16 страница29 мая 2020, 21:02

0.5 Ջեսսիկա/Մայք


Մաս 1-ին

-Քուրս ծանոթացիր, նա քո ժամանակավոր հարսիկն է։ Գիտեմ, որ զայրացած ես իմ վրա։ Բայց քուրս հավատացած եղիր, Ջեսսիկան օգնության կաիրք ուներ, բայց հավատա ես նրան կօգնեմ ու չեմ դժբախտացնի։

-Մայք քրոջդ անուն ի՞նչ է։

-Մերի։

Ջեսսիկան նստեց գերեզմանաքարի մոտ և ասաց․

-Մերի, Մայքը ճիշտ է ասում, ես և ինքը օգնության կարիք  ունեինք, դրա համար էլ ամուսնացանք։ Ես էլ իմ հերթին կլինեմ Մայքի կողքին։ Ես թույլ չեմ նա տխրի, ես դա քեզ խոստանքւմ եմ։

Մայքը կանգնել էր Ջեսսիկայի կողքը  ու ժպտում էր։ Մոտ 30 րոպե գերեզմաններում մնալուց հետո, Մայքը Ջեսսիկային ասաց․

-Ջեսսիկա գնա նստիր մեքենան, ես հիմա կգամ։

Ջեսսիկան հրաժեշտ տվեց Մերիին և գնաց նստեց մեքենան։ Մայքը մատեցավ քրոջ գերեզմանաքարին, սկսե շոյել։ Հետո ասաց․

-Ինքը իմ հոր սպանողի աղջիկն է։ Ես այստեղ խոստանում եմ քեզ քուրս, որ այդ մարդասպանը տանջվելու է, ոնց տանջվել է իմ մայրը։ Ես խոստանում եմ, որ վրեժս կլուծեմ Ջեսսիկային ցավեցնելով։Ես դա քեզ խոստանում եմ քուրս։ Որքան կարող եմ շատ ցավ եմ պատճառելու այս աղջկան ու ամեն ինչ անելու եմ, որ նրա աչքերից արցունքներ թափվեն ։ Ես դա քեզ խոստանում եմ քուրս։

Մայքը եկավ և նստեց մեքենան։ Նրանք վերադարձան Մայքի տուն։

Դեռ չէին հասել տան մոտ, երբ հեռվից երևում էր մարդկանց մի հոծ բազմություն։Նրանք կանգնել էին դարպասների մոտ և բարձր գոռում էին։ Մայքը մեքենան արգելակեց և ասաց․

-Չհասկացա, այստեղ ի՞նչ է կատարվում։

Հետո նայեց Ջեսսիկային և շարունակեց խոսքը․

-Մեքենայից դուրս չգաս։ Ես հիմա դուրս եմ գալիս տեսնեմ, թե ինչու են այս մարդիկ այստեղ հավաքվել, այն էլ փետերով և բահերով։

Մայքը, երբ ցանկանում էր դուրս գալ մեքենայից, Ջեսսիկան Մայքի ձեռքը բռնեց և ասաց․

-Զգույշ կլինես։

Մայքը ժպտաց և դուրս եկավ մեքենայից։ Այդ մարդիկ եկան Մայքին ընդառաջ։

-Ինչու՞ եք այստեղ հավաքվել և բարձր գոռում,- մեքենայից դուրս գալով ասաց Մայքը։

Այդ մարդկանցից մեկը ասաց․

-Ձեր հայրը մեր աշխատավրձեր չի տալիս,։ Մենք ամեն տեղ դիմել ենք, բայց մեզ օգնության ձեռք չեն մեկնել։ Դուք նրա տղան եք, ուրեմն դուք վճարեք մեր 3 ամսվա աշխատավարձերը։

-Մի րոպե խնդրում եմ, բայց ես ի՞նչ կապ ունեմ այդ մարդու հետ։ Ես իան, որպես հայր չեմ ընդունում, այդ դեպքում ինչու եք եկել այստեղ և ինձանից գումարը պահանջում։ Գնացեք և ով ձեզ պարտք է նրանից էլ ուզեք ձեր գումարը։

