7 страница29 мая 2020, 20:46

1․2 Մայք Բրաուն /հիշողություն/

Մաս 1

-Ցավակցում եմ ։

-Ցավակցում եմ։

-Ցավոտ է, երբ կորցնում ես տանկ մարդու։

-Ցավակցում եմ ու շատ եմ զղջում, որ այսքան ջահել աղջիկ հիմա այլևս չկա։

-Ընկերս ցավակցում եմ։

Անընդհատ ցավակցական խոսքեր էին ասում, բանց ես ոչ մեկին չէի ցանկանում լսել։ Միակ մարդը, ում ձայնը երազում էի լսել դա իմ քույրն էր։

-Բարև ձեզ։

Հանկարծ լսեցի հորս ձայնը։ Ես արագ ոտքի կանգնեցի։ Նա կամաց մոտեցավ ինձ և արցունքն աչքերին ասաց․

-Այս ինչ մեծ դժբախտություն եկավ մեր գլխին։ Սիրտս ցավում է։ Երբ լսեցի այդ լուրը միանգամից եկա այստեղ։

-Դե ոնց եկել ես այդպես էլ հետ կգնաս,-ասացի ես։

-Ի՞նչ ես խոսում այ տղա։ Նա իմ աղջիկն է ու ես պետք է ներկա գտնվեմ նրա թաղմանը։

-Իյա նոր հիշեցիր, որ աղջիկ ունես։ Դեռ երեկ այդ աղջիկը քեզ էր սպասում, իրա հորը, բայց դու չեկար։ Հիմա ինչ ես քեզ դրել ծնողի ու եկել այստեղ։ Գնա այստեղից։

-Մայք ես քո ու Մերիի հայրն եմ ։ Ես երեկ գալու էի։

-Գալու էիր, բայց չեկար։ Ինքը սպասում էր քեզ։ Սպասում եմ անհամբեր։ Ամեն վարկյան հաշվում էր, թե երբ է իր հայրը գալու։ Ինքը հաղթեց մրցույթը, բայց հիմա դու կշրջվես ու կհեռանաս։ Զզվելի է քո ներկայություն։

-Ոնց ես խոսում հորդ հետ։ Քրոջդ դիակ այստեղ դրած է, դու կռիվ ես անում։

-Ճիշտ ես իմ քուրն է, ոչ թե քո աղջիկը։ Հիմա շրջվի ու գնա ընտանիքիդ մոտ։

Ես շատ էի զայրացած։ Ես ատում էի այդ մարդուն։ Ես չէի ցանկանում նրան տեսնել։

-Մայք մի արա այդպիսի բաներ։

-Ասացի գնա։

Ես նստեցի քրոջս կողքին և ասացի․

-Ինչի՞։ Քուրս ինչու՞ համար լքեցիր ինձ։

Ես սկսեցի լաց լինել։ Ինձ մոտեցավ ընկերս՝ Արեգը։

-Ընկերս աշխատի քեզ մի քիչ հանգիստ պահի։

-Դե ուրեմն այս մարդուն դուրս հրավիրի։

Հայրս մոտեցավ ինձ և ձեռքը դրեց ուսիս։

-Տղես կներես ինձ։

Ես ոտքի կանգնեցի և ասացի․

-Գնա․․․ գնա այստեղից։

-Խնդրում եմ տղես ինձ մեկ հնարավորություն տուր։ Ես գիտեմ, որ լավ հայր չեմ եղել։ Բայց խնդրում եմ թող վերջին անգամ հրաժեշտ տամ աղջկաս։

Ես նայեցի հորս աչքերին, իսկ հետո ասացի․

-Մնա, բայց դա չի նշանակում, որ ես քեզ ներել եմ։ Ես ուղղակի թույլ եմ տալիս մնալ, որովհետև քույրս շատ էր սիրում քեզ։Ինքը քեզ միշտ լավով է հիշել ու քրոջս համար դու միշտ եղել ես լավ հայր։ Մնա։

