Մաս 3
Գրադարանը վաղուց դիմավորում է ոչ թե դաս անելու, այլ սիրելի գիրքն ընթերցելու համար: Ու Սույոնն այդ շանսը երբեք բաց չի թողնում: Երեկ, ճիշտ է, որոշել էր այլևս չկարդալ: Ինչքան էլ հիմար անվանի ընկերոջը՝ իսկապես մնացել է այդ գրքի ազդեցության տակ: Թե չէ անիմաստ երազներն էլ ինչու՞ է տեսնում: Բայց կտրվել էլ չի կարողանում:
«... – Ես այնքան էլ մարդ չեմ...
Միյոնի բերանից ծիծաղ դուրս թռավ.
- Իսկ ո՞վ: Վամպի՞ր:
Գուկը ոլորեց աչքերը, ծանր հոգոց հանելով, գրեթե հետ էր քայլում, բայց կտրուկ իրեն առաջ հրեց: Իր պինդ ձեռքերը ընկան նրա փխրուն ուսերին, թափ տվեց աղջկա մարմինն ու սեղմեց իրեն:
Ուղղակի:
Մոռացավ՝ ինչպես շնչել:
Ինչպե՞ս:
Շունչ:
Ճի՞շտ է:
Արտաշունչ:
Կրկին...
- Ես խնդրեցի չխանգարել, - հակաճառություններ չընդունող տոնով ասաց Ջոնգուկը, - Ու վամպիրներ էլ գոյություն չունեն: Չնայած ինձ պատմել են, որ իմ ապուպապ ինչ որ մի նախնին տեսել է ինչ-որ արնախումի, բայց ես համոզված եմ, որ դա ընդամենը լեգենդ է»:
Պարզապես հրաշալի է: Մարդագայլը հերքում է վամպիրների գոյությունը: Ուրեմն իրականում էլ դրանք գոյություն չունեն: Այսինքն մտածելու ոչ մի առիթ չկա, մնաց մղձավանջները ավարտվեն.
- Դու հիվա՞նդ ես... Հա... Ինչո՞վ... Ավելի ճիշտ ումով... Ես հիվանդ եմ քեզնով:
Ու Սույոնն ուշքի եկավ: Ինչ-որ մեկը կանգնել էր գլխավերևում ու կարդում էր ի՛ր գրքի, ի՛ր սիրած տողերից մեկը: Կտրուկ փակեց գիրքն ու նույնպես կտրուկ շրջվեց: Մոտ, դեմքին շատ մոտ կանգնած է Քիմ Թեհյոնը: Շա՜տ մոտ.
- Ի՞նչ ես անում, - նայելով դեմքի յուրաքանչյուր հատվածին՝ հարցրեց Սույոնը: Հա, մի կերպ իրեն ստիպելով չքաշվել, չկարմրել այդ մոտիկությունից, - քեզ ո՞վ թույլ տվեց կարդա՛լ:
- Կարծում ես՝ ինձ թույլատվություն պե՞տք է:
- Եթե հարցը վերաբերվում է սեփական տարածքին ու իրերին, ուրեմն հա: Սովորիր:
- Չեմ ուզում, - չափից դուրս ինքնավստահ ժպիտն էլ տեղում, - ի՞նչ կանես, եթե չեմ ուզում:
Խորը շունչ քաշեց՝ նայելով դիմացի աչքերին: Նյարդային շունչ քաշեց: Հետո, մինչ ուզում էր թողնել ու գնալ, նկատեց Քիմ Թեհյոնի տարօրինակ հայացքը: Հայացք, որ գամվել էր: Ու Թեհյոնն էլ մոտենում էր: Դեմքին: Ստիպելով հետ գնալ: Պարանոցին: Ստիպելով զարմանալ: Սույոնին: Ստիպելով քարանալ: Քիմ Թեհյոնի համար կապ չունի, թե որտեղ է գտնվում: Կապ չունի, թե ով է առջևում: Թե՞ կապ ունի: Ինչ-որ միայն իրեն ծանոթ զգացողություն է պատած: Քիմ Թեհյոնը լարված է: Այնքան է մոտեցել, որ Սույոնը շատ հանգիստ զգում է նրա օծանելիքի... համեղ բույրը: Խոստովանում է մտքերում: Այնքան է մոտեցել, որ աղջկական պարանոցին է դիպչում տղայական... սառը քթի ծայրը: Շատ թույլ: Միայն շոշափելի: Բայց այնքան ազդեցիկ, որ մարմինը փշաքաղվում է: Դողում ամբողջությամբ: Ու Թեհյոնն այնքան մոտ է, որ զգում է այդ դողը: Չէ, չի քմծիծաղում, չի ծաղրում, վախկոտ չի անվանում: Զայրանում է: Նայում է կանացի աչքերին: Ու Սույոնը տեսնում է: Հստակ է տեսնում նրա թույլ կարմիր աչքերը: Հա, աչքերը: Ապշած է: Ոչ մի բառ: Ինչպես կար քարացած, այնպես էլ հիմա է: Պարալիզացված: Ու ինչպես Թեհյոնը բարձրացրեց աչքերը, այնպես էլ կտրուկ իջեցրեց: Ինչպես կտրուկ մոտեցել էր, այնպես կտրուկ խորը շունչ քաշեց ու ուղղվեց: Որովհետև չպետք է Սույոնը տեսներ այդ ամենը: Ու արագ հեռացավ: Քիմ Թեհյոնը վրիպեց: Սխալվեց: Իսկ Սույոնը դեռ ուշքի չեկավ: Արդյո՞ք: Արդյո՞ք դա այն էր, ինչ տեսավ: Ավելի ճիշտ՝ ինչ տեսավ, ապացուցեց բոլոր ֆանտազիաները:
Արագ թարթեց աչքերը: Ու բանն այն էր, որ չէր վախենում: Վախենու՞մ: Դեռ չէր հասկանում: Ոչինչ: Միայն սրտի ուժգին զարկերն էր զգում, որովհետև դրանք ասես ականջի տակ լինեին: Ի՞նչ պետք է մտածեր: Լիքը բան: Բայց դրանց խառնվածության պատճառով միայն սավան է տեսնում աչքերի առջև:
Հետո ուշքի է գալիս: Ճիշտ է՝ ժամանակ էր պահանջվում, բայց կարողացավ: Գիրքը արագ դրեց պայուսակի մեջ ու վազեց դուրս՝ չլսելով գրադարանավարուհու զգուշացումները: Անձնագիրը մոռացավ: Դուրս է վազում ու նայում շուրջը: Պետք է ճշտել, պետք է հարցնել, պետք է իմանալ: Գրո՛ղը տանի, այն ի՞նչ էր: Կարելի էր, չէ՞ հանգիստ ապրել, բայց չէ՜: Ինչպե՞ս կարող էր:
Չկա: Թեհյոնը չկա: Ոչ միջանցքում, ոչ դրսում: Լսարաններում էլ հաստատ չի: Այդ մի բանը Սույոնը ենթադրեց ու, երևի թե, ճիշտ:
Բակում, ուղիղ շենքի շեմքում կանգնեց: Անհասկանալի զգացողությունից, նյարդայնությունից հետ տարավ մազերն ու հայացքով գտավ ընկերոջը: Հոսոկին: Արագ մոտեցավ, տեսավ կողքին նաև Ջոնգուկին: Անհանգստացած նայեց մեկ մեկին, մեկ մյուսին, հետո գրավեց նրանց անհանգստացած հայացքները նույնպես.
- Սույո՞ն, ի՞նչ է պատահել, - Հոսոկը:
Լռեց: Լռեց, որովհետև չգիտեր ինչ ասել: Լռեց, որովհետև 99%-ով համոզված էր, որ ոչ ոք չի հավատա: Լռեց.
- Հե՜յ, - հիշեցրեց անհանգիստ Հոսոկը, - Հյուսթն, Երկիրն է կանչում:
- Ա՞...
- Էս ինչու՞ ես ցրված, ի՞նչ է եղել:
Ոչինչ էլ պետք չէ ասել: Եզրակացությունն էր: Խելագար չի ցանկանում անվանվել, իսկ սխալվելու հավանականությունը մեծ է: Արդյո՞ք այդ աչքերը ուղղակի ֆանտազիայի հետևանք չէին: Բայց էդ դեպքում Թեհյոնն ինչու՞ էր իրեն տարօրինակ պահում: Այշ.
