Մաս 2
Աչքերը... Հենց այդ աչքերի հայացքը չի կտրվում անամոթաբար հետևող Սույոնից: Չէ՞, անամոթաբար չէ: Պարալիզացված է, ոչինչ չի կարողանում անել, աչքերն են ստիպել: Բայց ինչ-որ բան գիտակցության մեջ միանում է, ինչ որ մի ձգան, ու նա շրջվու է կտրուկ, ու էլի հենվում պատին՝ փոքր-ինչ հեռու գնալով: Գրողը տանի, սա ի՞նչ է.
- Երևի էլ չխմեմ: Հա, հա, ալկոհոլի ազդեցությունն էր: Մեկ էլ էդ գիրքը չկարդամ, էսպես չի լինի:
Ձեռքերով տրորում է դեմքն ու ետ վերադառնում ակումբ: Մտքերում ու աչքերի առջև նույն տեսարանը: Հասնում է հին սեղանին ու ընկնում ընկերոջ կողքին: Նայում է շատ ուշադիր: Այնքան, որ Հոսոկը նկատում է ու նույնպես շրջվում դեպի նա.
- Ի՞նչ ես նայում, դեմքիս բա՞ն կա, - ու բնազդաբար մաքրում է:
- Հոբիա, - դեռ ուշադիր նայելով ու արդեն անհանգստացնելով ընկերոջը, - ես հարբեցող չեմ, չէ՞:
Ոլորում է աչքերը.
- Կյանքում մի անգամ խմելն ու թուլանալը չեն նշանակում՝ հարբեցող:
- Իսկ եթե արբած եմ, կարող են, չէ՞ հոլյուցինացիաներ առաջանալ:
- Օ՜, - դեմքը կնճռոտելով՝ ասես զզվանքից, - էդ աստիճան ես, հա՞, հարբել:
- Դեռ չգիտեմ, ուղղակի, - մի պահ կանգ առավ: Կտրուկ առաջ գնաց ու երկու ձեռքերը դրեց ընկերոջ այտերին: Սեղմեց՝ շուրթերը բադիկի կտուցի վերածելով, ու ուշադիր նայեց աչքերին, - ընկերոջդ աչքերը արյունոտ էին: Ահա, ճիշտ է, արյունոտ կարմիր: Արնագույն...
Հոսոկը լռեց, քարացավ, մի կերպ անհանգիստ հայացքը թեքեց դեպի մյուս կողմում նստած Ջոնգուկն ու էլի թեքեց դեպի ընկերուհին: Նյարդային ծիծաղեց.
- Հա, հա՜, Սույոնա, իսկապես հարբել ես, հոլյուցինացիաներն անպայման են, ինչե՞ր ես դուրս տալիս:
Սույոնը ձեռքերը ետ քաշեց, իջեցրեց, նայեց դրանց ու էլի տրորեց դեմքը ձեռքերով.
- Ա՜հ, երևի:
- Այ թե ինչ է նշանակում՝ սենյակից դուրս չգալ ու էդ անիմաստ գիրքը կարդալ: Բա կերևան տեսիլներ, բա ի՞նչ կանեն:
- Ա՜, - զայրացած, - թեման, ինչպես միշտ, դրան հասցրիր, չէ՞:
Ու մինչ վիճում էին, եկավ այդ ընկերը: Սույոնը հայացքը թեքեց դեպի նա, նկատեց ինչ-որ զայրույթախառը, բոցախառը հայացք ու հիշեց տեսիլքը: Չէ՜, պետք է գնալ տուն: Մանավանդ, որ հետևել է այդ տղայի... ըհմ, ըհմ... գործողություններին: Այ այդ մի իրողությունը տեղ հասավ ու ստիպեց այտերին կարմրել: Այդ էլ պատճառ հանդիսացավ հայացքը թեքելուն ու էլի ընկերոջը դիմելուն, ով, Սույոնը նկատեց, ինչ որ տարօրինակ, թե զայրացած, թե հիասթափված հայացքով էր նայում ընկերոջը.
