Գլուխ 5
Գլուխ 5
Մաս 1
Իզաբելի եղբայրը տուն եկավ և բղավեց․
-Իզաբե՜լ։
Սակայն արձագանք չկար։
-Իզաբել հենց հիմա արի հյուրասենյակ, թե չէ, որ ես եմ եկել քո հետևից շատ ես փոշամենելու։
Սակայն կրկին արձագանք չկար։ Դանեիլը մտավ Իզաբելի ննջասենյակ և ասաց․
-Չհասկացա, այս ու՞ր է գնացել։
Երբ ցանկանում էր դուռը փակել, այդ պահին նկատեց մահճակալի վրա դրված ծրարը։ Դանիելը մոտեցավ մահճակալին և վերցնելով ծրարը սկսեց բարձրաձայն կարդալ։
- Կներես ինձ իմ մամ ջան, իմ պապա ջան, իմ սիրելի եղբայր։ Ես գնում եմ քաղաք։ կներեք, որ այսքան հապճեպ որոշեցի գնամ, բայց պետք է ես արագ գնամ քաղաք։ Սիրում եմ ձեզ շատ։
Հետո ծրարը ձեռքով ճմռթեց և ասաց․
-Ինչի՞ մեջ ես ընկել Իզաբել։ Ինչու՞ ես այնպես անում, որ քո պատճառով ես իմ գլուխ կախեմ։
Դանիելը հիշեց․
« -Մոխիտո, տղաս, աչքերդ բացի,-լաց լինելով ասաց Մոխիտոյի մայրը։
Գյուղի բժիշը ուշքի բերեց Մոխիտոյին։ Նրան տարան տուն։ Տանը երեսի վերքեր մշակեցին։ Հետո մայրն ու հայրը հարցրեցին որդուն․
-Ո՞վ է քեզ այս օրը գցել։
-Հիմա ոչինչ չեմ կարող ասել, բայց շատ կցանկանայի Իզաբելի եղբոր՝ Դանիելի հետ խոսեի։
-Դանիելն է քեզ այս օրը գցե՞լ։
-Չէ։
-Իզաբելի պատճառո՞վ է այս ամենը։
-Մամ դժվար է Դանիելին կանչե՞լը։
Մոխիտոյի մայրը զանգահարեց Դանիելին և ասաց․
-Բարև տղա ջան, որդիս քեզ ցանկանում է տեսնի։ Եթե կարող ես արի մեր տուն։
-Հիմա կգամ,-պատասխանեց Դանիելը։
10 րոպե հետո Դանիելը Մոխիտոյի ննջասենյակում էր։
-Բարև, մայրդ ասաց, որ ցանկանում ես ինձ տեսնել,-նստելով մահճակալի մոտ դրված աթոռին ասաց Դանիելը։
-Հա, ցանկանում էի քեզ հետ խոսել։
-Ասա լսում եմ։
- Դու հիշու՞մ ես, որ մենք ժամանակին ընկերներ ենք եղել։
-Ժամանակին, բայց ոչ հիմա։ Ես երբեք հարբեցողների և թմրամոլների հետ ընկերություն չեմ անում։
-Այդպիսի մարդկանց հետ ընկերություն չես անում, բայց քրոջդ էլ չես կարում դաստիրակես։ Եթե ես քույր ունենայի, ես նրան կդաստիրակեի, ոչ թե կասեի, ինչ ուզում ես արա։
-Ի՞նչ ես խոսում այ տղա։
-Դու գիտես քույրդ ու՞մ հետ է շփվում։ Գիտե՞ս, ընդհանրապես ի՞նչ վարքի տերա քույրդ։
-Ես գիտեմ, թե քույրս ինչպիսին է։ Դու անցի բուն նյութին։ Ինչի՞ ես ինձ այստեղ կանչել։
-Դանիել, ես ինձ համար կանգնած էի գյուղի ծայրամասում՝ գետի ափին։ Այդ ժամանակ եկավ քույրդ։ Ես նրան բարևեցի և հարցրեցի, թե ինչպես է։ Քույրդ սկսեց պատմել, որ տղամարդու կարիք է զգում։ Ես ասացի, որ նման բաներ պետք չի ասել, բայց նա շարունակում էր ինձ մոտենալ և շարունակ կրկնում էր այս խոսքերը- Ես առանց քեզ չեմ կարողանում, ես քեզ եմ ուզում։ Ես ամեն ինչ անում էի, որ նրան խելքի բերեմ, բայց նա նույնն էր կրկնում։ Այդ ժամանակ մի տղա եկավ և սկսեց ինձ ծեծել։ Ու էլ բան չեմ հիշում։
-Արա ի՞նչ ես խոսում այ անասուն։ Դու ո՞նց ես համարձակվում նման կերպ արտահատվես իմ րոջ հասցեին։ Այնպես չանես, որ նենց օրը գցեմ, այս անկողնուց ողջ կյանքդ չվերկենաս։