- Ոչինչ: Գիրք էի կարդում, - ծիծաղեց, - պատկերացնու՞մ եք՝ գլխավոր հերոսը մարդագայլ է ու հերքում է վամպիրների գոյությունը:
Թե ինչ փչեց խելքին, որ ասաց այդ նախադասությունը, ինքն էլ չհասկացավ: Բայց և որոշեց հետևել երկու ընկերի արձագանքին: Իդեպ՝ նրանք նայեցին միմյանց ու հետո ծիծաղեցին: Նյարդային էր, թե իրական, Սույոնն այնքան էլ չհասկացավ.
- Բա ի՞նչ պետք է աներ, - Ջոնգուկը, - իդեպ՝ մարդագայլերի գոյության փաստն էլ հիմարություն է:
Այս մեկն էլ այնքան վստահ ասաց, ասես գրքի գլխավոր հերոսը ինքը չէր: Ա՜, Սույոն: Ինքը չէ, գրո՛ղը տանի: Ընդամենը անունը Ջոնգուկ է: Ու Սույոնն իրեն թափ տվեց: Հիմար մտքեր.
- Իսկ եթե հավատամ, - ժպիտով, - ի՞նչ կլինի: Եթե հավատամ և մարդագայլերի, - որովհետև լռի՛ր, Ջոնգուկ, - և վամպիրների գոյությանը:
- Քեզ կդնեն խելագարի տեղ:
- Ու հիմարություններ էլ մի խոսիր, մարդագայլեր գոյություն չունեն, - Հոսոկը:
- Իսկ վամպիրնե՞ր:
Հոսոկը թարս նայեց: Ասես ուզում էր հասկացնել՝ ինքդ մտածիր: Այնքան էլ հեշտ չէր հավատալ այս երկուսին, երբ րոպեներ առաջ ինքդ ես տեսել կարմիր աչքերը.
- Իդեպ՝ Թեհյոնն ու՞ր է, - որոշեց հարցնել:
- Չգիտենք, - թոթվելով ուսերը՝ տեղեկացրեց Ջոնգուկը, - ինչու՞: Ինչ-որ բա՞ն է արել:
- Չէ՜, ուղղակի էսօր ինքն ասես իրենը չլիներ:
- Պատահում է: Թեհյոնից սպասելի է:
Երևի պետք է սովորել: Ջոնգուկին գրեթե սովորեց, Հոսոկին վաղուց: Իսկ Թեհյոնը... Այնքան բարդ է, երբ ամեն ինչ խառն է:
***
Գիրքն առաջին անգամ, սենյակ մտնելով, մի կողմ է դրվել: Բացվել է համացանցն ու կարմիր աչքեր բառակապացությունն է փնտրվում: Ոչ մի լավ բան: Ավելի ճիշտ՝ անհրաժեշտ ոչինչ: Միայն համակարգչի, հեռախոսի ու նույնատիպ տեխնիկայի վատ ազդեցությունն է քննարկվում: Որոնք այս պահի դրությամբ Սույոնին պետք չեն: Հաջորդ փնտրվելիք բառը... Վամպիրներ... Էներգետիկ վամպիրներ: Քաղաքական... Հոգեբանական: Հիմարություն: Ու Սույոնը դրա համա՞ր է հիմա մեջքը ծռել համակարգչի առջև: Ահա, գտավ.
- Վամպիր... սերբերենից նշանակում է չղջիկ: Ահա, այդքան գեղեցիկ չղջիկ, - ձգվեց, զարմացավ իր խոսքերից, - ոչ մի գեղեցիկ: Ինքնահավան, - հետո էլի խորացավ՝ չնայած մութ գիշերվան: Կարդաց հատկանշական գծերն ու դրանց հաղթելու միջոցները, - Ա՜յշ, - ձեռքերը երեսին դնելով ու արմունկներն էլ սեղանին:
Վեր կացավ, դեմքով պառկեց անկողնուն: Աչքերի մասին ոչինչ: Բացարձակ ոչինչ չկար: Ցավալի է.
