Մաս 1․5 Ջեսսիկա Մակուե
Հիշողություն
Ինչպես ամեն մի մարդու կյանքում, իմ կյանքում էլ եղել են թե ուրախ և թե տխուր դրվագներ։ Ես հիշում եմ աստղազարդ մի գիշեր, որ ծածկել էր ամբողջ քաղաքը իր սավանով։ Հիշում եմ երկնքում լողացող լուսինը, որ իր արտացոլանքն էր ցույց տալիս կարկաչահոս գետերում։ Այդ գեղեցիկ բնության գրկում ամեն ինչ կարող էր փչացնել մարդ արարածը։ Հիշում եմ այդ դաժան օրը, թե ինչպես տուն գնալու ճանապարհին տեսա մի աղջկա։ Նա երևի կլիներ 16-17 տարեկան։ Նրա հագուստը պատառոտված էր, նա չոքել էր գետնին ու լաց էր լինում։ Չգիտեմ այդ ժամանակ ինչ եղավ ինձ հետ, երբ մոտենալով նրան իմացա, որ նրան տիրացել են բռնի ուժով։Ես ուղղակի ապշած էի, թե ինչպես կարող է մարդ արարածը այդքան ցածրանա ու աղջկա պատվի հետ խաղա։
Ես մինչև այդ օրը հավատում էի, որ մարդը ուղղակի չի կարող վնասել իրենից թույլին, բայց այդ օրը իմ աշխարհայացքը փոխվեց։ Ու ցանկանում եմ խոսել այդ ուղղությամբ։
Հարգելի ընկերներ, կասեք ինչու՞ համար է մարդը այսքան չարացել այսքան նոխկալի ու զզվելի արարքներ գործում։ Մի թե չկար այդ ժամանակ մեկը, ով կբռներ այն մարդու ձեռքը, ով համարձակվել էր նվաստացնել աղջկան։ Մի թե դա տղայի արարք է։
Գիտե՞ք իսկական տղեն ով է։ Հիմա կասեմ թե ով է։ Իսկական տղեն այն մարդն է ով երբեք չի ցածրացնում աղջկան, ով չի ցավեցնում իրենից թույլին։ Թե մտածում են աղջիկ ենք, ամեն ինչ կարելի է անել մեզ հետ։ Չէ՛։ Չկա այդպիսի բան։
Հիշում եք ինչպես ինչ-որ տղայի պատճառով ես կորցրեցի ընտանիքս, ինձ ուղղակի դուրս շպրտեցին իրենց կյանքից։ Բոլորը կարծում են, որ ես չգիտեմ չփացացի մեկն եմ կամ էլ ուղղակի ստոր անձնավորություն։ Բայց ես այդպիսի մարդ չեմ։ Ես ադպիսին չեմ եղել ու երբեք էլ չեմ լինի։ Ու գիտեք ինչու՞։ Հիմա կասեմ։
Որովհետև ես ունեմ հպարտություն, ունեմ թասիբ կոչվածը, որը շատերի մոտ բացակայում է։
Ես չեմ ասի երբեք կներես, եթե իհարկե ես չլինեմ սխալը։ Ես երբեք չեմ ցածրանա որևէ մեկի առաջ։ Ու մի բան էլ , ես երբեք իմ մարմինը չեմ ծախի ինչ-որ կոպեկների համար։ Ավելի լավ է սոված ապրեմ,քան ինձ վաճառեմ։
