1 страница22 мая 2021, 21:52

Մաս 1

«Ամեն մարդագայլի ճակատագրով տրված է մի հատուկ մարդ, երկրորդ կես։ Նրան ընտրում է գայլի արյունը կերպարանափոխման ժամանակ, իսկ դրանից հետո մարդագայլին տրվում է հստակ ժամանակ, որպեսզի գտնի նրան, զգա, կողմնորոշվի, որ նա՛ իրենն է...»*

Եվ այսպես հատված առ հատված, տառ առ տառ, տող առ տող։ Նա կարդում է։ Սրտի թրթիռով, եղունգները լարվածությունից կրծելով... ու երազելով։

«Երանի մի օր իրական կյանքում այսպես լինի», - կլինի՞։

Երազելը վտանգավոր չէ, փոքր-ինչ վտանգավոր են հետևանքները.

- Ա՜խ, - հոգոց է հանում, ընկնում անկողնու վրա ու հիացած նայում ննջասենյակի առաստաղին կպցրած աստղերին, - երանի՜։

Ու ոչինչ, որ ժամը գիշերվա հազարն է, իսկ նա այդպես էլ (երազելով) քնում է՝ վաղ արթնանալու Չցանկությամբ։

***

- Օրիորդ... Լիմ Սույո՛ն։

Ինչքա՜ն են աղմկում այս գարշելիները։ Ինչու՞ չեն թողնում քնի, ինչու՞։

Որովհետև.

- Սույոն, - Հրում են ու դիմում շշուկով։

Սույոնը բացում է աչքերն ու մշուշոտ նայում կուրսընկերուհուն։ Դանդաղ ամեն ինչ տեղն է ընկնում։ Զարմացած նայում է աղջկա տարօրինակ դիմային ծամածռություններին։ Շատ տարօրինակ։ Հետևում է հայացքի ուղղությանն ու ուշադրությունն ուղղում դեպի լսարանի կենտրոնը։ Դեռ մշուշոտ ուշադրությունը ընկնում է կենտրոնում կանգնած... Գրո՛ղը տանի, դասախոսը։ Վեր է թռչում, մեղավոր հայացքով նայում՝ հույս ունենալով մեղմել պատիժը.

- Դուրս, - ձեռքերը կրծքին ծալած, սառը հայացք, հանգիստ, բայց խիստ ձայն։

- Բայց...

- Լավ չհասկացա՞ք։

Հակաճառել չի կարելի։ Թե չէ անբավարար քնի հետ բաժին կստանա նաև անբավարար գնահատական:

Միևնույնն է ոչինչ չէր լսելու, երևի այսպես ավելի լավ է: Գոնե լավ եղանակը կվայելի:

Դուրս է գալիս՝ քթի տակ փնթփնթալով: Հետո պարզապես ընկնում է դրսի նստարաններից մեկին ու հիշում, որ հետը նաև երեկվա գիրքն էր բերել: Ավելի լավ բան լինել չէր կարող: Անհամբեր հանում է ու մի խորը շունչ քաշելուց հետո շարունակում ընթերցանությունը:

«Նրանք այդպես էլ քայլում էին:

Միյոնը առջևից:

Իսկ Ջոնգուկը տաս քայլով նրանից ետ մնալով»*:

Բայց հետոն էլի կարդալ չստացվեց: Ինչ-որ մեկը ընկավ նրա կողքին՝ նրստարանի վրա: Հայացքը փոխում է ու տեսնում լավագույն ընկերոջը: Ծանոթացեք՝ Չոն Հոսոկ.

- Ի՞նչ կա, ընկերուհի: Դու՞րս են արել:

- Օյ գնա էլի, դու էիր պակաս, - հոնքերը կիտելով, - մի խանգարիր:

- Յա՛, Լիմ Սույոն, միայն չասես՝ էլի չես քնել, - ձեռքը նստարանի հենակին դնելով:

Գիրքը կտրուկ փակում է ու շրջվում դեպի ընկերը.

- Չես թողնելու, չէ՞, կարդամ, - բայց ընկերն սպասում է հարցի պատասխանին, - չէ, չեմ քնել, վե՞րջ:

- Էլի էդ հիմար ռոմանտիկան ես կարդացել:

- Յա՛, Չոն Հոսոկ, հեչ էլ հիմար չէ: Հիմարը քո չքնելու առիթներն են:

- Ես գոնե օգտակար բան եմ անում:

- Օհ, - ոգևորված ու ձեռք առնելով, - իսկապես, թրև ես գալիս ակումբներում:

- Ահա, ու ինչ որ մեկի նման երիտասարդությունս չեմ վատնում հիմար գրքերի վրա, - ու մատով հրում է ընկերուհու ճակատը:

Ու դա այն պահն էր, երբ ընկերոջը հարվածել էր ուզում: Բայց նրան խանգարեց դասամիջոցը հայտարարող զանգը: Մատնացույց արեց ծիծաղող ընկերոջն ու «սպառնաց».

- Լավ պրծար, թե չէ հացդ ուտելու էիր, - ու պատասխան լեզու:

- Հյո՜ն, - երկուսն էլ լսում են համալսարանի գլխավոր մասնաշենքից ու շրջում գլուխները: Այնտեղից դուրս են գալիս երկու երիտասարդներ, - մենք էլ մտածում ենք՝ ուր ես կորել:

Ու Սույոնը մի բան հասկացավ. Հենց նոր իր սիրասուն ընկերը բարոյախրատական դասեր էր տալիս իրեն, այն դեպքում, երբ ինքը նույնպես դասին չի նստել: Ու դա հասկանալով զայրացած հայացքը թեքում է Չոն Հոսոկի վրա: Արդեն վախեցած Չոնի վրա, ով ոտք ու ձեռքով ինչ-որ բան էր ուզում հասկացնել ընկերներին: Չստացվեց: Բռնվեց.

- Ուրեմն կորել էիր, հա՞, - ոտքի կանգնելով: Ու դա նկատելով՝ ոտքի է կանգնում նաև վախվորած Հոսոկը, - ուրեմն չես նստել, հա՞ դասին, - հագուստի թևերը վեր բարձրացնելով ու դեպի ընկերը գնալով, - ուրեմն ինձ էիր հա՞ դասեր տալիս:

- Յա՜, Սույոնա, - մահը զգալով՝ փոխեց ձայնի տոնայնությունն ավելի քաղցրի, - ուզու՞մ ես՝ կարող ես գիրքդ կարդալ, ես բացարձակ դեմ չեմ:

Չստացվեց: Նախադասությունն ասաց ու վազեց, ընկերուհին էլ հետևից: Ու այս երկուսի հետևից նայում էին երկուսը: Զարմանքով լի հայացքներով: Ու երբ Հոբին մի շրջան վազքից հետո հասնում է ընկերների մոտ, թաքնվում է նրանց ետևում, իսկ Սույոնը կանգնում է նրա առջև.

- Յա՛, վերջ տուր, ես դեռ երիտասարդ եմ, չեմ ուզում մեռնել:

Նախադասություն, որի պատճառով երկու անծանոթները նայեցին միմյանց ու քմծիծաղեցին: Դա տարօրինակ թվաց Սույոնին, ով արդեն հանգստացել էր: Նայելով մեկ մեկին, մեկ մյուսին՝ հայացքը վերադարձրեց դեպի ընկերը.

- Հետո կխոսենք:

Ու շրջվեց, որ հեռանա, բայց ընկերն այս անգամ թույլ չտվեց.

- Յա, յա, յա, - հետևից գնաց ու բռնեց թևը՝ հետ տանելով, - գնալու ժամանակը չէ, ուզում եմ ձեզ ծանոթացնել, - կանգնեցրեց երկու երիտասարդների առջև ու սկսեց, - Սույոն, նրանք Թեհյոնն ու Ջոնգուկն են: Տղերք՝ մանկության ընկերուհիս է՝ Սույոնը, պատմել եմ:

- Հա, - ժպտաց, ինչպես հասկացավ Սույոնը, Ջոնգուկը, - հյոնն իսկապես պատմել է քո մասին: Հաճելի է:

Սույոնը... Սույոնը փշաքաղվեց: Գիտե՞ք՝ մտքում մի բան էր: Ջոնգուկ... Գրո՛ղը տանի: Ջոնգուկն իր սիրելի գրքի գլխավոր հերոսն է: Ինչպիսի պատահականություն: Աչքերն այդ պատահականության պատճառով էլ մեծացել են: Ամեն անգամ այդ գիրքը կարդալով՝ նա միայն պատկերացրել է, թե ինչպիսին կարող են լինել գլխավոր հերոսները, իսկ հիմա նրա առջև կանգնած է մի տղա, ով հեռու չէ նրա պատկերացումներից: Իսկապես որ՝ գրողը տանի.

- Սույոն... Սույոն, - մտքերից նրան հանում է Հոսոկը, - ի՞նչ պատահեց:

- Սիրահարվեցի՞ր, - քմծիծաղեց այդ Ջոնգուկը, ու Սույոնը վերջնականապես ուշքի եկավ:

- Ա՞... Չէ՜: Շատ հաճելի է, - ու թեթև խոնարհվեց:

Հետո նայեց երկրորդ երիտասարդին: Ի՞նչ էր: Չհիշեց, որովհետև դեռ դուրս չէր եկել Ջոնգուկ կոչված մտածմունքից: Իդեպ՝ նրան նույնպես թեթև խոնահրվեց՝ ինշան հարգանքի.

- Ես... – վերջապես շրջվեց դեպի ընկերը, - Հոբի, ես դասի եմ, հետո կտեսնվենք:

- Ըհըն: Զգույշ՝ էլ չքնես դասին, - ծաղրանքն անպակաս:

- Ըհըն, - ու առաջ անցավ՝ առաջին անգամ որևէ սուր խոսք չասելով:

Դա այնքան տարօրինակ էր Հոսոկի համար, որ այդ զարմանքով էլ նայեց ընկերուհու հետևից.

- Հյոն, տարօրինակ ընկերուհի ունես, - լսվում է երկրորդ տղայի ցածր բասը:

- Այսօր է էդպես, չգիտեմ էլ, թե ինչու: Ընդհանրապես կենսուրախ է:

- Չգիտի, չէ՞, - հարցրեց Ջոնգուկը:

- Չէ, - լրջացավ, - բայց, - նայեց ընկերներին, - չե՞ք կարծում, որ կարելի է ասել:

- Ահա, - Թեհյոնը՝ առաջ անցնելով դեպի ելքը, - որ ինֆարկտ ստանա: Կամ ըստ քեզ՝ կհավատա՞:

- Էսպես ստելով էլ չի ճիշտ:

- Հյոն, - ձեռքն ուսին է դնում Ջոնգուկը ու սփոփիչ ժպտում, - գիտեմ, որ ճիշտ չէ, բայց պետք էլ չէ, հիշիր:

***

- Սույո՜ն:

Սույոնը տանն էր: Տանն էր, գիրքը նոր-նոր ուզում էր բացել, խորանալ, բայց չստացվե՜ց: Պատճա՞ռը: Չոն. Հո. Սոկ: Ու Սույոնը ոլորում է աչքերն ու վերցնում հեռախոսը՝ լսելով հենց այդ բղավոցը.

- Յա՜, մի գոռա, ականջ է վերջիվերջո:

- Սույոնա՜, արի ակումբ գնանք:

- Ձե՞ռք ես առնում, - ընկնում է անկողնուն՝ հայացքը դեպի առաստաղը, - Հոբիա, գլուխդ ինչ-որ տե՞ղ ես հարվածել:

Իսկ Հոսոկն այն կողմում ֆշշացնում է, այսպես ասած.

- Կխփեմ այ, այն էլ քոնը: Հիմա հարցիս պատասխանիր, ընկերուհի՜:

- Անիմաստ հարց ես տալիս, մանավանդ, երբ պատասխանը գիտես:

- Դե դուրս արի, տանդ դիմաց կանգնած եմ:

- Ինչ ե՞ս, - բղավեց: Խելագարվել է այս երիտասարդը, ուրիշ ոչինչ, - ձե՞ռք ես առնու՛մ, - երբ պատուհանից դուրս է նայում ու իսկապես տեսնում ընկերոջը՝ մեքենային հենված:

- Նմա՞ն եմ ձեռք առնողի: Ես հիմա գալիս եմ, - ու Սույոնը տեսնում է, թե ինչպես է նա քայլեր անում տան ուղղությամբ, - ու ծնողներիդ ասեմ՝ գնում ենք կուրսի աղջիկներից մեկի ծնունդին: Հակաճառություններ չեմ լսում, էդ գիրքը քեզ ապագա չի, հասկացա՞ր:

Ու մի քանի վայրկյան անց, երբ արդեն հիմարն անջատել էր հեռախոսը, լսվում է դռան զանգի ձայնը: Լույսի արագությունն անգամ չի հասնի Սույոնի արագությանը, ով, նույնպես մի քանի վայրկյան անց, գտնվում էր միջանցքում, որտեղ մայրն էր բացել դուռը ժպտերես Հոսոկի առջև.