-Եթե հիմա մեր գումարները չտաք, մենք ձեզ դատի կտանք ձեր ամբողջ ընտանիքը կկործանեք։

-Ում ուզում եք դատի տվեք, բայց ինձանից հեռու գնացեք։ Ես ձեզ որևէ գումար չեմ կարող տալ։ Դուք իմ աշխատողները չեք։ Հեռացեք իմ տան մոտից։

-Հարվածե՛ք,-ասաց նրանցից մեկը։

Բոլորը սկսեցին քարերով ու փայտերով հարվածել Մայքին։

Ջեսսիկան տեսնելով այդ ամենը մեքենայից դուրս եկավ և վազեց Մայքին օգնության։

-Հերիք է վերջացրեք։ Վերջ տվեք,-ասաց Ջեսսիկան։

Նրանցից մեկը քարը վերցրեց և գցեց Ջեսսիկայի ուղղությամբ։ Քարը կպավ Ջեսսիկայի ճակատին  նա ընկավ գետնին։ Մայքը այդ տեսնելով բարձր գոռաց․

-Վերջացրե՛ք։

Նա մոտեցավ Ջեսսիկային և տեսնելով նրա անգիտակից դեմքը, որ ողողվել էր արյունով զայրացած ասաց․

-Ես կտամ ձեր բոլորի գումարները, բայց եթե գնաք այստեղից։ Ես վաղը բորոիդ կտամ ձեր աշխատավարձերը։

-Բայց մենք ինչով վստահ լինենք, որ դուք մեր գումարները կտաք, ոչ թե ձեր հոր պես կխաբեք։

-Ասացի կտամ,-գոռալով ասաց Մայքը։

Մայքը գրկեց Ջեսսիկային և տարավ տուն։ Նա սկսեց վերքը մշակել և անհանգիստ ձայնով ասել․

-Ասացի չէ, որ դուրս չգաս մեքենայից։ Դե տեսնեմ հիմա գոհ ես, որ գլուխդ տվեցին և ջարդեցին։

Ջեսսիկան կամաց աչքերը բացեց և ասաց․

-Ի՞նչպես ես քեզ զգում, քեզ չեն ցավեցրե՞լ։

Մայքը ժպտաց և ասաց․

-Իմ հետ ամեն ինչ նորմալ է։ Լավ կլինի դու քո մասին մտածես։ Ես քեզ ասացի, որ մեքենայից դուրս չգաս։ Քո պատճաով ես պետք է անիմաստ գումար ծախսեմ այդ մարդկանց վրա։

Ջեսսիկան նստեց բազմոցին և ասաց․

-Մայք անիմաստ չի, քո հայրը չի վճարել, գոնե դու վճարիր։ Այդ մարդկանց էլ հասկանալ է պետք, չէ որ նրանք էլ ընտանիք ունեն և իրենց ընտանիքները պահելու համար գումար է հարկավոր։ Կամ դու պետք է վճարես, կամ էլ խնդրես քո պապային, որ նա վճարի։

-Խնդրե՞մ,-բարձր ծիծաղելով ասաց Մայքը,-Ջեսսիկա, ես հայտի եմ ամբողջ աշխարհում։ Ես դերասան եմ մի մոռացի, ես ֆիլմերում եմ կարահանվում, իսկ դու ասում ես խնդրեմ։ Ես իմ կյանքի մեջ մենակ մարդը ումից մի 10 դոլար անգամ չեմ խնդրի, դա հենց իմ հայր կոչվածն է։ Իսկ ես ընդհանրապես չեմ խնդրում որևէ բան։ Հուսով եմ հասկացար։

-Մայք հայտնի լինելն ու չլինելը այստեղ կապ չունի, դու այնքնա էլ հայտնի չէիր, քանի որ ես քեզ չեմ ճանաչել։ Ես երբեք քո մասնակցությամբ ֆիլմեր չեմ տեսել։

