1․3 Մայք Բրաուն
Արդեն 7 օր է անցել, ինչ հողին եմ հանձնել իմ միակ քրոջը։ Ես չեմ կարողանում համակերպվեմ նման կորստի հետ։ Իմ սիրտ ցավում է, իմ հոգին ցավում է, ես ինձ եմ մեղադրում քրոջս մահվան մեջ։ Նա նման չէր ուրիշներին։ Իմ քույրը միշտ տարբերվում էր։ Ես 3 տարի բանտ նստելուց հետո հասկացա, որ միակ աղջիկը այս աշխարհի վրա, որ պետք է սիրեմ, դա իմ քույրն է։ Իսկ հիմա նա չկա։
Մարդիկ իրենց քույրերին են ծեծում, վաճառում, չգիտեմ պարտքի դիմաց տալիս են պարտքատերերին, իսկ ես իմ սիրելի քրոջը տվեցի Աստծուն։ Ես հուսով եմ, որ իմ քույրը իրեն լավ է զգում ու վստահ եմ, նա կտեսնի ինձ երկնքից ու կհպարտանա իր եղբորով։
-Մա՞յք, Մա՞յք։
-Ովա՞։
-Որ աչքերդ բացես հաստատ կտեսնես ով է։
Ես կամաց աչքերս բացեցի ու ասացի․
-Արե՞գ։
-Փաստորեն ճանաչեցիր։
-Լավ էլի։
-Ի՞նչը լավ էլի։ Մայք ուշքի արի։ Ամբողջ օրը խմում ես։ Խելքդ գլուխդ հավաքի։
Ես արագ վերկացա անկողնուցս և սկսեցի հագնվել։ Ես ձայն չէի հանում։ Արեգը ձեռքիցս քաշեց և ասաց․
-Խելքդ գլուխդ հավաքի, կործանվում ես։
Ես հրեցի Արեգին մի կողմ ու ասացի․
-Դու չպետք է ինձ ասես ես ինչ անեմ։ Ոնց ուզում եմ, այնպես էլ ապրում եմ։
Արեգը լռեց։ Ես արագ հագնվեցի և դուրս եկա ննջասենյակից։ Գնացի խոհանոց և վերցրեցի մեկ շիշ գարեջուր։ Արեգը իմ հետևից եկավ և ասաց․
-Կործանվելու ես, եթե այսպես շարունակես։
Ես լռում էի։ Սկսեցի գարեջուր խմել և հանկարծ Արեգը ձեռքիցս վերցրեց գարեջուրը և թափեց հատակին։
-Ի՞նչ ես անում արա,-զայրացած ասացի ես։
Արեգը ամբողջ շիշը դատարկելուց հետո ասաց․
-Մերին չէր ցանկանա քեզ այս վիճակում տեսնել։ Դու հասկանու՞մ ես թե ինչ ես անում։
-Արեգ վերջին անգամ եմ ասում չխառնվես իմ կյանքին։ Գնա այստեղից։
Արեգը եկավ մոտիկ և հարվածեց ինձ։ Ես էլ սկսեցի նրան հարվածել։ Մենք սկսեցին իրար հետ վիճել։ Այդ ժամանակ լսվեց ձայն․
-Հանգստացե՛ք։
Ես նայեցի խոհանոցի դռան կողմ և ասացի․
-Ալե՞քս։
-Արա այս ի՞նչ ես անում։ Էլի խմու՞մ ես։
-Լավ էլի, հիմա էլ դու չսկսես։
-Ի՞նչը լավ էլի, քեզ կարգի բեր ու արի հյուրասենյակ խոսելու բան ունեմ հետդ։
Ես ինձ կարգի բերեցի և Արեգի հետ միասին եկանք հյուրասենյակ։ Ես նստեցի բազմոցին և հարցրեցի․
-Ի՞նչ է եղել Ալեքս, որ եկել ես։
-Եղել է այն ինչը անհնար էր պատկերացնել։
-Գիտեմ ցավակցում եմ․, քո քույրն էլ է մահացել 7 օր առաջ։
-Իմ քույրը չի մահացել։ Դա միայն պապայի ու Լուկասի նախաձեռնությունն էր։ Ես հիմա ամեն ինչ կպատմեմ, բայց դու պետք է ինձ օգնես։
-Անկեղծ ասաց չհասկացա։ Ամբողջ քաղաքն է խոսում, որ Ջորջ Մակուեի փոքր դուստրը մահացել է։
-Ես էլ այդպես գիտեի,- ասաց Արեգը։
Ալեքսը սկսեց ամեն ինչ պատմել։ Ես ուղղակի ապշել էի, ոնց կարող էր հարազատը հարազատի հանդեպ նման բան անել։
-Մայք հիմա հասկացար, թե ինչու համար եմ ես այստեղ։ Դու պետք է ինձ օգնես գտնեմ քրոջս։ Քանի Լեոն էլ էր ինձ հետ։ Բայց պապայիս գիտես, ինքը Լեոին շատ է սիրում, դրա համար էլ Լեոյին հետ տարավ տուն։ Հիմա ես մենակ եմ։ Ես ուզում եմ գտնեմ քրոջս։ Կոգնե՞ս ինձ։
-Իհարկե կօգնեմ,- ասացի ես։
-Ես էլ կօգնեմ,- ասաց Արեգը։
Ալեքսը իմ ընկերն է։ Մենք միասին ենք սովորել դպրոցում։
-Ալեքս ես քույր եմ կորցրել ու գիտեմ թե դա ինչ մեծ ցավ է։ Չեմ ուզում, որ դու էլ զգաս այդ ցավը,- ասացի ես։
-Ապրես ընկերս,- ասաց Ալեքսը,- ես չկարողացա գալ Մերիի հուղարկավորությանը, բայց հիմա կցանկանամ գնալ նրա գերեզմանին ծաղիկ դնել, եթե դու դեմ չես։
-Ես դեմ չեմ մենք հենց հիմա էլ կգնանք։
Ես, Ալեքսը ր Արեգը միասին գնացինք գերեզմաններ։ Գերեզմաններում ես չոքեցի քրոջս գերեզմանաքարի վրա և ասացի․
-Իմ արքայադուստր քո արքայազն այստեղ է և այսօր ես երդվում եմ, որ այլևս չեմ խմի։
Արեգը և Ալեքսը ժպտացին։ 30 րոպե գերեզմաններում մնալուց հետո մենք նստեցինք մեքենաս և որոշեցիքն փնտրել Ալեքսի քրոջը։
Ես վաղուց չէի տեսել նրան, անգամ չէի էլ պատկերացնի, որ նա այդքան գեղեցիկ կլինի։ Ալեքսը Ջեսսիկայի լուսանարներից տվեց ինձ։ Ես ուղղակի ապշել էի։ Նա այնքան գեղեցիկ էր, այնքան հիասքանչ։ Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ փողը երջանկության մեջ չի։ Մենք որոշեցիքն առաձին-առանձին տարբեր վայրերում փնտրել։ Հրապարակից մենք բաժանվեցինք և ամենքս մեր մեքենայով սկսեցիքն փնտրել գեղեցկադեմ ջրահարսին։
