Մաս 1․1 Ջեսսիկա Մակուե/Լիլի/
-Բարև ձեզ ։ Ես Ջեսսիկա Մակուեն եմ ։ Ես ծնվել եմ Հայաստանում, սակայն ապրել և մեծացել եմ Ամերիակյում, հատկապես Նյու Յորքում։ Բոլորն ասում են, որ Նյու Յորքը Ամերիկայի սիրտն է, բայց ասեմ, որ չնայած ամբողջ մանկությունս անցել է այդտեղ միևնույն է ես իմ կարծիքին եմ, որ այն չպետք է համարվի Ամերիկայի սիրտը։
Ծնվել եմ բարձրաստիճան ընտանիքում ։ Հայրս՝ Ջեյք Մակուեն, բնիկ ամերիկացի է, իսկ մայրս՝ Լուիզա Ստեփանյանը, հայ է։ Հայրս մի անգամ եկել էր Հայաստան, որպեսզի տեսներ այդ փոքրի չնաշխարհիկ երկրը, որը բոլորը սիորւմ էին։ Հենց Հայաստանում էլ տեսել է մամայիս ու նրանք փախել են։ Մայրիկիս ծնողներ դեմ են եղել, որ մայրս ամերիկացու ուզի, նրանք հին ժողովրդական ադաթներով շարժվող մարդիկ են եղել, համենայն դեպս ինձ այդպես են ներկայացրել։ Հետո Երբ մայրս հղի է եղել ինձանով, եկել են Հայաստան, որպեսզի խնդրեն իմ տատիկին ու պապիկին ների իրենց, չէ որ արդեն 15 տարի կամ էլ ավել անցել է ինչ մայրս փախել էր հայրիկիս հետ։ Սակայն ամեն ինչ ապարդյուն էր և երբ ցանկանում էին հետ վերադառնալ , հենց այդ ժամանակ էլ լույս աշխարհ եկա ու իմ հայրենիքը Հայաստանն է։ Իմ կարծիքով մարդ որտեղ ծնվում է, դա էլ համարվում է իր հայրենիքը։
Ունեմ 3 մեծ եղբայր և 1 քույր։ Տան փոքրը ես եմ։
Հայրս միշտ ասում էրմ որ անպայման դառնամ բժշկուհի, իսկ մայրս՝ ուսուցչուհի։ Մասնագիտությամբ բժշկուհի եմ, ինչպես հայրս էր ցանկացել։ Բայց ես երբեք էլ չեմ սիերլ այդ մասնագիտություն։ Ես սիրել եմ երգել, որը հայրս թույլ չի տվել սովորեմ։Ես միշտ երազել եմ մեծ բեմի մասին։ Միշտ ցանկացել եմ կանգնել բեմում և երգել, սակայն այն ամենը միայ երազանք է, որը երբեք էլ չի կատարվի։
Ես 21 տարեկան եմ։ Այս պահին գտնվում եմ Հայաստանում ։Գրում եմ կանաչածածկ դաշտի վրա նստած։ Կողքս քչքչում է կապուտաչյա առվակը։ Ծառերը շրջապատել են առվակին, ասես շուրջպար բռնած լինեն , իսկ առվակն էլ իր զուլալ ու պարզ ձայնով երգի։ Հեքիաթային մի տեսարան է ուր գտնվում ես։ Ես հիմա գրում եմ իմ կյանքից մի փոքր պատմություն, որը տեղի է ունեցե 3 ամիս առաջ։ Այդ 3 ամիսների ընթացքում իմ կյանքում ավելի շատ բան է տեղի ունեցել, քան 21 տարիների ընթացքում։ Դե ինչ պատմությունս սկսված է․
Հիշողություն։
Մեծ եղբորս՝ Լուկասի, ծննդյան օրն էր։
-Դե տղես երազանք պահիր ու փչիր մոմեը։
-Այ պապ հո երեխա չեմ ինչ մոմեր։ Մամ ջան լավ կլինի միանգամից կտրեք տորթը և հյուրասիրեք հյուրերին։
-Այ տղա ասացի երազանք պահիր ու մոմեր փչիր։ Ու չի նշանակում, որ 27 տարեկան ես դառնում։ Քանի ես ողջ եմ դու ինձ համար երեխա ես, դու իմ երեխեն ես։ Գոնե այս տարի ինձ պապիկ սարքես։ 4 երեխա ունեմ, դե Ջեսսիին հանած, ինքը դեռ շատ փոքրա ընտանիք կազմելու համար։ Իսկ դուք 4-իցդ մեկն ու մեկը չամուսնացավ, որ ինձ պապիկ դարձնի։
-Այ պապ դե այդպես ասա, թե ասում ես մոմեր փչի։ Ջեսսի արի այստեղ։
Ես գնացի Լուկասին մոտիկ և հարցրեցի․
-Ասա ապեր
-Ջեսսի իմ փոխարեն դու փչիր մոմերը և երազանք պահիր, բայց երազանքը քեզ համար պահիր հանկարծ իմ մասին երազանք չպահես։
Ես երազանք պահեցի ու փչեցի մոմերը։
/Գիտեք Լուկասն ու մեծ քույրս՝ Սիան, իմ հարազատ քույր ու եղբայրը չեն։ Դե էլի հարզատ են, բայց հորական կողմից։ Երբ մայրս ամուսանցել է հայրիկիս հետ այդ ժամանակ հայրս մի անգամ ամուսանացած է եղել։ Նրա առաջին կինը իմ իմացած տվյալներով ինքնասպան է եղել։ Այդ ժամանակ Լուկասը և Լիան 7 և 5 տարեկան են տարեկան են եղել։ Ես չգիտեմ, թե ինչու համար է այդ կինը ինքնասպան եղել, բայց երբ հայրս մամայիս բերել է այդ տուն, թե Լուկասը և թե Լուսին ջերմ են ընդունել մամայիս։ Նրանք մինչև հիմա էլ մամայիս շատ ջերմ են ընդունում ու երբեք չեն հիշում իրենց մահացած մայրիկին։/
Մենք բոլորս շնորհավորում էինք Լուկասին։ Անդադար շնորհավորական խոսքեր էին հչում ամեն կողմերից։ Ես մի պահ գլուխս թեքեցի դեպի դռան կողմ ու նկատեցի, որ մեր տուն անծանոթ մի տղա է գալիս։ Ես սկզբում մտածեցի, որ Լուկասի ընկերներից է, բայց երբ նա ծրար փոխանցեց հայրիկիս , հասկացա որ փոշտայի աշխատող կլինի։ Ինձ չէր հետաքրքրում, թե ինչ է այդ ծրարի մեջ։ Ես երբեք չեմ խառնվել հայրիկիս գործերի մեջ։
Հայրս երբ բացեց ծրարը մի պահ կանգ առավ սկսեց ուսումնասիրել ծրարի պարունակությունը։ Որքանով ես նկատեցի ծրարի մեջ նկարներ էին, բայց ինձ թվաց, որ հայրիկիս աշխատանքի վայրից նկարներ կլինեն։ Հետո հայրս զայրացած տոնով ասաց․
-Խնջույքն ավարտված է, բոլորը կարող են գնալ ու այդ երաժշտության ձայնն անջատեք։
-Այ մարդ քեզ ինչ եղավ,- մայրս զարմացած հարցրեց հայրիկիս։
-Չեք լսում բոլորդ հեռացեք, խնջույքն ավարտված է։
Բոլորս այնքան զարմացած էին։ Լուկասը մոտենալով հայրիկիս ասաց ․
-Պապ ջան քեզ ինչ պատահեց, ի՞նչ է եղել։
Հայրս ծրարը տվեց Լուկասին։ Երբ Լուկասը նայում էր նկարներ այդ ընթացքում հյուրերն արդեն հեռանում էին։
Լուկասը զայրացած նայեց իմ կողմ հետո մոտեցավ ինձ և ուժեղ ապտակեց։
Ես մի պահ չհասկացա, թե ինչու՞ համար Լուկաս ապտակեց ինձ։ Նա երբեք ինձ վրա ձեռք չի բարձրացրել։ Ալեքսը և Լեոն՝ մյուս եղբայրներս, արագ մոտեցան մեզ և Լուկասին հարցրին․
-Գժվել ես, խի՞ ապտակեցիր մեր քրոջը։
Լուկասը այնպիսի զայրույթով էր նայում ինձ։ Ես վախենում էի որևէ բան խոսել։
Մայրս մոտեցավ ինձ ու ամուր գրկեց։ Հետո մոտեցավ Լուկասին և ապտակեց։
-Մա՜մ,- բացականչեցին Լեոն և Ալեքսը։
Մայրս նայեց Լուկասին և ասաց․
-Մյուս անգամ չհամարձակվես ձեռք բարձրացնես քրոջդ վրա։
Լուկասը այդքան ժամանակ նայում էր ինձ։ Նրա աչքերում ես նկատեցի զայրույթ, զզվանք, ատելություն։ Ես երբեք չէի պատկերացնի, որ Լուկասին կտեսնեմ այս վիճակով։ Նա միշտ հանգիստ է եղել, երբեք ձեռք չի բարձրացրել աղջկա վրա, իսկ հիմա․․․։ Ես անկեղծ չէի հասկանում իչն է կատարվում։ Ես հարցրեցի․
-Ի՞նչ է կատարվում։ Ես ի՞նչ եմ արել, որ հարվածեցիք, Լուկաս պապ ասեք տեսնեմ ինչ սխալ քայլ եմ արել, որ այսպես զայրացած եք ինձ վրա։
Լուկասը մոտեցավ ինձ ասաց․
-Ուզում ես իմանաս։ Հիմա կիմանաս։ Ուրեմն բոլորդ լսեք։ Այս գառան դիմակով աղջիկը բոլորիս գլխին պոզեր է աճեցրել։ Նա բոլորիս աշխարհով մեկ խայտառակ է արել։
-Ի՞նչ ես խոսում։ Նորմալ բնա ասա հասկանանք,- հարցրեց Լեոն։
-Հիմա կիմանաք։ Ինքը իրավունք չունի մեր քուրը կոչվելու, դու անգամ իրավունք չունես այս տանը գտնվելու։ Այս տունը սուրբ տուն է, իսկ դու քո ներկայությունով այն պղտում ես։
-Ի՞նչ ես խոսում Լուկաս։ հասկանում ես, որ մեր քրոջն ես վիրավորում,- զայրացած տոնով ասաց Ալեքսը։
-Ալեքս ինքը մեր քուրը կոչվելու իրավունք չունի։ Ես ատում եմ նրան ու ատում եմ, որ իմ քույրը փչացացի մեկն է։ Ալեքս, Լեո, Սիա, մամ ջան այս աղջիկը ինչ որ տղու հետ քնելա ու հիմա այս ծրարում նրա մերկ լուսանկարներն են։
-Ի՞նչ, հնարավոր չի։ Իմ աղջիկ այդպիսի բան չէր անի։
Ալեքսը մոտեցավ ինձ և ասաց․
-Նայիր աչքերս մեջ ու ասա, Լուկասը ինչ ասավ ճի՞շտ էր։
-Դու իրան մի հարցրա արի այս նկարները տես,- ասաց Լուկասը։
-Քո հետ եմ Ջեսսի խոսի՛ր,- գոռաց Ալեքսը։
-Ես չեմ հասկանում ինչ եք խոսում։ Երդվում եմ, ես մեղավոր չեմ, ես երբեք ոչ մի տղու հետ չեմ քնել ու երբեք ինձ նման բան թույլ չեմ տվել։ Դուք գիտեք, որ ես անգամ ընկեր չունեմ։ Խնդրում եմ ինձ հավատացեք, ես Ջեսսիկա Մակուեն եմ, ես երբեք ձեր ապտիվ գետնով չեմ տվել։Այդ նկարներ ես չգիտեմ, թե որտեղին են հատնվել, ես նման բան չեմ արել ու սա հաստատ ֆոտոշոփա։ Հաստատ ինչ որ մեկը ցանականում է իմ անվան հետ խաղալ, խնդրում եմ ձեզ հավատացեք ինձ։
-Ես կգտնեմ նկարի միջի տղային էլ ուանպայման ամեն ինչ կպարզեմ։ Բայց աղոթիր, որ դու ճիշտ լինես հակարակ դեպքում կմոռանաս այս տան մասին,- ասաց Լուկասը և արագ դուրս եկավ տանից։
Լեոն և Ալեքսը գնացին Լուկասի հետևից։
Մայրս կանգնել և լաց էր լինում և անընդհատ կրկնում․
- Ախ ինչի՞ համար, ո՞ր մեղքիս համար։
Լուսին մոտեցավ մամային և ասաց․
-Մամ ջան արի գնանք պառկի ու մի փոքր հանգստացի։
- Ախր Լուսի ջան, խի՞ այսպես եղավ։ Ախր չեմ հասկանում, ոնց կարար իմ աղջիկը նման բան աներ։
-Մամ ջան արի գնանք պառկի լա՞վ։
Ես մոտեցա մամայիս ու ասացի․
-Մամ ջան ես մեղավոր չեմ հավատ ինձ։
Այդ պահին Լուսին ասաց ինձ․
- Ավելի լավ կլինի չերևաս մեր աչքին, քո նմանի պատճառովա, որ մայրս ու հայրս այսքան վատ վիճակում են։ Քո պատճառով արյունահեղություն է կատարվելու։ Հուսամ երջանիկ ես։
- Բայց ախր ես
- Ձայնդ կտրիր,- զայրացած ասաց մայրս հետո նայեց Լուսիին և շարունակեց,- Լուսի ջան օգնիր բարձրանամ սենյակս։
- Լավ մամ ջան։
Հայրս այսքան ժամանակ նստել էր բազմոցին և ձայն չէր հանում։ Ես մոտեցա հայրիկիս և ասացի․
-Պապ ջան
Հայրս առանց որևէ բան ասելու կանգնեց և դուրս եկավ տանից։
Ամեն ինչ այքան վատ էր, այնքան ցավոտ։ Ասես այս մեծ աշխարհում մնացել էի մենակ, ես չգիտեի արդյոք կհավատան իմ անմեղությանը։ Ես անմեղ էի, բայց առաջին անգամ զգում էի մեծ մեղք, չարած մեղքի համար։