- Ախր Ջոնգուկն էլ գրքում փոխեց աչքերի գու՜յնը, - փնթփնթոց փափուկ անկողնուն: Հետո պառկեց մեջքով ու հայացքն ուղղեց առաստաղի աստղերին: Քաղաքում դժվար է աստղ գտնել երկնային, դրա համար էլ ինքն է ստեղծել իր աստղերը, - Իսկ եթե հիվանդ է ու չի ցանկանում ցու՞յց տալ: Հա, հա: Ես ճիշտ եմ, ուղղակի չի ցանկանում, որ որևէ մեկն իմանա: Տղերքն էլ ասացին, որ չեն տեսել:
Սփոփիր:
Չխկոց:
Գլուխը կտրուկ վեր բարձրացրեց ու շուրջը նայեց: Հանկարծ հիշեց վամպիր փնտրածն ու սարսափեց: Գրո՛ղը տանի, ինչու՞ այս ժամին կարդաց: Էլի պառկեց ու կտրուկ փաթաթվեց վերմակով՝ իբրև դա կփրկի բոլոր չարիքներից: Ինչպես փոքր տարիքում:
Եվս մեկը, ու Սույոնը վեր է կենում: Ի՞նչ պիտի լինի: Ոչինչ էլ չպիտի լինի: Վամպիրներ գոյություն չունեն, իսկ ներշնչել պետք չէ: Կտրուկ նստում է անկողնուն ու խորը շունչ քաշում: Հետո ոտքի է կանգնում ու մոտենում պատուհանին: Ինչպես Միյոնն էր գրքում մոտենում պատուհանին: Դեժավյու: Վարագույրը մի՜ փոքր կողմ է տանում, ձեռքը տանում բռնակին: Ի՞նչ ժամ է որ: Փողոցային լույսերը վառվում են, ընդամենը գրեթե տասն է երեկոյան, պատուհան բացելը մեղք չէ: Ոչինչ չի լինի... չէ՞:
Երբ փոքր բացում է, այլևս ոչինչ չի կարողանում անել: Ոչ մտածել, ոչ էլ կարգին տեսնել: Զգում է, որ ինչ-որ մեկը արագ մտնում է, փակում իր բերանն ու սեղմում կողքի պատին: Սույոնը խորն է շնչում: Վախեցած: Աչքերը փակ: Մի քիչ էլ, ու հանգիստ կարող է լաց լինել.
- Աչքերդ բացիր: Ձեռքդ հիմա հետ կտանեմ, եթե չբղավես: Պետք չի տնեցիքին արթնացնես:
Շշուկով էր ու ծանոթ: Ծանոթ բասը երբեք ոչ մի ձայնի հետ չի խառնի: Այդ էլ ձգան է հանդիսանում աչքերը բացելու համար: Բացելն ու ծանոթ դիմագծերը տեսնելը մեկ են լինում: Որոշում է չբղավել՝ չգիտես ինչու մտածելով, որ ավելի վատ կլինի: Գլխի դրական շարժում, ու Թեհյոնը բաց է թողնում նրան: Երկու քայլ ետ է գնում՝ հանդիպելով անկողնուն: Նստում է՝ մի ձեռքը մեջքի ետևում անկողնուն դնելով, իսկ մյուսը թողնելով ծնկին: Լիմ Սույոնը չգիտի՝ ինչ մտածի ու անի.
- Ի՞նչ գործ ունես էստեղ, - արդեն գիտի:
Ուսերի թոթվանք.
- Ձանձրանում էի:
- Ձանձրանու՞մ էիր, - մի հոնքը վեր բարձրացնելով, - իսկ ոչի՞նչ, - գրեթե բղավելով: Ու դա զգալով՝ իջեցրեց՝ շարունակելով բղավել շշուկով, - ոչի՞նչ որ վախեցա:
- Հիմա հանգստացա՞ր:
- Քիմ Թեհյո՛ն: Մենք էն հարաբերությունների մեջ չենք, որ հանգիստ ի՛մ սենայկի ի՛մ պատուհանով մտնես ներս: Անգամ Հոսոկը չի էդպիսի բան արել:
- Օ՜, - երանության մեջ, - ուրեմն ես կլինեմ առաջինը:
- Քիմ Թեհյո՛ն, - ու մի կերպ է զսպում բղավելու ցանկությունը, - դու՛րս:
- Չէ՛, - ու շատ էլ հանգիստ էր, - եկել եմ զրուցելու:
- Օհ, իսկապե՞ս, - սարկազմով, ձեռքերն էլ կրծքին ծալելով, - հաստա՞տ որոշել ես այս ժամին: Ու ընդհանրապես՝ ո՞նց ես իմացել իմ տան տեղը:
Ուշադրություն չդարձրեց, մեջքով գնաց ու պառկեց անկողնուն.