- Յա՛, ես չեմ գալիս, - տեղեկացնում է աղջիկը՝ առանց սպասելու ավագ ընկերոջ որևէ խոսքի:

Իսկ ընկերը մի պահ նայում է նրան, գլուխն այս ու այն կողմ պտտում՝ հասկացնելով միայն մեկ հայացքով, որ իր սիրելի ընկերուհին անուղղելի է: Հետո նայում է Սույոնի ոչինչ չհասկացող մորն ու դիմում.

- Տիկին Լիմ, կարո՞ղ եմ որոշ ժամանակով խլել Սույոնին: Այսօր իմ կուրսընկերուհիներից մեկի ծննդյան օրն է, ու նա էլ է հրավիրված:

- Օհ, տղաս: Իհարկե, գնացեք ցրվեք:

- Յա՛, մա՜մ, - լսվեց փնթփնթոցը, - ես էստեղ եմ, գիտե՞ս:

- Լսիր, - ձեռքերը կրծքին ծալելով, - հազարից մեկ անգամ դուրս արի էդ սենյակիցդ ու գնա օդափոխվելու: Եթե Հոսոկի հետ ես, ես վախենալու ոչինչ չունեմ: Մի օր սունկ ես դառնալու էդ սենյակում նստած:

- Բայց ես չեմ ուզու՜մ, - այնպես, որ քիչ էր մնում ոտքը գետնին հարվածի:

- Ես էլ չեմ լսում, - հեռանալով խոհանոց ու ճանապարհին զգուշացնելով, - գնա փոխվիր:

- Ա՜յշ, - մնում էր բղավել, զայրացած նայել ընկերոջն ու նրա հիմար, հաղթական ժպիտին: Հա, հետո էլի սպառնալ, - ես քեզ մի օր կսպանեմ, - ու ստանալ լեզու:
Հրաշալի ընկերություն է:

***

Արդեն կես ժամ է ճանապարհին են, ու Սույոնը հանգստանալու ցանկություն չունի.

- Մի օր կփոխհատուցես, ոչինչ:

- Քեզ է թվում:

- Լավ էլ կհատուցես: Ու լավ էլ գիտես, որ ժամանակս թանկ է:

- Ախր մի մեծ բանով էլ չես, է, զբաղվում, որ ասեմ սենց սենյակում նստած գիտական աշխատանք ես անում: Գրազ գամ՝ անգամ դաս չես արել:

- Յա՛, - կտրուկ դեպի ծիծաղող ընկերը շրջվելով, - Արե՛լ եմ:

- Ըհըն, ըհըն: Հավատում եմ:

- Այշ: Քշիր, հա՛, չեմ խոսում:

Չխոսեց ևս հինգ րոպե ընկերոջ համապատասխան ժպիտների ու ծիծաղների ներքո: Նյարդերն անջատում է, ու ոչինչ էլ նրան չի հուզում: Իսկ եթե գնում է ակումբ, ուրեմն պետք է զվարճանա, չէ՞: Գոնե նյարդայնությունը կանցնի: Բայց երբ դուրս են գալիս մեքենայից ու կանգնում անհրաժեշտ շենքի առջև, որի ճակատամասում խոշոր ու լուսավոր տառերով գրված էր «HotBird», մի տեսակ վախ առաջացավ: «Գրողը տանի, ի՞նչ գործ ունեմ էստեղ», - այ այս հարցն էր, որի պատասխանը, մեկ է, ընկերն է, որի վրա հենց հիմա զայրացավ: Էլի: Կրկին: Նորից.

- Էս տեղն ինձ բացարձակ դուր չի գալիս:

- Ոչի՜նչ, - թևն ընկնելով, - առաջին հայացքից է էդպես, գնացի՜նք:

Ու ներսում ակումբին վայել միջավար: Դեռ... Դեռ ոչինչ այստեղ Սույոնին դուր չի գալիս: Բայց... Այնքան էլ չի փոշմանում եկածի համար, երբ մի քանի մետր հեռավորության վրա, այն ուղղությամբ, ուր իրեն տանում է Հոսոկը, տեսնում է այն երիտասարդներին: Ջոնգուկն ու ... ու այն տղան, որի անունն էդպես էլ չհիշեց, գտնվում էին հատուկ զոնայի VIP սեղաններից մեկի շուրջ.

- Տղաներ և աղջիկնե՜ր, - Հոսոկի բղավոցն առաջին անգամ այնքան արձր չի թվում: Պատճառն ակումբի աղմուկն է ու բարձրաձայն երաժշտությունը, - մենք եկանք:

Սույոնը հայացք է գցում երկու ծանոթ դեմքերի վրա, կանգ առնում իր հերոսի վրա, հետո հայացքը զգալով թեքում գլուխը: Նայել ամեն տեղ, ամենքին, բացի Ջոնգուկից: Այսօրվա սև վերնաշապիկն ու նեղ սև ջինսերն էլ ընդհանրապես հիշեցնում են գիրքը: Էսպես Սույոնը հաստատ կխելագարվի:

Ողջունելուց հետո նստում է: Ընկերոջ կողքին, որովետև չի ուզում կորչել, իսկ էստեղ կորչելու հավանականությունը մեծ է: Հանկարծ նկատում է, թե ինչպես է այն տղան, որի անունն այդպես էլ չհիշեց, ձգում Հոսոկին դեպի իրեն ու ականջին ինչ-որ բան շշնջում: Սույոնը նկատում է ընկերոջ կիտած հոնքերն ու ձեռքը, որ բարձրացնում է տղայի առջև՝ իբրև ասելով՝ մի շարունակիր:

Հետո, մի քանի բաժակից հետո այս ակումբն այնքան էլ վատը չի թվում: Պետք էր խմել: ՉԷ, պարտադիր էր, որովհետև Ջոնգուկը հիմար է: Ինչու՞ է հանկարծ էլի այդ գրողի տարած գրքի տողերը տեսնում աչքերի առջև ու Ջոնգուկ անունն այտեղ գրված: Էլի խմել: Ու վերջացնում է մարտինիի հաջորդ բաժակը: Հետո վեր է կենում պարելու համար: Հոսոկի ձեռքն էլ գցում է, երբ նա ուզում էր հարցնել, թե ուր է գնում: Ընկերը հետևից չգնաց, միայն տեսավ, որ Սույոնը կանգ է առնում պարահրապարակի կենտրոնում ու խառնվում ամբոխին: Հենց էսպիսին ընկերուհուն երբեք չէր տեսել: Այսպես արբած ու... ասես ազատ: Ու մյուսների աչքերում էլ Սույոնը այլ երևաց: Իրակա՞ն երևի... Թե՞ արբած:

Բայց երբ պարն ու ալկոհոլը խառնվում են իրար, Սույոնը հասկանում է, որ... որ վատ է: Գլխապտույտ, սրտխառնոց: Հետո փորձում է, ամբոխը կտրելով, հեռանալ այս անօդ տարածքից, դուրս գալ շենքից ու մի փոքր, կամ մի փոքր շատ մաքուր օդ շնչել: Դա նրա մոտ ստացվում է: Դուրս է գալիս ու, պատերից բռնվելով, շարժվում երևի թե դեպի շենքի անկյուններից մեկը.

- Գրողը տանի, - շշուկով, անաստղ երկնքին նայելով ու հետևի պատին մեջքով հենվելով, - լավ չեմ:

Ինչ-որ ձայներ է լսում անկյունից ու գլուխը թեքում դեպի նրբանցքը, որտեղից էլ գալիս էին այդ ձայները: Անկեղծ ասած՝ չի զարմանում, երբ պատին սեղմվող ու իրար «կուլ տվող» զույգի է տեսնում: Ընդհակառակը՝ սիրտն ավելի է սկսում խառնել.

- Զզվելի եք, - շշուկո՞վ:

Բայց չի հասցնում ետ շրջվել, երբ դեպի իրեն է շրջվում տղան... Այնպիսի տպավորություն էր, ասես բարձրաձայն էր ասել ու իր ասածն էլ տղայի համար կանաչ լույս էր: Չէ, չէ, հաստատ ցածրաձայն էր ասել:

Բայց... բայց վատն այն էր, ու դա ավելի վատ էր, երբ տղայի մեջ ճանաչեց Հոսոկի ծանոթին, ում անունը դեռ չէր հիշում: Ու... Ու կար ավելի վատ բան:

Նրա քմծիծաղը: Ծաղրական: Զզվելի: Վախեցնող:
Ու նրա աչքերը:

Կարմիր:

Չար:

Արյունոտ...

Հ.Գ. Երկու տեղ աստղանիշ էի օգտագործել ու շեղ տառեր, հիմա բացատրեմ: Էդ տողերը, որոնք նաև չակերտների մեջ են, վերցված են ռուսական մի ֆֆից, ուղղակի թարգմանել եմ, էս էլ տեղեկացնում եմ, որ պլագիատ չդառնա😂 Ֆֆն կոչվում ա Будь ты проклят, Чон Чонгук! Որպես գիրք եմ օգտագործում))

1 страница22 мая 2021, 21:52

Комментарии