0.2 Ջեսսիկա/Մայք
-Լիա՞։
-Ջեսսի՜։
Ես և ընեկրուհիս գրկախառնվեցինք։
-Ջեսսի, որքան ժամանակ է քեզ չէի տեսել։
-Արդեն 10 տարի կլինի,-պատասխանեցի ես։
-Զարմանում եմ այսքան երկար ժամանակ ոնց կլինի քեզ տեսած չլինեմ։ Այս 10 տարիներն որքան շուտ անցան։
-Անցան ու այլևս հետ չեն գա։
-Ջեսսի անկեղծ շատ զարմացա, երբ զանգահարեցիր և ասացիր, որ Հայաստանում ես։
-Հա՛, ես էլ եմ զարմացած, որ Հայաստանում եմ։
-Ե՞րբ ես եկել Հայաստան։
-Մեկ ամիս առաջ։
-Ո՞նց, մեկ ամիս է Հայաստանում ես, իսկ ես այսօր իմացա։ Որտեղ էիր մնում այդ մեկ ամսվա ընթացքում։
-Չգիտեմ, երկար էի փնտրում տատիկիս ու պապիկիս ու 3 օր է ինչ գտել եմ նրանց։
-Մեր գյուղում պետք է ապրե՞ս։
-Հա՛։
-Իսկ ով է քո տատիկն ու պապիկը։
-Կծանոթացնեմ անպայման։
Մենք սկսեցիքն երկար զրուցել։ Հանկարծ Լիան ասաց․
-Ջեսսի տես եղբայրս է գալիս։
Ես նայեցի Լիայի ցույց տված կողմ և միանգամից ասացի․
-Լիա, ինձ կներկայացնես որպես Լիլի, խնդրում եմ հարցեր չտաս։
-Բա՞յց։
-Հետո կբացատրեմ, հիմա ինչ ասում եմ դա էլ ասա լավ։
-Լավ։
Մեզ մոտեցան Միշան և նրա կողքի տղան։
Լիան գրկախառնվեց քրոջ հետ և ասաց․
-Միշ այս գեղեցիկ ու առնակամ տղան ո՞վ է։
-Ընկերս է։
-Ընկե՞րդ։
-Այո՛, ինչու՞ զարմացար։
-Միշա սպասիր ես կներկայանամ։ Ես Մայքն եմ չհիշեցի՞ր ինձ Լիա։
-Մա՞յք, այն Ամերիկայի հարուստ տղեն։
-Հա այդ ես եմ։
Լիան և Մայքը միմյանց գրկեցին։
-Լավ հերիք է միմյանց գրկել,-ասաց Միշան,-Լիա չես ցանկանում ծանոթացնել մեզ այս գեղեցկուհու հետ։
-Վայ մոռացել էի։ Մայք Միշա ծանոթացեք ինքը իմ լավագույ ընկերուհին է՝ Ջես․․․Լիլին։ Լիլի ջան ծանոթացիր ինքը իմ եղբայրն է ՝ Միշան, իսկ ինքն էլ մեր մանկության ընկերը՝ Մայքը։
-Ուրախ եմ ծանոթության համար,- ասացի ես ու նայեցի Մայքին։
Մայքը ասաց․
-Ես ձեզ հիշեցի, մենք երեկ այս նույն կամուրջի վրա հանդիպել ենք։
-Հա, ես էլ հիշեցի։
-Փաստորեն ես իմ խոսք չպահեցի։ Ես երեկ ձեզ ասացի, որ դա եմր վերջին հանդիպումն է, բայց այսօր կրկին հանդիպեցինք։ Կներեք ինձ։
-Կներեսի կարիք չկա Մայք ջան։ Եթե դուք էլ եք այստեղ ապրում, ուրեմն հաճախ կհանդիպենք ։ Գյուղը փոքր է և ամեն քայլի հանդիպում ես մարդկանց։
-Դուք այս գյուղի՞ց եք։
-Այո՛։
-Բայց ակցենտով եք խեսում։
-Դուք էլ նենց ոչինչ ակցենտով եք խոսում։
-Հա ես հայ չեմ, տատիկիս ու պապիկիս մոտ եմ եկել։ Ամերիկայից եմ։
-Ամերիկա որտեղի՞ց։
-Նյու Յորքից,- պատասխանեց Մայքը։
-Պարզ է, կներեք ինձ ես պետք է գնամ։
-Քեզ ի՞նչ եղավ Լիլի,- հարցրեց Լիան։
-Լիլի ջան քեզ հետ ինչ պատահեց, մի փոքր էլ մնա,- ասաց Միշան։
-Ես ինչ որ բան այն չասացի՞,-հարցրեց Մայքը։
-Չէ ամեն ինչ կարգին է։ Լիա երեկոյան կզանգահարեմ և կխոսենք։
-Բա՞յց։
Ես միանգամից հեռացա այդտեղից։ Ես վախեցա, որ նա ինձ կճանաչի։ Եթե ինքը հարուստ է , ես վստահ եմ, որ եղբայրներիցս գոնե մեկին կճանաչեր։
-Տարօրինակ բայց գեղեցիկ ընկերուհի ունես քուրս,-ասաց Միշան։
-Ինքը շատ լավ մարդ է, ուղղակի չհասկացա թե ինչու համար նա այսպես շտապ հեռացավ։
-Երևի ես ինչ-որ բան սխալ ասացի։ Բայց անկեղծ նրա դեմքն այնքան ծանոթ է։
-Ինքն էլ է Նյու Յորքից,-ասաց Լիան։
-Հետաքրքիր է, հետքրքիր է,-ասաց Մայքը։
-Լավ եկեք գնանք քաղաք սրճարան։ Մենք դեռ շատ խոսելու բան ունենք,-ասաց Միշան։
-Ես համաձայն եմ,-ուրախ պատասխանեց լիան։
-Լավ գնանք,-ասաց Մայքը։
Նրանք միասին նստեցին Միշայի մեքենան և գնացին քաղաք։
Ես արագ տուն մտա և լացելով գրկեցի տատիկիս։ Տատիկս խառնվեց ու ասաց․
-Բալես ի՞նչ է եղել։
Ես ձայն չէի հանում և լաց էի լինում։
-Բալես խոսի սիրտս կանգնեց։
-Տատ ջան անցյալս երբեք ինձ հանգիստ չի տա։ Ես այսօր հանդիպել եմ մի տղայի ու նա Նյու Յորքից է։ Լիան ասաց, որ հարուստ տղա է ու ես մտածեցի, եթե հարուստ է ուրեմն եղբայրներիցս մեկին կճանաչի։ Իսկ ես չեմ ուզում, որ ինձ ճանաչեն։
-Այ բալա ջան, բա դրա համար կլացեն։ Կարող է հարուստ է, բայց ձեր ընտանիքին չի ճանաչում։ Ախր ամեն փոքր բանից պետք չէ լաց լինել։
-Տատ ջան գիտեմ, բայց ինձ թվաց, որ ես մի քանի անգամ տեսել եմ նրան։
-Է՜ բալա ջան, մի լացի ու մոռացի։
-Կփորձեմ տատ ջան։
-Բալա ջան հիմա արի օգնիր կարկանդակներ պատրաստենք, իսկ հետո կգնանք գերեզմաններ։
-Լավ տատ ջան։
Ես արցունքներս սրբեցի ու ժպտացի։ Հետո գնացի տատիկիս հետ խոհանոց օգնելու նրան։
