11 страница29 мая 2020, 20:54

0․3 Ջեսսիկա/ Մայք


Ջեսսի

-Ջեսսի՞։

-Ասա տատ ջան։

-Բալես արի այս անգամ դու վառիր խունկը,-ասաց տատիկս։

Ես մոտեցա տատիկիս, վերցրեցի խունկը և նստելով գերեզմանաքարին մոտիկ սկսեցի վառել խունկը և ասել․

-Պապի ջան, ես քեզ երբեք չեմ տեսել, բայց դու իմացի, որ  ունես շատ լավ թոռնուհի։ Ես գիտեմ, որ դու հպարտանում ես ինձանով, որովհետև ես երբեք չեմ ստում։ Պապի ջան այսօր այստեղ եմ, որպեսզի ինձ օրհնես։

Տատիկս մոտեցավ ինձ և ձեռքը դնելով իմ ուսին ասաց․

-Պապիկդ հաստատ հպարտանում է քեզնով։ Ես էլ եմ հպարտանում քեզնով բալա ջան։

Ես ոտքի կանգնեցի և ամուր գրկեցի տատիկիս։ Ես լաց էի լինում, բայց նաև երջանիկ էի, որ այս  աշխարհում կան մարդիկ, ովքեր ինձ հավատում են։

-Բալա ջան, իմ սիրուն աղջիկ, հերիք է լաց լինես։ Քեզ էլ առիթ էր պետք, որ լաց լինեիր։

-Տատ ջան այս արցունքները տխրության արցունքներ չեն, սրանք երջանկության արցունքներ են։

-Կապ չունի բալես, մի լացի։ Պապիկդ երբեք ինձ չէր թողոնում, որ լաց լինեմ։

-Օ՜, դա շատ լավ է։ Տեսնես կգա այն օրը, որ ես կհանդիպեմ իմ իսկական սիրուն։

-Իմ սիրուն աղջիկ, անպայման կգա։ Շուտով կգա քո սպիտակ ձիով ասպետը։

-Տատի ջան հիմա սպիտակ ձիով ասպետ չի, հիմա պետք է լինի սպիտակ մեքենայով բիզնեսմեն։ Շատ աղջիկներ մարդու մեջ փողն են տեսնում, շատ տղաներ փողի համար ամեն ինչի պատրաստ են։ Բայց ես այդպիսին չեմ։

-Գիտեմ բալես, ես որքանով սկսել եմ քեզ ճանաչել դու այդպիսի մարդ չես։ Դու ունես բաց սիրտ, դու շատ լավն ես։

-Ես երջանիկ եմ, որ ունեմ քեզ տատ ջան։

-Բալես արի արդեն գնանք տուն։ Արդեն շատ ծեր եմ  ու շուտ եմ հոգնում։

-Լավ տատ ջան արի գնանք։

Տատիկս համբուրեց պապիկիս գերեզմանաքարը և ասաց․

-Տեսնում ես այ մարդ, դու շուտ լքեցիր ինձ ու չսպասեցիր անգամ, որ տեսնեիր քո թոռնուհուն։ Ափսոս աղջիկդ այստեղ չէ, չնայած չեմ կարողանում նրան ներել։

-Տատ արի գնանք,-ասացի ես։

Ես և տատիկս կամաց քայլերով եկանք տուն։

Մայք

-Ես անկեղծ չեմ հասկանում Ջեսսիի առավոտվա պահվածքը,- ասաց Լիան։

-Ջեսսիի՞։ Բայց նրա անունը Լիլի։

-Վայ Մայք կներես սխալվեցի։

Ես անկեղծ շատ զարմացա ինչպես կարող էր մանկության ընկերուհին սխալ անուն ասեր լիներ դա պատահական թե մտացված։ Ես նորից հարցրեցի Լիային․

-Լիան անկեղծ ասա այդ աղջկա անունը Լիա է թե Ջեսսիկա։

Լիան մի պահ խառնվեց իրար։ Այդ ժամանակ Միշան հարցրեց քրոջը․

-Լիա պատասխանիր Մայքի հարցին։ Դու գիտես, որ ես չեմ սիրում, որ դու ստում ես ինձ։

-Է՜, կներես Ջեսսի, բայց ես պետք է ճիշտն ասեմ։

-Ի՞նչ ճիշտի մասին է խոսքը, որ նա Ջեսսիկան է, այլ ոչ թե Լիլի՞ն։

-Հա՛,-կտրուկ պատասխանեց Լիան,-ինքը Ջեսսիկա Մակուեն է Նյու Յորքից։ Ես անկեղծ չգիտեմ ինչու համար նա ցանկացավ, որ ես ներկայացնեմ իրեն որպես Լիլի։ Ես անգամ չգիտեմ , թե ինչու համար է նա եկել Հայաստան։

-Ի՞նչ,- ես միանգամից ոտքի կանգնելով բացականչեցի։

-Քեզ ի՞նչ եղավ ընկերս,- զարմացած հարցրեց Միշան։

-Լիա՛։

-Ասա Մայք։

-Դու ուզում ես ասես, որ ինքը Ջեսսիկա Մակուեն է ու Ջորջ Մակուեի դուստրը։

-Հա,- պատասխանեց Լիան,- ինքը մեծահարուստ բիզնեսմեն Ջորջ Մակուեի փոքր դուստրն է։ Մայք դու ճանաչու՞մ ես նրան։

-Ճանաչում եմ, ահա թե ինչու համար էր նրա դեմքն այդքան ծանոթ։ Հիմա  եմ հասկանում , թե ինչու համար նա , երբ իմացավ, որ ես Նյու Յորքից եմ միանգամից գնաց։

-Մայք ու ի՞նչ հասկացար։

-Հիմա չեմ կարող որևէ բան ասել, ես միայն հիմա պետք է նրա հետ խոսեմ։

-Ինքը 2 տուն վերև է ապրում,- ասաց Լիան։

Ես արագ դուրս եկա այդտեղից և շտապում էի րոպե առ շուտ հանդիպել Ջեսսիին և խոսել նրա հետ։ Ես ուզում էի նրան ասել, որ իր եղբայրը երկար է փնտրել նրան։ Ես ցանկանում էի նրա հետ խոսել և խնդրել, որ զանգահարի Ալեքսին և խոսի նրա հետ։ Բայց միևնույն ժամանակ չգիտեի, թե ինչ պատասխան է տալու նա ինձ։ Ես վախենում էի, որ նա նորից կփորձի բոլորից փախչել։

 

Ջեսսիկա/Մայք

-Ջեսսի բալես դու գնա տես եթե շորեր չորացել են հավաքիր և բեր տուն։ Ես էլ գնամ և ճաշը տաքացնեմ։

-Լավ տատ ջան։

Ես սկսեցի հավաքել դրսում փռած շորերը և հանկարծ լսեցի տատիկիս ձայնը «Դու՞»։ Ես արագ վազեցի տուն և միանգամից կանգ առնելով դռան մոտ ասացի․

-Դու՞։

-Ես այդպես էլ գիտեի, որ քեզ այստեղ կգտնեմ Ջեսսիկա։

Ես լռում էի, ես չգիտեի ի՞նչ խոսեմ։ Կոկորդս խեղվում էր հուզմունքից ու վախից։ Տատիկս ասաց․

-Ես չեմ հասկանում այսքան տարի այստեղ ոտք չես դրել, իսկ հիմա եկել ես ։ Ես կցանկանամ իմանալ քո գալու պատճառը։

-Մամ ջան երկար տարիներ Ամերիկա եմ ապրել ու զգացի, որ քեզ շատ եմ կարոտել ու եկա։ Բայց չէի պատկերացնի, որ այս աղջկան այստեղ կտեսնեմ։

Ես ուզում էի փախչել, ես չէի ուզում տեսնել մամայիս։

Իմ աչքի առաջ եկավ իմ նկարը սև լենետով փաթաթված, դագաղը սեղանին դրած։

Տատիկս զայրացած տոնով ասաց․

-Գնա այստեղից, ես չեմ ցանկանում քեզ տեսնել։

Մայրս զարմացած ասաց․

-Մամ այդ ի՞նչ ես խոսում։ Ես երկար տարիներ այստեղ չեմ եղել ու հիմա դու ինձ չես ընդունում։ Մամ ջան ծնողը այդպես չի լինում։

-Ծնողը ինձ պես է լիոնւմ այլ ոչ թե քո պես,- պատասխանեց տատիկս,-դու ուրացար քո աղջկան, ողջ-ողջ թաղեցիր, իսկ հիմա անգամ  նրան մոտիկ չես գնում։ Ջեսսի, բալես արի ինձ մոտ։