-Դա արդեն քո պռոբլեմն է։ Երևի քարը ուժեղ են խբել, ուղեղդ էլ ես թռցրել։

-Մայք այդպես մի խոսիր ինձ հետ։

-Քո ննջասենյակը 2-րդ հարկում կլինի, իմ ննջասենյակի կողքը։ Դա հյուրերի համար նախատեսված սենյակն է։ Ես տանը աղախիններ չեմ պահում, տուն մաքրողը միայն շաբաթը 2 անգամ գալիսէ և տունը մաքրում է։ Բայց այսօրվանից դու ես մաքրելու։ Քանի դեռ  իմ կինն ես պետք է զբաղվես տան մաքրությամբ։ Հուսեվ եմ, որ գոնե քո նման հարուստ պապայի աղջիկը կարող է տունը մաքրել։ Ու մի բան էլ, աջ կողմիդ դուռը տեսնու՞մ ես։

-Հա տեսնում եմ։

-Երբեք չհամարձակվես այդ սենյակ մտնել, հասկացար դու ինձ։

-Հասկացա։

-Ես հիմա գնում եմ օֆիս, ու ես սիրում եմ, երբ գալիս եմ տուն ուտելու ինչ-որ բան է լինում, որ ես կարողանամ ուտել։ Բայց աշխատի  համեղ պատրաստես։ Ես չեմ սիրում վառած կամ անհան  ճաշեր։

-Բայց ես չեմ կարողանում նորմալ պատրաստել։

-Դա արդեն քո պրոպբելմն է։

Մայքը վերկացավ և արագ դուրս եկավ տանից։ Ջեսսիկան շատ էր զարմացել Մայքի այսքան կոպիտ լինելու վրա։

-Երևի շատ զայրացրեցին նրան, դրա համար էլ այսքան կոպիտ խոսեց։ Բայց պետք է տունը մաքրել ու ճաշ պատրաստել։ Բայց մինչև այդ ես պետք է իրերս տեղափոխեմ ննջասենյակ։ Բայց իրերս մեքենայի մեջ էին։

Ջեսսիկան արագ դուրս եկավ տանից և տեսավ,որ իր ճամպրուկը դրված է դռան առջև։

-Ի՞նչ բռի ես բայց դու Մայք։ Տեսնես ձեռքերը կկոտրվեին, որ ներս բերեր ճամպրուկս։

Ջեսսիկան ճամպրուկը տարավ տուն։ Նա բարձրացավ ննջասենյակ և ասաց․

-Գեղեցիկ ննջասենյակ է, հիշեցնում է իմ ննջասենյակը։

Նա սկսեց իրերը դասավորել դարակներում, իսկ հետո իջավ խոհանոց։

-Մինչ ճաշ պատրաստելը, ես պետք է մաքրեմ այստեղ ամեն ինչ կեղտոտ է ու տակնուվրա է եղած։

Ջեսսիկան սկսեց հավաքել գետնին թափված իրերը, հետո լվաց ամանները, ավլեց հատակը, լվաց այն։

-Վերջ, հյուրասենյակը և խոհանոցը պատրաստ են։ Հիմա ես պետք է ճաշ պատրաստեմ։

Մաս 2-րդ

Մայքը զայրացած մտավ հոր աշխատասենյակ և գոռալով ասաց․

-Դու քանի գլխանի ես, որ մարդկանց աշխատավարձ չես տալիս։

-Մա՞յք,-զարմացած ասաց հայրը։

-Ես հարց տվեցի ու ակնկալում եմ պատասխան։ Հենց հիմա պատասխանի, դու քանի՞ գլուխ ունես, որ մարդկանց չես վճարում գումարները։

-Մայք նորմալ խոսիր ինձ հետ։ծ

-Թե չէ ի՞նչ, պետք է հարվածես , թե անկյուն կանգնեցնես։ Ասեմ սիրելի հայրիկ այդ ժամանականերն արդեն անցել են։ Դու էլ ոչ ոք ես ինձ համար ու լավ կլինի, որ աշխատողներիդ էլ ասես, որ մենք էլ հայր ու որդի չենք։ Եթե չես կարող ասել, ապա դա ես ինքս կանեմ։ Ու մի բան էլ սիրելի հայրիկ աշխատողներիդ աշխատավարձերը վճարիր, ես չեմ պատրաստվում քո փոխարեն վճարել։

