Մաս 5
Պատուհանը դեռ բաց է, քամին էլ թույլ փչում է: Բայց Սույոնի արթնանալու պատճառը... վաղ արթնանալու, քանի որ լույսը դեռ լիարժեք չէր բացվել, պատճառը դա չէր: Այլ էր: Ինչ - որ տարօրինակ զգացողություն էր: Կամ էլ տարօրինակ երազը, որտեղ իրեն էլի Թեհյոնն էր այցելել: Կողքի էր պառկած, ու երբ բացեց աչքերը, առջևում, դեռ մշուշոտ հայացքով, մարդկային ուրվագիծ նկատեց: Նստած աթոռին, ձեռքերն էլ կրծքին ծալած: Այդքանն արդեն վերջնականապես արթնանալով հասկացավ: Աչքերն էլ տեսավ: Բաց, որոնք ուղղված էին դեպի ինքը՝ Սույոնը: Հա, ուշքի եկավ: Կտրուկ նստեց տեղում ու վերմակն էլ դեպի իրեն ձգեց՝ կոկորդում զգալով սրտի թույլ զարկերը: Կոկորդում՝ թույլ զգացվող, իսկ կրծքավանդակում այն սպառնում էր դուրս թռչել.
- Ինչու՞ ես էդպես ցատկում, - քմծիծաղեց անսպասելի հյուրը:
- Ի՞նչ ես անում էստեղ:
- Իսկապե՞ս: Դու իսկապե՞ս ուզում էիր էդ հարցը տալ, - առաջ գալով ու արմունկները ծնկներին դնելով, - դու չէի՞ր պատուհանը բաց պահել:
- Ես մտածում էի, որ անմիջապես՝ իմ տուն մտնելով ներս կգաս:
- Այսինքն՝ չես էլ վախենում:
Իսկ Սույո՞նը: Ախր իսկապես չէր մտածել այդ մասին: Իսկապես չգիտի, թե ինչ անի: Վախենա՞, թե՞ չէ: Ախր եթե ցանկանար վատություն անել, վաղուց կաներ.
- Ես... չգիտեմ: Չգիտեմ՝ ինչ անել, վախենալ – չվախենալ: Իսկապես չգիտեմ, - կախեց գլուխը, թեթև դառը քմծիծաղեց, - էսպիսի բան ինձ հետ առաջին անգամ է կատարվում:
Թեհյոնը հոգոց հանեց: Ձեռքով տրորեց դեմքն ու վեր կացավ: Կանգնեց պատուհանի առջև, մինչ Սույոնը լիքը հարցեր էր պտտում իր գլխում.
- Հարցրու, - ու Սույոնը զարմացած հայացքը վեր բարձրացրեց: Ինչպե՞ս հասկացավ:
- Դու... – չգիտի՝ ինչքան հիմար կլինի հարցը, բայց պիտի տա, - չե՞ս երևում հայելու մեջ:
Քմծիծաղեց: Էլի շրջվեց դեպի Սույոնը ու հենվեց պատուհանագոգին.
- Համացանցն ես փորփրել, - չի հարցնում, հաստատում է, որովհետև անցած անգամ իր աչքերով է տեսել, - հիմարություն: Երևում եմ: Սիրտս զարկում է: Չղջիկ չեմ դառնում, սպանել հեշտ է՝ ինչպես սովորական մարդուն: Միակ տարբերությունը մեր էությունն է ու սնունդը: Ուրիշ հարցե՞ր:
- Հոբին ու Ջոնգուկը, - ի՞նչ կլինի, ասա, որ Ջոնգուկը մարդագայլ է, իսկ Հոսոկը ոչ մի կապ չունի քո հետ, - նու՞յնպես:
- Նույնպես: Այն էլ ինչպես:
Թքած հիմա այս ամբողջ ինֆորմացիայի վրա, որովհետև վիրավորանքն է գլուխ բարձրացնում ու ականջին զզվելի ձայնով շշնջում. «Հոսոկը քեզ ոչինչ չի ասել», - ու ծիծաղում է շատ զզվելի:
- Հոսոկն ընդամենը չի ցանկացել, որ վտանգի մեջ լինես, հիմար մտքեր այդ փոքրիկ ուղեղիդ թույլ չտաս:
Կիտում է հոնքերը հիմար սարկազմից ու զարմանում, որ չի վախենում: Նայում է տղային ու նկատում ուշադիր հայացքը: Շատ ուշադիր: Ու, ասես, տանջված.