Ես արցուներս սրբեցի և մոտեցա տատիկիս։ Տատիկս բռնեց ձեռքս և ասաց․

-Նայի այս անմեղ աղջկան։ Դուք այս աղջկան ողջ-ողջ թաղել եք։ Ես երբեք չէի պատկերացնի, որ իմ թոռնուհու հետ այդպես կվարվեն։

-Մամ դու գիտես, որ այս աղջիկը փչացածի մեկն է, դու գիտես, որ սա խայտառակ է արել մեզ։ Դու գիտես, որ սրա նմաններին երբեք հարս չեն տանում ու սրա նմանների տեղը փողոցն է։

Ես չգիտեի ինչ խոսել, ես զարմացած էի, որ նրանք մինչև հիմա ինձ չեն հավատացել, երբ ես ապացուցել էի անգամ իմ անմեղությունը։ Եվ հանակարծ լսվեց տղու ձայն․

-Ես կամուսնանամ նրա հետ։

Ես շրջվեցի ու աչքերիս չէի հավատում։ Դա Մայքն էր։ Նա մոտեցավ ինձ և բռնելով ձեռքս նայեց մամայիս ու ասաց․

-Մենք ամուսնանում ենք ու անպայման կգանք ձեզ հյուր Ամերիկա։ Կներեք, բայց ես և իմ սիրելին պետք է դուրս գանք և մի փոքր քայլենք։

Ես զարմացած էի, ես չգիտեի թե ինչ է կատարվում։

-Տատի ջան մենք մի փոքր այսօր կուշանանք և երբ գանք, կորոշենք հարսանիքի օրը։

Մայքը իմ ձեռքն այնքան ամուր էր բռնել, որ ես չէի կարողանում ազատվել նրանից։

-Չհասկացա տղա ջան, դու ցանկանում ես այս փչացած անբարոյականին քո տուն հարս տանե՞ս,- հարցրեց մայրս։

-Այս փչացած անբարոյական աղջիկը իմ սիրած աղջիկն է և ես նրան տանելու եմ իմ տուն, որպես ինձ հարս։ Տատի ջան կներես մենք գնանք։

-Գնացեք,- ասաց տատիկս։

-Տա՞տ,- զարմացած ասացի ես։

Մայքը իմ ձեռքից բռնած դուրս բերեց այդտեղից։ Տատը միայնակ մնացին տատիկս և մամաս։ Ես զարցած հրեցի Մայքին մի կողմ և ասացի․

-Դու գժվե՞լ ես ։

Նա նայեց ինձ և ասաց․

-Ինչու՞ համար էիր ինձ խաբել, որ անունդ Լիլի է։ Կարծում էիր, որ ես չեմ իմանալու, որ դու Ջեսսիկա Մակուեն ես։ Մեծահարուստ Ջորջ Մակուրեի աղջիկն ես ում մահացած էին համարում։

-Փաստորեն դու ինձ ճանաչում ես։ Խնդրում եմ մարդու չասես իմ մասին։

-Ես չեմ ասի, բայց մայրդ կասի։ Ես այնտեղ ասացի, որ կամուսնամ քո հետ, որովհետև ես ուզում եմ քեզ պաշտպանեմ։

-Ինչի՞ց պաշտպանես,- զարմացած ասացի ես։

-Ընտանքիցդ։ Ես մտածում եմ, որ եթե նրան ք քեզ ողջ-ողջ թաղել են, ամեն ինչ էլ կանեն քեզ հետ։ Եվ երկորդ Ալեքսն ու ես շատ ենք քեզ փնտրել։ Նա հավոտում է քեզ ու մինչև այսօր հույսը չի կորցրել, որ մի օր կտեսնի քեզ ու ներողություն կխնդրի անիմաստ խոսքերի համար։ Դրանք ուղղակի փուչ խոսքեր են եղել։

-Բայց ես չեմ ուզում նրանցից որևէ մեկին տեսնեմ։ Այդ լավ է, որ ամեն ինչ գիտես, բայց չգիտես, որ ես մեղավոր չեմ։

-Ես հավատում եմ քեզ։

Ես զարմացած նայեցի նրան և ասացի․

-Ո՞նց է ստացվում, որ անծանոթ մարդ հավատում է իմ անմեղությանը, իսկ հարազատը՝ ոչ։

-Չգիտեմ , բայց ես քեզ կօգնեմ, որ ապացուցես քո անմեղությունը։

-Ո՞նց,- զարմացած հարցրեցի ես։

Մայքը նայեց ինձ և ասաց․

-Ես խոստանում եմ ամեն ինչ կանեմ, որ քեզ հավատան, բայց դու էլ ինձ պետք է օգնես։

-Ինչո՞վ պետք է ես քեզ կօգնեմ, միայն թե հավատան իմ անմեղությանը։

-Հայաստան գալուց առաջ հորս ասացի, որ երբ այս տուն հարս բերեմ, նա ինձ հանգիստ կթողնի։

-Այսինքն, քո հայրը քեզ պետք է հանգիստ թողնի, երբ մենք ամուսնանա՞ք։

-Նա  ուրիշ ընտանիք ունի,բայց դա էական չի։ Նա ընտրել է այդ ընտանիքը, նա անգամ վերջին անգամ  չեկավ քրոջս գեղեցկության մրցույթին և միայն թաղման օրը եկավ և ձևացրեց իբր սիրում է մեզ։ Բայց քույրս շատ էր սպասում նրան, բայց նա չեկավ։ Ես ուղղակի ցանկանում  եմ , որ նա ինձ հանգիստ թողն։Եթե ես ու քուրս իրա համար թանկ լինեիքն, նա մեզ չէր լքի ու գնա ուրիշ ընտանիք կազմի։ Այդ ո՞նց է ստացվում, որ այդ կնոջից էլ ունի 1 տղա և 1 աղջիկ, իմ մամայից էլ ուներ 1 տղա ու 1 աղջիկ։ Բայց նա ընտրեց այդ կնոջը։

 Ես մի պահ լռեցի, բայց հետո ասացի․

-Համաձայն եմ , բայց երբ իմ ընտանիքը հավատա, որ ես անմեղ եմ ու քո հայրը քեզ հանգիստ թողնի այդ ժամանակ մենք կբաժանվենք։

-Համաձայն եմ ։

-Լավ ուրեմն կամուսնանք, բայց կքնենք տարբեր սենյակներում ու անպայման դու պետք է ինձանից հեռու մնաս։

-Ես երբեք ոչ մի աղջկա ցավ չեմ պատճառել։

Ես ժպտացի ։ Սա միակ միջոցն էր, որ ես ապացուցեի իմ անմեղությունը և ստիպեի բոլորին , որ ինձանից պետք է ներողություն խնդրել, այլ ոչ թե քարկոծել։

Ես և Մայքը երկար սկսեցինք խոսել։ Մենք որոշում էինք մեր հետագա պլանները։ Դե հարսանիք չինք անելու, բայց թղթի միջոցով կգրանցենք մեր ամուսնությունը։ Դա էլ ուղղակի ապացույցի համար։

Հանկարծ ես նկատեցի, որ մայրս դուրս եկավ տանից և նստելով տաքսին հեռացավ։

Ես վազեցի տատիկիս մոտ և ասացի․

-Տատ ջան ի՞նչ էիք այդքան երկար զրուցում։

Տատիկս նայեց ինձ և ասաց․

-Դու պետք է գնաս Ամերիկա։

-Ի՞նչ,- բացականչեցի ես։

-Պետք է գնաս և ապացուցես քո անմեղությունը քանի ուշ չի։

-Տատ ջան ի՞նչ ես խոսում։

Այդ ժամանակ Մայքը եկավ և ասաց․

-Մենք հենց վաղը երեկոյան կմեկնենք Ամերիկա ու ես ամեն ինչ կանեմ, որ հավատան քո անմեղությանը։Բայց մինչև մեկնելը առավոտյան մենք կգնանք և կգրանցենք մեր ամուսնությունը։

Տատիկս մոտեցավ Մայքին և ասաց․

-Իմ թոռնուհուն լավ կնայես։

-Կարող եք հանգիստ լինել, նա ապահով ձեռքերում կլինի,-ասաց Մայքը,-ես ձեր թոռնուհուն շատ եմ սիրում, ու գիտեմ զարմացած եք իմ այս որոշումից, բայց հիմա ես չեմ պատրաստվում սպասեմ։Ես պետք է պաշտպանեմ իմ սիրած էակին։