Հայրս նստեց նստարանին և սկսեց լաց լինել։

-Կներես աղջիկս, կներես խնդրում եմ։ Ես վատ հայր եմ եղել, բայց սիրել եմ քեզ ։ Իմ թագուհիս հանգչիր խաղաղությամբ։

Ես չդիմացա և դուրս եկա սրահից։ Արեգը դուրս եկավ իմ հետևից։

-Մայք սպասիր,- իմ հետևից բղավեց Արեգը։

Ես կանգնեցի և ասացի․

-Արեգ չեմ կարողանում մնալ այստեղ։ Սիրտս տեղից դուրս է գալիս։ Ես չեմ հավատում, ժամեր հետո քրոջս հանձնելու եմ հողին։ Չեմ կարողանում շնչեմ։ Ցավոտ է, շատ ցավոտ է։

Ես սկսեցի լաց լինել։ Արեգը մոտեցավ ինձ և ասաց․

-Քույրդ քեզ չէր ցանկանա տեսնել այս վիճակում։ Դու միշտ հպարտ ես եղել, երբեք քիթդ գետնին չի կպել։ Երբեք քո աչքերից արցունք չի թափել։ Երբեք դու գլուխդ չես խոնարհել, իսկ հիմա լաց ես լինում։ Գիտեմ ցավոտ է, բայց շարունակիր ապրել։

-Չեմ կարողանում, հասկանում ես չեմ կարողանում։ Երբ նստեցի բանտ, ես չէի տխրում, որովհետև գիտեի, որ քույրս ինձ սպասում է։ Գիտեի, որ տանը սպասող ունեմ։ Բայց հիմա այդ տանը ես մնացի մենակ։ Հայրս ուրիշ ընտանիք ունի ես չեմ կարող նրան խնդրել, որ մնա ինձ հետ։ Երևի կգնամ երկրից։

-Բայց ու՞ր։

-Չգիտեմ, բայց այստեղից հեռու։

-Մայք քեզ մի տանջիր։

-Չեմ տանջում ինձ Արեգ, ես ուղղակի լիարժեք ընտանիք ունենամ, որը էլ երբեք չի լինի։

-Ընկերս շուտով կսիրահարվես ու կունենաս քո սեփական ընտանիքը։

-Չեմ ուզում նորից սիրեմ որևէ մեկին։ Ինձ համար բոլորը տհաճ են հասկանում ես ատում եմ աղջիկներին։ Ինձ չի թվում, որ նորմալ աղջիկ գոյություն ունի այս երկրի վրա։

-Չստացված սերը թող անցյալում։

-Արի գնանք ներս, ուզում եմ վերջին անգամ էլ տեսնեմ քրոջս։ Շուտով այլևս չեմ տեսնի նրան։

-Գնանք ընկերս։

Ես ու Արեգը ետ վերադարձանք սրահ։ Ես նստեցի դագաղի կողք և ասացի․

-Ես ամեն ինչ կանեմ, որ դու հպարտանաս քո եղբորով իմ հրաշք արքայադուստր։ Հիշում ես, ոնց երեկ քեզ համար քառատող ասացի։ Ես կարող եմ նորից կրկնել այդ խոսքերը։

« Դու իմ արև, դու իմ քույր

Դու իմ կյանքի միակ հույս

Դու ես միակն աշխարհում

Ում սիրում եմ անմար սիրով»։

Բայց ժամեր հետո ես քեզ հանձնելու եմ հողին։ Քույր իմ չքնաղ, ինչի՞ համաի ինձ մենակ թողեցիր։

Ես աչքերս լցրեցի արցունքով, բայց լաց չեղա։ Ես միշտ հպարտ եմ եղել ու անգամ մորս մահվան ժամանակ չեմ լացել։ Ես չեմ ներում մորս, որ նա մեզ մենակ թողեց։ Նա ինքնասպան եղավ իմ աչքի առաջ։ Իսկ հիմա քույրս ինձ մենակ թողեց։

-Քույրս ես սիրում եմ քեզ ու միշտ վառ կպահեմ քո հիշատակը։

7 страница29 мая 2020, 20:46

Комментарии