Մաս 1․2 Ջեսսիկա Մակուե
Ես աչքերս բացեցի և թույլ ձայնով հարցրեցի․
-Որտե՞ղ եմ։
-Դու հիվանդանոցում ես աղջիկ ջան։ Ինչպե՞ս ես քեզ զգում ։
-Լավ եմ։
-Դու շատ արյուն ես կորցրել և քեզ պետք է հանգիստ։ Քանի որ դու արդեն ուշքի ես եկել, պետք է քննիչին կանչեմ։
-Ինչու՞ համար եք ցանկանում քննիչին կանչել։
-Դու ցանկացել ես ինքնասպան լինել և մենք պարտավոր ենք տեղյակ պահել օրինապահ մարմիններին։
-Ես դա իմ կամքով եմ արել։
- Դա արդեն քննիչը կպարզի։ Հիմա ես տեղյակ կպահեմ ծնողներիդ, որ ուշքի ես եկել։
-Նրանք այսե՞ղ են։
-Այո՛։
Ես ժպտացի կարծելով, որ ներել են ինձ։
Բժիշկը դուրս եկավ հիվանդասենյակից։ Ես լսեցի նրա ձայնը, թե ինչ էր ասում ծնողներիս։
//-Ես ձեզ ուրախ լուր ունեմ հայտնելու,- ասաց բժիշկը,- ձեր աղջիկը ուշքի է եկել։
-Պարզ է։
-Պարզ է ու վե՞րջ։
-Հա՛,- ասաց հայրս,- Մենք արդեն պետք է գնանք։
-Հա պապ ջան գնանք,-ասաց Լուկասը։
-Մի րոպե, դուք իրա հարազատներն եք ու նա մահվան ճիրաններից է ազատվել, իսկ դուք անգամ չեք ցանկանում տեսնե՞լ նրան,- զարմացած ասաց բժիշկը։
-Ավելի լավ կլիներ, որ մեռներ,- ասաց Լուկասը։
Նրանք հեռացան։ //
Ես սկսեցի լաց լինել։
Մոտ 40 րոպե անց դուռը բացվեց և լսվեց տղամարդու ձայն․
-Կարելի՞ է։
-Այո իհարկե ներս եկեք,- ասացի ես։
Ներս մտավ մի գեղեցիկ ու բարձրահասակ տղամարդ ձեռքին մի թղթապանակ։
-Ես քննիչ եմ և ցականում եմ և ձեզ մի քանի հարց ունեմ տալու։
-Այո լսում եմ տվեք ձեր հարցերը,- ասացի ես։
-Ձեզ ինչ որ մեկը ստիպե՞լ է, որ գնաք այս քայլին։
Ես մի պահ լռեցի, իսկ հետո պատասխանեցի․
-Ոչ, սա իմ որոշումն էր ու խնդրում եմ ինձ այլևս հարց մի տվեք։
-Ես կասկածում եմ, որ դուք անիմաստ տեղը կորորշեիք ձեր կյանքին վերջ դնել։ Ես ձեզ հիմա այլևս հարց չեմ տալիս, բայց մենք նորից կհանդիպենք։ Ես եկա և բժիշկ ասեց, որ անգամ ծնողներդ չեն ցանկացել քեզ տեսնեն։ Ես հիմա գնում եմ ձեր տուն և այնտեղ հուսամ ամեն ինչ կպարզվի։
-Ես ասացի,որ սա իմ որոշում է եղել, պարզապես ցանկանում էի մահանալ, բայց հիմա ցանկանում եմ ապրել, իսկ ինչ մնում է ծնողներիս, նրանք իմ ծնողները չեն։
-Այսի՞նքն։ Բժիշկն ասաց, որ նրանք քո ծնողներն են։
-Դե այսինքն ես փողոցի աղջիկ եմ, ոչ ոք չունեմ նրանք էլ ինձ իրենց տանը տեղ են տվել, որպեսզի ապրեմ։
-Պարզ է։ Լավ ես արդեն այդ ամենը կպարզեմ ձեր հարազատների հետ, որոնցից հրաժարվում եք կամ էլ հակարակը ։ Ես պետք է խոսեմ այդ մարդկանց հետ, դեպքը այնտեղ է եղել ուրեմն պետք է գնամ դեպքի վայրը։ Ցտեսություն։
-Հաջողություն։
Ես շատ անհանգիստ էի, վախենում էի, որ իմ պատճառով նորից խնդիրներ չառաջանան ։
//-Բարև ձեզ, կարելի՞ է։
-Ներս եկեք,- ասաց մայրս։
-Ես քննիչ եմ և ցանկանում եմ խոսել առավոտյան տեղի ունեցած դեպքի մասին։ Ես տեղեկացա, որ դուք չեք ցանկացել տեսնել ձեր աղջկան։Դա արդեն առիթ է տալիս, որ կարծեմ, որ դուք եք նրան հասցրել այդ քայլին։ Որքան էլ նա ասի, որ ձեր հարազատը չի դուք պետք է անհանգստացած լինեիք ձեր աղջկա կյանքով։