Ես չարացած եմ դավաճան մարդկանց վրա, որոնք ցավոք շատ են թե իմ կյանքում և թե իմ շրջապատում։ Բայց նեղացած չեմ ծնողներիցս, չգիտեմ ինչ կանեի ես, երբ գային ու ասեին, որ քո զավակը փչացած է ու ինչ-որ նկարներ ցույց տային։ Բայց ես վստահ եմ, որ ամեն ինչ կպարզեի նոր եզրակացություններ կանեի։ Իմ ծնողների սխալն էլ հենց դա է, որ չպարզելով իրականությունը հավատացին մի երկու նկարների։ Ամեն ինչ այնքան բնական էր պատրաստած, որ ես չունեմ անմեղությությունս ապացուցող որևէ ապացույց։ Բայց երբ ունենամ ապացույց ու երբ գտնոմ դավաճանին անպայման կնայեմ նրա աչքերի մեջ ու կասեմ․
-Ինչու՞ հենց ես։
Այդ ժամանակ նա կսկսի արդարանալ, բայց ես չեմ լսի նրան։ Ես լուռ կհեռանամ ու չեմ ցածրանա նրա առաջ։
Իմ կյանքը ինձ է պատկանում ու հավատացեք ես կներեմ այն մարդուն, ով ինձ հետ այդպես վարվեց։ Բայց այլևս չեմ վստահի ու բարև չեմ տա։ Ես օրինակ կծառայեմ այն մարդկանց համար, ովքեր իրենց սրտի խորքում ունեն վրեժի ծարավ, ովքեր ցանականում են իրենց ցավ պատճառողը զգա այն նույն ցավը ինչ ինքն է զգացել։ Ես վրեժ չեմ լուծի ու երբեք չեմ ցանական, որ իմ թշնամին անցնի այն ամենի միջով, ինչի միջով անցել եմ ես։
Իմ խորհուրդը չգիտեմ կընդունեք թե չէ, բայց կասեմ, որ վրեժը լավ միտք չէ։ Շարունակեք ապրել ու ապրել արժանավայել։ Ապրեք այնպես, որ այլևս ծնողները չկախեն իրենց գլուխները, ապրեք այնպես որ չամաչեք ձեզ հայելու մեջ նայելով։ Ու միշտ հիշեք․
- Խոսեք ճիշտ, երբեք մի ստե՛ք։
Երանի թե մոռանայի
Անցյալն այդ իմ սևացած,
Երանի թե ընկնեի
Ու էլ ոչինչ չհիշեի։
Ցավոտ է երբ հիշում ես
Սխալներով լի անցյալդ,
Երբ ապրել ես ցանկանում
Դիմացդ է գալիս անցյալդ։
Երանի եմ տալիս այն մարդուն
Ով ապրել է անցյալում
Առանց սխալ, առանց ցավ
Ով չունի բիծ կյանքի վրա։
Եթե մի օր ինձ հարցնեն
Թե ի՞նչ եմ ես ցանակնում,
Կասեմ անցյալն այդ դառնացած
Մոռանալ եմ ես ցանականում։
Բայց պետք շարունակել
Ապրել հպարտ ու արժանի,
Որ ծնողդ տանջված
Էլ չկախի գլուխն ամենքի առաջ։
Նայի՛ր առաջ ու պայքարի՛ր
Թույլ մի տուր քեզ կործանեն,
Որ հայելու մեջ միշտ տեսնելուց
Տեսնես կյանքին արժանի մարդու։
***
-Չեմ հասկանում այս աղջիկը ամեն օր այստեղ է գիշերում, էլ ուրշ քնելու տեղ չունի,- ասաց Ջորջը, որ կանգնել էր Ջեսսիկայի մոտ։
Ջեսսիկան քնել էր և չէր էլ նկատել, որ արդեն լույսը բացվել է։
-Էյ աչիկո՞․․․կապուտաչյա փերի՞․․․արթնացի վայ։
Ջորջը արդեն 5 րոպե էր փորձում էր աթնացնել ինձ։ Ես կամաց աչքերը բացեցի և քնկոտ ձայնով հարցրեցի․
-Ժամը քանի՞սն է, որ արթնացնում ես։
Ջորջը սկսեց բարձր ծիծաղել։ Ես նրա ծիծաղից միանգամից բացեցի աչքերս և ոտքի կանգնելով զարմացած ասացի․
