1․3 Ջեսսիկա Մակուե
Մաս 1
-Բարև ձեզ։ Ինձ մեկ բաժակ սուրճ կբերե՞ք։
-Դա՞ռը թե քաղցր։
-Եթե հնարավոր է քաղցր։
Ես մի փոքր գումար ունեի մոտս և ցանկացա մի բաժակ սուրճ ըմպել իմ սիրելի սրճարնում։ Այդ սրճարանը առանձնահատուկ էր նրանով, որ այդտեղ կարող ենք ըմպել լավագույն սուրճը, ինչպես նաև համտեսել լավագուն թխվածքաբլիթները։ Այս սրճարանում ամեն ինչ մատչելի է։ Գիտեմ զարմանում եք, որ միլիարդատիրոջ աղջիկը օգտվում է քաղաքի ամենաէժան սրճարանից, բայց ես երբեք էլ ինձ հարուստ չեմ համարել։
Ես հանկարծ նկատեցի, որ հեռուստացույցով մեր ընտանիքի մասին են խոսում։ Ես խնդրեցի մատուցողին․
-Ո՞ր խնդրեմ մի փոքր ձայնը կբարձրացնեք։
-Այո իհարկե։
Լուրերով ասում էին․
«Երեկ ավտովթարից մահացել է բարձրաստիճան պաշտոնյա, միլիարդատեր, բարերար Ջորջ Մակուեի փոքր դուստրը՝ Ջեսսիկա Մակուեն։ Մենք սրտանց ցավակցում ենք մեծանուն բարերարին նման ցավալի կորստի համար։ Տեղեկացնենք, որ Ջեսսիկա Մակուեն ընդամենը 21 տարեկան էր։ Նորից ցավակցում ենք և տեղեկացնենք, որ Ջեսսիկայի հուղարկավորությունը կլինի վաղը ժամը 2-ին»։
Ես միանգամից աչքերս լցրեցի ու արագ դուրս եկա սրճարանից։
Ես չէի հավատում, որ նման բան հնարավոր է։ Ո՞նց կարող էր հայրը կամ մայրը իր երեխայի թաղում կազմակերպի, երբ իրենց երեխան ողջ է։ Իմ սիրտ ցավում էր։ Չնայած չգիտեմ որտեղ էր ցավում, բայց շատ ուժեղ էր ցավում։ Ես ուզում էի տեսնել պապայիս, մամայիս ու հարցնեի, թե ինչու համար այդպես արեցին։ Ես վազում էի փողոցում, ես ցանկանում էի րոպե առ շուտ հասնել տուն։ Ես կարծում էի, որ այդ ամենը սուտ լուրեր էին, բայց երբ հասա տան դարպասների մոտ, ես ապշեցի։
Բակում հավաքվել էին բազում մարդիկ։ Ես նկատեցի հորս սև հագնված։ Նա կանգնել էր դռան մոտ և խոսում էր տղամարդկանց հետ։
Ես գլխաշորս գցեցի գլխիս և ներս մտա։ Երբ մոտեցա հորս մոտ միանգամից անցա նրա կողքով, որպեսզի ինձ չնկատի։ Ներս մտա և ապշեցի։ Իմ նկարի վրա դրված էր սև լենտ։ Մայրսմ քույրս նստած կեղծ լացում էին։ Եղբայրներս առանձին-առանձին կանգնած էին։ Ամեն ինչ այնքան ահավոր էր, ես ինձ հազիվ էի զսպում, որ լաց չլինեմ։ Մի քանի րոպե այդտեղ մնալուց հետո ես միանգամից դուրս վազեցի։
Լեոն նկատեց և հետևիցս դուրս եկավ։ Ես սկսեցի արագ վազել որքան հնարավոր է հեռու այդտեղից։ Ես դարպասներից մի փոքր հեռացա և կանգ առա։ Ես չոքեցի գետնին և սկսեցի լաց լինել։ Հանկարծ լսվեց լեոյի ձայնը․
-Ջեսսի՞։
Ես ոտքի կանգնեցի և արցունքոտ աչքերով նայեցի նրան։
-Ջեսսի ես․․․ ես․․․ ես չէի ուզում նման բան լինել։
-Փաստը այն է, որ դուք ինձ թաղեցիք։ Ես դա ձեզ չեմ ներելու երբեք։
-Ջեսսի ես ամեն ինչ արեցի, որ նման բան չանեն։ Ես քեզ հավատում եմ։ Ես և Ալեքսը շատ պայքարեցինք, որ նման բան չլինի, բայց եղավ։
-Սուտ է լռի՛ր,- զայրացած ասացի ես,-դու և Ալեքսը լավ էլ մեղադրում էիք ինձ, թե մոռացաք։ Դու ոչնչով չես տարբերվում այդ տանը գտնվողներից։ Պաշտպանող էիր ժամանակին պաշտպանեիր։ Իսկ հիմա հոգատար եղբայր մի ձևացի։ Ես ատում եմ ձեզ բոլորիդ և երբեք չեմ ներելու։
-Ջեսսի այդպես մի ասա։
Ես շրջվեցի և սկսեցի քայլել այդտեղից հեռու։
-Ջեսսի՞, Ջեսսի սպասիր, խնդրում եմ ներիր մեզ։
Ես չէի ցանկանում լսել Լեոյին։ Ես չգիտեի ինչ եմ զգում։ Ես այնքան վատ էի, որ չէի կարողանում անգամ քայլել։ Մի փոքր քայլելուց հետո նստեցի գետնին։ Լաց էի լինում։ Ես այլևս ոչ մի տեղ չունեի գնալու, չէ որ ամբողջ քաղաքը ինձ համարում էր մահացած։ Ես պառկեցի գետնին՝ կանաչների վրա, և փակեցի աչքերս ։
//-Պա՛պ։
Տուն մտնելով ասաց Լեոն։
-Ես այս ամենը քեզ չեմ ներելու։ Չեմ ներելու։
-Այ տղա ի՞նչ ես խոսում։
-Լեո նորմալ խոսի պապայի հետ,-ասաց Լուկասը։
-Այսօր ես մոռանում եմ ձեզ և հեռանում եմ։
-Լեո բալես ինչ ես խոսում,- լացելով ասաց մայրս։
-Մամ դուք այնպիսի սխալ արեցիք, որ դա աններելի է։ Ես հեռանում եմ ու ինձ չփնտրեք։ Ես կվերադառնամ այս տուն միայն մի դեպքում, երբ ամբողջ ընտանիքը կհամալրվի։
-Դու այդպիսի բան չես անի։
-Կանեմ պապ ջան, այս տանը այլևս ինձ ոչ մեկ չի պահում։
Լեոն բարձրացավ իր ննջասենյակ և սկսեց հավաքել իր ճամրուկը։
-Ես էլ եմ հեռանում Լեոյի հետ,- ասաց Ալեքսը,- այս տանը իմ խոսք երբեք էլ չի անցել հիմա ես գնում եմ ու ազատում եմ իմ ներկայությունից ձեզ։ Պապ ջան դե հիմա Լուկասի ու Սիայի հետ ապրի։ Հաջող։
Լեոն և Ալեքսը միասին դուրս եկան, բայց դուրս գալուց առաջ Լեոն ասաց․
-Դուք այնպիսի սխալ եք անում, որ կյանքում չգիտեմ կկարողանանք ներել թե չէ։ Մի մարդ կա ում ներմանը երբեք չեք արժանանա։
Նրանք միասին դուրս եկան։ Հայրս բարձրաձայն բացականչեց․
-Եթե գնաք այլևս ետ դարձի ճանապարհ չի լինի։
Բայց Լեոն և Ալեքսը առանց հետ նայելու հեռացան։
-Ընտանիքս քանդվեց,-լացելով ասաց մայրս։