- Հոբի՜, տուն եմ ուզում, ես արդեն սահմանն անցա:
- Համաձայն եմ: Վեր կաց, - ու այդ զայրույթն անգամ ձայնի տոնայնության մեջ է նկատվում:
Այսօրվա համար հերիք է, թե չէ հարբելու հետ մեկտեղ նաև կխելագարվի, իսկ Սույոնը դեռ երիտասարդ է:
***
Էլի ձայներ է լսում ու հայացքը թեքում դեպի նրբանցքը: Այն նույն տղան, աչքերը նույնն են, այն արյունոտ, կարմիր, չար աչքերը: Համբուրում է: Էլի կրքոտ համբուրում է: Բայց... բայց աղջիկն է փոխվել: Հետևից է կարողանում տեսնել ու ցանկանում է դեմքը նույնպես տեսնել: Ու դա նրան հաջողվում է: Այսինքն... Աղջիկն է շրջվում, նայում շոկոլադե աչքերով, իսկ Սույոնը սարսափած է: Այդ նա՛ է, հենց ի՛նքը, Սույոնը: Նայում է իրեն կողքից, ու դա այնքան սարսափելի է: Գրո՛ղը տանի: Շնչառությունն է արագանում, ու...
Ու նա ուշքի է գալիս: Արթնանում է քրտինքի մեջ: Պարզապես վեր թռչում ու շարունակում ծանր շնչել: Մի բան հասկանում է ու խորը, թեթևացնող շունչ քաշում: Սա երազ էր: Տե՛ր Աստված, սա երա՜զ էր:
Ձեռքերը քսում է դեմքին, տրորում աչքերը: Զարմանալի է, ինչու՞ հենց այս երազը, ինչու՞ հենց այդ երիտասարդը... Ու ինքը: Երևի երեկվա հետևանքներն են:
Ժամը շուտ էր, մեկ ժամ դեռ կա սովորական արթնանալու ժամից, բայց քնել այլևս չի կարողանում: Մնում է միայն պատրաստվել ու խառը մտքերով գնալ դասի:
***
- Օ՞, էս ի՞նչ շուտ ես եկել, Սույոն:
Մտավ լսարան, տեսավ կուրսեցուն: Ջիմինը: Կլոր ակնոցներով մի երիտասարդ: Ու Սույոնը որերորդ անգամ մտքերում հաստատեց, որ այս երիտասարդն էլի հրաշալի տեսք ունի.
- Արթնացա ու էլ չկարողացա քնեմ, ասացի գամ, - պայուսակը ուսից հանելով ու դասասեղանի մոտ նստելով:
- Հուսով եմ՝ դասին չես քնի, - ժպտալով իր հումորից: Աչքերն էլի փակվեցին:
- Ահա, ես էլ հույս ունեմ, - ծիծաղելով՝ ավելի շատ անելանելի դրությունից:
Չէ, էսօր չքնեց, փոխարենը մտքերուվ ուրիշ տեղ էր: Ուրի՜շ: Այն նրբանցքում: Ա՜հ, ուշքի բերեք: Հիմարություն: Անգամ այտերն էլի կարմրեցին: Հիմա՛ր տղա, հիմա՛ր ակումբ, հիմա՛ր Հոսոկ: Էլ չի գնա, խոսք է տալիս, հաստատ ակումբ չի գնա այն էլ այդ միջավայրով:
Քայլում է միջանցքով դեպի հաջորդ լսարանը, երբ առջևում նկատում է... Այն երիտասարդն է՝ նրբանցքի: Ու գալիս է դեպի նա, դեպի Սույոնը: Զայրացած, շա՜տ զայրացած: Ու Սույոնը պահել է շունչը՝ սպասելով:
Բայց... բայց նա անցավ: Պարզապես կողքով անցավ, ու դա ստիպեց Սույոնին մի լա՜վ շունչ քաշել: Իհարկե հարց է առաջանում՝ ինչու՞ էր զայրացած, բայց կստիպի իրեն չմտածել այդ հարցի շուրջ, որովհետև երկու օրվա ընթացքում այդ մտածմունքները գիշերային պարզ երկնքում ծագող աստղերից էլ շատ են:
Քայլ է ուզում անել դեպի ելքը, բայց չի կարողանում: Հետևից բռնում են ձեռքը, հրում պատին: Հարվածն ուժեղ էր, ու դա ստիպում է փակել աչքերը: Վախենալ, հետո լսել տղամարդկային ցածր բասը.
- Ինչպե՞ս ես, Սույոնա՜, - ծաղրանքով լի, ու անծանոթ: Վախվորած բացում է աչքերն ու տեսնում նրան: Ու նրա խորաթափանց աչքերը շա՜տ խորն են նայում՝ ամաչեցնելով:
- Ի... Ի՞նչ ես անում:
- Ուզում էի հարցնել, - ձեռքը գլխի մոտ՝ պատին է դնում՝ շարունակելով քմծիծաղել, - չե՞ս ամաչում արարքներիցդ: Այնպես էլ բացահայտ հետևում ես երկու հասուն մարդկանց համբույրին:
- Ես... ես...
