Մաս 4
Չխառնվել, չհետաքրքրվել, հանգիստ նախկին կյանքով ապրել: Ախ ի՜նչ դժվար է: Ախր տորնադոյի նման մտավ Սույոնի կյանք, վերջում էլ եկավ, պատուհանով սենյակ մտավ, թե՝ չմտնես կյանքս: Հիմարություն: Խելագարվելու մի մեծ հնարավորություն:
Դուրս է գալիս համալսարանից ու տեսնում երեք ընկերներին զրուցելիս: Ուզում է մոտենալ, բայց երբ տեսնում է Թեհյոնին, մի պահ երկմտում է: Մի պահ: Հետո խորը շունչ քաշում ու քայլում առաջ: Ինչ-որ տարօրինակ անձնավորություն նրան չի կարող ստիպել իր պատճառով կտրվել նաև լավագույն ընկերոջից, այ քեզ բան: Վստահ քայլերով գնում է առաջ, կանգ առնում տղաների մոտ.
- Բարև ձեզ: Էս ինչի՞ց եք խոսում:
Հոսոկը շրջվում ու ժպտում է.
- Ակումբ գնալու թեման ենք քննարկում:
- Այսինքն քեզ համար հետաքրքիր ոչինչ, - անպոչ գդալ՝ Քիմ Թեհյոն: Քմծիծաղն էլ դեմքին:
Ինչքան... Ուղղակի ինչքան տականք է: Այնպես է զրուցում, այնպես հանգիստ, ասես մի քանի օր է ինքը չէ տանջում, կամ էլ երեկ ինքը չէր մտել սենյակ: Նյարդայնացնող փաստ.
- Ինչու՞: Շատ էլ հետաքրքիր է, - հեգնական, ուղիղ աչքերին նայելով: Մի պահ կարմիրը տեսնելու ցանկություն առաջացավ: Ընդամենը մի պահ: Ու վերջ, պետք չի խորանալ:
- Ի՞նչ, - ապշած Հոսոկը: Որովհետև լավ գիտեր ընկերուհու բնավորությունը:
Ու Սույոնը հայացքը թեքեց դեպի նա.
- Ի՞նչ: Ես էլ եմ գալիս:
- Դու, - մատնացույց արեց ընկերուհուն, - չես գալիս:
- Քեզ է թվում:
- Անցած անգամվա օրն ես ընկնելու:
- Ոչինչ, երկու անգամը դեռ արբեցող չի նշանակում: Համ էլ չեմ հարբի, գալիս եմ զվարճանամ, շաբաթվա վերջ է:
- Լիմ Սույո՛ն, - չդիմացավ Հոսոկն ու բղավեց: Ինչ-որ բան ստիպում է նրան լինել նյարդային ու խոչընդոտ հանդիսանալ ընկերուհու ցանկության համար: Իսկ անուն-ազգանունն ամբողջությամբ տալիս էր ծայրահեղ դեպքերում: Ամենածայրահեղը՝ երբ զայրացած կամ նյարդայնացած է լինում: Այստեղ երկուսը միասին, - չհասկացա՞ր:
- Ի՞նչ ես նյարդայնացե՛լ:
Ո՞վ է ասում, որ Սույոնի նյարդերը պողպատից են: Չդիմացավ նույնպես.