-Լսեք մենք ոչնչում մեղավոր չենք,-ասաց Լուկասը։
--Եթե մեղավոր չեք այդ դեպքում ինչու՞ նրան չեք ցանկացել տեսնել։ Չնայած աղջիկն ասեց, որ դուք կապ չունեք։ Նա ասաց, որ դուք նրան փողոցից գտել և օգնել եք թույլ տալով բնակվել ձեզ հետ։ Բայց բժիշկն ասում է, որ դուք ներկայացել եք որպես նրա հարազատներ։
-Ի՞նչ,-զարմացած հարցրեց Լեոն։
-Ինչու՞ զարմացաք։ Նա ասաց, որ ծնողներ չունի և միակ հարզատը դուք եք դրա համար էլ ցանկանում եմ ասեք, ինպես է դեպքը եղել։
-Հա ինքը մեր հարազատը չի, բայց մենք չգիտենք էլ թե ինչպես է դեպքը եղել։ Մենք խոհանոցում էինք և երբ եկանք հյուրասենյակ տեսանք նրան գետնին ընկած,- ասաց Սիյան։
-Դուք եք առաջինը տեսե՞լ նրան։
-Հա՛։ Ինքը մեզ համար ոչ ոք է, խնդրում եմ այլևս հարցեր չտաք։
-Քուրս ճիշտ է ասում, ինքը մեր հարազատը չի ու երբեք էլ չի դառնա։ Մեզ իր կյանքը չի հետաքրքրում,- ասաց Լուկասը,-Խնդրում եմ գնացեք,իսկ հիվանդանոցում ուղղակի ներկայացանք հարազատ։
-Լավ ես հիմա գնում եմ, բայց մի բան կասեմ, այս պատմության մեջ ինչ-որ մութ անկյուն կա, որը ոչ ոք չի ցանկանում ասել։ Բայց ես համարվում եմ լավագույն քննիչներից մեկը և անպայման կպարզեմ թե ինչ է եղել։
-Պարզեք, բայց մեզանից հեռու- ասաց հայրս։
-Լավ ես գնամ,-ասաց քննիչը և հեռացավ։
Քննիչի գնալուց հետո Մայրս Լուկասին ասաց․
-Անիծում եմ այդ աղջկան և ցանկանում եմ, որ մեռնի։
Այդտեղ հայրս ոտքի կանգնեց և ասաց․
-Անբարոյականի կյանքը կարճ է։ Անիծում եմ, որ մեռնի ։ Վաղը կկազմակերպենք թաղում և բոլորին կասենք, որ մահացել է Ջեսսիկան։ Ու այսուհետ մենք այլևս նրա անուն այս տանը չենք տա։
-Պապ ի՞նչ ես խոսում,- հարցրեց Լեոն։
-Պապ նման բան մի արեք,- ասաց Ալեքսը։
-Ես արդեն իմն ասացի,վերջ։ Լուկա՛ս, զբաղվիր թաղման հարցերով, իսկ դու՝ Սիյա, մորդ հետ զանգահարիր և կանչիր հյուրերին։ Իսկ դուք՝Ալեքս և Լեո, լավ կլինի օգնեք Լուկասին կամ էլ ոչ մի բանի մի խառնվեք։
-Պապ սխալ ես անում, մամ մի բան ասա,- ասաց Լեոն,- ինչ էլ լինի նա մեր քույրն է։ Պապ ,մամ նա ձեր դուստրն է։ Դուք չեք ներում նրան, բայց նման բան էլ մի արեք։ Մամ մի բան ասա։
-Հայրդ ճիշտ է որոշել, մի խառնվի հորդ որոշումների մեջ Լեո։ Վաղը հյուրերն արդեն այստեղ կլինեն։ Ես բոլորին կասեմ, որ ավտովթարից է մահացել և ամբողջությամբ վառվել է,- ասաց մայրս։
-Բոլորդ անցեք ձեր գործին,- ասաց հայրս ։
Բոլորը սկսեցին զբաղվել իրենց գործերով։
Լեոն Ալեքսին ասաց․
-Ալեքս ես չեմ ուզում իմ քրոջ հետ այսպես վարվեն։
-Լեո չգիտես, որ այստեղ մեր խոսք չի անցնում։ Պապան միշտ իր աջ ձեռքն է համարել Լուկասին։ Մենք ինչ էլ անենք, միևնույն է նա մեզ չի լսելու։ Բայց ես չեմ հավատում, որ մեր քույրը նման բանի ընդունակ էր։ Ես գնում եմ հիվանդանոց և պետք է հանդիպեմ Ջեսսիի հետ։ Ոչ ոք չցանկացավ լսել նրան, բայց ես հիմա կգնամ ու կլսեմ նրան։
-Ես քո հետ եմ գալիս Ալեքս։
-Դե գնացինք ախպերս, ես կպարզեմ ամեն ինչ ու թույլ չեմ տա այդպես վարվեն մեր քրոջ հետ։ Ես նաև կգտնեմ այդ լակոտին ու անպայման կիմանամ, իսկապես քուրս քնել է դրա հետ թե չէ։
-Ճիշտ ես Ալեքս մենք պետք է ամեն ինչ պարզենք։ Ինչ էլ եղած լինի նա մեր քույրն է և պարտավոր ենք մենք նրան պաշտպանել։ Հասկանում ես մեր քուրը մեր աչքի առաջ երակներ կտրեց, իսկ մենք կանգնել էին և ոչինչ չէինք անում։ Ես ինձ մեղավոր եմ զգում, որ չկարողացա քրոջս պաշտպանել այն ժամանակ, երբ բոլորը մեղադրում էին նրան։Ես էլ շատ վատ բառեր ասացի նրան, բայց հիմա զղջում եմ։
-Հիմա ամեն ինչ կպարզենք, արի գնացինք հիվանդանոց,- ասաց Ալեքսը։
Նրանք միասին դուրս եկան տանից։ Նստեցին մեքենան և եկան հիվանդանոց։
Մաս 2-րդ
-Բարև ձեզ բժիշկ ջան կարո՞ղ ենք մեր քրոջը տեսնել,- մտնելով բժշկի սենյակ ասաց Ալեքսը։
-Կներեք իսկ ո՞վ է ձեր քույրը,-հարցրեց բժիշկը։
-Ջեսսիկա Մակուեն։ Նրան բերել էինք առավոտյան։ Նա իր երակներն էր կտրել։
-Պարզ է։ Դուք իր եղբայրնե՞րն եք։
-Այո՛։
-Ձեր քույրը դուրս է գրվել։
-Ի՞նչ, բայց ոնց,- զարմացած հարցրեց Լեոն։
-Հենց այդպես, նա 2 ժամ մնաց մեզ մոտ հետո դուրս գրվեց։ Ես նրան ասացի, որ հարազատներից որևէ մեկին տեղյակ պահի, բայց ասաց, որ ինքը հարազատ չունի։
-Փաստորեն մեր քույրը այդքան նեղացած է մեզանից։
-Փաստորեն եթե եղբայր լինեիք իրեն մենակ չէիք թողնի։
-Համամիտ եմ ձեզ հետ,- ասաց Ալեքսը,-Մենք վատ եղբայրներ ենք, մենքչկարողացանք պաշտպանել մեր քրոջը։ Բայց ինքը որևէ հասե կամ տվյալ տվե՞լ է, որ կարողանանք նրան գտնել։ Մենք պետք է շտապ իր հետ խոսենք։
-Ցավոք ոչինչ չի թողել։
-Լավ բժիշկ ջան ապրեք շատ,- ասաց Ալեքսը և դուրս եկավ հիվանդասենյակից։
Լեոն նրա հետևից դուրս եկավ և միջանցքումհարցրեց․
-Հիմա որտե՞ղ փնտրենք մեր քրոջը։
-Ես գնում եմ իր ընկերուհիների, համակուրսեցիների տներում նայեմ։ Իսկ դու գնա տուն մի գուցե գնացել է տուն։ Չեմ ուզում գա տուն ու տեսնի, որ իրեն ցանկանում են թաղել։
-Ճիշտ ես գնացինք,- պատասխանեց Լեոն։
Նրանք միասին դուրս եկան հիվանդանոցին սակայն տարբեր ուղղություններով գնացին։ Լեոն ու Ալեքսը անընդհատ զանգահարում էին ինձ, սակայն ես հեռախոսս ես գցել էի աղբամանը։ Նրանցից ոչ մեկը չէր կարող գտնել ինձ։
Արդեն ուշ էր։ Լեոն տանը անհամվեր սպասում էր Ալեքսի; Լեոն։ Հանկարծ դուռը բացվեց և ներս մտավ Ալեքսը։ Լեոն վազեց ընդառաջ և հարցրեց․
-Ի՞նչ պարզիր։
-Ոչ մի բան էլ չպարզեցի։ Ես չգիտեմ ուր է գնացել Ջեսսին։ Բայց վաղը կշարունակենք փնտրել։
․․․․
-Ալե՛քս, Լեո՛, շուտ եկեք այստեղ։
-Պապայի ձայնը չէ՞ր,- հարցրեց Լեոն։
-Արի գնանք տենանք հիմա ինչ են ասելու մեզ,- պատասխանեց Ալեքսը։
Նրանք եկան հյուրասենյակ և հարցրեցին․
