16 страница12 августа 2020, 21:37

Գլուխ 10

Գլուխ 10

Մաս 1

Էրիկը մեքենան կանգնեցրեց տան բակում։ Տանը տիկին Նոնան բարձր ասաց․

-Էրիկը վերադարձավ։

Բոլորը սկսեցին սեղանը գցել։ Իզաբելը զարմացած նայում էր, թե ինչպես ուրախացան բոլորը Էրիկի գալուց։ Բոլորը ուրախ էին, որ Էրիկը շուտ է տուն եկել։

Էրիկը մտնելով տուն բացականչեց․

-Տիկին Նոնա։

Տիկին Նոնան մոտեցավ և բացականչեց․

-Վայ քոռացա ես։ Արյուն է գալիս։ Էրիկ ջան ի՞նչ է պատահել։

Այդ ժամանակ Էրիկը նայեց Իզաբելի կողմը և գիտակցությունը կորցրեց։

Նա ընկավ գետնին։ Բոլորը խառնվեցին իրար։ Տղա աշխատողներից երկուսը Էրիկին բարձրացրեցին իր ննջասենյակ։

Տիկին Նոնան ասաց․

-Պետք է բժիշկ կանչենք։

-Բայց եթե Էրիկը այս վիճակում չի գնացել բժշկի, ուրեմն չի ցանկացել, որ ոստիկանությունն իմանա։ Ավելի լավ է մենք ինչ որ մի բան անենք,-ասաց աշխատողներից մեկը։

- Բայց պետք է ինչ որ մեկը փամփուշտը հանի տղայի ուսի մեջից,-ասաց տիկին Նոնան։

-Ես կանեմ,-ասաց Իզաբելը։

-Դու՞։

-Ես մի անգամ  նման վիրահատության ներկա եմ գտնվել, ես կարող եմ հանել փամփուշտը։

-Դե արագ բարձրացի Էրիկի ննջասենյակ և ասա ի՞նչ բերենք վիրահատության համար։

-Բերեք մաքուր կտոր, տաշտով լի տաք ջուր, մկրատ և դանակ։ Նաև կտաք լուցկի։

Իզաբելը բարձրացավ Էրիկի ննջասենյակ։ Տիկին Նոնան բերեց այն ամենը ինչ Իզաբելը ցանկացել էր։ Իզաբելը տիկին Նոնային ասաց․

-Ինձ մենակ թողեք։

Ննջասենյակում մնացին Իզաբելը և Էրիկը։ Իզաբելը հանեց Էրիկի վերնաշապիկը։ Նայեց հոսող արյանը և ասաց․

-Աստված իմ օգնիր ինձ, որ փրկեմ նրա կյանքը։ Աստված իմ, գիտեմ, որ շատ մեղքեր է գործել այս տղան, բայց խնդրում եմ փրկիր նրա կյանքը։

Իզաբելը դանակի ծայրը տաքացրեց և ճղեց ուսի վիավոր հատվածը։ Իզաբելի ամբողջ դեմքը քրտնել էր, նա վախենում էր, բայց միևնույն ժամանակ ցանկանում էր փրկեր Էրիկի կյանքը։ Նա փամփուշտը հանեց, հետո ախտահանեց վերքը և կապեց։ Հետո սկսեց թաց կտորով մաքրել ձեռքը, դեմքը։ Դեմքին ձեռք տվեց և ասաց․

-Ջերմություն ունի։

Նա սկսեց թրջցներ դնել Էրիկի ճակատին։ Արաղով շփումներ կատարեց։ Հետո դուրս եկավ և ասաց․

-Ամեն ինչ կարգին է։ Առավոտյան ամեն ինչ լավ կլինի Էրիկի հետ։

Բոլորը ուրախացան։

Իզաբելը ասաց․

-Տիկին Նոնա, խնդրում եմ Էրիկի մոտ գնա։ Նրա կողքին եղի։ Բայց խնդրում եմ ոչ մեկդ չասեք, որ ես եմ հանել փամփուշտը։

-Բայց դու իրա կյանքը փրկել ես և նա պետք է իմանա ամեն ինչ,-ասաց տիկին Նոնան։

-Խնդրում եմ, չասեք, որ ես եմ արել։

-Լավ, ապրես, որ փրկեցիր մեր Էրիկի կյանքը,-ասաց Նոնան։

Իզաբելը ժպտաց և գնաց լոգասենյակ։ Նա լվացվեց, իսկ հետո գնաց իր ննջասենյակ և պառկեց քնելու։

Նա պառկեց մահճակալին հագուստով և միանգամից քնեց։

Մաս 2

Արդեն առավոտ էր։ էրիկը աչքերը բացեց և ասաց․

-Տիկին Նոնա՞։

Տիկին Նոնան քնել Էրիր մահճակալի կողքի աթոռի վրա նստած։ Նա Էրիկի ձայնից արթնացավ և հարցրեց․

-Ինչպե՞ս ես Էրիկ ջան։

-Լավ  եմ մերսի, բայց ի՞նչ ես անում իմ սենյակում։

Էրիկը նայեց ուսի վրա դրված վիրակապին և հարցրեց․

-Բժիշկ եք կանչե՞լ։

-Չէ։

-Այդ դեպքում, ո՞վ է ինձ վիրակապել։

Տիկին  Նոնան մի պահ լռեց, իսկ հետո ասաց․

-Ես եմ արել տղաս։

Էրիկը ժպտաց և ասաց․

-Շնորհակալ եմ իմ շատ սիրելի տիկին Նոնա, դուք իմ  փրկիչն եք։ Հիմա մեծ հաչույքով քո պատրաստած բրձով ապուրը կուտեի։

-Հիմա գնամ պատրաստեմ,-ասաց տիկին Նոնան։

Երբ ցանկանում էր ննջասենյակից դուրս գալ Էրիկը հարցրեց․

-Իզաբելը այստե՞ղ է։

-Այստեղ է։ Երեկ ինքը մեզ օգնել է տան գործերում։ Ինքը լվածք է արել։

-Կկանչե՞ս իրան։

-Եթե տեսնեմ արթնացել է անպայման կկանչեմ։

-Եթե արթնացած էլ չլինի գլխին ջուր լցրա կարթնանա։

Նոնան դուրս եկավ ննջասենյակից։ Էրիկն ասաց․

-Տեսնես գոնե մի փոքր անհանգստացե՞լ ես իմ համար, թե չե՞։

Էրիկը ոտքի կանգնեց և մոտենալով լուսամուտին ասաց․

-Եթե իմանաս ինչի համար եմ քեզ բերել, կատես ինձ։ Բայց ես ստիպված եմ այս քայլին գնացել։ Ես ամեն ինչ կանեմ, որ դու իմը դառնաս լինի դա սիրելով թե ստիպողաբար, բայց դու իմն ես լինելու։

Տիկին Նոնան մտավ Իզաբելի ննջասենյակ և մոտենալով քնած աղջկան ասաց․

-Իզաբել, արթնանալու ժամանակն է։

Իզաբելը աչքերը բացեց և ասաց․

-Այսքան շու՞տ։

-Ի՞նչն է շուտ, ժամը 10․10 է արդեն։

Իզաբելը արագ ոտքի կանգնեց և ասաց․

-Այս ինչքան երկար եմ քնել։ Կներեք ինձ։

-Արագ քեզ կարգի բեր և գնա Էրիկի ննջասենյակ։ Նա ցանկանում է քեզ հետ խոսել։ Իսկ ես գնամ և բրնձով  ապուր պատրաստեմ։

-Ինչի՞ է ինձ կանչում։

-Մի վախեցիրի, նա չգիտի, որ դու ես վիրահատել նրան։ Նա չգիտի, որ դու ես նրա փրկիչը։

Իզաբելը խորը շունչ քաշեց և ասաց․

-Լավ, ես հիմա ինձ կարգի բերեմ և գնամ Էրիկի ննջասենյակ։

Տիկին Նոնան դուրս եկավ ննջասենյակից։ Նա գնաց խոհանոց։ Իզաբելը լվացվեց, սանրվեց, իրեն կարգի բերեց և գնաց Էրիկի ննջասենյակ։ Նա դուռը թակեց և հարցրեց․

-Կարո՞ղ եմ ներս գամ։

-Ներս արի,-լսվեց Էրիկի ձայնը։

Իզաբելը ներս մտավ և ասաց․

-Ինչի՞ ես կանգնել, դու պետք է պառկես։

-Անհանգստանու՞մ ես իմ համար։

-Չէ, ուղղակի ասացի, որ պետք է պառկես։

-Դե արի օգնի, որ պառկեմ,-ասաց Էրիկը։

Իզաբելը մոտիկ գնաց և ձեռքը պարզեց դեպի Է Էրիկը, հետո ասաց․

-Բռնիր ձեռքիցս, ես քեզ կօգնեմ պառկես։

Էրիկը բռնեց Իզաբելի ձեռքը և հրեց դեպի պատը։ Իզաբելի մեջքը կպավ պատին։

-Ի՞նչ ես անում,-բղավեց Իզաբելը։

-Սու՜ս,-ասաց Էրիկը և սկսեց շոյել Իզաբելի այտը, մազերը։

-Ձեռքդ հեռու տար, չեմ ուզում հրեմ, որ ցավ չպատճառեմ քեզ,-ասաց  Իզաբելը։

-Շատ լավ ես բուրում։Ասես իմ ծաղիկներից մեկը հիմա իմ դիմաց կանգնած է։ Ես ուղղակի ուզում եմ, որ ինձ վատով չճանաչես։

Իզաբելը լուռ էր և ուշադիր նայում էր Էրիկի դեմքին։ Նրանք մի քանի վարկյան ուշադիր իրար աչքերի մեջ նայեցին, իսկ հետո Էրիկը կամաց իր շրթունքները մոտեցրեց Իզաբելի շրթունքներին։ Սակայն  Իզաբելը հրեց Էրիկին մի կողմ և ասաց․

-Ի՞նչ ես ուզում ինձանից։

Էրիկը մի ձեռքով բռնեց վիրվոր ուսը և ասաց․

-Ա՜խ, ցավում է։

Իզաբելը արագ մոտեցավ Էրիկին և ասաց․

-Կներես, ես չէի ուզում քեզ ցավեցնեի։ Արի պառկի։

Էրիկը պառկեց։ Այդ ժամանակ ներս մտավ տիկին Նոնան և ասաց․

-Ապուրը պատրաստ է։

-Ապրի իմ ամենասիրելի տիկին Նոնան։

-Տղաս դու կուտե՞ս, թե ես օգնեմ քեզ։

-Իզաբելը ինձ կօգնի։ Կօգնես չէ՞։

-Հա, ես կօգնեմ,-կամաց ձայնով ասաց Իզաբելը։

Տիկին Նոնան դուրս եկավ ննջասենյակից։ Իզաբելը սկսեց փոքր երեխայի պես կերակրել Էրիկին։ Երբ Էրիկը վերջացրեց ուտելը, Իզաբելն ասաց․

-Դե ես գնամ։ Ես պետք է օգնեմ մյուս աշխատողներին։

-Ապրես,-ասաց Էրիկը։

Իզաբելը ժպտաց և դուրս եկավ ննջասենյակից։ Էրիկն ինքն իրեն ասաց․

-Առաջին քայլն արված է։ 

16 страница12 августа 2020, 21:37

Комментарии