Մաս 0․1
Ջեսսի
-Ջեսի՞։
Ես գլուխս մի փոքր թեքեցի ու նկատեցի, որ տատիկս կանգնել է տան շքամուտքի մոտ և ինձ կանչում է։ Ես փակեցի տետրս և արագ վազեցի նրա մոտ։
-Հա՞ տատ ջան։
-Բալես արի հաց կեր առավոտվանից ոչինչ չես կերել։ Ամբողջ օրդ անց ես կացնում այգում։Այդ ի՞նչ ես այդքան գրում։
-Տատ ջան որոշեցի մի փոքր իմ կյանքից գրել։ Շատ բաներ չեմ խոսում դրա համար էլ որոշեցի ամեն ինչ հանձնեմ տետրին ու փակեմ այդ վատ անցյալս բացելով մի նոր ու լուսավոր ներկա, որը ինձ կուղեկցի դեպի պայծառ ապագա։Ես վստահ եմ տատ ջան, որ այն ինչի միջով անցա ես ոչ ոք չէր կարող անցնել։ Այդ ցավոտ անցյալը կօգնի ինձ ավելի ուժեղ լինել ու այլևս սխալներ չանել։
-Վայ բալես, որ հիշում եմ ոնց են վարվել քեզ հետ շատ մեծ ցավ եմ ապրում։ Եթե պապիկդ ողջ լիներ կասեր, «բա հարազատը նման բան կանի՞»։ Բալես պապդ շատ իմաստուն մարդ էր ու կյանք տեսած։ Ափսոս, որ չես տեսել իրեն։
-Տատ ջան ես իմ պապիկին չեմ տեսել, բայց տեսնում եմ քեզ ու գիտեմ, որ դուք երկուսդ էլ հոյակապ մարդիկ եք։ Ես շնորհակալ եմ, որ դուք ինձ ընդունեցիք ։
-Բալես ես քեզ շատ եմ սիրում ուղղակի ափսոս անցյալի սխալներ միշտ ազդում են ապագայի վրա։
-Տատ ջան արագ հացս ուտեմ ու պետք է տեսնեմ ընկերուհուս ։ Այսօր զանգահարեցի և ասացի, որ հանդիպենք։ Ուզում եմ մի փոքր ցրվել։
-Լավ բալես, բայց զգուշ կլինես։
-Լավ տատ ջան։
Ես նստեցի սեղանի մոտ և սկսեցի փորձել տատիկիս պատրաստած բորշը։
-Վա՜խ տատ ջան ինչ համով է։
-Անուշ լինի բալես։ Դու կեր ես էլ գնամ լվացքը հավաքեմ։
-Տատ ջան ես քեզ կօգնեի։
-Չէ բալես դու կեր ես կանեմ։
-Լավ տատ ջան։
Տատիկս դուրս եկավ, որպեսզի հավաքի դրսում փռած լվացքը։ Ես էլ շատ մեծ հաճույքով կերա տատիկիս պատրաստած բորշը։
Երբ վերջացրեցի միանգամից վազեցի դուրս՝ տատիկիս մոտ։
-Տատ ջան ես պետք է գնամ։
- Ընկերուհուդ տեսնելու՞։
-Հա տատ ջան, բայց մի բան եմ մտածել ու ուզում եմ դրա մասին իմանաս։
-Ի՞նչ։
-Տատ ջան ցանկություն ունեմ այս մի քանի օրը գնալ Ամերիկա։
-Չէ՛։ Ես քեզ թույլ չեմ տալիս գնալ այնտեղ։ Մոռացար, թե ինչ օրեր ես անցկացրել այդ անտեր երկրում։Ես քեզ թույլ չեմ տալիս գնալ այնտես ու այդ հիմար միտքը հանիր գլխիցդ։ Ես չեմ ցանկանում տեսնել քո տառապանքը։ Որքան տառապել ես հերիք է։ Եթե դու իրենց պետք լինեիր հիմա նրանք օվկիանոս էլ կանցնեին կգային քեզ մոտ։
-Տատ ջան դա մոռանալ չի լինի։