- Մթնշաղ* ֆիլմը տեսե՞լ ես, - գլխի դրական շարժում, - գլխավոր հերոսուհու բույրը գլխավոր հերոսին դուր չէր, չէ՞ գալիս, - էլի շարժ: Ու սրտի թրթիռով սպասում է: Արդյո՞ք այդ նույնն էլ կատարվում է Թեհյոնի հետ: Մի տեսակ լարվում է, - հիմարություն, - դառը ժպտում է ու ձեռքը տանում երեսին, - սխալ է: Քո բույրը... այն քաղցր է: Շատ: Արյանդ հոտն է, ու ես... չգիտեմ՝ ինչ է հետս կատարվում, - ձեռքը տարավ մազերին ու պինդ սեղմեց դրանք: Լարված էր, դժվար էր անգամ բառ արտասանել, - էդ բույրը ձգում է:
Սույոնն այլևս նստած չէր կարողանում մնալ: Իջավ անկողնուց ու կանգնեց տղայի առջև՝ ոչ մի բառ իր մեջ չունենալով: Ոչ մի բառ իր գոյության մասին չի հիշեցնում: Շատ է դժվար:
Մի օր կարդաց իր սիրելի գիրքը, էնտեղ այս նույն բաներն էին գրած: Հա, այ էսպես էր գրված.
« - Քո բույրը փոխվել է: Այն հիմա ինչ – որ այլ է: Ես այն զգում եմ այլ կերպ, զգում, ասես լսում եմ: Ավելի ուժեղ, սուր, խորը: Չգիտեմ՝ ինչպես բացատրել, բայց... այնքան ուժեղ, մինչև թոքեր:
Միյոնը առանձնացավ՝ շնչելով բերանով.
- Իհարկե, չէ որ քթով պարանոցիս մեջ ես խրվել»:
Դա այնքան... այնքան զգայուն էր, այնքան նուրբ: Բայց երբ իրականում էդպիսի բան են ասում, դժվար է զգացմունքները կառավարել ու մեկ բան զգալ.
- Ես... ի՞նչ կարող եմ...
- Անե՞լ, - քմծիծաղ:
Մի քայլ առաջ եկավ, մազափունջը տարավ ականջի ետև: Հետո նայեց աչքերին, ստիպեց կուլ տալ կոկորդի պարունակություն: Չէ, վախից չէ: Չգիտեր, թե ինչ է, բայց ոչ վախ: Մոտեցավ պարանոցին, փակեց աչքերն ու խորը շունչ քաշեց: Ավելի մոտից զգալ այս բույրը հավասար էր ինքնասպանության: Թեհյոնը լավ հասկացավ: Հասկացավ, որ իրեն չի կարողանում զսպել: Ձեռքից քաշեց, Սույոնին հենեց պատուհանագոգին ու կարմիր, սրտի թրթիռ առաջացնող այդ արնագույն աչքերով նայեց շոկոլադե աչքերին: Դրանք չար չէին, չէ, այլ, ասես, հուսահատված.