-Բայց ով է ասում, որ դու պետք է վճարես։ Ես նրանց ասացի, որ այս մի քանի օրը կվճարեմ։

-Վայ բա չիմացար հայրիկ ջան, քո աշխատողները իմ տան դարպասների մոտ էին, այն էլ փետերով ու քարերով։ Քո պատճառով իմ կնոջ ճակատից արյուն եկավ, քո պատճառով։ Ու մի բան էլ վաղը ժողով կլինի ու ես այդ ժամանակ բոլորին կհայտարարաեմ, որ դու էլ իմ հայրը չես ու ես իմ բաժնետոմսերը վերցնում եմ ու դուրս եմ գալիս քո այս աշխատավայրից։ Ես գյուղում տուն եմ գնել, մեծ այգիներ ունեմ, հենց այնտեղ էլ ես կապրեմ իմ կնոջ հետ։ Իսկ դու աշխատի հեռու մնաս ինձանից ու իմ ընտանքից։ Աշխատողներիդ աշխատավարձերն էլ տուր։ Այդ մարդիկ էլ ունեն ընտանիք ու այդ մարդկանց էլ է գումար հարկավոր, մենակ քեզ չի պետք, որ ագահի պես ուտում ես մենակ։

Ալեքսանդրը ապտակեց Մայքին։

-Խոսքերիդ մեջ ուշադիր եղի տղա ջան, ես ագահի պես չեմ ուտում։Դու գոնե երախտապարտ լինես, ոչ քեզ պահել ու մեծացրել եմ, հակառակը ցեխ ես շպրտում վրես։

-Ալեքսանդր ականջիդ օղ արա, ես ավելի լավ էր մանկատանը ապրեի կամ Հայաստանում տատիկիս ու պապիկիս հետ։ Ավելի լավ էր չոբանություն անեի, օրվա հացի համար գումար վաստակի, քան քո պես հեր ունենայի։ Ատում եմ քեզ ու ամաչում եմ, որ քո ազգանունն եմ կրում։ ԶԶվում եմ քեզանից, զզվում եմ։

Մայքը զայրացած դուրս եկավ աշխատասենյակից և այնտեղ բոլոր աշխատակիցներին ասաց․

-Վաղը բոլորդ ներկա կգտնվեք մեր ժողովին։ Եթե մեկը բացակայել է, այդ ժամանակ թող չփոշմանի ինձանից։ Հասկացանք իրար։

-Լավ,- ասացին աշխատողները։

Ալեքսանդրը դուրս գալով իր աշխատասենյակից ասաց․

-Մայք, ոչ ոք էլ չի գտնվի ժողովին։

-Կգտնվի,-գոռաց Մայքը,-Ես սացի, որ բոլորը պարտադիր պետք է ներկա գտնվեն ու դա քննարկման ենթակա չի։ Իսկ դու Ալեքսանդր իմացի, որ քո ու քո ընտանիքի վրա սև ամպեր են կուտակվել։ Ու այդ ամպերից մեկի անուննը Մայք է։ Ես քեզ խոստանում եմ, որ դժողքի եմ վերածելու քո ուքո ընտանիքի կյանքը։ Այն դժողքից, որի միջով ես անցել եմ փոքրուց։ Ու միշտ հիշիր, դրա մեղավորը միայն դու ես լինելու։ Դու ոչ ոք ես ինձ համար։ Դու անագամ 1 դոլլար չարժես։ Դու այնքան ճղճիմ անձնավորություն ես։ Քո պատճառով իմ  2-րդ մայրը մահացավ, քո պատճառով քուրս տխուր ու սպասելով մահացավ։ Դրա մեղավորը միայն դու ես։ Դու՛։