-Օրինակ եթե գնայիր, ապա պատրաստ էիր տեսնել նրանց՝ այն մարդկանց, ովքեր քեզ կենդանու տեղ դրեցին ու դուրս շպրտեցին։ Մոռացար, որ մահից ես փրկվել ու այդ ամենը Ամերիկայում, այդ անտեր երկրում։ Հիմա ուզում ես նորից գնալ այնտեղ, որ վերքերդ թամանա՞ն։
-Ճիշտ ես տատ ջան, չեմ գնա։ Իսկապես չգիտեմ կարող եմ իմ մեջ ուժ գտնել ու տեսնել նրանց։ Որքան էլ սիրեմ նրանց մեկ է երբեք չեմ մոռանա այդ ամենը։ Լավ տատ ջան ես գնամ Լիան ինձ է սպասում։
-Զգուշ կլինես բալես։
Ես համբուրեցի տատիկիս այտը և վազեցի ընկերուհուս հետ հանդիպման։
Մայք
-Մա՞յք։
Ես ոտքի կանգնեցի և ասացի․
-Ախպերս։
Ես ձեռքով բարևեցի նրան, հետո գրկեցի և նոր սկսեցի խոսել․
-Ո՞նց ես․․․ Որքան ժամանակ է չենք տեսնվել։
-Ասում ես որքա՞ն ժամանակ չենք տեսնվել․․․։
-Դե երևի 10 տարի կամ էլ ավել։
-Ուղիղ 10 տարի ընկերս։
Ես նստեցի ծառի տակ և ասացի․
-Միշա նստի՛ր։
Նա նստեց կողքս և հարցրեց․
-Ո՞նց ես․․․Անկեղծ ասաց շատ զարմացա, երբ իմացա Հայաստան ես եկել։
-Լավ եմ Միշա ջան։ Հա պետք էր շտապ գալ Հայաստան, այնտեղ արդեն խեղդվում էի։
-Իմացել եմ ինչ է եղել․․․ Ցավակցում եմ։
-Ապրես ախպերս։ Իմ քուրս միակն էր այս աշխարհում ում շատ էի սիրում, ում պաշտում էի, բայց․․․։
Ես լռեցի ու իմ աչքեր լցվեցին արցունքներով։
Ընկերս ձեռքը դրեց ուսիս և ասաց․
-Ամեն ինչ լավ է լինելու, դու շարունակի ապրել ու ապրել արժանավայել, որ քույրդ տեսնի քեզ ու հպարտանա իր եղբայրով։
-է՜ ընկերս, ամեն ինչ հեշտ է ասել։ Արդեն 3 ամիս է անցել, բայց այնքան թարմ է վերքս։ Երեկ էլ գյուղից մի փոքր վերև գտնվող այգու կամուրջի մոտ մի աղջկա տեսա ու չգիտես խի ինձ թված, որ նա ցանկանում է ինքնասպան լինել։ Ես վազեցի օգնության, բայց պարզվեց, որ նա չէր ցանկանում ինքնասպան լինել։
-Բա հետո՞,-հարցրեց ընկերս։
-էլ ինչ հետո, ներողություն խնդրեցի թուրիմացության համար, բայց նա այնքան գեղեցիկ էր ու այնքան տխուր։ Նրա լազուր աչքերը ողողված էին տխրությամբ։
-Մայք չլինի սիրահարվե՞լ ես։
-Ի՞նչ ես խոսում։ Դու լավ գիտես 3 տարի առաջ եղածը ինձ հերիք է, որ հեռու մնամ աղջիկներից։
-Լավ-լավ։ Բայց ասեմ, պատահական ոչինչ չի լինում։
Մենք սկսեցինք երկար զրուցել և հանկարծ լսվեց տղամարդու ձայն․
-Մա՜յք։
Ես ոտքի կանգնեցի և ասացի․
-Ասա պապ ջան։
Նա իմ պապիկն էր ում երկար ժամանակ պահանջվեց, որ գտնեմ։
-Այ տղա առավոտվանից նստած ես այգում, արի տուն գոնե հաց կեր։ Տատդ լավ կարկանդակներ է պատրաստել հատուկ քո համար։
-Պապ ջան ընկերս ինձ հետ է հիմա մենք կգանք։
-Լավ եկեք։
Ես ընկերոջս նայեցի և ասացի․
-Արի գնանք հաց ուտենք, իսկ հետո ցանկություն ունեմ քրոջդ տեսնելու։
-Իմ քրո՞ջը ։
-Հա, վաղուց չեմ տեսել։
-Իհարկե ախպերս անպայման կգնանք այսօր մեր տուն։ Կամ էլ կգնանք սրճարան։
-Ավելի լավ է քաղաք ինչ-որ տեղ հանդիպենք։
-Ոնց ասես։
-Դե գնանք հաց ուտելու,- ասացի ես։
Ընկերս ժպտաց և մենք միասին գնացինք տուն։
Երբ մտանք տուն ես միանգամից ասացի․
-Տատ ջան այս ինչ համեղ հոտեր է գալիս։
Տատիկս մոտեցավ ինձ, համբուրեց ճակատս հետո ընկերոջս էլ գրկեց և ասաց․
-Բալա ջան հատուկ քեզ համար կարկանդակներ եմ պատրաստել, ինձ չի թվում, որ Ամերիկաներում տենց կարկանդակներ կերել ես։
Հետո դիմեց ընկերոջս․
-Միշա ջան ո՞նց ես, մաման ո՞նց է։
-Լավ եմ ապրեք, մաման էլ է լավ տատի ջան։ Անկեղծ զարմացած եմ, որ Մայքը ձեր թոռնիկն է։
-Իսկ դուք որտեցի՞ց եք իրար ճանարում։ Մայքը դեռ 2 օր էինչ այստեղ է ապրում, ինձ չի թվում, որ այսքան շուտ ընկեր ձեռք կբերեր։ Նա անգամ տանից դուրս չի գալիս։
Ես ժտացի և որոշեցի ինքս պատասխանեմ տատիկիս հարցին։
-Տատ ջան ես կպատասխանեմ։ Միշայի հետ Ամերիկա եմ ծանոթացել, երբ 5 տարեկան էի և մի քանի տարի ընկերություն անելուց հետո, նրանք վերադարձան Հայաստան ու արդեն 10 տարի կլինի չէինք տեսել իրար։
-Ինչքան լավ է, որ այսպիսի լավ ընկերներ եք։ Միշտ միասին սիրով եղեք։ Դե արագ լվացքվեք և սկսեց ուտել իմ պատրաստած կարկանդակները։
Ես ու ընկերս լվացվեցինք, հետո սկսեցինք ուտել կարկանդակները։ Երբ վերջացրեցինք միասին ասացինք․
-Շատ համեղ էր։
Հետո ես տատիկիս ու պապիկիս ասացի․
-Տատ ջան, պապի ջան ես գնում եմ քաղաք։ Որոշակի գործեր ունեմ ։
-Բա՞յց։
Ցանկանում էր խոսել պապիկս բայց ես միանգամից ընդհատեցի։
-Պապի ջան հանգիստ եղեք ամեն ինչ լավ է, դե մենք գնանք։
Ես ու ընկերս դուրս եկանք և ես ընկերոջս ասացի․
-Դե զանգի քրոջդ ու տեղ ասա, որ գա։
Նա զանգեց քրոջը և սկսեց խոսել։ Երբ անջատեց հեռախոսը ես միանգամից հարցրեցի․
-Ի՞նչ ասավ, գալի՞ս է։
-Հա ասավ կգամ, բայց հիմա ընկերուհու հետ հանդիպման է գնացել, ասավ, որ կամուրջի մոտ կլինեն։
-Դե ուրեմն մենք էլ կգնանք կամուրջի մոտ,այնուհետև միասին կգնանք քաղաք և լավ ժամանակ կանցկացնենք։ Ցանկանում եմ մի փոքր ցրվել- ասացի ես։
-Լավ դե գնացինք,-ասաց ընկերս։
Մենք միասին գնացինք կամուրջի մոտ։