-Դու՞։ Նորից ծիծաղում ես։
-Նախ ասեմ, առավոտյան ժամը 830 է, և երկրորդ դու քնել ես նորից իմ տարածքի վրա։ Դու ուրիշ քնելու տեղ չունե՞ս։
-Ես պարզապես ցանկանում էի ձեզ տեսնել։
-Իյա, լուրջ ես ասու՞մ։ Ու ինչու՞ էիր ցանականում ինձ տեսնել։
-Ես երեկ ամբողջ օրը աշխատանք էի փնտրում, բայց քանի որ անձը հաստատող փաստաթղթեր չունեի ինձ ոչ մի տեղ աշխատանքի չընդունեցին։ Բացի այդ էլ ով տեսնում է ինձ մտածում է, որ ես շարքային մուրացկան եմ, բայց հավատացեք ես մուրացկան չեմ։ Ուղղակի կյանքի դաժան մի հատվածում եմ ես հայտնվել, որտեղից այլևս ելք չունեմ։ Ես ունեմ տուն ու ընտանիք, բայց այս պահին բոլորից հեռու եմ ես։ Եթե հնարավոր է ինձ օգնեք աշխատանք գտնեմ, ես անգամ հավաքարար կաշխատեմ, բայց հավատացեք ինձ շտապ գումար է հարկավոր։
-Իսկ կարող եմ իմանալ ինչու՞ համար է ձեզ շտապ գումար պետք ու ինչու՞ ընտանիքիցդ չես ուզում գումար։
-Ես պետք է Հայաստան գնամ իմ տատիկի ու պապիկի մոտ, իսկ ընտանքիս այստեղ չի բնակվում փաստաթղթերս էլ գողացել են։
-Լավ ես քեզ կօգնեմ, բայց մի պայմանով։
-Ի՞նչ պայմանով։
-Ես քեզ ինչ աշխատանք էլ տամ, դու պետք է կատարես գումար աշխատելու համար։
-Ես կանեմ ամեն աշխատանք, բացի այն աշխատանքից, որի պատճառով իմ գլուխ կկախեմ։
-Մեր աշխատասենյակում հավաքարար է պետք, կներես, բայց ուրիշ աշխատանք չեմ կարող վստահել։
Ես մի պահ լռեցի։ Կյանքում նման աշխատանք չեմ կատարել, բայց հիմա հասկանում էի, որ սա ինձ համար փրկություն է։ Ինձ ամեն գնով Հայաստան էր պետք հասնել ու ես համաձայնվեցի այս աշխատանքին։
-Լավ համաձայն եմ, ես կաշխատեմ հավաքարար։
-Իսկ կներես դու մասնագիտություն ունե՞ս։
-Ես մասնագիտությամբ երգչուհի եմ։
-Որևէ տեղ ելույթ ունեցե՞լ ես։
-Չէ՛, երբ ինստիտւտ էի ընդունվում հայրս դեմ էր, բայց ես ընդունվեցի ու սովորեցի։ Բայց երբ ավարտեցի հայրս թույլ չտվեց, որ երգեմ բեմերում։ Նա խիստ մարդ է և չի ցանկանում, որ բոլորը ինձ տեսնեն բեմի վրա։
-Շատ խիստ հայրիկ ունես, բայց հիմա ես պետք է աշխատանքի գնամ ու խնդրում եմ արի ինձ հետ, այնտեղ քեզ կարգի կբերես ու կանցնես միանգամից աշխատանքի։
-Շնորհակալ եմ, անչափ շնորհակալ եմ։
