ՄԱՍ 9
-Բա Լիզան ու՞ր ա,-մտնելով գրասենյակ՝հարցրեցի ես։
-Գրողի ծոցը,-առանց գործից կտրվելու՝ պատասխանեց Առնակը,-Լիզա ե՞ս թողել։Գումարդ նստե՞ց հաշվիդ։ Սուսիկի հեքիաթների ժողովածուից քո մասնաբաժինն է։
Առնակը չափազանց սառն էր խոսում ինձ հետ։ Իհարկե սխալ էի,սխալ էի,որովհետև մարդ պետք է պատրաստ լինի լսել իրականությունը,լսել այն, ինչի հետ անվերապահորեն համամիտ կլիներ, եթե սթափ մտածելու ընդունակությունը կորցրած չլիներ։
-Կներես ինձ, ախպե՛րս,-առանց վարանելու խոսեցի ես՝ ձեռքս դնելով բազմիցս իր հավատարմությունն ապացուցած ընկերոջս ուսին,-Առնա՛կ, քո օգնության կարիքն ունեմ։Սխալ չհասկանաս,բայց օգնության, այլ ոչ թե խորհուրդների։Այն ինչ ասում կամ ասելու ես, հավատա՛ ինձ,քեզանից լավ եմ հասկանում,բայց…
-Բայց վախենում ես հետո ողջ կյանքում գլխիդ տալ…,-ընդհատեց նա։
-Հա՛, վախենում եմ,գրո՛ղը տանի, խելագարվում եմ նրա համար։Այսօր այնպես էի ուզում մոտենալ և հպվել շուրթերին,որ ճակատս սառը քրտինքով էր պատվել։ Եթե մի քանի վայրկյան էլ մնար տեսադաշտումս, գուցե ամուսնու մռութը ջարդեի…
Պատմեցի Առնակին այսօրվա դեպքերը, ինչը էլ ավելի մտահոգեց նրան։
-Ուզածդ ի՞նչ է։Բաժանվի ու քեզ հետ ամուսնանա՞։ Նախ փորձիր հասկանալ, թե ինչ ակնկալիքներ կարող ես ունենալ։Դու ընտանիք ես քանդելու,ապրելու ես այն մտքի հետ,որ կողակցիդ կյանքում երկար տարիներ այլ տղամարդ է եղել,նա իր սրտի տակ կրել է ուրիշի երեխային,որը հիմա հասուն տղամարդ է,իսկ ի՞նչ կարող ես տալ դրանց փոխարեն։Ենթադրենք նա հանուն քեզ հրաժարվի այդ ամենից,համոզվա՞ծ ես, որ մի քանի գիշեր անկողնում միասին այս ու այն կողմ գալարվելուց հետո չես գիտակցելու,որ նորմալ ընտանիք ես ուզում,երեխաներ ես ուզում…
-Ստո՛պ,-բղավեցի ես,-Առնա՛կ, դու ինձ լավ գիտես։ Կյանքումս որքա՞ն կանայք են եղել…անթիվ,միջինը շաբաթը երկու,երեք։Ես երբեք սիրահարված կամ պահի ազդեցության տակ ինքնատիրապետումս կորցրած չեմ եղել։Հիշու՞մ ես նույնիսկ ասում էիր.《արա՛, ո՞նց դու այդ էլիտար լրբերի վրա չես սիրահարվում։Խեղճերը ճղվում են մեջտեղից,որ ծոցդ մտնեն իսկ դու…》։ Առնա՛կ, երբ հայտնվում է քոնը, դու դա չես կարող չզգալ։Ողջ կյանքս գլխիս կտամ, եթե ընդառաջ չգնամ ճակատագրիս։ Առնա՛կ, հասկացիր Էթերին իմ բաժին սերն է այս կյանքում։Հավատա՛ ախպերս, դա ես չեմ ասում,դա ենթագիտակցությունս է թելադրում։
-Էթերի՞,փաստորեն Մարսելում ապրող Ռոզան իրականում Երևանում ապրող Էթերին է,որին սիրահարվել է տասը տարով երիտասարդ մի տղա ու փորձում է ինձ համոզել,որ դա է իր բաժինը։ Մի խոսքով՝ Վահե՛,ես դեմ եմ…պատկերացնու՞մ ես ծնողներիդ,բարեկամներիդ, շրջապատիդ արձագանքը։ Իսկ Էթերիիդ համար հետևանքները էլ ավելի սարսափելի կարող են լինել։
