18 страница26 июля 2020, 23:29

1․6 Մայք Բրաուն


Հիշողություն

Մաս 1-ին

Հաճախ մենք վախենում ենք հանդես գալ մարդկության առաջ և արտահայտել մեր մտքերը։ Լսում ենք հարց,  բայց վախենում ենք պատասխանել։ Բայց մենք գիտենք այդ հարցի պատասխանը, ցավոք վախենում ենք սխալվել։ Ու դա հիմնականում մարդկանց 90տոկոսի մոտ կա։ Մարդիկ վախենում եմ մեծ բեմերից ու ցավոտն այն է, որ մարդ վախենում է խոսելուց։ Կանգնում ենք բեմի վրա և զգում մի տարօրինակ վախ, որը մեզ շրջապատում է իր սևությամբ և թույլ չի տալիս ազքտ զգալ։ Բայց դա լինում է միայն առաջին անգամը։ Դրանից հետո մենք մեզ զգում ենք ազատ և չենք վախեն ենք բեմերից։
Գիտեք այդպես է նաև զգացմունքներ արտահայտելիս։ Մենք վախենում ենք անգամ մեր ծնողներին ասել, որ մենք սիրում ենք իրենց։ Մենք վախենում ենք ասենք, որ նրանք մեզ համար ամենաթանկ մարդիկ են։ Բայց ամեն ինչ սկսում է առաջին անգամից և մարդ պետք է խոսել սովորի։ Մենք պետք է մեր զգացմունքներն արտահայտել սովորենք։
Գիտեք, մարդկամց մեծ մասի մոտ վախերը խոսելու, զգացմունքներն արտահայտելու առաջանում են կոմպլեքսներից։ Ու այդ կոմպլեքսներ կարող են առաջանալ ցանկացած պարագայում ցանկացած մարդու կողմից։ Ուղղակի մարդ պետք է միշտ հիշի, որ իրենից լավը չկա։ Ուզում է լինես աշխարհի ամենագեշ մարդը, բայց չէ որ արտաքինը կարևոր չի։ Բայց եթե կարևոր եք համարում արտաքինը, ուրեմն երբ հայելու մեջ նայում եք ձեզ ուղղակի ասեք, որ դուք ամենագեղեցիկն եք։ Թե տղան, և թե աղջիկը գիտեմ առաջինը նայում են արտաքինին։ Բայց արտաքինը խափուսիկ է լինում։ Դու սկսում ես շբվել օրինակ ամենագեշ աղջկա կամ տղու հետ և ժամանակի ընթացքում հասկանում ես, որ նա քեզ համար ամենագեղեցիկն է։ Բայց առաջինը կարևոր է մարդ ինքն իր մասին լավ կարծիք ունենա։ Եթե դու նայես հայելու մեջ ու ասես, որ այս ինչ գեշ եմ, ուրեմն իմացիր, որ երբեք այդ կոմպլեքսից դուրս չես գա ու կպայքարես ինքդ քո դեմ։ Միշտ հիշիր, որ քեզանից գեղեցիկ մարդ մեկ էլ դու ես։
Բայց կան չէ այնպիսի մարդիկ, որ միայն իրենց են սիրում։ Ասեմ մարդ իրեն պետք է սիրի, բայց դա պետք է լինի չափի մեջ։ Պետք չի կանգնել ու ասել, որ դու գեշ ես, իսկ ես սիրուն։Դու գեղեցիկ ես,բայց նայիր հոգուդ գեղեցկությանը։ Առաջինը մարդու հոգին և սիրտն է կարևոր։  Ու մարդ միշտ խոսելուց առաջ պետք է աշխատացնի  սիրտն ու բանականությունը միաժամանակ։
Երբեք լաց պետք չէ լինել ինչ որ ստից բանի պատճառով։ Ուղղակի պետք է մարդ սկսի պայքարել սովորել։
Յուրաքանչյուր մարդ գտնվում է մի փոքրիկ ափսեի մեջ։ Քւ ասեմ, որ բոլորն էլ իրենց լավ են զգում այդ ափսեի մեջ։ Բայց եթե ցանկանում ես բարձրունքի հասնել, պետք է դուրս գալ այս ափսեից։ Հասկանում եմ, որ առաջին քայլը շատ դժվար է, բայց պետք է հաղթահարել նեքին վախերն ու առաջ գնալ։Երբ մարդ անում է իր առաջին քայլերը, դրանից հետո ամեն ինչ դառնում է հաշտ և աշխարհը դառնում է յուրահատուկ։
Ուղղակի պետք է պայքարել։ Կապ չունի, թե դու ինչ մասնագիտություն ունես կամ չունես, կապ չունի թե դու ինչ ազգի ներկայացուցիչ ես, կապ չունի հարսուտ ես թե աղքատ, մարդասպան ես, փողոցային թե լավ մարդ , ուղղակի պետք է պահքարել և անել մեր քայլերը։
Յուրաքանչյուր մարդ պետք է իր առջև դնի մի քանի երազանք և դասավորի  և սկսի կարևորից։ Ուղղակի նորից պայքարել է պետք։ կարող է մարդու դիմաց հայտնվեն բազում դժվարություններ, բայց դրանք պետք է այնպայման ի կատար ածել։ Եթե դժվարություններից մարդ վախենում և փախչում է, ուրեմն իրենից թույլ մարդ չկա։ Այդ ժամանակ նա հայտնվում է ամենացածր հատվածում։ Իսկ եթե հաղթահարում է դժվարություններ ուրեմն իրենից ուժեղ մարդ այս աշխարհում էլ չկա։
Ու նաև կցանականամ մի փոքրիլ խորհուրդ տամ.
-Հարգելիներս միշտ հիշեք, որ ձեզանից յուրաքանչյուրը կարող է դառնալ առանջնորդ։ Ձեզանից յուրաքանչյուրը իր ներսում նման է մի կենդանու։ Բայց  պետք է դուրս գալ վախկոտ նապաստակի կերպարից և արթնացնել մեր միջի առյուծին։ Երբ արթնանա նա ձեր մեջ, միշտ կլինեք դուք պաշտպանված։ Բայց մի բան էլ կա, որ մարդ իրավունք չունի դա անելու։ Դա այն է, որ չպետք է նպատակ դնել, որ դառնալ հարուստ։ Այդ  ժամանակ երբեք չեք հարստանա։

Մաս 2-րդ

Երբ ես և Ալեքսը եկանք 《Rose & Role》սրճարան նկատեցինք, որ Արեգը ինչ֊որ մեկի հետ վեճի է բռնվել։ Մենք արագ մոտեցանք և հարցրեցինք, թե ի՞նչ է եղել։ Բայց Արեգը և այդ տղան չէին հանգստանում և Արեգը սկսեց նրա դեմքին բռունցքներով հարվածել։ Ես և Ալեքսը նրանց բաժանեցինք և ես զայրացած հարցրեցի.
-Ի՞նչ է այստեղ կատարվում։ Արեգ ի՞նչ է եղել։
Արեգը ձայն չհանեն։Նա ատելությամբ և զայրացած հայացքով նայում էր այդ տղային։
-Արեգ ի՞նչ է այստեղ կատարվում,-հարցրեց Ալեքսը։
Ներս մտավ սրճարանի տնօրենը երկու ոստիկանների հետ։
-Այս տղաներն են իմ սրճարանում վեճի բռնվել։
-Այս չորս տղանե՞րը,-հարցրեց ոստիկաններից մեկը։
-Ոչ միայն այս երկուսը։
Ոստիկանները մոտեցան մեզ և ասացին.
-Դուք երկուսդ հետևեք մեզ։
Ալեքսին և այդ տղային տարան ոստիկանները։ Ես և Ալեքսը նստեցինք իմ մեքենան և գնացինք նրանց հետևից։ Ճանապարհին ես ասացի.
-Արեգին ես երբեք այսպիսին չէի տեսել։ Տեսնես ո՞վ էր այդ տղեն։
-Ով էլ եղած լինի դա արդեն կարևոր չի։ Մեր առաջնային խնդիրը Արեգին ազատելն է,-խոսեց Ալեքսը։
-Ճիշտ ես Ալեքս, հիմա կարևորը Արեգի դեմ գործ չհարուցեն։
-Հիմա կարևորը դա է։
Ես և Ալեքսը եկանք ոստիկանություն։ Մտնելով ներս ցանկացանք տեսնել մեր ընկերոջը և իմանալ թե ի՞նչ է եղել։Բայց մեզ ասացին, որ նրանք հիմա հարցաքննության են։ Մոտ երկու ժամ սպասելուց հետո քննիչը դուրս եկավ սենյակից։ Մենք մոտեցանք նրան և ես սկսեցի խոսել.
-Բարև քննիչ ջան, մեր ընկերը ե՞րբ կարող է դուրս գալ այստեղից։
-Բարև ձեզ, ձեր ընկերը ո՞ր մեկն է։
-Արեգը։
-Ցավոք նրա դեմ գործ է հարուցվել։ Մյուս տղան բողոք է ներկայացրել, որ ձեր ընկերը առանց պատճառ հարձակվել է նրա վրա և սկսել է հարվածել նրան։
-Հնարավոր չի, Արեգը այդպիսի տղա չի, ես նրան վաղուց եմ ճանաչում,-ասացի ես։
-Գործը դեռ հետաքննության մեջ է։ Ձեր ընկերոջը այսօր կպահենք փակի տակ։ Իսկ հետո կերևա։
-Իսկ կարո՞ղ ենք տեսնել մեր ընկերոջը,-հարցրեց Ալեքսը։
-Ո՛չ,-կտրուկ պատասխանեց քննիչը և գնաց։
Ես այնքան վատ էի ինձ զգում։ Ես եղել եմ բանտում և չէի ցանկանա, որ իմ ընկերներից մեկը հայտնվի այդտեղ։
Մենք դուրս եկանք ոստիկանությունից։ Դրսում ես ասացի.
-Ես լավ փաստաբան կվարձեմ և Արեգին կհանեմ այստեղից։
-Ես էլ իմ ուժերի չափով կօգնեմ,-ասաց Ալեքսը,-շատ մարդկանց կխարնեմ ու դուրս կհանեմ Արեգին։
Ես նկատեցի այն տղային ում հետ Արեգը կռիվ էր անում։ Ես արագ մոտեցա նրան և հարցրեցի.
-Ո՞վ ես դու։
Նա նայեց ինձ և սկսեց բարձր ծիծաղել։
-Ի՞նչ ես ծիծաղում արա,-ասաց Ալեքսը։
Բայց նա նայում էր ինձ  ու  ծիծաղում էր։
-Հարց տվեցի պատասխանի,- ասացի ես։
Իսկ ինքը կրջացավ ու ասաց.
-Հարիֆների հարցերին չեմ պատասխանում։ Ոնց դու էիր հարիֆ, նենց էլ ընկերդա հարիֆ։
Ես ուզեցի հարվածել դրան, բայց Ակեքսը չթողեց և ասաց.
-Պետք չի Մայք , մի մոռացի, որ ոստիկանության մոտ ենք։ Հետո ժամ ու օր կորոշենք ու կհանդիպենք սրան։ Թող հիմա գնա։
Ես ձայն չհանեցի։
-Անմեղները միշտ տուժում են,-ասաց նա ու գնաց։
Ես անկեղծ չէի հասկանում խոսքը ինչի մասին է և նա որտեղից է ինձ ճանաչում։ Դրանք հարցեր էին, որ ինձ տանջում էին։
Ես և Ալեքսը նստեցինք մեքենան և եկանք տուն։ Տուն գալով ես զանգահարեցի ինձ ծանոթ փաստաբանին և պատմեցի ամեն ինչ։ Նա խոստացավ մեզ օգնել և ասաց, որ որքան հնարավոր է շուտ դուրս կբերի Արեգին ոստիկանությունից։
Ալեքսն իր հերթին զանգահարեց ծանոթ բարձրաստիճան ոստիկաններին և խնդրեց, որ մեզ օգնեն։ Նրանք նույնպես խոստացան մեզ օգնել։

18 страница26 июля 2020, 23:29

Комментарии