Ես այնքան երջանիկ էի, որ գոնե այս աշխարհում գտնվեց մի մարդ, ով հավատաց ինձ ու աշխատանք վստահեց։ Համաձայն եմ, որ այդ աշխատանքը ինձ համար չէր, բայց աշխատանքը մնում է աշխատանք։ Ես ամեն ինչ կանեմ, որ գումար վաստակեմ և ոտքի կանգնեմ։ Ես արդեն հոգնել եմ մարդկանցից փախնելով ապրել, հոգնել եմ փողոցներում քնելուց և սովից ուշագնաց լինելուց։
Ես նստեցի Ջորջի մեքենան և մենք եկանք ինչ-որ սրճարան։ Ես շատ զարմացա, քանի որ նա ասում էր, որ օֆիսում է աշխատում, բայց եկել էինք սրճարան։ Ես զարմացած հարցրեցի․
-Ես այս սրճարանում եմ աշխատելու՞։
-Ո՛չ, - կտրուկ պատասխանեց Ջորջը։
-Իսկ ինչու՞ ենք այստեղ եկել։
Ջորջը իջավ մեքենայից և բացելով իմ կողմի դուռը ասաց․
-Իջի։
Ես իջա և մենք միասին մտանք սրճարան։ Մտնելով սրճարան Ջորջը ասաց․
-Բոլորդ ուշադիր լսեք։ Ինքը Ջեսսիկան է։ Հիմա հյութ և 2 բուգեր եք բերում իր համար, որ նա ուտի։
Ես զարմացած նայեցի Ջորջին և կամաց ասացին․
-Ես սոված չեմ Ջորջ։
Բոլորը քարացած նայում էին ինձ։
-Չլսեցիք ի՞նչ ասացի, արագ կատարեք հրամանը։
Բոլորը խառնվեցին իրար և ամեն մեկն անցավ իր գործին։
Ջորջը մոտեցավ սեղաններից մեկին և ինձ նայելով ասաց․
-Նստիր այստեղ։
Ես նստեցի և սկսեցի ուշադիր նայել նրան։
-Ինչու՞ ես այդպես ուշադիր նայում ինձ,-զարմացած հարցրեց Ջորջը։
-Չէ, ուղղակի,- ես խառնվեցի իրար։
-Ինչու՞ այդպես խառնվեցիր,- ծիծաղելով ասաց Ջորջը։
-Ես գնամ լվացվեմ ու խնդրում եմ հերիք է ինձ վրա ծիծաղես։
-Լավ-լավ, զուգարանը ուղիղ գնա աջ կողմում է։
Ես ժպտացի և գնացի լվացվելու։ Մտնելով զուգարան, մեկ շաբաթվա ընթացքում առաջին անգամ ինձ հայելու մեջ տեսա։ Այն գեղեցկադեմ աղջկանից, որի մի հայացքից բոլորը խելագարվում էին, որին բոլորը փերի էին անվանում, ոչինչ չէր մնացել։ Ես սկսեցի լվացվել ու այնքան հաճելի էր սառը ջուրը։ Երևի մոտ 15 րոպե կլիներ որ ուղղակի նայում էի ինձ հայելու մեջ ու ջուրը շբում դեմքիս։ Հանկարծ դուռը թակեցին և լսվեց Ջորջի ձայնը․
-Ջեսսիկա դու քեզ լավ ես զգու՞մ։ Արդեն 15 րոպե է լվացվու՞մ ես։
-Ես դուռը բացեցի և թաց դեմքով նայեցի նրան։ Ես այդ 15 րոպեների ընթացում լաց էի եղել ու իմ աչքերը ողովել էին արցքունով։
-Ինչու՞ ես լաց եղել։
Ես միայն նայում էի նրան ու ձայն չէի հանում։
-Ջեսսիկա ի՞նչ է եղել,-բռնելով ձեռքերս խառնված հարցրեց Ջորջը։
Ես ամուր գրկեցի նրան։ Նա սկսեց ծիծաղել և ասաց․
-Փաստորեն ինձ գրկել էիր ցանկանում։
Ես ձայն չէի հանում։ Կամաց իմ աչքերը փակվեին և ես ընկա։ Ջորջը ինձ բռնեց և տարավ աթոռներից մեկի վրա նստացրեց։
-Արագ ջուր բերե՛ք։
Մատուցողուհին ջուր բերեց։ Ջորջը մի քանի կաթիլ շբեց իմ երեսին։ Ես կամաց աչքերս բացեցի և Ջորջը հարցրեց․
-Ինչպե՞ս ես քեզ զգում։
-Լավ եմ, մի փոքր գլուխ է ֆռում։
-Դա նրանից է, որ ես չգիտեմ քանի օր հաց չես կերել,- ասաց Ջորջը և ձեռքը դնելով ճակատիս ասաց․
-Դու Ջերմություն ունես։ Ես քեզ պետք է հիվանդանոց տանեմ։
-Չէ պետք չի հիվանդանոց,- ասացի ես։
Միանգամից կանգնելով ուժեղ գլխապտույտ զգացի և նորից ընկա։ Ջորջը ինձ գրկեց և տարավ հիվանդանոց։
***
-Բժիշկ ջան, իսկ ե՞րբ ուշքի կգա։
-Հանգիստ եղեք, ես ջերմիջեցնող եմ ներարկել։ Այսօր աղջիկը կմնա այստեղ մեր հսկողության տակ, իսկ դուք հանգիստ եղեք նրա հետ ամեն ինչ կարգին կլինի։
-Շնորհակալ եմ բժիշկ ջան։ Ես կարո՞ղ եմ նրան տեսնել։
-Կարող եք, բայց նախապես եմ ասում, աղջիկը շատ հյուծված է և նրան մի քիչ ժամանակ պետք կգա, որ օրգանիզմ կազդուրվի։ Մտեք աղջկա մոտ, իսկ հետո կգաք և դեղերի անուններ կվերցնեք, որոնք աղջիկը պետք է խմի։
-Լավ բժիշկ ջան։
Ջորջը մտավ աշխատասենյակ և նստելով իմ կողքը բարձր ասաց․
-Ի՞նչ է քեզ հետ կատարվել, որ այս վիճակում ես հայտնվել։ Տեսնես, ինչպե՞ս կարող եմ գտնել քո հարազատներին։
-Որտե՞ղ եմ,- կամաց աչքերս բացելով հարցրեցի ես։
Բայց միևնույն շատ զարմացա, երբ աչքերս բացեցի ու տեսա Ջորջին իմ ձեռքը բռնած։
-Հիվանդանոցում ես, այսօր այստեղ կմնաս , իսկ հետագայում մի որոշ ժամանակ պետք է դեղեր ընդունես։
-Ես այնքան թույլ եմ ինձ զգում։
-Հիմա դու քո աչքեր կփակես ու կքնես։ Ես էլ գնամ դեղերիդ անուններ վերցնեմ և քեզ համար ուտելու ինչ-որ բան առնեմ։
Ես միանգամից քնեցի։ Այքնան թույլ էի ինձ զգում, որ չէի կարողանում անգամ խոսել։ Ես միայն զգացի, թե ինչպես Ջորջը դուրս եկավ հիվանդասենյակից։
Չգիտեմ քանի ժամ էի քնել, բայց երբ արթնացա, տեսա Ջորջին։
-Վերջապես արթնացար,- ասաց նա։
-Ժամը քանի՞սն է։
-Ես չեմ հասկանում դու երբ արթնանաւոմ ես, առաջինը ժամին ես նայու՞մ։
-Հա։
-Ժամը երեկոյան 2010 է։
-Մերսի։
-Դե լավ է, որ արթնացար։ Տես քեզ համար ինչ համեղ ուտելիքներ եմ բերել։
Ես Ջորջի օգնությամբ նստեցի և մեծ հաճույքով սկսեցի ուտել բուրգերները։ Ջորջը նայում էր ինձ ու ժպտում։
-Ինչու՞ ես ժպտում։
-Ուղղակի շատ ախորժակով ես ուոտւմ։
-Ես երևի կլինի 3 օր է ինչ հաց չէի կերել։
-Կեր, այս հյութնել կխմես, որ ուտելուց հետո պետք է դեղ խմես ու բժիշկը պետք է քեզ զննի։
Ես բուրգերը դրեցի մի կողմ և ասացի․
-Կներես։
-Ինչու՞ համար ես ասում կներես,- զարմացած նայելով ինձ հարցրեց Ջորջը։
-Ես այսօր չեկա աշխատանքի ու քեզ էլ կտրեցի աշխատանքից։
-Միշտ հիշիր, ինձ համար կարևորը իմ աշխատակիցների առողությունն է, իսկ գործը կսպասի։ Դու հանգիստ բուրգերը կեր, ես էլ գնամ բժշկի հետևից։
Երբ Ջորջը ցանկանում էր գնալ, ես բռնեցի նրա ձեռքը և ասացի․
-Շնորհակալ եմ ։
Ջորջը նայեց ինձ և ասաց․
-Բուրգերդ կեր։
Նա ժպտաց և դուրս եկավ աշխատասենյակից։ 10 րոպե անց նա ներս եկավ բժշկի հետ։ Ես արդեն վերաջցրել էի ոտելը և պառկած սպասում էի բժշկին։
Բժիշկը սկսեց ինձ զզնել, հարցեր տալ, թե էլի գլխապտույտ ունեմ, թե ոչ։ Ու նմանատիպ բազմաթիվ հարցեր տվեց։ Երբ զննեց վերաջցրեց, մոտեցավ Ջորջին և ասաց․
-Վաղը առավոտյան կարող եք աղջկան տանել տուն։ Բայն դեռ մի քանի օր նա պետք է վիտամիններն ընդունի և պառկի։
-Շնորհակալ եմ բժիշկ ջան,- ասաց Ջորջը և սեղմեց բժշկի ձեռքը ի պատիվ երախտագիտության։
-Ես էլ եմ շնորհակալ,- ասացի ես։
Բժիշկը սկսեց ուշադիր նայել ինձ, իսկ հետո ասաց․
-Մի քանի օր առաջ դուք եղե՞լ եք այս հիվանդանոցում։
Ես մի պահ խառնվեցի և հիշեցի, որ իսկապես եղել եմ, բայց ստեցի և ասացի․
-Ոչ, ես չեմ եղել։ Դու երևի ինչ-որ բան շփոթում եք։
-Երևի,- պատասխանեց բժիշկը,- բայց ասեմ մեկ շաբաթ առաջ այստեղ էին բերել մի աղջկա ում կյանքը հազիվ փրկեցինք։ Նա իր երակներն էր կտրել, բայց երբ ծնողներին ասացինք, որ աղջիկը փրկվել է, նրանք ուղղակի հեռացան, իսկ եղբայրն ասաց, որ ավելի լավ կլիներ, որ մահանար։ Ու ասեմ, որ այդ աղջիկը շատ նման էր ձեզ։
Դե իհարկե այդ աղջիկը ես եմ։ Բայց ես սկսեցի ժխտել․
-Չէ ես չեմ եղել։
-Ուղղակիա յդ աղջկա իրերը, հեռախոսը , պայուսակը այստեղ է մնացել։ Այդ աղջիկը միանգամից անհետացավ հիվանդանոցից և իրեր թողեց այստեղ։ Եթե դուք եք խոստովանեք, որովհետև ես գիտեմ, որ ձեզ շատ նման էր։
Ջորջը զարմացած նայեց ինձ։ Ես աչքերս փակեցի, հետո խորը շունչ քաշեցի և ասացի․
-Ես չեմ եղել։
-Չնայցած մի 3 օր առաջ ասացին, որ այդ աղջիկը ավտովթարից մահացել է։ Ես ցավ ապրեցի, բայց դե ձեզ շատ նման էր։
-Հա՛։ Այդ աղջիկը մահացել է,- ասացի ես և պառկելով մահճակալին շրջվեցի մյուս կողմ, որպեսզի չտեսնեն իմ արցունքները։
Բժիշկը դուրս եկավ հիվանդասենյակից։
Ջորջը մոտեցավ ինձ և ասաց․
-Ինչու՞ խաբեցիր։ Ինչու՞ իրերդ չվերցրեցիր։
Ես միանգամից աչքերս սրբեցի և նստելով տեղի վրա ևասացի․
-Ի՞նչ նկատի ունես։ Բժիշկը իր բերանով ասավ, որ այդ աղջիկը մահացել է։
-Դեռ որքան ես ստելու։ Գիտես չգիտեմ, որ դու Ջեսսիկա Մակուեն ես։ Դու Ջեյք Մակուեի իբր մահացած դուստրն ես։ Ամեն օր միայն լլուրերով քո ու քո ընտանիքի մասին ես խոսում, թե ինչպես են ծնողնեդ տանջվում քո մահից հետո։ Ինչու՞ ես քո մահը պատրաստել և ցավ պատճառում ծնողներիդ։ Ինչու՞ ես փողոցներում քնում, կասես իմանամ։
-Ես չեմ սարգել այս ամենը, հայրս ու մայրս են ինձ թաղել, բայց ես դեռ ողջ եմ։ Ես տեսել եմ իմ թաղումը ու քո կարծիքով ես ուրախ եմ, որ իմ կյանք այսպես է դասավորվել։
-Ի՞նչ,- զարմացած հարցրեց Ջարջը,- Ջեսսիկա ի՞նչ է քո հետ պատահել։
Ջորջը մոտեցավ ինձ և նստեց մահճակալիս։ Նա բռնես իմ ձեռքը և ասաց․
-Վստահիր ինձ, ես ամեն ինչ կանեմ քեզ օգնելու համար։ Միայն թե դու ինձ վստահիր։
Ես սկսեցի ամեն ինչ պատմել, թե ինչպես եղբորս ծննդի օրը եկան և լուսանկարներ տվեցին իմ հորը, որի մեջ ես էի այն էլ մերկացած։ Բայց ես նման բան չէի արել։ Հետո ասացի, թե ինչպես բոլորը սկսեցին ինձ հարվածել ու միաբերան անբարոյական անվանել։ Պատմեցի թե ինչպես շան պես դուրս շպրտեցին ինձ առանց որևէ բռ լսելու։ Հետո պատմեցի, էթե ինչպես ես երակներս կտրեցի, քանի որ նախորդ օրը երեկոյան եղբայրս, քույրս ինձ ասացին , որ ավելի լավ կլիներ, որ ես մեռնեի։ Ես նրանց ցանկություն փորձեցի կատարել, բայց ցավոք փրկեցին ինձ։ Հետո պատմեցի, թե ինչպես լսեցի, որ բժիշկ ասաց ծնողներիս, որ փրկվել եմ, բայց նրանէք ուղղակի լուռ հեռացան։ Պատմեցի, թե ինչպես սրճարանում լսեցի, որ Ջեյք Մակուեի փոքր դուստրը ավտովթարից մահացել է, բայց ես էի փոքր դուստրը ու ողջ էի։ Ես գնացի հայրական տուն։ Դեռ բակ չմտած նկատեցի ծաղկեպսակներ, որոնց վրա գրված էր «Ջեսսիկա Մակուե»։ Հետո, երբ գլխաշորը դրեցի գլխիս ու մտա տուն։ Սեղանին դրված էր դագաղ, իսկ պատից մեծ կախված էր իմ լուսանկարը, այն էլ սև լենտով։ Ես ամեն ինչ պատմեցի, իսկ երբ ավարտեցի խոսելս Ջորջը ասաց․
-Զարմանում եմ ծնողների վրա, ինչպե՞ս կարող էր ծնողը այդպիսի բան աներ։
-Խնդրում եմ ոչ ոքի չասես, որ ես Ջեսսիկա Մակուեն եմ։
-Հանգիստ եղիր, ես ոչ ոքի բանի չեմ ասի։ Դու էլ խոստացի, որ ուժեղ կգտնվես, կաշխատես ու կգնաս տատիկիդ ու պապիկիդ կհասնես։
-Խոստանում եմ։