-Հա՛, պատկերացնում եմ,-արդեն բարկացա ես,-դե դու պատկերացրա,որքան համոզված եմ,որ թքած ումեմ թվարկածդ հակակշիռների վրա։Մի խոսքով՝ կօգնե՞ս…
-Կներես,բայց ես ինձ չեմ ների…,- պատասխանեց Առնակն ու վերցնելով սեղանից ծխախոտն ու կրակայրիչը՝ դուրս եկավ պատշգամբ։
Ի ուրախություն ինձ, շատ լավ էի ճանաչում ընկերոջս։ Դուրս եկա աշխատասենյակից՝ վստահ լինելով,որ մի քանի րոպե անց կլսեմ բջջայինիս զանգը։Այդպես էլ եղավ։
-Ասա՛…
-Հե՛տ արի,տեսնենք ինչ ենք անում։
***
Վերջին գրքի շահույթով Լիզան վերջապես կարողացել էր իրականություն դարձնել մոր վաղեմի երազանքը,և նրանք մեկնել էին Վենեցիա։Ողջ ծանրաբեռնվածությունը մեր երկուսի վրա էր մնացել, իսկ անելիք շատ կար։Առջևում երեք հատ շնորհանդես ունեինք,որոնց սպասում էր ողջ ընթերցասեր հասարակությունը։
Գործերը կանոնակարգելուց և աշխատակազմին հանձնարարություններ տալուց հետո սուրճի ապարատից վերցնելով երկու բաժակ մեր սիրած տաք շոկոլադից՝ մտա աշխատասենյակ։
-Ասա տեսնեմ, ի՞նչ կարող եմ անել քեզ համար,- հոգոց հանելով՝ հարցրեց Առնակը։
-Լսեցի,որ Էթերին ու Նարինեն…
-Նարինեն ո՞վ ա,-ընդհատեց Առնակը։
Երկու բառով ներկայացրեցի նոր հերոսուհուն ու շարունակեցի։
-…հրաժեշտ տալուց պարզ լսվեց՝ 《դե կսպասեմ քեզ, ջահել տարիների պես չստիպես ժամերով սպասել》 արտահայտությունը։Ասածս ի՞նչ է,հաստատ նորից 《չեք ին》 կլինեն, իսկ ես նրանց աննկատ հետևել չեմ կարող։ Նախ ինքս ինձ չեմ վստահում…վստահ չեմ,որ չմտածված քայլեր չեմ անի,ասեմ ավելին՝ Էթերին նույնպես կարող է սխալվել։Չի կարողանում հայացքը կտրել ինձանից, ու դա կարող է չվրիպել շրջապատի աչքերից։Պետք է քո օգնությամբ հնարավորինս շատ տեղեկություններ հավաքեմ նրա մասին։
Առնակը աստիճանաբար հանդարտվեց և իմ հետ հավասար սկսեց լուծումներ փնտրել։ Որոշումը հստակ էր՝սպասել հերթական 《չեք ին》-ին։
Երևի թե կյանքիս ամենաերկար երեք օրն էր,որը փորձում էի լցնել կամ աշխատանքով կամ նարգիլեով կամ ուղղակի փողոցներում ժամերով թափառելով։
Եվ ահա եկավ բաղձալի պահը՝Նարինեն և Էթերին նշում էին ոմն Նելլիի ծննդյան օրը Մաշտոցի պողոտայում գտնվող իմ կողմից շատ սիրված ռեստորաններից մեկում,որտեղի կենդանի երաժշտությունը քաղաքում լավագույններից էր։Վարդան Վարդանյանի պես բազմաժանր կատարող երբևէ չեմ հանդիպել։Կարողանում է Ֆրենկ Սինատրայի երգացանկից որևէ երգ կատարելուց հետո մեծ սիրով երգել իմ կողմից պատվիրված օրինակ Լեպսի 《Крыса ревность》 կատարումը։ Կարծում եմ ռաբիս կոչվածում էլ դժվար թե խեղճանար, ուղղակի այդ ռեստորանում երաժշտական ուղղվածությունը այլ էր։