-Ես ճիշտ եմ ասում։ գնա քրոջդ հարցրա կամ էլ լավ կլինի միանգամից դաստիրակես։
-Ես քո ոչ մի խոսքին չեմ հավատում։ Ու եթե նման հիմար բաներ ես ասել գյուղացիների մոտ քրոջս հասցեին, ապա չփոշմանես Մոխիտո տղա։ Այդ ժամանակ անգամ մայրդ էլ եթե ոտքերս ընկնի ու խնդրի, որ չսպանեմ քեզ մեկ է կսպանեմ, թեկուզ մորդ դիակի վրայով էլ կանցնեմ ու քեզ կսպանեմ։ Հասկացար ինձ այ տղա։
-Դանիել նման հայտարարություններ մի արա։ Ինչ իմանաս, ով կլսի։ Այս տան պատերը շար բարակ են։»
-Իզաբել, ես պետք է պարզեմ և իմանամ, արդյոք ճիշտ էր ասում Մոխիտոն, թե չէ։
Դանիելը սկսեց զանգահրել Իզաբելին, սակայն Իզաբելի հեռախոսը անջատած Էր։
-Չէ ես այսպես չեմ կարող սպասել, ես պետք է խոսեմ Իզաբելի հետ։ Ես հենց հիմա էլ կգնամ քաղաք։
Դանիելը զանգահարեց հորը և ասաց․
-Պապ, ես քաղաք եմ գնում Իզաբելի հետ։ Եթե հնարավոր լինի երեկոյան կվերադառնանք, եթե ստացվի, ապա վաղը կվերադառնանք։
-Տղաս, բայց մենք ուզում էինք երեկոյան տոնել Իզաբելի վերադարձը գյուղ։
-Պապ ջան, վաղը կտոնենք։
Դանիելը տաքսի կանչեց և գնաց քաղաք։
Մաս 2
Բոլորը ոստիկանությունում էին։ Հերթով բոլորին հարցաքննում էին։ Քննիչի մոտ էր Միշելը։
-Ինչպե՞ս սկսվեց վիճաբանությունը,-հարցրեց քննիչը։
-Չգիտեմ քննիչ ջան։ Ես ու ընկերուհիս հանգիստ խոսում էին, այդ ժամանակ այդ աննորմալը հարձակվեց վրես ու սկսեց հարվածել դեմքիս։ Դա հոգեկան շեղումներ ունի, պետք է անպայման կամ ձերբակալել կամ գժանոց տանել։
-Իսկ դուք որևէ ավելորդ քայլ ձեզ թույլ չեք տվե՞լ։
-Չէ քննիչ ջան։
-Լավ դուրս արի և միջանքում սպասի։
Միշելը դուրս եկավ քննիչի սենյակից։ Էրիկը ներս մտավ։
-Նստի՛ր,-ասաց քննիչը։
Էրիկը նստեց և սկսեց ուշադիր նայել քննիչին, հետո սենյակի պատերին։ Քննիչը հարցրեց․
-Անուն, ազգանուն, տարիք ասա՛։
-Պարտադի՞ր է ազգանունս ու տարիքս ասելը։
-Եթե պաչտադիր չլիներ չէի հարցնի հարգելի քաղաքցի, և բարի եղիր նորմալ հարցերիս պատասխանիր։
-Ուրեմն, ես Էրիկ Դյուռանն եմ։ 26 տարեկան եմ։ Մասնագիտությունս էլ ասե՞մ։
-Հերիք է անկապ խոսես։ Հիմա պատասխանիր հաջորդ հարցիս։
-Պետք է հարցը տաք, որ պատասխանեմ։
-Ինչու՞ ես հարձակվել քաղաքացի Միշել Ռոբեռի վրա և հարվածներ հասցրել նրա դեմքին։
-Իսկ դու ձեր աչքով տեսե՞լ ես, որ ես եմ ծեծում։
-Այ տղա, նորմալ հարցերիս պատասխանի։
-Հարվածել եմ ու լավ եմ արել, որովհետև ինքը անմեղ աղջկա էր նեղացնում։ Ես տանել չեմ կարողանում, երբ աղջկա վրա գոռում են կամ ձեռք են բարձրացնում։
-Ուզում ես ասել, որ Միշելը գոռացել է աղջկա վրա և ձեռք է բարձրացրե՞լ։
-Գոռացել է և վիրավորել է։ Ես ուղղակի մի անգամ քթին բռունքով հացրել եմ, որ աչքեր բացվի և տեսնի, թե ում վրա է գոռում կամ վիրավորում։
-Դրսում սպասիր։
Էրիկը դուրս եկավ։ Ներս մտան Ֆիլիպը, հետո Ժանը։ Նրանք երկուսն էլ ասացին, որ այդ հարվածը եղել է աղջկան պաշտպանելու համար։ Եթե Էրիկը դա չաներ, նա կծեծեր աղջկան։