- Թույլ տուր... – շշուկով, - մեկ անգամ:
Ասես հիպնոզ լիներ: Այն էլ շատ ուժեղ: Որովհետև Սույոնը չկարողացավ մերժել: Ի՞նչ մերժելու մասին է խոսքր, եթե անգամ որևէ բան մտածել չկարողացավ: Գլխի դրական շարժում, ու դա կանաչ լույս էր Թեհյոնի համար: Սույոնն ուզում էր զգալ: Ավելի ճիշտ... Սույոնն է՛լ էր ուզում զգալ:
Թեհյոնը մեկ նուրբ հայացք գցեց՝ ասես նշելով այդպես, որ ամեն ինչ լավ է լինելու, լարվել պետք չէ: Ու հավատում են: Որովհետև այնքան հիմար են: Երկուսն էլ:
Սույոնը փակում է աչքերը: Չէ, Թեհյոնից չի վախենում, ցավից է վախենում: Մի պահ թուլանում է՝ էլի զգալով թեհյոնական քթի հպումը պարանոցին, ու մոռանում այդ թուլության մասին, երբ պարանոցին ցավ է զգում: Ուժգին: Որովհետև Թեհյոնն է կծում: Իր այն ժանիքներով: Վամպիրական: Ձգում է արյունը, իսկ ցավը չի հեռանում: Առաջին արցունքի կաթիլն է սահում այտի վրայով, իսկ այդ ամենը տևում է երեք – չորս րոպե: Անվերջություն թվացող այդ երեք րոպեից հետո Թեհյոնը լեզվով կպավ կծած տեղին՝ ատամի որևէ հետք չթողնելով, դրանք անհետացան: Հետո հայացքը բարձրացրեց ու դիպավ շուրթերին: Ինչքան մարդիկ կան, չէ՞, ում համար բառերն ավելի դժվար են ստեղծվում: Թեհյոնը չէր կարող ասել՝ կներես, դրա համար սա թող լինի դրա փոխարեն: Սրտի թրթիռ առաջացնող համբույրը: Ոչ ոք ոչինչ չի հասկանում, ոչ մի միտք չկա, ոչ մի մտածմունք: Ասես ժամանակն է կանգ առել:
Կարճ ժամանակով:
Որովհետև Թեհյոնն առանձնանում է ու նայում աչքերին: Երկար նայում, կարմրած այտերը նկատում, բայց ոչինչ էլ չի անում: Չէ, անում է: Ձեռքից բռնում է ու տանում դեպի անկողինը: Բացում է վերմակը.
- Պառկիր, - լսում է, որովհետև ուղեղում, մտքերում անդունդ է:
Ծածկում է վերմակով ու փոքր – ինչ մոտենում: Վերջին անգամ համբուրում, բայց ճակատը: Նախկինում սառը Թեհյոնն այսպիսին... Անհավատալի է մի կողմից, բայց և հաճելի:
Ու Սույոնն էլի Մորփեոսի աշխարհում է գտնում իրեն: Քնում է:
Մեկ շաբաթ և ավելի: Փոխեց նրա կյանքը ոտքից գլուխ: Ինչն ուղղակի ֆանտաստիկ ժանրի գիրք էր հիշեցնում, վերածվեց իրականության: Մեկ օրում ապացուցվեց այդ ամենը՝ բացարձակապես վախ չառաջացնելով: Մեկ օրում տեսավ կարմիր աչքերի հակառակ կողմը, ու հիմա շատ տարօրինակ է իրեն զգում: Ավելի ճիշտ՝ դեռ ոչինչ չի զգում: Եթե վաղը գա ու զգացմունքներն էլ հետ վերադառնան, չգիտի, թե ինչ կզգա: Իսկ հիմա դա էական չէ:
Նշանակություն չունի:
Կարևոր չէ:
Կարմիր, ուրեմն կարմիր: Բայց ոչ արյունոտ: Ոչ էլ չար:
Ուղղակի կարմիր:
***
Զարթուցիչը, ավելի ճիշտ հեռախոսը, որով զարթուցիչ էր միացված, հարմարավետ անջատված և ընկած էր անկողնու տակ: Դրա համար էլ հիմա տիկին Լիմն է բղավում առաջին հարկից.
