1․4 Մայք Բրաուն
Հիշողություն
Հաճախ նայելով լուսնին մենք տեսնում ենք մեր արտացոլանքը։Լուսինը մեզ տանում է դեպի գիշերային անծայրածիր երկինք։
Մենք սիրահարվում ենք, բայց սիրում առանց սրտի։ Եթե սիրում ես սրտով կորցնում ես հավատդ ամեն ինչի նկատմամբ։
Արևը, որ դուրս է գալիս սարերի հետևից առաջինը ժպտում է համայն աշխարհին, իսկ մարդիկ արթնանում են ու անգամ բարև չեն տալիս միմյանց։ Շատերը արթնանալով միանգամից սկսում են ասեկոսներ տարածել, իսկ մյուսները լսում են ու իրենց տարբերակը պատմում մեկ ուրիշին և այդպես մի ստից ծնվում են բազմաթիվ ստեր։ Այն անձը, ով լսում և հավատում է ասեկոսներին առանց որևէ բան պարզելու, ուրեմն ինքը կազմում է ասեկոսներ տարածողների մի մասնիկը։ Ոնց կարելի է հավատալ խոսքերին, եթե չկա ապացույց։ Բայց շատ մարդիկ էլ, երբ ցանկանում են ապացուցել իրենց ճիշտը, ոչ մեկ չի հավատում։ Եթե քեզ չեն հավատում վերջ տուր բացատրվելուն։ Կանգ առ՛ և ասա․
-Մի օր ամեն ինչ կպարզվի։
Այլևս մի շարունակիր քեզ ցածրացնել ու ապրիր բարձունքում։
Հաճախ ցանկանում եմ բարձր գոռամ ու ասեմ , որ այս այն աշխարհը չի, որ կարելի է գեղեցկացնել ու հարստացնել։ Այս աշխարհի մարդիկ ուղղակի ապրում են ամեն մեկն իր համար։ Չգիտեմ կգա այն օրը, որ մայրը կգրկի իր զավակին ու կասի․
-Ես քեզ սիրում եմ իմ հրաշք։
Իսկ երեխան կպատասխանի․
-Ես էլ քեզ եմ սիրում իմ մամա ջան կամ պապա ջան։ Ես հպարտ եմ, որ ունեմ ձեզ։
Բայց այդ ամենը չգիտեմ կգա թե չէ, չէ որ հիմա երեխաները չեն գնահատում ծնողին, միայն խոսքերով են ասում, որ սիրում են ու հարգում։ Բայց շատ եմ տեսել, որ աղջիկը ամաչում է, որ հայրը աշխատում է այս կամ այն վայրում։ Տղան ընկերների մոտ հայտարարում է, որ հարուստ են, բայց իրականում ապրում են փոքրիկ խրճիթում ու օրվա հացի կռիվ են տալիս։ Զավակը ամաչում է ծնողից, ծնողի տեսքից, ծնողի ապրելակերպից, նրա աշխատանքից։Իսկ, երբ ծնողը մահանում է զավակը սկսում է կռիվ անել, որ իր ծնողի գերեզմանաքարը ամենալավը լինի։ Բայց պետք է այս ամենին ասել STOP։ Յուրաքանչյուր զավակ պետք է հպարտանա իր ծնողով, ոչ թե ամաչի։ Այդ ծնողը ամեն ինչ անում է իր զավակի համար, բայց․․․։ Չնայած կա մի բայց։ Դա այն բայցն է, որ ծնողը երեխային չի սիրում։ Նա զավակին գցում է մանկատուն կամ էլ ուղղակի փողոց։ Ծնող կա, որ իր խմիչքի համար երեխային ուղարկում է մուրացկանության, բայց մի թե դա մեղք չէ։ Դա Աստծո կողմից արգելված է, յուրաքանչյուր ծնող պետք է իր զավակի համար պայքարի։ Կենդանին որ կենդանի է մինչև վերջին շունչը պայքարում է թշանիմների դեմ հանուն իր ձագուկի։
Շատ կարող եմ խոսել, շատ բացասականը դուրս բերեմ համայն աշխարհին տեսանելի դարձնելու համար, բայց արդյոք կկարողնա մարդ արարածը փոխվի դեպի լավը։
Ապրում ենք 21-րդ դարում, բայց երանի կտայի ապրել հին ժամանականերում, երբ մարդիկ ազնիվ էին ու երբեք անգամ փողի համար իրար վիզ չէին կտրում։ Հիմա միացնում ես հեռուստացույցը ու լուրերով ասում են, թալանեցին այս մարդու տունը, կամ այս մարդը գողություն է արել, կամ էլ սպանություն հանուն գումարի, հարստության։
Ատում եմ փողի մեռածներին։ Դրանք ամենաճղճիմ անձնավորություններն են։ Հա առանց փող մարդը չի կարող գոյատևել այս աշխարհում, բայց չէ որ դրան էլ չափ ու սահման գոյություն ունի։
Աղջիկներ կան կանգնած որս են անում։ Հանուն փողի սրա, նրա հետ են քնում։ Դա ուղղակի նոխկալի է, զզվելի ու ատում եմ այդ մարդկանց։