-Մայք հերիք է, ինչքան լսեցի բավական է։

-Խի՞ ես ուզում, որ լռեմ։ Թող այստեղ բոլորն էլ իմանան, որ դու իսկական հրեշ ես։ Թե կարծում ես, չեմ հիշում, ոնց էիր մոս կյանքը ուտում։ հիշում ես, թե ինչպես խբեցիր իմ աչքի առաջ նրան։ Դո այդ կնոջը մահվան հասցրեցիր ու նա ինքնասպան եղավ, հենց իմ աչքի առաջ։ Դրա մեղավորը միայն դու ես, լսում ես, միայն դու ես։ Դու՛։ Ու դու այդ ամենը արել ես հարստության համար։ Ու մի բան էլ ես քեզ երբեք շնորհակալություն չեմ հայտնի, որ պահել ես ինձ, դե եթե կարելի է դա պահել ասել։ Հիմա ես քեզ թաղում  եմ, դու էլ իմ կյանքւմ չկաս։Ես արդեն ունեմ կին ում սիրում եմ ու նրա հետ ես երջանիկ եմ ինձ զգում։  Մյուս անգամ աշխատակիցներիցդ որևէ մեկը իմ տան կողքով անգամ չպետք է քայլի։ Մարդկանց գումարները կվճարես։

Մայքը շատ զայրացած էր։ Նա անդադար գոռում էր։ Բայց, երբ վերջացրեց խոսքը դուրս եկավ օֆիսից։ Նա նստեց մեքենան և արագ վարելով հեռացավ օֆիսի տարածքից։

Ամբողջ ճանապարհին նա անդադար գոռում էր, ինքն իր հետ խոսում․

-Ատում եմ քեզ հայր կոչված։ Ատում  եմ բոլորին։ Բայց հիմա ավելի շատ ատում եմ Ջեսսիկային։ Բայց այսօր ես նրա հետ շատ կոպիտ խոսեցի, պետք է սիրտը շահեմ, որ ավելի ցավոտ լինի պառիժը։

Մայքը մեքենան կայանեց ծաղկի խանութի մոտ։ Հետո իջավ մեքենայից և մտնելով խանութ ասաց․

-Բարև ձեզ, ինձ ամենամեծ վարդի բուկետը տվեք։

-Բարև ձեզ, հիմա կտանք։ Բայց ինչ գույնի վարդեր եք ցանկանում։

-Կարմիր։

-Լավ հիմա կբերենք։

Աշխատողը մեծ գեղեցիկ վարդի ծաղկեփունջ բերեց և տվեց Մայքին։ Մայքը շնորհակալություն հայտնեց և դուրս եկավ խանութից։

Մաս 3-րդ

Մայքը մտնելով տուն ասաց․

-Այս ինչ վառածի հոտեր է։

Նա ծաղկեփունջը դրեց միջանցքի սեղանին և գնաց խոհանոց։

Մտնելով խոհանոցհարցրեց․

-Այս ի՞նչ վառածի հոտ է։

-Մայք կներես, բայց ես չեմ կարողանում որևէ բան պատրաստել։ Փորձեցի տատիկիս պատրաստած ձևով բորշ պատրաստեմ, այն էլ չստացվեց։

-Զզվելի է ուղղակի։ Ավելի լավ է ես գնամ դրսում որևէ բան կուտեմ։

-Մայք խնդրում եմ կներես, ինձ ժամանակ տուր, ես անե ինչ կսովորեմ։

-Մի բան կասեմ, կարմիր կովը կաշին չի փոխում։ Դու էլ չես կարող պատրաստել որևէ բան։

-Մայք ես քեզ ի՞նչ եմ արել, որ իմ հետ այդքան կոպիտ ես։

-Ուղղակի մի խոսա, ավելի լավ է  տունը օդափոխի։

Մայքը պատրաստվում էր տանից դուրս գալ, երբ ՋԵսսիկան հետևից վազեց և հարցրեց․

-Ի՞նչ եմ արել քեզ , որ կոպիտ ես ինձ հետ։

Մայքը զայրացած մոտեցավ Ջեսսիկային և ամուր բռնեց նրա ձեռքի բիլակը։

-Ես մի բանը մի անգամ եմ ասում ու դու քանի, որ իմ կինն ես պետք է ենթարկվես։ Ասացի տունը օդափոխի, ուրեմն  պետք է տունը օդափոխես։

 -Մայք ես էլ հարց տվեցի քեզ, բայց հիմա հասկանում եմ, որ այն Մայքին ու ճանաչեցի Հայաստանում բոլորովին նման չի այժմյան Մայքին։

Մայքը ոչինչ չասեց։ Նա հայացքը փաղցրեց, չէր ցանկանոմւմ նայել Ջեսսիկայի աչքերի մեջ։

-Մայք ցավեցնում ես, խնդրում եմ ձեռքս բաց թող։

Մայքը Ջեսսիկայի ձեռքը բաց թողեց։ Ամողբջ բիլակը աղջկա կարմրել էր։ Ջեսսիկան  արցունքներն աչքերին վազեց իր ննջասենյակ։ Մայքը սկսեց իր գլխին հարվածել և ասել․

-Ինչու՞ համար էր պետք, որ դու Մակուե լինեիր։ Հիմա կներես ինձ, բայց պետք է ցավ զգաս։ Կներես։ Բայց միևնույն ժամանակ չեմ կարողանում  տեսնել քո արցունքները, որոնց պատճառը ես եմ։

Մայքը արագ տանից դուրս եկավ։

Ջեսսիկան ննջասենյակի լուսամուտից տեսավ, թե ինչպես Մայքը նստեց մեքենան և հեռացավ այդտեղից։

-Ինչու՞ ես այսքան չարացած աչքերով նայում ինձ։ Ես քեզ չեմ ճանաչում։

Մայքը զայրացած վարում էր մեքենան։ Նա մինչև ուշ երեկո տուն չգնաց։ Նա նստել էր բարում ու խմում էր։

-Մայք նորից խմու՞մ ես։ Հիմա էլ ամուսնացել ես ինչու՞ համար ես խմում։

-Արեգ, հասկանում ես չեմ կարողանում ապրեմ։ Ասես ուղղակի գոյատևում եմ։ Այս ի՞նչ աշխարհ է, այս ինչ դավաճան մարդիկ են իմ կողքը եղել։Հասկանում ես, ես ատում եմ ինձ պահող մարդուն, որին ժամանակին ասել եմ հայր։

-Մայք, արի գնանք տուն։

-Չեմ ուզում տուն գնամ։ Չեմ ուզում Ջեսսիակյին տեսնեմ։ ես այսօր նրան ցավ եմ պատճառել։

-Ո՞վ է Ջեսսիկան։

-Կինս։

Արեգը զարմացած հարցրեց․

-Այդ, երբ ամուսանացար, որ չիմացա ես;

-Հայաստանում եմ ամուսնացել, բայց թե ինչու համար ուշ թե շուտ կիմանաս, բայց ոչ հիմա։

-Ինչ ուզում է եղած լինի, դու պետք է տուն գնաս։ Դու արդեն տանը սպասող ունես։

-Չնայած ճիշտ ես ասում , բայց այս վիճակով ես չեմ կարող մեքենա վարել, եթե դժվար չի ինձ հասցրա տուն։

-Իհարկե ընկերս, դա էլ հարց էր։ Արի օգնեմ մինչև մեքենան, թե չէ ոտքի վրա կանգնել չես կարողանում։

-Ամեն ինչ կարգին է , դու հաշիվը փակի ես քեզ մեքենայի մոտ կսպասեմ։

Մայքը դուրս եկավ բարից, իսկ Արեգը փակեց հաշիվը և նույնպես դուրս եկավ բարից։  Արեգը Մայքին բերեց տուն։ Մտնելով տուն Ջեսսիկան եկավ ընդառաջ և ասաց․

-Ինչպե՞ս ես Մայք, ինչու՞ ես խմած։

Մայքը կապիտ պատասխանեց․

-Ուրեմն այդպես է պետք։ Դու քեզ ո՞նց ես զգում, գլուխդ չի ցավու՞մ։

-Ինձ հետ ամեն ինչ լավ Մայք։

-Ես Արեգն եմ, Մայքի ընկերը։

-Ուրախ եմ, ես Ջեսսիկան եմ։

-Հաճելի է Ջեսսիկա ջան։ Անկողին պատրաստ է, որ Մայքը քնի, թե չէ շատ ուժեղ խմած է և ոտքի վրա կանգնել անգամ չի կարողանում։

-Հա, բերեք ննջասենյակ։

Արեգը Մայքին օգնեց բարձրանալ երկրորդ հարկ։ Մայքը մտնելով ննջասենյակ միանգամից պառկեց և քնեց։

-Այնքան խմած է, որ անգամ հագուստը չփոխեց։ Հագուստը հեչ, անգամ  կոշիկները չհանեց։

-Ես կօգնեմ նրան կհանի,- ասաց Ջեսսիկան,-Ես ձեզ անչափ շնորհակալ եմ, որ Մայքին բերեցիք։ Բայց խնդրում եմ կասեք, թե ինչու համար է նա այսքան խմել։

-Քրոջ մահից հետո կարելի է ասել ամեն օր խմում է։ Մայքը մտածում է, որ այս աշխարհում մենակ է մնացել։ Բայց հիմա էլ դու կաս նրա կյանքում, հիմա նա պետք է չխմեր։ Ես խնդրում  եմ, եթե կարող  ես օգնիր ընկերոջս մոռանալ խմիչքը, օգնիր մոռանալ անցյալը։ Նա անգամ բանտ է նստել, բայց երբեք իր ձեռքը  խմիչք չի վերցրել, բայց Մերիի մահից հետո ասես կոտրված լինի։

-Ո՞նց, Մայքը բանտ է նստել,-զարմացած հարցրեց Ջեսսիկան։

-Դու չգիտեի՞ր։

-Չէ, Մայքը դրա մասին ոչինչ չէր ասել։

-Ուրեմն հետո կասի, Մայքը շատ փակ մարդ է ու փոքրուց էլ ցավը ցավի հետևից է զգացել։ Մենակ կասեմ, որ նրա մայրը Մայքի առաջ իրեն նետել է լուսամուտից։ Դրա համար էլ կարող է Մայքը կոպիտ լինել, բայց նա շատ բարի սիրտ ունի, իսկ բանտ նստել է չարած բանի համար։ Նա մի օր քո առաջ կբացի  իր սիրտը ես դա վստահ եմ։ Եթե ամուսնացել է ուրեմն սիրում է քեզ։

-Երևի,- տխուր ձայնով ասաց Ջեսսիկան։

-Ինձ կներես ես արդեն գնամ,-/ասաց Արեգը։

-Իհարկե, ես կճանապարհեմ։

-Չէ, պետք չի ես ինքս կգնամ, դու մնա Մայքի կողքը։

-Լավ հաջողություն։

-Հաջողություն։

Արեգը դուրս եկավ ննջաենյակից և գնաց։ Ջեսսիկան հանեց Մայքի կոշիկները և նստելով կողքի դրված աթոռին սկսեց ինքն իրեն խոսել․

-Ես գիտեմ, որ դու վատ մարդ չես։ Դու առաջին անգամ, երբ ինձ տեսար ցանկացար օգնել։ Չիմանալով որ ես ինքնասպան չէի լինում, դու եկար օգնության։ Այդ օրը դու ինձ շատ բան սովորեցրեցիր կյանքից։ Գիտես, ես անկեղծ այդ օրը նպատակ ունեի վերջ տալ այս իմ դառնացած կյանքը, բայց դու ինձ փրկեցիր։ Ու ես դրա համար երախտապարտ եմ քեզ։ Ես քեզ խոստանում եմ , ամեն ինչ կանեմ նորից ժպտաս ու այլևս չխմես։

Ջեսսիկան նայում էր Մայքին և անգամ չնկատեց, թե ինչպես քնեց։

16 страница29 мая 2020, 21:02

Комментарии