- Սույոնա՜, ուշանու՛մ ես:
Ուփս: Կտրուկ բացում է աչքերն ու սկսում փնտրել հեռախոսը: Որի արդյունքում անկողնուց ընկնում է: Հետո այն տեսնում է անկողնու տակ ու ժամին նայում: Իսկապես, ուշանում է: Վեր է կենում ու էլի հեռախոսը գցում անկողնուն՝ նպատակ ունենալով շարժվել լվացվելու, բայց դռների արանքում կանգ է առնում: Ստոփ: Այսօր շաբաթ չէ՞: Չէ՞ որ շաբաթվա վերջ է ու երեկ էլ ակումբում էր: Էլի հետ դարձավ ու, հեռախոսը վերցնելով, նայեց շաբաթվա օրվան: Չէ, շաբաթ չէ: Ու բացարձակ էլ շաբաթվա վերջ չէ: Կեսն է: Չորեքշաբթի:
Տարօրինակ է:
Պատրաստվում է, ու չնախաճաշելով, դուրս գալիս տանից: Համալսարանին մոտենալով ինչ – որ տագնապ է միանում սրտում: Սխալ բան: Անհանգստություն: Բայց հաշվի չի առնում: Արավհետև, երևի պատճառը Թեհյոնն է, ում վախենում է տեսնել: Կամ էլ Հոսոկը, ում ուզում է մի լավ թափ տալ ու հարցնել՝ ինչու՞ չէիր ասել:
Անունը տուր ու տես համալսարանի բակում՝ հեռախոսի մեջ խորացած: Մոտենում է, կանգնում նրա դիմաց ու նայում կիտած հոնքերով: Հոսոկը բարձրացնում է գլուխն ու սկզբում ժպտում: Պայծառ: Միայն իրեն հատուկ.
- Սույոնա՜:
Բայց նկատում է կիտած հոնքերը.
- Ի՞նչ է պատահել, - ոչ մի պատասխան, - ա՜, - իբրև կռահում է, - էլի՞ գրքի համար ես նեղացել, - ձեռքը ուսին գցելով, - լավ, լավ, ճիշտ է՝ հիմարություն է, բայց թույլ եմ տալիս, հանգիստ կարդա: Դա քո ընտրությունն է, չէ՞:
Իսկ Սույոնը գցում է նրա ձեռքը.
- Դու, - մատնացույց է անում նրան, - դու, - իսկ Հոսոկը զարմացած է: Ի՞նչ եղավ հանկարծ նրա մոտ ընկերուհու հետ: Ու Սույոնը չի կարողանում շարունակել այդ նախադասությունը: Խորը շունչ է քաշում ու հոգնած նայում Հոսոկին, - Ու՞ր է Թեհյոնը:
- Ի՞նչ Թեհյոն, - կիտած հոնքերով:
- Դե էլ մի՛ սկսիր, - մտածելով՝ ուղղակի վիճել է տղայի հետ գաղտնքիը բացահայտելու համար, - հա՛, քո ընկերն ասել է ամեն ինչ, ինչը դու չարեցիր սկզբից:
- Լի՛մ Սույո՛ն, - արդեն զայրանում է, - ի՞նչ ես խոսու՛մ: Իմ ընկերները առաջվա պես մնում եք դու՛ ու Յունգին, ի՞նչ պատահեց քեզ:
Քարացավ: Աչքերը խոշորացան, իսկ ինքը անսպասելիությունից մեկ քայլ ետ գնաց.
- Ա... այսինքն:
- Չեմ հասկանում՝ երա՞զ ես տեսել, ինչ է:
Գրո՛ղը տանի, ի՞նչ է կատարվում: Այս պատճառո՞վ էր սիրտը բաբախում ու տագնապն էր վեր բարձրացել համալսարանին մոտենալու ժամանակ: Խաղու՞մ է Հոսոկը, թե՞ իսկապես չգիտի: Արդյո՞ք երազ էր.