- Օ՜, - աստղերին նայելով, - ինչ էլ գեղեցի՜կ է: Իդեպ՝ անկողինդ էլ է շատ փափուկ: Ափսոս՝ գիշերները չեմ քնում:
Սույոն, ուշքի արի ու մի հաշվիր: Բայց ապարդյուն:
Համընկավ:
Մեկ՝ գիշերը չի քնում:
Կուլ տվեց կոկորդի պարունակությունը, իսկ սիրտն ավելի արագ բաբախեց.
- Ի... ինչու՞:
- Հիվանդ եմ:
Չհամընկավ, իսկ Սույոնը կիտեց հոնքերը.
- Ինչո՞վ:
- Ավելի ճիշտ՝ ումով:
Ա՜յշ, այս երիտասարդը ձեռք է առնում: Որովհետև Սույոնն այդ տողերի մեջ հենց նոր ճանաչեց սիրելի գրքի տողերը.
- Յա՛, Քիմ Թեհյո՛ն, ես կատակ չեմ անում: Կամ ասա գալուդ պատճառը, կամ արագ դուրս արի, ես հյուրեր չեմ սիրում ունենալ:
- Ասում եմ էլի՝ ձանձրացել էի:
- Դե դուրս, - մոտեցավ, բռնեց ձեռքը, որ ձգի: Սառը ձեռքը, - ես բացարձակ ձանձրացած չեմ ու պատրաստվում եմ քնել, - ու ձգում է:
Ու սխալ հաշվարկով էր ախր ձգում: Ընդհանրապես պետք չէր ոչ դիպչել, ոչ ձգել: Իսկ եթե ամենասկզբից, ապա պատուհանը բացել: Որովհետև չկարողացավ: Փոխարենն ինքն ընկավ անկողնուն՝ սեղմվելով Քիմ Թեհյոնի ու անկողնու միջև: Ու նրան վերևից նայում են մի քանի օրվա ծանոթի խորաթափանց աչքերը: Անտանելի են: Ու իրենց տերը նունպես.
- Թե... Թեհյոն:
- Երբ ես չեմ ցանկանում ինչ-որ բան անել, հավատա, ոչ ոք ինձ չի ստիպի: Ես եկել եմ ընդամենը զգուշացնելու համար, - ու հայացք աչքերին: Հետո պարանոցին, - ընդամենը, Լիմ Սույոն, հեռու մնա ու քիթդ մի խոթիր այն ամենի մեջ, ինչը քեզ չի վերաբերվում: Այսինքն՝ իմ կյանքին: Թե չէ դժվար կլինի դուրս գալն այդտեղից, հասկացա՞ր, - վերջին բառն էլ ականջին շշնջաց:
Սույոնը քարացած է: Այսինքն: Չէ: Քարացրել է սառնությունը: Քարացրել են խոսքերը: Քարացրել են մտքերը: Չէ, չեն քարացել: Ախր ի՛նքն է եկել ու պատուհանով մտել Սույոնի սենյակ, ոչ թե աղջիկը: Ի՞նչ հիմար է:
Երկու վայրկյան: Երկու վայրկյան հայացքն ուղղված էր էլի աչքերին, որից հետո դրանք անհետացան: Անհետացավ Քիմ Թեհյոնը, ու դա ստիպեց ուշքի գալ: Թարթել աչքերը: Կտրուկ վեր կենալ ու ուղղվել դեպի բաց պատուհանը, որտեղից սառը քամի էր գալիս: Նայել դուրս, ու չգտնել ոչ ոքի:
Քիմ Թեհյոն, ո՞վ ես դու:
