Գլուխ 11
Գլուխ 11
Իզաբելը սկսեց տունը հավաքել։ Նա ամանները լվանում էր և մտքում ասում․
-«Ո՞վ ես դու իրականում»։
Իզաբելն ամբողջ օրը տներն էր հավաքում, օգնում էր տան աշխատողներին։ Նա երեկոյան ճաշ պատրաստեց։
Երեկոյան Էրիկը իջավ ննջասենյակից և եկավ խոհանոց։ Բոլորը հարցրեցին, թե ինչպես է իրեն զգում։ Էրիկը բոլորին պատասխանեց․
-Տիկին Նոնան ինձ ամբողջ գիշեր խնամել է, դրա համար էլ ես հիմա ինձ շատ լավ եմ զգում։ Իզաբել դու արդեն իմացե՞լ ես այս տան կանոնները։
-Հա, մի քանի կանոններ կա, որ ասել ես։
-Դե ավելի լավ, Աստված չանի մի բան սխալ անես ուղղակի կփոշիացնեմ քեզ։ Իսկ առավոտյան ժամը 4ին պետք է արթնանաս և գաս ինձ հետ գաս այգիները խաղող հավաքելու։ Պետք է գինի պատրաստենք։
-Բայց։
-Ոչ մի բայց։ Առավոտյան եթե այդ ժամին արթնացած չեղար ինձանից չփոշմանես։
Իզաբելը մռութները կիտեց և թարս հայացքով նայեց Էրիկին։ Էրիկը նայեց Իզզաբելին և ծիծաղելով ասաց․
-Ոնց որ խամյակ լինես։
-Ի՜,-բացականչեց Իզաբելը։
Աշխատողները սկսեցին ծիծաղել։ Հետո Էրիկն ասաց․
-Ես իմ սենյակում եմ, երբ ճաշը պատրաստ լինի կբերե իմ ննջասենյակ։
Էրիկը բարձրացավ իր ննջասենյակ։ Տիկին Նոնան Իզաբելի նայեց և ասաց․
-Շնորհակալ եմ աղջիկ ջան։
Իզաբելը զարմացած նայեց Նոնայի դեմքին, հետո աշխատողներին և հարցրեց․
-Ինչի՞ համար։
-Էրիկը երկար տարիներ է չի ժպտացել այնպես, ինչպես հիմա ժպտաց։ Նա մեկ-մեկ ծիխաղում է, բայց դա անում է ձեռք առնելու ժամանակ։ Նա առաջին անգամ էր այսպես սրտանց ժպտում։ Ես ուղղակի շնորհակալ եմ քեզ։
-Իսկ ինչի՞ չի ժպտում։
-Դա արդեն չենք կարող ասել։ Եթե Էրիկը ճիշտ գտնի, նա քեզ կասի։
Իզաբելը լռեց։ Նա իր մտքում ասաց․
-«Ավելի ու ավելի եմ ուզում քեզ ճանաչել։ Դու երևում է այնքան էլ հրեշ չես, ինչպես ես էի պատկերացնում։ Դու երևում է խնդիրներ ես ունեցել, դրա համար էլ այսպես ես քեզ պահում։ Ես կփորձեմ ամեն ինչ իմանալ քո մասին»։
Արդեն ընթրիքը պատրաստ էր։ Իզաբելը բարձացրեց Էրիկի ննջասենյակ։ Նա օգնես Էրիկին, որ ուտի իր պատրաստած ուտեսները։ Հանկարծ Իզաբելի հեռախոսին զանգ եկավ։ Իզաբելը նայեց և նրա դեմքին տխրություն իջավ։ Էրիկը հարցրեց․
-Ո՞վ է։
-Ոչ ոք, կարևոր չի,-պատասխանեց Իզաբելը և անջատեց զանգը։
Սակայն անդադար զանգ էր գալիս հռախոսին։ Էրիկը զայրացած ասաց․
-Ո՞վ ա այդքան զանգում։
-Միշելն է։
Էրիկը արագ վերցեց հեռախոսը Իզաբելի ձեռքից և ասաց․
-Ի՞նչ ես ուզում այ տղա։
-Ո՞վ ես,-լսվեց Միշելի ձայնը։
-Արա քեզ ինչ, թե ով եմ։ Մյուս անգամ այս աղջկա համարին չզանգես։ Մոռացի այս աղջկան, թե չէ շատ կփոշմանես։
-Տեղդ ասա այ լակոտ։