Վերջում քննիչի մոտ մտավ Իզաբելը։
-Ներկայացիր աղջիկ ջան։
-Ես Իզաբել Վիառդոն եմ։ Ես 22 տարեկան եմ։
-Տղաներն ասացին, որ ձեր պատճառով է կռիվը եղել։
-Այդ տղան պարզապես ինձ պաշտպանել է։
-Բայց դու այդ ժամանակ խոսու՞մ էիք ձեր ընկերոջ հետ։
-Եկեք ուղղե ձեր խոսքը։ Ոչ թե ընկերոջ, այլ նախկին անկերոջ։ Մենք երեկ բաժանվել էինք։ առավոտյան զանգահարեց ինձ։
Իզաբելը սկսեց պատմել իր և Միշելը հեռախոսազրույցը․
«-Ինչի՞ ես զանգահարել։
-Իզաբել խնդրում եմ արի հանդիպենք։ Ես քեզ կարևոր բան ունե ասելու։
-Ինչ ասելու էիր, երեկ ասացիր։ Ինձ թվում է, որ գյուղացի աղջկա հետ հանդիպելը պատվաբեր չի։
-Իզաբել խնդրում եմ արի մեր սիրելի սրճարանը։ Ես երեկ ինձ հիմարի պես եմ պահել։ Ես ուզում եմ քեզ հետ խոսել։ Եթե դեռ սիրում ես ինձ արի հանդիպենք։»
-Եվ դուք գնացիք հանդիպման,-ասաց քննիչը։
-Այո, ես գնացի հանդիպման։ Նա սկսեց անկապ բաներ ասել ինձ, իբր չի ցանկանում ամուսնանա այն աղջկա հետ, ում ծնողներն են ընտրել։ Հետո սկսեց ինձ վրա գոռալ և վիրավորել, որովհետև ես չէի ցանկանում նրան լսել և օգնել։ Իսկ այն տղան նորմալ հասկացնում էր Միշելին, որ աղջկա հետ պետք է նորմալ խոսել, բայց ապարդյուն էր։ Դրա համար միայն մեկ անգամ հարվածեց Միշելի դեմքին։
-Լավ, միջանցքում սպասի։
Իզաբելը դուրս եկավ միջանցք։ Նրան մոտեցավ Միշելը և հարցրեց․
-Ի՞նչ ես ասել քննիչին։
-Ասացի այն, ինչ եղել է իրականում։
Այդ ժամանակ քննիչը դուրս եկավ և ասաց․
-Միշելը և Էրիկը տուգանվում են 20000եվրոյով, որ կռիվ են սկսել։ Իսկ մնացածը ազատ են։
Էրիկը և Միշելը տուգանքը վճարելուց հետո դուրս եկան ոստիկանության շենքից։
Դրսում Էրիկին էին սպասում Ֆիլիպը և Ժանը։ Իզաբելը նույնպես դրսում էր և սպասում էր տղաներին։
Ոստիկանության շենքից դուրս եկան Էրիկը և Միշելը։ Միշելը ասաց Էրիկին․
-Դեռ դու պատասխան ես տալու իմ վրա ձեռք բարձրացնելու համար։ Մի փոքր սպասի և կտեսնես, թե ես ինչ կանեմ։ Դու չգիտես, թե ես ում տղան եմ և ինչի եմ ընդունակ։
-Ես գիտեմ, թե դու ինչի ես ընդունակ։ Դու կգնաս տուն ու մամայիդ, պապայիդ կբողքես։ Ես անհամբեր սպասում եմ թիկնապահներիդ։ Կարամ հասցե էլ տամ, որ գան ինձ տեսնելու,-ծիծաղելով ասաց Էրիկը։
-Այդքան վստահ մի խոսի,-ասաց Միշելը և մոտենալով Իզաբելի ասաց,-դու կզղջաս իմ դեմ դուրս գալու համար։
Միշելը գնաց այդտեղից։ Էրիկին մոտեցան Ֆիլիպը և Ժանը։ Ֆիլիպը հրցրեց․
-Գնա՞նք։
Էրիկը ասաց․
-Հա, բայց սպասեք մեկ րոպե։
Էրիկը մոտեցավ Իզաբելին և հարցրեց․
-Շատ վախեցա՞ր։
Իզաբելը նայեց Էրիկին և ասաց․
-Ես երբ ահնդիպում եմ քեզ, խնդիրների մեջ եմ ընկնում։
-Անունս Էրիկ է։
Էրիկը ընկերների հետ հեռացավ այդտեղից։ Իզաբելը նստեց տաքսի։ Նա պայուսակից հանեց հեռախոսը և փորձեց միացնել, բայց ապարդյուն էր։
-Հեռախոսիս մարտկոցը նստել է։
Հետո վարորդին ասաց հասցեն և գնաց իր վաձով բնակարանը։ Այդ բնակարանը ինքն ու ընկերուհին էին վարձել։
