մաս 19
Մեկ շաբաթ անց:
Այս մեկ շաբաթը մեկ օրվա նման անցավ: Ամբողջ շաբաթ ես փորձել եմ պարզել թե ով է Արիանան, սակայն դա ինձ մոտ այդքան էլ լավ չի ստացվել:
Եղբայրս Նուանին իրենով է արել և նրա միջոցով մի քանի բան է կարողացել պարզել: Պարզվում է որ Արիանան Սեհունի հավանած աղջիկն է եղել, բայց թե ինչու նրա մասին էլ ոչ ոք չի խոսում նա չի կարողացել իմանալ: Բոլորը լռում են երբ որ ես նրա մաին եմ խոսում:
Այսօր Յոնան խնջույք պետք է կազմակերպեր, սակայն պարոն Նամջունն իմացել է այդ մասին և խիստ պատժել նրան: Այո թեկուզ և Յոնան ուղեղեվ երեխա է, բայց ինձնից համարձակ է: Ես երբեք չէի համարձակվի նման բան անել իմանալով, որ հայրս դրա պատճառով կարող է անգամ սպանել ինձ: Արդեն 5 ամիս է մնացել մեր "ամուսնության" ավարտին: Եթե անկեղծ լինեմ իմ մեջ սկսել են զգացմունքներ առաջանալ Մինհոի հանդեպ և եթե ճիշտ եմ նկատել դա փոխադարձ է:
Սեհունին օր օրի ավելի եմ սկսում ատել: Նա ամեն օր գոռում է վրաս և իրեն իրական սատանայի նման է պահում: Այսօր առավոտ նրանից շուտ եմ արթնացել այդ իսկ պատճառով որոշեցի նախաճաշ պատրաստել:
Ես սկսեցի սենդվիչներ պատրաստել, դա միակ բանն է որը ես կարողանում եմ: Ոտնաձայներ լսեցի, հասկացա, որ Սեհունն է: Ես շարունկում եմ գործս, չեմ ուզում նրան ուշադրություն դարձնել, նա օրս նորից դժողքի կվերածի իր հերթական գոռոցներով:
Զգում եմ թե նա ինչպես է մոտենում ինձ, փորձում եմ ուշադրությունս չշեղել: Հանկարծ զգացի թե նրա ձեռքերը ինրպես ամուր գրկեցին ինձ: Անկախ ինձնից ձեռքիս սենդվիչները հատակին հայտնվեցին, ես փորձեցի դուրս պրծնել, բայց նա ավելի ուժեղ գրկեց: Ես շրջվեցի նրա կողմ, Աստված իմ մեր դեմքերը այնքան մոտ են:
- Խելքդ թրցրել ես?,- գոռացի ես:
Նա չպատասխանեց հարցիս: Ուշադիր նայում է շուրթերիս և կարծես թե ես հասկանում եմ թե ինչ է նա ուզում անել: Չգիտեմ ինչի ոչինչ անել չեմ կարողանում, միակ բանը որ այս պահին ես անում եմ դա աչքերս լայնացրած նրան նայելն է:
Մենք շատ մոտ ենք գտնվում միմյանց ևս մեկ վարկյան և կլինի այն ինչի պատճառով սիրտս այսքան արագ է բաբախում: Այո ես գիտեի որ այսպես է լինելու, մեզ ընթատեց հեռախոսազանգը, որը ուղված էր Սեհունին:
Չգիտեմ թե ում հետ է նա խոսում, բայց նրան շտապ ընկերություն են կանչում:
Հոռախոսազրուըցը ավարտելուց հետո նա նորից գրկեց ինձ:
- Որտեղ էինք կանգ առել?,-ինչ? Սեհուն դու լրիվ ես գժվել?, Աստված իմ ինչպես դուրս պրծնեմ?, միայն երեկ նա գոռում էր վրաս, իսկ հիմա ուզում է համբուրել? անհեթեթություն:
- Սեհուն հերիք է քեզ այսպես պահես, ես քաղցած եմ թող սենդվիչս վայելեմ,- դողացող ձայնով ասացի ես:
- Սենդվիչներդ արդեն վաղուց հատակին են հայտնվել,- խորամանկ ժպիտ ընդունելով ասաց նա:
Եվ կատարվեց այն ինչից ես վախենում էի...նա համբուրեց ինձ: Չգիտեմ ինչի ես նրան չեմ պատրաստվում հրել, ինձ դուր է գալիս նրա համբույրը:Աշլի դու լրիվ ես գժվել?, մի քանի րոպե առաջ ասում էիր որ Մինհոին ես հավանում, իսկ հիմա քեզ դուր է գալիս Սեհունի համբույրը?:
-Աշլի, կներես որ հետդ կոպիտ եմ վարվում, ես ինքս չեմ հասկանում ինչ եմ զգում,- այո ես սպասում էի այս խոսքերին:
- Սեհուն, ինձ թվում է դու գժվել ես,-նրա աչքերի մեջ նայելով ասացի ես:
-Լավ ես ուշանում եմ, երեկոյան կհանդիպենք,- այս խոսքերը ասելուց հետո նա համբուրեց այտս և գնաց:
Ինձ թվում է այսօր նրա մեջ հրեշտակ է արթնացել:
17:24
Ես այգում կանգնած Մինհոին եմ սպասում:Նա ինձ սրճարան է հրավիրել:
- Բարև Աշլի,- ժպտալով ասաց Մինհոն:
- Բարև:
- Աշլի, իրակնում ես ուզում եմ քո հետ խոսել, այդ պատճառով եմ քեզ սրճարան հրավիրել,-ժպիտը դեմքից չկտրելով ասաց Մինհոն:
- Դե ուրեմն եկ ժամանակ չվատնենք սրճարանների վրա, ասա տեսնեմ ինչ է պատահել:
-Աշլի բանն այն է որ ես.....ես հավանում եմ քեզ,- ԻՆՉ? Մինհո դու նույն պես գժվել ես այսօր?
- Դու երևի կատակ ես անում,- ասացի ես:
- Ոչ ես կատակ չեմ անում!!!, և ես ուզում եմ, որ դու բաժանվես Սեհունից և լինես ինձ հետ, խոստանում եմ կյանքդ դրախտի կվերածեմ:
- Մինհո, խնդրում եմ լռիր և այլևս մի շարունակիր այս թեման, ես չեմ կարող բաժանվել Սեհունից!!!;- գոռալով ասացի ես ինչից հետո շտապեցի տուն վերադառնալ, սակայն նա բռնեց ձեռքս և համբուրեց ինձ: Սեհունին հրել չէի ցանկանում, բայց Մինհոին պետք է հրեմ, ես չպետք է զգացմունքներիս ազատություն տամ: Բոլոր ուժերս հավաքելով ես հրեցի նրան և վազեցի դեպի տուն:
Հեղինակի կողմից:
Այս ամբողջ ընթացքում, պատի հետևում կանգնած Նուանը լուսանկարում էր նրանց, նա անգամ չէր պատկերացնի որ նման ստացված պահ կարող է լուսանկարեկ:
Աշլիի կողմից:
Ես մտա տուն և սկսեցի լաց լինել, ես հավանում եմ նրան, բայց ստիպված եմ Սեհունի հետ ապրել: Երբ է անցնելու այս հինգ ամիսը? երբ եմ ես նորից ազատ թռչնակ լինելու?:
Մտքերիս անդունդից ինձ հանեց դռան թակոցը: Դռան հետևում Ալեքսն էր կանգնած: Ինչ? Ալեքսը?, երևի ես լրիվ եմ գժվել:
- Աշլի~, կարոտել էի քեզ,-ուրեմն ես դեռ չեմ գժվել:
-Ալեքս?, ինչ ես անում Կորեաում?
- Եկել եմ քրոջս' Արիանային գտնելու...