-Վահե՛, վստա՞հ ես,որ այն, ինչ հիմա զգում ես, փոխադարձ է։
-Միանշանակ,-առանց վարանելու պատասխանեցի ես։
-Վստահիր ինձ ու սպասիր գրասենյակում։Ուղղակի մի երևա աչքին և վերջ,-շարունակեց Առնակը,- եթե նա էլ քեզ տեսնելու ցանկությամբ է շնչում, ինչպես դու, ապա այսօր ես վերջնականապես կարող եմ խելքահան անել նրան, իսկ դու նստիր և սպասիր,որ ընկերության հայտդ ընդունի։
Զարմանքից լեզուս կապ ընկավ։
-Ախպե՛րս, ես հիմա կարող եմ տեսնել նրան, իսկ դու ստիպում ես ձեռքիցս բա՞ց թողնեմ այդ հնարավորությունը։
-Վահե՛, խնդրեցիր հետևեմ նրան և իմանամ որտեղ է ապրում,ու՞ր է գնում,ու՞մ հետ է շփվում, որպեսզի հասկանանք, թե ինչպե՞ս կազմակերպենք Ձեր հանդիպումը, ճի՞շտ է,-չափազանց ինքնավստահ ձայնով պատասխանեց Առնակը,-երջանիկ պատահականությամբ նրանք այժմ 《Կամելոտ》-ում են, որտեղի մեներգիչը մեծ սիրով կկատարի իմ ցանկացած խնդրանքը։Կարծում եմ չե՞ս մոռացել, թե որքան եմ սիրում նրա կատարմամբ լսել Ռոզենբաումի հեղինակային 《Утки》 երգն ու Լեպսի 《Натали》-ն,այս դեպքում Ռոզա Натали-ն։ Խնդրում եմ, նստիր այստեղ ու զբաղվիր Սարգսի գրքով։Ժամանակ չունենք։Հա, իդեպ, սա խնդրանք չէ,սա պահանջ է։Դիմել ես, ուրեմն թող գործեմ։
-Առնա՛կ…շնորհակալ եմ։
***
Երկու ժամից ավելի սպասեցի Առնակին։Այնքան էի սենյակի այս կողմից այն կողմ գնացել-եկել,որ անցածս ճանապարհը կիլոմետրից ավել կլիներ։ Անհամբերությունից խելագարվում էի։ Այդ վիճակիս հիմնական պատճառը անորոշությունն էր և Առնակի գաղտնապահությունը.
《Իբր ի՞նչ կարիք կար մտադրությունդ գաղտնի պահելու։Տնաշե՛ն, ասեիր՝ իմանայի, ինչ ես մտածել》.- բարկանում էի ես։
Եվ ահա գրասենյակի առաջ կանգնեց նրա ավտոմեքենան։Չկարողացա սպասել սենյակում։Կես րոպե հետո շքամուտքի աստիճանների վրա դիմավորեցի Առնակին։Այնպիսի կեցվածք էր ընդունել, կարծես մարտադաշտից է հերոսացած վերադարձել ։
-Եթե ամեն ինչ իմ պլանավորածով գնա,ուրեմն դու շատ մեծ ծախսի տակ ես ընկնելու ախպերս։
-Ի՞նչ ծախս,-զարմացա ես։
-Մաղարիչ պիտի անես՝ մա-ղա-րիչ՝ սաունա,գարեջուր ու ինչպես դու ես սիրում անվանել դրանց՝ 《բադիկներ》 երեք հատ,էէէէ ասում եմ հատ,երեք հոգի։
-Դե խոսի՛ր, տնաշե՛ն,գժվեցի էստեղ։ Քեզ մի ամբողջ գումարտակ էլ 《բադիկ》 պատիվ կտամ, եթե ուզես,բայց ինչի՞ երեք հոգի,-ոչ մի կերպ չհասկանալով Առնակի հաշվարկները՝ հարցրեցի ես,-մեկը՝ ինձ,մեկը՝ քեզ, բա երրո՞րդը։
-Լավ էլ ախորժակ ունես,-ծիծաղեց նա,-դու սիրահարված պինգվին ես,《Բադիկ》 քշել քեզ չի կարելի։Երեքն էլ ինձ՝մեկը մուլաթ,մյուսը շեղաչքավոր, երրորդն էլ քո խաթեր հեշտ ճարվող ստանդարտ 《բադիկ》։
Սենյակ մտնելուն պես Առնակը փռվեց բազմոցին,ոտքերը դրեց առջևի ցածր սեղանին և շարունակեց ջրիկանալ.
-Ուրեմն ինձ էսպրեսո ու մեկ էլ մոխրամանը փոխեք։
-Արա՛, դե հերիք ա,-աստիճանաբար համբերությունս սպառվում էր,-խոսի՛ր։
Ձայնիցս հասկացավ,որ արդեն ժամանակն է պատմելու, հակառակ դեպքում վերջնականապես կկորցնեմ ինքնատիրապետումս։
-Լավ,սկսեցինք։Ուրեմն երբ մտա ռոստորան բացի երեք ընկերուհիներից և ինձանից ևս մեկ սեղան էր զբաղված,որտեղ սլավոնական արտաքինով երկու տղամարդ առանց հասկանալու ծամում էին։ Ի դեպ նկատելի էր,թե ինչպես է ամեն ներս մտնողի հետ Էթերին կտրուկ թեքում հայացքը դեպի սրահի մուտքը, որպեսզի տեսնի եկողին։Առակս ի՞նչ կցուցանե…
-Ի՞նչ,-նմանվելով հեքիաթի շարունակությանը սպասող մանկահասակ երեխայի՝ հարցրեցի ես։
-Նա հույս ուներ,որ գալու ես…
-Առնա՛կ,դու լրիվ հիմար ես։Այսինքն նա հույս ուներ,որ ես այնտեղ եմ լինելու, ու դու ինձ չե՞ս զանգել…բայց մի րոպե,նա ի՞նչ հույսով էր ինձ սպասում,ես որտեղի՞ց պետք է իմանայի որտեղ են։
-Մեռնեմ խելքիդ,եթե դու այդքան հասկացել ես և գտել նրա էջն ու ընկերության հայտ ուղարկել,պատկերացրա, թե նա ինչքան հասկացած կլինի։Վերջիվերջո տասը տարին քիչ չէ,-Առնակի ձայնի մեջ հեգնանք կար,բայց ես դրան ուշադրություն չդարձրեցի,-նա շատ լավ գիտի,որ դու իր ֆեյսբուքյան էջի մշտական բնակիչն ես։
-Լավ, բա ի՞նչ իմացար,որ հենց ինձ է սպասում,- շարունակեցի ես։
-Որովհետև, երբ արեցի այն, ինչ մտածել էի, դա ակնհայտ դարձավ…
-Առնա՛կ, մի՛ տանջի…
-Հեռախոսդ հանի ու մտի յութուբ,-անվերապահորեն կատարեցի նրա պահանջը,-հավաքի՛ր Стас Михайлов 《Нежданная любовь》:Հավաքեցի՞ր, դե հիմա լուռ ու առանց լեզվիդ տալու ուշադիր լսիր երգի խոսքերը։
Համակ ուշադրությամբ լսեցի ամեն մի բառը և կամաց-կամաց սկսեցի հասկանալ դեպի ուր է տանում խոսակցությունը Առնակը։
-Դե հիմա պատկերացրու,-ոտքի կանգնելով,որպեսզի ավելի տպավորիչ ներկայացնի կատարվածը ,շարունակեց Առնակը,-բեմ է բարձրանում իմ ու քո կողմից շատ հարգված և սիրված Վարդան Վարդանյանը և հայտարարում.-《Այս երգը Վահեն նվիրում է Մարսելից ժամանած մեր հայրենակից Ռոզա Նաթալիին,ով իրեն նվիրված կատարումը վայելելու է մեր ռեստորանի ինստագրամի էջի ուղիղ եթերով》։
《Ա՜յ քեզ երևակայություն,ա՜յ քեզ խորամանկություն…"
Բառեր չեմ գտնում, որոնք կկարողանային հիացմունքս նկարագրել։
-Էթերիդ ուղղակի ոտքի կանգնեց և սկսեց շուրջը նայել,այնուհետև մոտեցավ պատուհանին,-շարունակեց Առնակը,-ընկերուհիները զարմացած հետևում էին նրան։Հույսը կտրելով,որ կգտնի քեզ՝ նստեց տեղը և աթոռը թեքելով դեպի բեմը՝ ձեռքը վերցրեց ջրով լի բաժակը և մոտեցրեց շուրթերին։Վահե՛, ձեռքերը դողում էին։Նա էլ է քո օրին…
Զգացի,որ ուր որ է կկորցնեմ ինքնատիրապետումս։ Էթերին սպասել է ինձ,փնտրել է ինձ, իսկ ես՝հիմարս,այստեղ այս պատից այն պատին էի բախվում։Ինչևէ, արդեն աստիճանաբար համոզվում էի,որ ես նրա համար սովորական մեկը չեմ…ես նրա համար նույնն եմ, ինչ նա է ինձ համար։Ես հասցրել եմ նրան դավաճանության եզրին ոչինչ չանելով,իսկ նա ինձ հասցրել է ամեն ինչի վրա թքած ունենալուն՝ նորից առանց որևէ ջանք թափելու։
-Ու հիմա պատկերացրա Էթերին հուզմունքից քիչ էր մնում ընկերուհիների մոտ մատներ ինքն իրեն։ Երեք բաժակ ջուր խմեց մի երգի ընթացքում։Ձեռքերի ափերը հպել էր իրար և մոտեցրել դեմքին կարծես աղոթք ասեր,բայց ընդամենը էմոցիաները թաքցնելու միջոց էր։ Վարդանի կատարումը ուղղակի հրաշալի էր՝
Пришла моя нежданная любовь,пришла как белый день
Ты в жизни стала радостью моей и болью ты моей
И среди сотен тысяч разных глаз твои я отыщу
Чтоб никогда тебя не потерять,прижму не отпущу
Чтоб никогда тебя не потерять,прижму не отпущу
Как жаль,что мы на разных берегах зимой и летом
Встречали свой рассвет и свой закат под разным небом
Делили наши ночи не с другим и не с другою.
-Առնա՛կ, դու հանճար ես,-չկարողանալով այլևս զսպել էմոցիաներս՝գրկեցի ընկերոջս և նույնիսկ համբուրեցի, ուրախությունից ուզում էի գոռալ։ Ամեն ինչ այնքան գեղեցիկ ու հնարամիտ էր կազմակերպված,որ ավելի ազդեցիկ բան մտածելն անհնար կլիներ։
-Հանգի՛ստ,ա՛յ տղա,-իհարկե կատակով ինձ հրելով մի կողմ՝ բղավեց Առնակը,-ես մուլաթկա եմ մաղարիչ ուզել, ոչ թե քեզ,ռադ էղի էն կողմ, թող ավարտեմ։ Մի խոսքով ելույթի վերջում նա ոմն Վահեի անունից ռեստորանում գտնվող բոլոր կանանց նվիրում է վարդեր փոքրիկ բացիկներով,որոնց մեջ գրված է .《միշտ ժպտա》, իսկ Էթերիի բացիկը բնականաբար տարբերվում էր մյուսներից՝ 《գրիր կամ հնարավորություն ստեղծիր, որ ես քեզ գրեմ》, ահա այն մեսիջը,որը նա ստացավ քեզանից։ Այսքանը ախպերս,պետք է սպասել մաքսիմում երկու ժամ։Կգրի անպայման,կամ վատագույն դեպքում կընդունի ընկերության հայտդ՝ քեզ հասկացնելով,որ կարող ես գրել նրան։
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ
