Միայ Ալեքսն ու Լեոն են զանգահարել։ Ամբողջ նամակները նրանցից են՝ «Ջեսսի որտե՞ղ ես», «Ջեսսի խնդրում եմ պատասխանի», « Ջեսս գիտեմ, որ ես շատ մեղավոր եմ քեզ պաշտպանելու փոխարեն ցավացրեցի, մեղդրեցի, բայց խնդրում եմ մի նշան տուր, որ քո հետ ամեն ինչ լավ է», «Ջեսսի պապան լավ չի իրեն զգում, խնդրում եմ արի տուն», «Ջեսս», «քուրս», և այլ նմանատիպ հաղորդագրություններ։ Ես ձեզ ներել եմ Ալեքս և Լեո, բայց այլևս չեմ ցանկանում ձեզ տեսնել։ Դուք հասկանում եմ իմ եղբայրներն եք, բայց ցավոք մահացած քրոջ հետ չեք կարող խոսել։ Դու կարող էիք չմասնակցել այդ թաղմանը, բայց մասնակցեցիք ու կորցրեցիք ինձ։ Մնաք բարով։
Ես կրկին հեռախոսս անջատեցի և քնեցի։