- Իսկ եթե ավելի առաջ անցնեի՞, էլի՞ նայելու էիր:
- Յա՛, - ձգվեց, գլուխը բարձր պահեց, որովհետև ինչ-որ խոսքերից նա չի պատրաստվում պարտվել, - ես ընդամենը արբած էի ու այնքան էլ չէի գիտակցում: Ես հանցագործություն չեմ արել: Ես, - ստիպեց չկարմրել, բայց չստացվեց, - հետո էլ ես շուտ շրջվեցի: Հիմա հեռու գնա, - ու թեթև հրեց:
- Ըհըն, բա ինչու՞ ես կարմրել:
- Ասացի՝ հեռու՛ գնա:
- Թեհյո՜ն:
Ու Թեհյոնը թեքում է հայացքը դեպի ձայնը: Այսինքն՝ դեպի երկուսի համար էլ ծանոթ ձայնը: Ու դեպի իրենց է գալիս հոնքերը կիտած Ջոնգուկը.
- Ի՞նչ ես անում:
- Ոչինչ, - ուղղվում է, ժպտում տարօրինակում ու էլի հայացքը դեպի Սույոնը փոխում՝ այդպես ժպտալով, - ուղղակի բացատրում էի Սույոնին, որ մեծերի անձնական կյանքին ու գործողություններին...
- Ես ասացի՝ միամիտ է եղել, ի՞նչ ես ուզում, - ձայնը բարձրացնելով:
- Կարևորը դաս եղավ, - ու հայացքը թեքեց դեպի ընկերը, - գնա՞նք Ջոնգուկա:
Ու Սույոնն արժանացավ Ջոնգուկի ցտեսությանը, բայց ոչ Թեհյոնը, ում անունը վերջապես մտապահեց: Չնայած... Պետք չէր, չէ՞: Ավելի լավ կլիներ, եթե չմտապահեր:
***
- Տեսե՞լ ես՝ նրա մաշկն այնքան ճերմակ է, ասես ձյունը: Սառնություն է փչում, բայց և այնքա՜ն գրավիչ է:
Հերթական... Հերթական ինչ-որ տղայի գեղեցկության թակարդն ընկածները: Ու Սույոնն այս ամենը լսում է լսարանում: Հա, իր կուրսընկերուհիներն էին.
- Հա՜, Թեհյոնը շատ է գրավիչ: Բայց և ուշադրությունը գրավել շատ դժվար է:
- Ճիշտ ես:
Թեհյո՞նը: Նրանք ա՞յն Թեհյոնի մասին են խոսում: Ինչ էլ մի գրավիչ են գտել: Ավելի շատ վանող է, քան գրավիչ: Բայց... Էլի բայց, որովհետև դրանք այնքա՜ն շատ են: Հիշում է երազը, հետո ակումբը, աչքերն ու մաշկը... Իսկապես, շատ է ճերմակ: Բայց դա նորմալ է, չէ՞: Օրինակ՝ նրա հարևան Մին Յունգին էլ է շատ սպիտակ, էնպես որ վանող երիտասարդը միակն ու անկրկնելին չէ:
***
Ընկերոջ ձեռքը գցում է ուսից ու դուրս գալիս: Էլի ակումբ, սրտխառնոց, խառը ձայներ, հոտեր, գլխապտույտ, որոնք ստիպում են դուրս գնալ, շնչել մաքուր օդը: Հենվում է պատին, հայացքը ուղղում դեպի անաստղ երկինքը, ինչպես այն անգամ, ու էլի ձայներ լսում, ինչպես էլի այն անգամ: Նրբանցքն է, հայացքն էլի դեպի այն երկուսը: Այն երկուսն ու դեպի այն երկու կարմիր աչքերը, որոնք էլի խժռում են: Ամենաանհավանականն ու սարսափելի էլի ինքն է՝ կանգնած Թեհյոնի առջև: Ու ինքը, ինքն իրեն է նայում: Սարսափելին այն խոսքը չէ: Հետո այն, Թեհյոնի առջև կանգնած Սույոնն էլի թեքում է հայացքը դեպի տղան, համբուրում ինքնակամ: Իսկ ամենասարսափելին դա չէր:
Թեհյոնը կտրվում է համբույրից, նայում պատի մոտ հետևող Սույոնին... Ու... Ու մերկացնում ատամները: Սարսափելի, անիրական, անհավանական: Պարանոցի մոտ: Շատ մոտ: Ու Սույոնը բղավում է: Ամբողջ ուժով:
Ու էլի արթնանում:
Էլի երազ:
Էլի սարսափ:
Էլի քրտինքի մեջ:
Էլի մղձավանջ:
