2 страница22 апреля 2020, 10:18

Մաս 0․0․ Կամուրջ/երկխոսություն/

-Մի րոպե խնդրում եմ լսեք ինձ։

-Այո՞։

-Աստված այս կյանքը տվել է, որ մենք ապրենք և վայելենք ամեն մի  րոպեն, իսկ հիմա դուք այնպիսի մի սխալ եք ցանկանում անել, որից հետո ետ դարձի ճանապարհ այլևս չի լինի։ Դուք հետագայում շատ կզղջաք, բայց արդեն ուշ կլինի։ Խնդրում եմ ետ կանգնեք ձեր այս չարաբաստիկ մտքից, տվեք ձեր ձեռքը և եկեք այս կողմ։

-Չեմ հասկանում ի՞նչ եք խոսում։ Ձեզ հետ ամեն ի՞նչ լավ է։ Ինձ թվում է, որ դուք առողջական որոշակի խնդիրներ ունեք։

-Չեմ նեղանում ձեր խոսքերից ու նորից կասեմ այն ինչ ասացի։ Խնդրում եմ ձեզ մի արեք նման քայլ։ Դուք գեղեցիկ աղջիկ եք, ունեք հոյակապ վարսեր, ձեր աչքերը նման են  ջինջ կապուտակ լճակի։ Դուք նման եք իսկական ջրահարսի։Չեմ չափազանցնում, բայց դուք ջրահարսի գեղեցկություն ունեք։Ես ուղղակի չեմ հասկանում ինչու եք այսպիսի սխալ թուլ տալիս։ Միշտ հիշեք ամեն մթության մեջ լույս կա։

-Ես անկեղծ չեմ հասկանում ձեզ։

-Գեղեցիկ եք, բայց անհասկացող եք ինչպես մյուս աղջիկները։

-Է՜յ, զգուշացնում եմ խոսքերի մեջ ուշադիր եղեք։

-Ես չէի ցանկանում ձեզ նեղացնել, բայց նորից կասեմ պետք չի ինքնասպան լինել։

-Ի՞նչ։ Ինքնասպա՞ն։

-Հա՛, մենակ չասեք թե անիմաստ էի խոսում  այսքան ժամանակ։

-Չգիտեմ անիմաստ էր թե չէ, բայց ես ինքնասպան չէի լինում։ Ինքնասպան լինում են  միայն թույլ մարդիկ, իսկ ես թույլ չեմ։

-Կներեք ինձ։ Ես երբ նկատեցի, որ այստեղ կանգնած եք չգիտեմ ինչ անցավ մտքովս, մտածեցի որ ցանկանում եք ինքնասպան լինեք։ Ինչ անհարմար բան ստացվեց։ Կներեք, ես ինձ հիմարի պես պահեցի ու երևի ձեզ նեղացրեցի։Ես գնամ , հաջողություն։

-Մի րոպե խնդրում եմ։

-Այո՞

-Շնորհակալություն։

-Ինչի՞ համար։

-Օգնելու։

-Օգնելու՞։

-Այո՛։

-Բայց ես ձեզ ինչո՞վ եմ օգնել։ Դուք ասացիք, որ ինքնասպան չէիք լինում։

-Հա՛,ես ասացի, որ ինքնասպան չեմ լինում, բայց դուք չեք էլ պատկերացնի թե ինչպես ինձ օգնեցիք։  Վերջին 3 ամիսների ընթացքում միակ մարդն եք, ով բարի նպատակներով ցանկացավ ինձ օգնել։

-Չգիտեմ ինչ է ձեզ հետ կատարվել, բայց հիշեք որքան էլ մարդ մենակ լինի այս աշխարհում, որքան էլ դժվարության հանդիպի, միշտ պետք է պայքարի ու երբեք չհանձնվի։Կարող է դավաճան ընկերներ եք ունեցել, կամ դավաճան քույր ու եղբայր, բայց միշտ ծնողն է, որ մեր կողքին է մնում ինչ սխալ էլ արած լինենք մենք։ Մի տխրեք ու միշտ կիսվեք ձեր մայրիկի հետ  ու ցավին մի թողեք, որ Ձեզ շրջապատի։

-Իսկ եթե ծնող չունե՞ս։

-Այդ դեպքում գտեք այնպիսի մեկին, ով ձեզ միշտ կօգնի, ով միշտ ձեր կողքին կլինի թե ցավի ժամանակ  և թե՛ ուրախության։ Կներեք, որ այսքան խոսում եմ։

-Կներեք դուք փիլիսոփա՞ եք թե՞ հոգեբան։ Կներեք հարցիս համար պարզապես դուք այնպես եք խոսում, որ մարդուն կարող եք ամեն ծանր վիճակից հանել։

-Չէ ես ո՛չ հոգեբան եմ, ո՛չ էլ փիլիսոփա։ Մասնագիտությամբ դերասան եմ, բայց գրում եմ նաև երգեր, գեղեցիկ ստեղծագործություններ։

-Հետաքրքիր է։

-Եթե կցանկանաք, ես կարող եմ մի փոքր ստեղծագործություն կարդալ իմ գրվածքներից։

-Եթե դժվար չի։

-Սիրահարվել եմ ես նրան

 Մի աղջիկ է աննման

 Հեքիաթային մի երազ

 Ուր ես տեսա հենց նրան։

 

 Չէ՛, չկա քեզ նման

 Դու չքնաղ իմ փերի

 Գերել ես դու անցորդիս

 Ես սիրում եմ քեզ իմ լուսին։

-Գեղեցիկ խոսքեր են։

-Գրել էի հատուկ մարդու համար, այն էլ  չլսեց ու հիմա որոշեցի ձեզ ասել մտածելով, որ կժտաք։ Բայց չստացեց ձեզ ժպիտ պարգևել։ Արդեն ինչքան ժամանակ է խոսում ենք , բայց ես ձեր անուն չգիտեմ։ Ես Մայքն եմ։

-Լիլի։

-Շատ հաճելի է Լիլի ջան։

-Նմանապես։

-Լիլի ջան կարող եմ ձեզ մի հարց տա՞մ։

-Տվե՛ք։

-Դուք ինչու՞ համար եք այսքան տխուր։

-Ես տխուր չեմ

-Մենք արդեն մոտ 20-30 րոպե կլինի խոսում ենք, բայց ես մի անգամ չտեսա, որ դուք ժպտաք։ Ձեր աչքերը ուռած են ու երևի այքան եք լաց եղել, որ այսպես ուռել են։ Եթե ցանկանում եք կարող եք ինձ հետ խոսել, կիսվել, ես հաստատ կփորձեմ ձեզ օգնել։

-Ամեն ինչ կարգին է։

-Չէի ասի, որ ամեն ինչ կարգին է, ձեր աչքերը ճիշտն են ասում։ Մի բան ասեմ մի ստեք, միևնույն է այն ձեզ մոտ չի ստացվում։  Երևի հիմա մտածում եք դերասանություն եմ անում, ցանկանում եմ, ոնց շատ տղաներ են ասում կպռճկվել, բայց չէ։ Ես մասնագիտությամբ դերասան եմ, բայց դերերը բեմի վրա են խաղում, ոչ թե իրական կյանքում։ Ես այսօր եմ վերադարձել Ամերիկայից ու որոշեցի մի փոքր քայլել։ Սակայն չէի պատկերացնի, որ այսպիսի բան  կպատահի ինձ հետ։ Ես արդեն 3 տարի է ինչ ոչ-ոքի չեմ օգնել։ Ինձ համար աշխարհը ուրիշ ձև է դարձել։ Ես մարդկանց սիրել եմ օգնել, բայց կյանքը լրիվ այլ խաղ խաղաց ինձ հետ։ Իսկ հիմա 3 տարիների ընթացքում, երբ ցանկանում եմ օգնել ինչ-որ մեկին, այդ մեկը ինձ չի վստահում։

-Կներեք, բայց ես ոչ ոքի օգնության կարիք չունեմ։ Դուք գնում էիք չէ՞։ Դե գնացեք ու մոռացեք, որ ինձ տեսել եք։

-Լիլի սա մեր առաջին ու վերջին հանդիպումն է։ Ճիշտ եք ասում  ես պետք է գնամ։ Հաջողություն ու միշտ ժտացեք, ես վստահ եմ, որ ժպիտը ձեզ շատ կսազի։

-Ցտեսություն։

2 страница22 апреля 2020, 10:18

Комментарии