Նայում ես դիմացովդ անցնում է գեղեցիկ աղջիկ ձեռքին գրքեր։ Բայց երբ գալիս է գիշերը նա դառնում է իսկական ճղճիմ անձնավորություն։ Ես 2 բան եմ իմ կյանքի ընթացքում ատել․
1․ երբ մարդիկ գումար են մուրում
և
2․ երբ իրենց են վաճառում։
Կապ չունի ինչ խնդիրներ ունես, դրանք կարող ես լուծել թեկուզ դժվարությամբ, իսկ այդ մարդիկ վազում են հեշտի հետևից։ Ես ուղղակի հորդորում եմ հայ աղջիկներին․
-Մի՛ արեք նման բաներ, մի վազեք հեշտ գումար վաստակելու հետևից, հակառակը քրտնաջան աշխատեք։ Քիչ վաստակեք, բայց ձեր քրտինքով վաստակեք։
Ես դեռ շատ կխոսեմ, բայց ամեն ինչ իր ժամանակին։
***
Ես շատ զայրացած էի։ Արդեն մի քանի օր է ինձ մի միտք է տանջում, թե որտե՞ղ են իմ հարազատները։ Ես շատ եմ լսել, որ հայրական տատիկս ու պապիկս ապրում են Հայաստանում, բայց հայրս երբեք նրանց չի այցելել։ Ես շատ եմ փորձել իմանամ նրանց մասին, բայց հայրս երբեք չի խոսել այդ թեմայից։
Ես զայրացած մտա հորս աշխատասենյակ և այնտեղ տեսա նրա որդուն՝ Ջորջ Բատլեռին։ Երևի զարմացած եք, թե ինչու հորս ազգանունը նա չի կրում, կասեմ։ Հայրս նրա 2-րդ հայրն է։ Հայրս նրա մոր հետ ամուսնացել է այն ժամանակ, երբ նա հղի է եղել։ Դրա համար էլ նա կրում է մոր ազգանունը։ Զարմանում եմ, որ հայրս մեզ լքեց և ապորինի զավակին պահեց։
Ես ներս մտնելով ասացի․
-Որտե՞ղ է հայրդ։
Նա նստած էր հորս բազկաթոռին և կանգնելով իմ դիմացը քմծիծաղ տալով ասաց․
-Իմ հայրը՞։ Իմ հայրը հիմա ժողովի է, ինչու՞ ես եկել։
-Դա արդեն քո խնդիրը չի,-զայրացած ասացի ես,- ես երբ ուզոմ կգամ այստեղ, նա իմ հայրն էլ է ու ես նրա հետ շատ կարևոր խոսակցություն ունեմ։
-Որքան անինքնասեր ես դու,-քմծիծաղ տալով ասաց Ջորջը։
Ես զայրացած հայացքով նայեցի նրան և ասացի․
-Կրկնի՛ ասացդ։
-Անինքնասեր ես, նա ձեզ լքել է, իսկ դու ընկել ես նրա հետևից։ Նրա համար ոչ դու ես գոյություն ունեցել, ոչ էլ մեռած քուրդ։
Ես բռունցքով հարվածեցի նրա դեմքին և ասացի․
-Բառերիդ մեջ ուշադիր եղիր այ հիմարի մեկը, դու իրավունք չունես իմ քրոջ անունն անգամ մտքումդ տաս։ Ու իմ քուր մահացած չի, լսում ես արա՛։
Նա ձեռքով սրբեց շրթունքից հոսող արյունը և ծիծաղելով ասաց․
-Բա եթե մեռած չի, բա ու՞մ ես թաղել։
Ես ևս մեկ անգամ հարվածեցի նրան, այս անգամ ավելի ուժեղ։ Հանկարծ լսվեց հորս ձայնը․
-Ի՞նչ է այստեղ կատարվում։
Ջորջը մոտեցավ հորս և ասաց․
-Այս տղեդ գիժ է, եկել է այստեղ ու ինձ հարվածում է։
-Չհասկացա,- մոտենալով ինձ ասաց հայրս,- դու ո՞վ ես, որ եկել ես այստեղ ու հարվածում ես իմ տղուն։
Ես զայրացած ասացի․
-Ապորինի տղուն մի մոռացի, իսկ դու տղա ես ճիշտը խոսի։ Բայց ես չեմ արդարանալու, մենակ կասեմ լավ եմ արել, որ խբել եմ։ Իսկ դու, որ հայր ես կոչվում, ասա, որտե՞ղ են ապրում ծնողներդ։
Հայրս խառնեց իրար և հարցրեց․
-ինչու՞ եսուզում իմանաս, թե որտեղ են ապրում իմ ծնողները։
-Հարցիս պատասխանի, եթե չպատասխանես մեկ է ես իամանալու եմ, թե որտեղ են ապրում,- ասացի ես։
-Նրանք մահացել են,-պատասխանեց հայրս։
Ես նայեցի հորս աչքերի մեջ և ասացի․
-Ստում ես ու մի բան էլ դու իսկական տղամարդ չես, դու իսկական ոչնչություն ես ու այդպիսին էլ դաստիրակել ես այս ոչնչությանը։
Ես զայրացած դուրս եկա աշխատասենյակից, անգամ մեկ րոպե չէի ցանկանում մնալ այդտեղ։ Ես միշտ ասել եմ, որ ես կլինեմ իմ երեխայի համար ամենալավ հայրը, ես երբեք իմ ծնողների սխալներ չեմ կրկնի։