- Իսկ... Ջոնգու՞կը, - շշուկով:
- Էլ չսկսես գրքիցդ խոսել, ուղղակի խնդրում եմ: Գլուխս առանց այն էլ ցավում է, շատ խմեցի երեկ, - ծամածռելով դեմքը:
- Երեկ ի՞նչ է եղել, - ախր ակումբում էր:
- Ակումբ եմ գնացել:
- Իսկ ե՞ս:
- Ի՞նչ դու, - մի հոնքը վեր բարձրացնելով:
- Ես եկե՞լ եմ հետդ: Ո՞վ էր եկել հետդ:
- Սույոն, ի՞նչ է կատարվում, հիվա՞նդ ես, - ձեռքը դնում է ընկերուհու ճակատին:
Պատասխանն ինքն էլ չգիտի: Չկա: Լացել է ուզում: Վազել ու գտնել է ուզում: Կամ էլ մի տեղ կուչ գալ ու էլի լաց լինել, մինչև չգա սփոփելու: Արագ շրջվում է դեպի մասնաշենքն ու շարժվում այդ ուղղությամբ՝ հաշվի չառնելով Հոսոկի անհանգիստ բղավոցները: Ներս է մտնում ու արագ յուրաքանչյուր լսարան մտնում: Չկա: Վերջին կանգառն էլ գրադարանն էր:
Դատարկ:
Չէ, կային, ուղղակի նրանց մեջ Թեհյոն չկար:
Սիրտը ցավում է միայն մեկ փաստից: Երազ էր: Գրո՛ղը տանի, այնքան իրական, այնքան նյութական, շոշափելի, որ չհավատալն անհնարին էր:
Հա, լաց եղավ: Ուղղակի թաքուն: Որ չտեսնի ոչ ոք: Որ հետո էլ Հոսոկը հարցախեղդ չանի: Ափսուրդ էր ամեն ինչ: Զգալ էր ուզում: Տեսնել էր ուզում այն մարդուն, ում հենց ինքն է ստեղծել: Գրո՛ղը տանի, էսպիսի բան կյանքում չէր պատահել: Ի՞նչը գետի հոսքին հակառակ գնաց ու ստիպեց ստեղծել այն, ինչ վտանգավոր էր: Երազելն է վտանգավոր:
Չէ՜: Երազելը վտանգավոր չէ, փոքր – ինչ դրա հետևանքներն են վտանգավոր:
Ու Սույոնը դա զգաց մաշկի վրա:
Ինչն անիրական է, թող էդպես էլ մնա: Ինչն անհասանելի է, թող էդպես էլ մնա: Սույոնը համաձայն է: Այլևս ուժ չունի:
***
Գիրքն ընկած է սենյակի մի անկյունում: Այն օրվանից հետո էլ չի բացել: Արդեն երկու շաբաթ: Վախենում էր: Ինքն էլ՝ Սույոնը, դասի էր: Համալսարանում: Դանդաղ անցնում է այն երազի ազդեցությունը: Բայց երբեմն իրեն թույլ էր տալիս մտածել: Մտածել այդ ուղղությամբ: Մտածել այն մեկի մասին: Ու երբեմն, շատ հազվադեպ, մտածել նրան տեսնելու մասին: Ինչ հիմար է, չէ՞:
Ձեռքը ծնոտի տակ է դրված, իսկ Սույոնը նայում է ամբիոնի մոտ կանգնած դասախոսին: Ով նոր էր մտել լսարան.
- Կուրս, ինչպե՞ս եք:
Հիսուն հոգանոց ամբոխը ձանձրացած, հոգնած «լավ» արտասանեց.
- Նորություն չե՞ք ցանկանում լսել, - էլի հոգնած են, որովհետև ի՞նչ նորություն պիտի լինի, բացի քննությունների օրերը կամ նոր թեման, կամ էլ ինչ – որ թեստ – մրցույթը, - Լա՜վ, միևնույնն է ասելու եմ: Դիմավորեք նորեկին: Մտիր:
Այ սա նորություն էր: Այն էլ ինչպիսին: Բոլորը գլուխները բարձրացրին ու ձիգ նստեցին: Դասախոսին մնում էր քմծիծաղել:
Ներս է մտնում գեղեցկադեմ մի երիտասարդ: Այ, որ նա գեղեցկադեմ էր, ոչ ոք կասկած չուներ: Իսկ այն, որ նա ստիպեց Սույոնի սիրտը բաբախել երեք անգամ ավելի արագ, ամենաանհավատալին էր: Ստիպեց բացել բերանն ու ապշած նայել.