Տատիկս ձայն չհանեց ։ Միայն հետո կամաց ձայնով ասաց․

-Երջանիկ եղեք։ Ու եթե ամուսնանալու եք, այդ դեպքում ամբողջ կյանքի համար եք ամուսնանալու, այնպես չստացվի, որ մի քանի ամիս անց բաժանվեք։ Մայք ջան, իսկ տատաիկդ ու պապիկդ գալու՞ են։

-Չէ՛, բայց պատճառը կարևոր չի։Դե ես հիմա գնամ և զբաղվեմ տոմսերով, փաստաթղթերով առավոտյան կգամ։

-Մի րոպե տղա ջան,- ասաց տատիկս։

Տատիկս մոտեցավ ինձ և հարցրեց․

-Բալես դու սիրու՞մ ես Մայքին ։

Ես եթե ասեի, որ չեմ սիրում նա կանհանգստանար դրա համար էլ ստեցի․

-Հա տատ ջան շատ եմ սիրում։

Տատիկս իմ ձեռքը դրեց Մայքի ձեռքի ափի մեջ և ասաց․

-Միշտ միասին եղեք, միշտ սիրով։ Ու խնդրում եմ, երբեք չբաժանվեք։

Ես և Մայքը ժպտացիքն, բայց երկուսս էլ գիտեինք, որ այս ամուսնությունը իրական չի և շուտով բաժանվելու ենք։

Մայքը գնաց, իսկ տատիկիս օգնությամբ սկսեցի հավաքել ճամպրուկս։ Ամբողջ օրը ես և տատիկս երկար զրուցեինք, անգամ չնկատեցիքն, որ լույսն արդեն բացվել է։ Առավոտ վաղ դուռը թակեցին և ներս մտավ Մայքը։

-Բարի լույս։

Ես և տատիկս ողջունեցիքն նրան։

Մայքը մոտեցավ ինձ և ձեռքս բռնելով ասաց․

-Ժամը 10-ին կլինի մեր հարսանիք և պետք է գնանք քաղաք։ Իսկ երեկոյան կլինի չվերթը։

Մենք Մայքին հրավիրենիք նախաճաշի։ Դեռ չէինք սկսել ուտել, երբ ներս մտան Մայքի տատիկն ու պապիկը․

-Այ տղա այս ի՞նչ ենք լսում։

Մայքը ոտքի կանգնեց և ասաց․

-Դու որտեղի՞ց եք իմացել։

-Կարևոր չի, բայց դու պատրաստվում ես այս աղջկան քեզ կին դարձնե՞ս։

-Հա՛, ինչ որ խնդիր կա՞,- զարմացած հարցրեց Մայքը։

Մայքի պապիկը նայեց ինձ և ասաց․

-Հա՛, խնդիր կա։ Դուրս արի խոսենք։

Մայքը իր պապիկի հետ դուրս եկավ։ Տատիկս սկսեց խոսել Մայքի տատիկի հետ․

-Կարամ իմանամ, այս ի՞նչ խաղեր եք տալիս, Սիրանու՛շ,-հարցրեց տատիկս։

-Խաղեր դու ես տալիս, որ այս աղջկան ուզում ես փաթաթես մեր թոռան վզին,-պատասխանեց Սիրանուշ տատին։

-Այդ ո՞նց ես խոսում իմ թոռան հասցեին,-զայրացած ասաց տատիկս,- դու ընդհանրապես գիտես ինքն ովա, ինչպիսի մարդ է։ Չիմանալով այդպես մի խոսիր թոռնուհուս հասցեին։

-Թոռնուհու՞դ,- զարմացած ասաց Սիրանուշ տատին,-Հակուշ ջան մի մոռացի, ինքը ո՞վ է ու ի՞նչ ընտանիքից է։

Ես զարմացա Սիրանուշ տատի այդ խոսքերից և հարցրեցի․

-Ու ի՞նչ ընտանիքից եմ Սիրանուշ տատի։

Սիրանուշ տատին քմծիծաղ տվեց ու ասաց․

-Դու ոչ մեկին պետք չես, դու փողոցից գտնված մարդ ես։ Քո հոր երեսից ես իմ թոռներից հեռու եմ եղել, դու գիտես, որ քո հայրը ինչ է արել իմ աղջկա հետ։

-Ձայնդ կտրի՛,-զայրացած ասաց տատիկս,-դուրս գնամ իմ տանից։

-Չեմ գնա, այս աղջիկը պետք է հեռու մնա իմ թոռնիկից,նա իրավունք չունի  իմ ընտանիքի հետ կապ չունենա։

-Խնդրում եմ ասեք, ի՞նչ է արել իմ հայրը, որ այսպես եք խոսում։

-Ոչինչ էլ չի արել,-ներս մտնելով ասաց Մայքը,-ես ու Ջեսսիկան ամուսնանալու ենք ու դա քննարկման ենթակա չի։ Ես սիրում եմ այս աղջկան ու պատրաստ եմ ամեն ինչի, եթե նրան մեկը վիրավորի և նեղացնի։

Մայքը մոտեցավ ինձ և բռնելով իմ ձեռքը  բռնելով ասաց․

-Մենք ուշանում ենք արքայադուստրս, պետք է գնանք։

Հետո մոտեցավ տատիկիս և ասաց․

-Հակուհի տատի ջան, ոչ մի բանի մասին չմտածեք, ես սիրում եմ նրան ու ամուսնանալու եմ նրա հետ։ Բայց հիմա մենք պետք է գնանք։ Դուք կարող եք չգալ։

-Բախտավոր լինեք երեխեք ջան,-ասաց տատիկս։

Տատիկս ինձ ու Մայքին գրկեց և բարեմախթանքներ ասաց։ Հետո ես ու Մայքը մոտեցանք Մայքի տատիկին ու պապիկին և Մայքը ասաց․

-Մենք գնում ենք հաջողություն։

Ես և Մայքը դուրս եկանք։ Դրսում տաքսին մեզ էր սպասում։ Մենք հեռացանք այդտեղից։ Տաքսու մեջ ես Մայքին հարցրեցի․

-Մայք, գիտոմ դա իմ գործը չի, բայց ի՞նչ էր ասել պապիկդ քեզ, կամ տատիկս ինչու՞ էր ասում, որ իմ հայրը շատ վատն է։

Մայքը հիշեց պապիկի ասացները․

-«Այ տղա դու գիտես, ո՞վ է այդ աղջիկը։

-Հա գիտեմ պապի ջան, բայց ես պատրաստ եմ իր հետ ամուսնանամ։

-Դու չգիտես, թե այդ աղջկա հայրը ի՞նչ է արել քո մոր հետ։ Քո իսկական մոր հետ։

-Այսի՞նքն,-զարմացած ասած Մայքը։

-Քո իսկական մայրը իմ աղջիկն է եղել, նա եղել է երկար տարիներ Ամերիկայում։ Երբ վերադարձել է Հայաստան, իմացանք, որ նա սիրած տղա է ունեցել, ումից նա հղի է։ Բայց այդ մարդուն սպանել են։ Ու սպանել է Ջորջ Բրաունը։ Մայրդ հուսահատ էր և քեզ ունենալուց հետո, հենց ծննդատանը նա ինքնասպան  եղել։ Հետո տղես քեզ վերցրել է և քեզ հայրություն արել։

-Պապի ի՞նչ ես խոսում, ուզում ես ասես, որ իմ մոր մահվան մեջ Ջեսսիկայի հայրն է մեղավո՞ր։

-Հա՛, վրեժ լուծիր այդ ընտանիքից։

-Ես խոստանում եմ պապի ջան, այնպես եմ անելու, որ այդ ընտանիքը դժբախտանա ու դա ես կանեմ Ջեսսիկայի միջոցով։ Ես ամեն ինչ կանեմ, որ իր աղջիկը իր աչքի առաջ ինքնասպան լինի, ոնց եղել է իմ մայրը։

-Հետ չկանգնես այդ մտքից,-ասաց Հակոբ պապին։

-Երբեք»։

-Մա՞յք, կխոսե՞ս,- հարցրեցի ես։

Մայքը նայեց ինձ և ասաց․

-Ոչ մի բան չկա, հանգիստ եղի։ Ես խոստացել եմ, որ օգնելու եմ քեզ, դու էլ ինձ պետք է օգնես։ Դրա համար էլ ավելի լավ է հանգիստ լինես ու գլուխդ մի ծանրաբեռնի անիմաստ մտքերով։

Ես այլևս ոչինչ չասացի։

Մենք սկզբում գնացինք և ամուսնություն կնքեցիքն, իսկ երեկոյան եղավ մեր թռիչքը։ Ես և Մայքը  գնացինք Ամերիկա, որպես ամուսիններ։

11 страница29 мая 2020, 20:54

Комментарии