-Տեղս մի օր կիմանաս,-պատասխանեց Էրիկը, հետո շարունակեց,-Իզաբելը իմ տանն է ապրում ՝ ինձ հետ, դու ոչ ոք ես իրա համար։ Իդեպ Էրիկա անունս, ուղեղդ աշխատացրու ու կհիշես ով եմ ես։
-Արա ի՞նչ գործ ունես Իզաբելի հետ,-հարցրեց Միշելը։
-Ես ու Իզաբելը ամուսնացել ենք, հասկացա՞ր։
Էրիկը անջատեց հեռախոսը և ասաց․
-Ես քեզ վաղը նոր համար կգնեմ։ Իզաբելը սկսեց լաց լինել։ Էրիկը հարցրեց․
-Հիմա ինչի՞ ես լաց լինում։
-Դու ինչպե՞ս կարող էիր նման բաներ ասել Միշելին։
-Խի՞, մենակ չասես, թե սիրում ես դրան։
-Հա սիրում եմ, իսկ դու լավ կլինի սկզբում մարդկային արժեքներ ունենաս, նոր որոշես մարդկանց օգնել,-ասաց Իզաբելը և լավ լինելով դուրս եկավ ննջասենյակից։
Էրիկը զայրացած ուտեստներով լի սկուտեղը շպրտեց, հետո զայրացած ասաց․
-Ես իսկական հիմա եմ, որ որոշել եմ այս աղջկան սիրել։ Իսկական հիմար եմ, որ մոռացել էի, թե ինչի համարա ինքը այստեղ։ Ես ուղղակի կանեմ այն, ինչի համար բերել եմ իրան այստեղ։ Վաղվանից քո դժողքը կսկսի։ Ես խոստանում եմ, որ կյնաքդ դժողքի եմ վերածելու։
Իզաբելը իր ննջասենյակում հատակին նստած լաց էր լինում։ Հետո ինքն իրեն ասաց․
-Ես սիրում եմ Միշելին, թեկուզ նա էլ իմը չի։ Բայց սերը չես կարող միանգամից մոռանաս, ես չեմ կարողանում մոռանալ իմ սիրած մարդուն։ Ես չէի ուզի, որ նա նման բաներ ասեր իմ սիրած տղային։
Այդ ժամանակ Էրիկը մտավ Իզաբելի ննջասենյակ և ասաց․
-Այդ տղան քեզ թողել է։ Դու իսկական հիմար ես, դու ինքդ քեզ չես գնահատում։
-Դուրս գնա իմ ննջասենյակից։
-Սա իմ տունն է և ես, որ ննջասենյակ ցանկանամ, կարող եմ մտնել։ Իսկ դու լավ մտածի ասածներիս մասին։ Ինքը քեզ թողել է, որովհետև դու գհուղացու աղջիկ ես, աղքատ ես, իսկ դու դեռ սիրում ես նման տղուն։ Մտածի, արդյո՞ք ճիշտ մարդու ես սիրում։ Իզաբել դու քեզ պետք է բոլորից բարձր պահես, պետք չի, որ գլուխդ կախ սպասես, թե երբա այդ կենդանին քեզ զանգելու կամ խոստովանելու, որ սիրում է։ Եթե նա քեզ սիրեր, իր ծնողներին դեմ կգնար և ամեն գնով քեզ հետ կլիներ։ Իսկ ինքը շատ թուլամորթ էր, նա միայն գիտի փող ու հարստություն բառերը։ Լավ մտածի ու մի լացի։ Ինքը տղա չի, տղեն այդպիսին չի լինում։
-Խնդրում եմ գնա։ Դու ի՞նչ գիտես ինքը ինձ համար ով է։ Ես րան 3 տարի շարունակ սիրել եմ։
-Այդ 3 տարիների ընթացքում էլ տառապել ես։ Լավ մտածի, հետո անցի քայլերի։ Հիմա արցունքներդ մաքրի և քնի։ Առավոտյան շուտ պետք է արթնանաս։
Էրիկը դուրս եկավ ննջասենյակից։ Իզաբելը մոտեցավ լուսամուտին և նայելով երկնքին ասաց․
-Խնդրում եմ ինձ ուժ տուր։ Չթողնես ինձ մենակ։