- Ես բան ասացի:
- Իսկ ես խուլ եմ, չեմ լսում:
- Այշ, - խառնելով մազերը: Այնքան ոչ հատուկ Հոսոկին, - ինչ ուզում ես արա: Հետո գլխիդ չտաս:
«Արդեն»:
Շատ կուզեր բարձրաձայնել, բայց չէր կարող:
***
Հաջորդ անգամ HotBird ակումբն արդեն այդքան էլ վատը չէ: Բայց դեռ հարմար էլ չէ: Այս անգամ միայնակ է եկել, որովհետև Հոսոկը զայրացած էր ու չէր ցանկանում ոչ խոսել, ոչ էլ որևէ բան բացատրել, որովհետև համոզված էր, որ եթե սկսի խոսել, ապա հաստատ նաև կսկսի բացատրել:
Ներս է մտնում, շարժվում դեպի նույն VIP տարածքն ու նույն սեղանը, բայց երեքին չի գտնում: Զարմանալի է: Ինչու՞ էր թվում, որ այստեղ պիտի լինեն: Հա՛հ: Հայացքը նետում է ամենուր: Դեռ չկան: Հոսոկը հենց այնպես նրան չէր թողնի, ինչքան էլ որ զայրացած լիներ: Այն մարդկանցից է, որ ընկերություն կանի անգամ լռության մեջ ու հեռավորության վրա: Միայն զայրացած նայելով: Հայացքն ուղղում է դեպի երկրորդ հարկը՝ նպատակ ունենալով գոնե այնտեղ գտնել: Գտնում է:
Մասամբ:
Գտնում է նրան, ում մասին մոռացել էր՝ փնտրելով Հոսոկին: Քիմ Թեհյոնը հենվել է անվտանգության ճաղերին ու նայում է: Ուշադիր, քմծիծաղը չմաքրելով: Փոշմանելու ժամանա՞կն է այստեղ գալու համար: Դեռ չէ, այդ էր մնում՝ այդքան շուտ հանձնվել: Ճիշտ է՝ մի փոքր... մի փոքր շատ վախ կա, բայց հանձնվել չի կարելի: Չէ՞:
Ու ուժ է պետք նաև հայացքը թեքելու համար: Կարող է, չէ՞:
Կարող է:
Ստացվում է:
Այնպես էլ հպարտ է գլուխը թեքում ու շարժվում դեպի բարը, որ Թեհյոնն էլի քմծիծաղում է: Իսկ Սույոնը թող չիմանա, չնայած համոզված է:
Առաջին բաժակը մարտինիի, իսկ մտքերում մի հարց է: Մեկ շաբաթ էլ չի անցել, ինչպե՞ս կարելի էր այդ կարճ ժամանակահատվածում ծանոթանալ մեկի հետ, քրքել նրա էությունը, տեսնել անիրականը, այսինքն մտնել մի մեծ կեղտի մեջ ու չցանկանալ ինքնակամ դուրս գալ այդ կեղտից: Չէ՛, էդպես չէ: Անընդհատ ներծծող ճահճից:
Երկրորդ բաժակը:
Որոշել է երեք բաժակից ավելի չխմել, չի արբի այդպես, իսկ եթե հնարավորություն լինի անցյալի տարօրինակությունը կրկին տեսնելու համար, ապա պատրաստ կլինի:
Երրորդը չհասցրեց խմել, որովհետև կողքի նստողը հեռացավ՝ տեղը զիջելով այլ հաճախորդի: Ու Սույոնը վերջապես կհանգստանա հարբեցողի նվնվոցներից.
- Ինչու՞ եք մենակ խմում:
Սկզբում ուշադրություն չի դարձնում, բայց հետո նայում է աջ ու տեսնում նոր եկած հաճախորդին: Հա, Սույոնին էր դիմում.
- Էդպես եմ ուզում:
- Իսկ ընկերակցությանն ի՞նչ կասեք:
Հոգոց հանեց, երրորդ բաժակ մարտինին դրեց սեղանին ու ամբողջությամբ շրջվեց դեպի անծանոթը: Շուտ չպատասխանեց, որովհետև տեսավ գեղեցկադեմ երիտասարդի: Բայց դա չէր հուզում: Մտածեց՝ հիմա հետևու՞մ են իրեն, թե՞ չէ: Հայացքը բացահայտ թեքեց դեպի երկրորդ հարկն, ուր կանգնած էր որոշ ժամանակ առաջ Քիմ Թեհյոնը: Հիմա էլ տեսավ, նույն դիրքով էր: Կարճ ժամանակ: Այլ էր դեմքի արտահայտությունը: Զայրացա՞ծ: Նյարդայնացա՞ծ: Իսկ ինքը ձգվեց, ուղիղ կանգնեց: Սույոնը ոչինչ չհասկացավ: Պատճառն այդ պահվածքի չհասկացավ: Խորամանկություն անելու, Թեհյոնի սկսած խաղը շարունակելու ցանկություն առաջացավ: Ու Սույոնը պահը բաց չի թողնի: Ժպտում է հեռվում կանգնած Թեհյոնին ու էլի թեքում հայացքը՝ նայելով երիտասարդին.
- Չեմ հրաժարվի, գիտե՞ք:
- Դե ուրեմն՝ դու, - քաղցր ժպտաց անծանոթը: Երկու վայրկյանից արդեն ծանոթը, - Ես Սոնհվան եմ:
- Սույոն, - մի կերպ, հա, չցանկանալով է ժպտում:
- Խմե՞նք ծանոթության առթիվ:
Իսկ Սույոնը դեմ չէ, մանավանդ, որ ցանկանում էր երրորդը խմել: Կարելի է ասել՝ կենացը չգիտեր, հիմա հայտնվեց:
Անիմաստ զրույց, որը պահպանում էր միայն անծանոթը: Մի պահ անհրաժեշտ էր կտրել նրան այդ անիմաստ բառաշարքից, դուրս գալ, մաքուր (ինչքան հնարավոր է) օդ շնչել ու մտածել, թե ուր է Հոսոկը: Գրո՛ղը տանի.
- Ը՜մ, - նայում է անծանոթին ու, իբրև ափսոսանքով, դիմում, - կներես: Ես մի քանի րոպեով դուրս գամ՝ օդափոխվեմ:
- Հա, իհարկե, - անհասկանալի է՝ այս երիտասարդը հրեշտա՞կ է, թե՞... Մարդ: Հա՛հ:
Իսկապես որ թարմանալու ժամանակն էր: Երրոր բաժակը հաջողությամբ խառնվել էր արյան հետ: Չորրորդն էլ: Հինգերորդն էլ: Հիանալի՛ է: Սույոնը չի կարողանում պահել իրեն տված խոստումը: Անցած անգամվա պես հենվում է պատին ու էլի գլուխը վեր բարձրացնում: Տարօրինակ կերպով մեկ-երկու աստղ է երևում: Այնքան հազվադեպ երևույթ այս քաղաքում: Մի պահ մարմինը դող է մտնում՝ հիշեցնելով թե երազները, թե անցած անգամվա այցը այս ակումբ: Պատճառը հենց դա էր, որ էլի մոտեցավ նրբացքին: Երկու վայրկյան փակեց աչքերն ու կտրուկ գլուխը թեքեց այդ ուղղությամբ:
Ոչինչ:
Այնտեղ ոչ ոք ու ոչինչ էլ չկար:
Իսկ պե՞տք է լիներ:
Աբսուրդ: Այդ ամենի ազդեցության տակ է մնացել:
Հիմարություն:
Բայց... Չի հասցնում հետ շրջվել ու հեռանալ, երբ ձեռքին գործադրած ուժ է զգում: Ու այդ ուժը նրան ուղղում է, ավելի ճիշտ ձգում է դեպի հենց այդ նրբանցքն ու սեղմում պատին.
- Ինչ էլ լավ ստացվեց, ես էլ մտածմունքների մեջ էի:
Ձայնի մեջ ճանաչեց նոր ծանոթին.
- Ի՞նչ ես անում, - փորձեց հրել ու հեռանալ, բայց էլի հրեցին՝ սեղմելով ուսին:
- Դե հո հենց էնպես չենք ծանոթացել, չէ՞:
- Հեռու՛ գնա, - պանիկան: Այդ պանիկան: Քիչ է մնում աղոթի, որ կամ Հոսոկը, կամ գոնե, ծայրահեղ դեպքում Թեհյոնը հայտնվեն:
Այս ի՞նչ արեց:
- Չէ՜, ես պլաններ ունեմ, դեռևս չեմ ցանկանում հեռու գնալ, - հայացքն իջեցրեց պարանոցին, - Իդեպ՝ շատ լավ տեղ ես ընտրել, - հետո էլի վախեցած աչքերին, - ծրագրերս իրականացնելու համար:
Սույոնը քարացավ: Որովհետև նրան էին նայում երկու արնագույն աչքեր:
Արնագույն:
Կարմիր:
Չար:
Չէ, չէ: Սա Թեհյոնը չէր, Թեհյոնինն այլ էր: Այս մարդու աչքերն ավելի վախենալու են, ու դա ստիպում է պահել շունչը, հետո պանիկայի մեջ ընկնել՝ տեսնելով ժանիքները: Ասես երազը լինի, ուղղակի Թեհյոնը չէ: Գրո՛ղը տանի, նա իսկապես տեսնում է.
- Հե... հեռու, - շշուկով, քանի որ երիտասարդը դանդա՜ղ մոտենում էր պարանոցին, - գրո՛ղը տանի, հեռու՛ գնա:
Հրել չի ստացվում, որովհետև հաջորդ պահին ձեռքերը հայտնվում են գլխավերևում՝ պատին սեղմված, իսկ արցունքներն ուզում են ամեն պահ դուրս թռչել:
«Գրո՛ղը տանի, ու՞ր եք»:
Աղոթքները տեղ հասան, երբ առաջին արցունքը կաթաց: Որովհետև նոր ծանոթին ինչ-որ մեկն ուժեղ հրեց: Ավելի ճիշտ՝ շպրտեց: Այնպես, որ նա հայտնվեց դիմացի պատին «ծեփվա՞ծ»: Սույոնը կարող էր թուլացած ընկնել ու ձեռքով փակել բերանը՝ ճչոց չարձակելու համար: Առջևում Թեհյոնն է հակառակ պատին սեղմում Սոնհվային: Իդեպ՝ կոկորդից սեղմում: Ինչ-որ բան է շշնջում ականջին, զգուշացնում, ու թող Սույոնը չիմանա այդ մասին, պետք չէ: Հետո բաց է թողնում սպառնալիքներով ողողված արնախումին: Հա, նա փախչում է՝ նյարդայնացած թողնելով մեկին ու գետնին վախեցած ընկած մյուսին: Սա այն պահն էր, երբ հանգիստ աչքերի առջև կարող էր ամբողջ կյանքն անցնել, բայց չանցավ: Ու գիտակցության մեջ ողողված հարցերը դեռ չեն ժամանել: Պանիկան, պանիկան դեռ կա: Ու երբ տեսնում է դիմացի պատին մի ձեռքով հենված ու գլուխը կախած Թեհյոնին, կիսով չափ ուշքի է գալիս.
- Թե...
- Լռի՛ր:
- Թեհյոն, – շշուկով:
- Ասացի՝ լռի՛ր, - ու մի պատճառ կար, որ ուզում էր լռեցնել, ինքը գիտի: Բայց Սույոնը չէր ցանկանում հեռանալ: Չէ, տեսնել էր ուզում: Ահը սրտում, բայց ուզում էր: Ոտքերի դողով, բայց ուզում էր:
Ոտքի է կանգնում ու դանդաղ մոտենում, հաշվի չի առնում բղավոցներն ու հեռու գնալու հրամանը: Քայլ, ևս մեկը, ձեռքը դնում է ուսին, բայց գցում են: Ու ամեն ինչ շատ կտրուկ: Թեհյոնը ետ է շրջվում ու նայում: Հա, նայում, նայում, նայում: Ու հայացքով անգամ ասում՝ «դե՛, նայի՛ր: Սա՞ չէիր ուզում»: Հասավ նպատակին, ու հիմա տղայի զայրացած, բայց դանդաղ քայլերից ու հայացքի ճնշման տակ մի քանի քայլ հետ է գնում.
- Թե...
- Հը՞, տեսա՞ր: Ինչպե՞ս է: Գո՞հ ես, - այդ թույնն էլ ձայնի մեջ դրությունն ավելի է լարում:
Սույոնն ապշած է: Անընդհատ հետքայլերի պատճառով սեղմվել է պատին, իսկ առջևում, մի քանի սանտիմետր հեռավորության վրա... վամպիր է կանգնած: Կարմիր աչքերով, նկատելի ժանիքներով... Դեռ անհավանական է: Տղան մի պահ նյարդայնությունից արագ լեզուն տանում է շուրթերի վրայով՝ ստիպելով հայացքը կանգնեցնել այդ գործողության վրա, հետո ուշքի գալ.
- Ես...
- Ի՞նչ դու, - ձեռքը պատին հարվածելով, - երբ ասում են հեռու՛ մնա, նշանակում է՝ հեռու՛ մնա: Երբ ասում են ակումբ մի՛ արի, նշանակում է՝ մի արի՛: Այդքան դժվա՞ր ես հասկանում: Քիթդ խոթում ես քեզ չվերաբերվող հարցերի ու գործերի մեջ, - ու շնչառությունը ծանր, - ինչու՞ ես այսքան հիմա՛ր:
Առջևի աչքերը թաց են լինում: Սույոնը գիտակցում է ամեն ինչ. Թե ինչ կարող էր պատահել, եթե չլիներ Թեհյոնը առաջին հերթին.
- Տեսնու՞մ ես, - մատնացույց է անում աչքերը, - սա քո պատճառով է:
- Ի... ինչու՞, - չզսպելով նյարդային լացը:
- Որովհետև զայրացած եմ, - պոկվում է պատից ու խառնում մազերը, - իսկ հիմա ժամանակ է պետք հանգստանալու ու հետ գալու համար: Գո՞հ ես:
- Ես... ես կարո՞ղ եմ օգնել:
Հոգոց հանեց, տրորեց աչքերը, հետո արդեն հանգիստ շրջվեց դեպի Սույոնը.
- Ընդամենը տուն գնա:
***
Սույոնը վախենում էր: Երբեմն ցանկանում էր ետ շրջվել ու տեսնել՝ նա այնտե՞ղ է, թե՞ չէ: Որովհետև Թեհյոնն էր ուղեկցում: Ակամայից հիշեց գիրքը, իր կարդացած տողերը, որտեղ սպիտակի վրա սևով գրված էր Միյոնի ու Ջոնգուկի մասին:
«Նրանք այդպես էլ քայլում էին:
Միյոնը առջևից:
Իսկ Ջոնգուկը տաս քայլով նրանից ետ մնալով»:
Բայց անուններն այլ են:
Ու նրանք այդպես էլ քայլում էին:
Սույոնն առջևից:
Իսկ Թեհյոնը տաս քայլով նրանից ետ մնալով:
Ու էդպես էլ տուն հասան: Սույոնի տուն: Միայն տան շեմքում Սույոնը ետ դարձավ:
Ոչ ոք:
Ոչ ոք չկար:
Ու մնում էր միայն տուն մտնել: Վազելով: Ու մտնել սենյակ՝ անհանգիստ ծնողի բացականչությանը պատասխանելով.
- Դաս եմ մոռացել, - մոռանալով, որ շաբաթվա վերջ է:
Մտնել ու պատուհանից դուրս նայել: Նայել ու փնտրել:
Ու չգտնել:
Հետո հոգոց հանել ու այս օրըավարտել մտածմունքների մեջ: Հա, պատուհանն էլ բաց թողած, ինչպես գրքի հերոսուհին էրբաց թողել: Որ սպասի, որ զրուցի: Որ ամեն ինչ հասկանա:
