14 страница29 мая 2020, 20:57

0.4 Մայք/Ջեսսի


-Ինչու՞ ես կանգ առել,- հարցրեց Մայքը։

Ջեսսիկան նայելո Մայքին ասաց․

-Մայք ջան 3 ամիսների ընթացքում ես այնքան ցավ ու տառապանք եմ տեսել, այնքան դժվարությունների միջով եմ անցել, իսկ հիմա ես նորից այստեղ եմ։

Մայքը բռնեց Ջեսսիկայի ձեռքը և ասաց․

-Պետք չէ դժվարություններից փախչել, պետք է պայքարել ու ապացուցել անմեղությունդ։ Իսկ դու բոլորից փախել ես , բայց այսօր բոլորին կապացուցես, որ դու անմեղ ես։

-Իսկ ինչպե՞ս պետք է ապացուցեմ իմ անմեղությունը։

-Հիմաա մենք առաջինը գնալու ենք ձեր տուն։

-Հիմա՞։

-Հա՛։

Մայքը  Ջեսսիկային ուղեկցեց դեպի իր մեքենան, որ վարորդը բերել էր Մայքի համար։ Մայքը մեքենայի դեժուռը բացելով ասաց․

-Նստիր գեղեցկուհի։

Ջեսսիկան ժպտաց և նստեց մեքենան։ Մայքը փակեց դուռը, և նստեց ղեկի մոտ։

-Ուժեղ գտնվիր, մի թուլացի։

-Ես ուժեղ անձնավորություն եմ,-պատասխանեց Ջեսսիկան։

Մայքը մեքենան վարեց դեպի Ջեսսիկայի հայրական տուն։ Ամբողջ ճանապարհին երկուսն էլ լուռ էին։ Երբ հասան տան դարպասների մոտ Մայքը դուրս եկավ մեքենայից և բացելով Ջեսսիկայի կողմի դուռը ասաց․

-Դուրս արի ու մի վախեցիր ։

Ջեսսիկան աչքերը փակեց և խորը շունչ քաշեց։

-Ջեսսիկա դուրս արի մեքենայից թե արդեն փոշմանե՞լ ես։

Ջեսսիկան դուրս եկավ մեքենայից և մոտենալով դարպասներին բարձր ասաց․

-Ես վերադաձել եմ։

Ջեսսիկան հրեց դարպեսները և դրանք բացվեցին։ Նա կամաց քայլերով մոտեցավ տան դռանը և ասաց․

-Վերջապես ես կտեսնեմ ձեզ ու ձեր հայացքը։

Տան դուռը հրեց և ներս մտավ։

-Տան դուռն էր, տեսնես այդ ո՞վ եկավ,- ասաց Սիյան։

-Արի գնանք և տեսնենք,-ասաց Լուիզան։

-Պետք չի գալ և տեսնել, թե ով է։ Այդ ես եմ,- մտնելով հյուրասենյակ ասաց Ջեսսիկան։

-Ջեսսիկա՞։

-Դու՞,- զարմացած ասաց Լուկասը։

-Ի՞նչ ես անում այստեղ,- ասաց Ջորջ Մակուեն։

-Զարմացած եք,- ասաց Ջեսսիկան,-բայց մի զարմացեք։ Ես եմ ձեր անբարոյական աղջիկը։

-Քեզ ո՞վ է ներս թողել,- զայրացած ասաց Լուկասը։

-Սա իմ տունն էլ է և ես երբ ցանկանամ կգամ,- պատասխանեց Ջեսսիկան։

-Դե ո՞նց եկել ես, այդպես էլ շրջվի ու գնա, - ասաց Ջեսսիկայի մայրը։

-Ջեսսիկան ոչ մի տեղ էլ չի գնա,- լսվեց Ալեքսի ձայնը,- իմ քույրը այստեղ է  մնալու և ձեզանից ոչ մեկ իրավունք չունի իրեն դուրս անի այս տնից։

-Աղջիկ ջան ինչո՞ի ես եկել,- հարցրեց մայրը,- դու Հայաստանում լավ էլ ապրում էիր, արդեն ամուսնանում էիր, իսկ հիմա այստեղ ես այն էլ մենակ։ Այդ տղան էլ քեզ օգտագործեց ու դեն շպրտեց։

-Ջեսսիկան խաղալիք չի, որ օգտագործես ու դեն շպրտես,- մտնելով հյուրասենյակ ասաց Մայքը,- ինքը իմ կիննա ու ես նրան շատ եմ սիրում։ Ձեզանից յուրաքանչյուրը պարտավոր է հարգի ու սիրի իմ կնոջը։

Ալեքսը մոտենալով Ջեսսիկային և Մայքին հարցրեց․

-Մայք այդ ի՞նչ ես խոսում, դու ու Ջեսսիկան․․․։

-Նորից եմ կրկնում ես և Ջեսսիկան ամուսնացել ենք Հայաստանում ու եթե չեք հավատում, ամուսնության վկայականը մենք կարող ենք ցույց տալ։

-Ո՞նց ես ես տղու ուղեղը կերել, որ քո նման փչացացի հետ ամուսնացել է,- ասաց Լուկասը։

Այդքան ժամանակ Ջեսսիկայի հայրը լուռ էր։

-Երջանիկ եղեք,- ասաց Ալեքսը,- եսքեզ վստահում եմ ընկերս, դու իմ քրոջը շավ կնայես։

-Այդ հարցում վստահ եղիր Ալեքս ջան, երբ ցանականաս կարող ես գալ և տեսնել քրոջդ, դու գիտես, թե ես որտեղ եմ մնում,- ասաց Մայքը։

Ալեքսը բռնեց Ջեսսիկայի ձեռքերը և ասաց․

-Քուրս կներես, որ շատ եմ քեզ ցավ պատճառել, ես քեզ շատ երկար եմ փնտրել ու շնորհակալ եմ իմ ընկերոջը, որ գտավ քեզ։ Դու երջանի՞կ ես։

Ջեսսիկան ժպտաց և ասաց․

-Ես գիտեմ, որ դու ինձ փնտրել ես, դրա համար էլ քեզ ներել եմ ու հանգիստ եղիր, ես շատ երջանիկ եմ։

-Ես միայն  ուրախ եմ քո համար քուրս։

Ալեքսը և Ջեսսիկան գրկախառնվեցին։ Հետո Մայքը ասաց․

-Մեր գնալու ժամանակն է սիրելիս։

-Գնանք,- միանգամից պատասխանեց Ջեսսիկան,-այստեղ ասես օդ չլինի, խեղդվում եմ այս տանը։

Ջեսսիկան և Մայքը դուրս եկան այդտեղից և նստելով մեքենան հեռացան։

Ալեքսը նայեց ծնողներին և ասաց․

-Տեսնես կգա այն օրը, երբ դուք կհավատաք իմ քրոջ անմեղությանը և կընդունեք նրան այս տուն։ Բայց չգիտեմ այդ ժամանակ արդյո՞ք իմ քուր կների ձեզ, թե ոչ։

Մաս 2-րդ

-Այս որտե՞ղ ենք Մայք։

-Ես պետք է հորս տեսնեմ և ծանոթացնեմ քեզ նրա հետ։ Արի՛։

Մայքը և Ջեսսիկան մտան Մայքի աշխատասենյակ։

-Մա՞յք,- ուրախ բացականչեց Ալեքսանդրը՝ Մայքի հայրը։

-Ես չեմ եկել, որ տեսնեմ քեզ,- կտրուկ պատասխանեց Մայքը,-ես պարզապես եկել եմ այստեղ, որ ասեմ ես ամուսնացել եմ։ Ծանոթացիր կինս է՝ Ջեսսիկա Մակուեն։ Մենք Հայաստանում ենք ամուսնացել, ու խնդրում եմ այսուհետև ինձ չանհանգստացնես, հատկապես ես գիտեմ

արդեն ամեն ինչ։ Ջեսսիկա  խնդրում եմ ինձ դրսում սպասիր։

-Լավ։

Ջեսսիկան դուրս եկավ աշխատասենյակից և Ալեքսանդրը Մայքին ասաց․

-Այս ինչ խեղկատակություն է, ի՞նչ է նշանակում ամուսնացել ես։ Այն էլ Մակուեների ընտանիքի անդամի հետ։շ

-Ես քեզ չեմ ուզում լսեմ, միայն կասեմ, որ դուք ինձ համար ոչ ոք եք։ Ես գիտեմ ով եմ ես, ով ես դու։ Ես ամեն ինչ գիտեմ, իմ իսկական ծնողների մասին։Կասեմ մերսի, որ պահել ես ինձ բայց հիմա հաձողություն։ Ես արդեն գիտեմ, որ հայր չունեմ։

-Մայք լսիր ինձ ես ամեն ինչ կբացատրեմ։

Մայքը առանց որևէ բան ասելու դուրս եկավ աշխատասենյակից։ Նա եկավ մեքենայի մոտ և տեսավ, որ Ջեսսիկան արդեն մեքենայի մեջ նստած իրեն է սպասում։

Նա քմծիծաղ տվեց և ասաց․

-Իսկ հորս մահվան համար  կներես Ջեսսիկա դու ես պատասխան տալու, քո հոր արածների համար։ Երբ սկսես ինձ սիրել այդ ժամանակ էլ կսկսվի քո դժոքը։ Իսկ ես վստահ եմ, որ դու Մակուեները իսկական ճղճիմ մարդիկ եք, մեկը մարդասպանա, մեկը նառակամ,  իսկ աղջիկները անբարոյական։ Ես այդ ընտանիքից ոչինչ չեմ թողնելու։

Նստեց մեքենան և ասաց․

-Ջեսսի, եթե դեմ չես կցանկանայի գնայինք գերեզմաններ, իմ քրոջ մոտ։

-Քո քույր մահացե՞լ է։

-Հա՛, 3 ամիս առաջ։

-Ցավակցում եմ։

-Ապրես։

Մայքը և Ջեսսիկան գնացին գերեզմաններ։

14 страница29 мая 2020, 20:57

Комментарии