-Ի՞նչ է եղել։
-Աբողջ թերթերում տպել են, որ Ջեսսին մահացել է և վաղը առավոտյան հյուրերը գալու են։ Լուկասը ամեն ինչ արել է։ Հիմա հարցիս պատասխանեք ու՞ր էիք կորել ամբողջ օրը։
-Պապ ջան մենք մեծ մարդիկ ենք ու կարող ենք տարբեր վայրերում լինել ու անգամ տուն չգալ։ Բայց դա չի նշանակում, որ պետք է ամեն ինչ ասենք ձեզ։ Ես վաղը ներկա չեմ գտնվելու այդ ցիրկին։ Ես վստահ եմ, որ իմ քույրը անմեղա ու ես դա կապացուցեմ։ Ես անգամ չեմ ցանկանում այս տուն գալ, որովհետև այս տան մթնոլորտը ահավոր է։ Դու չես պատկերացնի, հիմա ինչ է զգում իմ սիրտը։ Պապ դու քո աղջկան թաղում ես ու չե էլ մտածում, որ դա անեծք է անեծք,- ասաց Ալեքսը։
-Այ տղա տո դու ով ես , որ ինձ ասես ես ինչ անեմ։ Ես ասել եմ մի աղջիկ ունեմ ու դա Սիյան է։ Ես էլ աղջիկ չունեմ։
- Ավելի լավ է չընդունես Ջեսսիին, քան ասես թաղում ենք,- ասաց Լեոն,- մամ բա դու ծնող ես համարվում։ Ամաչում եմ, որ այս տան զավակն եմ։
-Արա էս ո՞նց ես խոսում մամայի հետ,- խոսակցությանը մեջ մտավ Լուկասը,- Լեո շատ ես արդեն թևեր առել ու հենց հիմա ներողություն խնդրի մամայիցս։
-Մամայի՞ցս։ Լուկաս երևի մոռացել ես, որ նա քո մայրը չի ու քո մայրը մահացել է։ Ես ինչպես ցանկանամ այնպես էլ կխոսեմ իմ մոր հետ դու լավ կլինի չխառնվես։
Լուկասը ցանկացավ խբել Լեոյին, բայց Ալեքսը բռնեց նրա ձեռքը։
-Չհամարձակվես ձեռքերիդ ազատություն տալ։ Մենք քո ստրուկները չենք։ Կարող է քեզանից փոքր ենք, բայց լավ իմացի, որ այլևս չես կարող ասել ու անել այն ինչ դու ցանկանաս։ Մենք չկարողացանք պաշտպանել մեր քրոջը,բայց իմացեք մենք նրան կգտնենք ու այս տուն կբերեն։ Ինձ չի հետաքրքրում թե ով իրեն կընդունի, և թե ով չի ընդունի։ Ես մեր փոքր քրոջը բերելու եմ այս տուն։
Լուկասը զայրացած նայում էր Ալեքսին։Ալեքսը բաց թողեց Լուկասի ձեռքը և ասաց․
-Գնա մեզանից հեռու ապրի։ Ոնց դուք բոլորդ ուրացաք իմ քրոջը, նենց էլ ես կուրանամ բոլորիդ։
-Վերջ տվեք,- զայրացած բղավեց հայրս,- այս ի՞նչ եք անում։ Մի աղջկա երեսից վիճում եք 3 եղբայրներով։
-Այդ մի աղջիկը քո աղջիկն է պապ,- ասաց Լեոն,- խնդրում եմ պապ ջան հրաժարվի այն մտքից, որ թաղում ես աղջկադ։
-Չէ՛, Լեո դու իմ սիրելի տղան ես և ես չեմ ցանակնում քեզ ու Ալեքսին էլ կորցնել։
-Պապ եթե չես ցանկանում կորցնել, հետ ընդունի աղջկադ,- ասաց Ալեքսը։
-Արդեն ուշ է։ Բոլորս պետք է քնենք, վաղը կարևոր օր է մեզ համար։
Բոլորը գնացին իրենց սենյալկները, իսկ Լեոն և Ալեքսը մնացին հյուրասենյակում։
-Ալեքս հիմա ի՞նչ անենք։ Պապան այդ մտքից չի հրաժարվելու։
-Պետք է մասնակցնենք սգո արարողությանը։
-Ալեքս այս ի՞նչ ես խոսում։
-Այդ արարողության ժամանակ ես վստահ եմ, որ ներկա է գտնվելու մեր քրոջ անուն հանողը։
-Լավ հասկացա։ Հիմա արի գնանք քնենք։
-Դու գնա քնի, ես դեռ չեմ ցանկանում քնել։
-Լավ բարի գիշեր։
-Բարի։