- Բարև Ձեզ, - խոր բասը: Հաճելի բասը, - Քիմ Թեհյոն, - խոնարհում, փոքր – ինչ ժպտում է շրթունքների անկյունով:
- Լավ, տեղ գտիր:
Հայացքը շոշափեց բոլոր ներկաներին: Հետո ճակատագիրն իրենն արեց: Սույոնն իրեն ուշքի բերեց, կոկորդում անտանելի բան զգաց, հետո հետևեց նորեկի քայլերին:
Որովհետև ճակատագիրն իրենն արեց:
Եկավ, նստեց կողքին: Չբարևեց: Փոքր – ինչ գլուխը կախեց ու էդպես քմծիծաղեց: Թե ժպտաց: Երևի ժպտաց, որովհետև Սույոնն էդպես էր ուզում: Հա, Սույոնը դեռ հետևում է՝ չզգալով միայնակ արցունքը, որ շոյեց նրա այտը: Ու Թեհյոնը վերջապես բարձրացրեց հայացքը: Այդ ժպիտը չկորավ, երբ տեսավ արցունքը: Տարօրինակ էր: Ձեռքով արեց ու էլի շրջվեց դեպի ամբիոնը: Սույոնը ստիպված էր սեղմել շրթունքները, սրբել այդ արցունքն ու կենտրորնանալ: Գրո՛ղը տանի: Ի՞նչ է կատարվում:
Զանգը հնչեց, իսկ երբ դասախոսը դուրս եկավ, Սույոնը, չդիմանալով լարվածությանը, արագ հեռացավ այդ ճնշող միջավայրից: Դեպի գրադարան, չէ՞: Այնտեղ հանգիստ է ու կարելի է մտածել: Բայց երբ նստում է ազատ սեղանի շուրջ ու բռնում գլխից, բացի Քիմ Թեհյոն անունից այլևս մտքին ոչինչ չէր գալիս: Ձեռքերով փակում է դեմքն ու էլի զգում արցունքը: Բայց երբ առջևում, սեղանի հակառակ կողմում շարժ է նկատում, հեռացնում է դրանք: Թեհյոնը նայում է հին ժպիտով: Տանում է ձեռքն ու սրբում արցունքը.
- Էլ չլացես, չի սազում, - մի փոքր լռեց, - ես կարմիր աչքեր չունեմ, ոչ էլ ժանիքներ, - քմծիծաղելով, բայց դա զվարճալի չէր Սույոնի համար, - բայց ես էստեղ եմ... ու չեմ անհետանա: Հավատա:
Երկուսի համար էլ անտեսանելի թելով են կապված: Պարզվեց՝ այդ կապը շատ պինդ էր: Թելն էլ՝ չկտրվող:
Հետո կհասկանան, թե ինչ էր դա, հետո կզրուցեն: Հիմա արցունքների ժամանակն է: Երևի երջանկության, ո՞վ իմանա:
Պարզ է: Միայն մարդագայլերին չէ ճակատագրով հատուկ անձ պատկանում: Ճակատագիրը խաղում է, ու թե ով կանցնի նրա փորձությունները, երևում է միայն վերջում: Սա Սույոնին ու Թեհյոնին ճակատագրով տրված փորձության վերջն էր: Բայց ոչ ճակատագրի փռած ճանապարհը: Որը դեռ երկար է: Ու Սույոնը վերջապես կհասկանա՝ այս աչքերը ոչ կարմիր են, ոչ արնոտ, ոչ էլ չար:
Բացարձակ:
Տաք:
Շոկոլադե:
Խորտակիչ:
Բարի:
The End
* Մթնշաղ - Сумерки - Twlight
