15 страница12 мая 2017, 17:37

մաս 14

Ես և Յունգին գնացինք Յոնայի ասած այգին:
Ամբողջ ճանապարհին Յունգին բարձր երաժշտություն էր միացրել: Անկեղծ կլինեմ, այդ երգի պատճառով գլուխս սկսեց ցավալ:

- Յունգի~ ինչ ուրախ եմ քեզ տեսնել,- Յունգիին փաթաթվելով ասաց Յոնան:

-Ես նույն պես,- ժպտալով պատասխանեց Յունգին:

Մենք ուրախ քայլում էինք, Յոնան պատմում էր թե ինչպես է անցնում իր կյանքը դպրոցում, Յունգին պատմաում էր իր աշխատանքային կյանքի մասին, իսկ ես.....եկեք ցավոտ թեմայով չխոսենք:

- Սեհունը շուտով մեզ կմիանա,- ժպտալով ասաց Յոնան:

- Ինչ?,-գոռացի ես:

- Դու ինչ է ուրախ չես?,-հարցրեց Յունգին:

- Ուրախ եմ,-ստեցի ես:

Մենք նստեցինք մոտակա նստարաններց մեկի վրա:Զգացի, որ Յոնայի տրամադրությունը կտրուկ ընկավ, նա սառած մի կետի էր նայում:Ես որոշեցի նայել թե ինչին է նա այսքան սառած նայում և իմ հայացքը նույն պես սառավ: Մեզնից մի փոքր հեռու այսօրվա այն տղան էր կանգնած, որը մեզ ժառանգի մասին հարցրեց: Չեմ հասկանում ինչու է Յոնան այսպես վախեցած և տխուր հայացքով նրան նայում:

- Յոնա ով է այդ տղան?,-ասացի ես:

- Ի...ինչ?,- խառնվելով հարցրեց Յոնան:

- Ինչու ես այդպես նայում նրան?,-հարցրեցի ես:

-Նա .....,-երկար ընդմիջումից հետո նա ասաց.

- Նա իմ նախկին ընկերն է' Ջիվոնը:

- Պարզ է կներես,-ասացի ես:

Ես էլի շատ բաներ չեմ հասկանում բայց կփորցեմ դրանք պարզել:Ինձ թվում է Յոնան կօգնի ինձ այդ գործում:
Այդ տղան մեզ նկատելով մոտեցավ մեզ:
Յունգիի դեմքի արտահայտությունից արդեն երևում էր, որ դա նրա սրտով չէր:

-Բարև ձեզ,-սարկազմով ասաց Ջիվոնը:
Սակայն նրան ոչ ոք չպատասխանեց:
-Ինչպես եք ?,-շարունակեց նա:

- Ինչ ես կորցրել Սեուլում?,-կոպիտ ձայնով հարցրեց Յունգին:

- Չինաստանում մնալն արդեն անիմաստ էր,-ժպտալով ասաց Ջիվոնը:

- Աշխատիր հեռու մնալ մեզնից և չխառնվել մեր ընտանիքի գործերին,- կոպիտ ձայնով ասաց Յոնան և առաջ շարժվեց:Մենք հետևեցինք նրան:
Այդ տղան չփորցեց մեզ կանգնեցնել:

- Չեմ հասկանում նրա վերադառնալու իմաստը,- ասաց Յունգին:

- Նա արդեն հայտնի լրագրող է և ավելի հայտնի կդառնա մեր ընտանիքի գաղտնիքները ջրի երես հանելով,- գոռալով ասաց Յոնան:

- Ինչ գաղտնիքներ?,- պահը չկորցնելով հարցրեցի ես:

- Ժամանակի ընթացքում կիմանաս,- ասաց Յունգին և ինչքան հնարավոր է շուտ փակեց այս թեման:

Ամեն ինչ լավ էր ընթանում մինչ Սեհունի գալը: Նա մոտեցավ մեզ և նրա դեմքի արտահայտությունից արդեն երևում է, որ զայրացած է: Նա ձեռքին մի ամսագիր է պահում: Մոտենալով մեզ նա առանց ոչինչ ասելու բռնեց ձեռքիցս և տարավ մեքենայի մոտ: Ես փորձում եմ ազատվել նրա ձեռքերից, բայց չի ստացվում:

- Դու հիմար ես ինչ է?, բաց թող ձեռքս,- գոռալով ասացի ես:

- Նստիր մեքենան և հերիք է խոսես,- կոպիտ ձայնով ասաց Սեհունը:

Ես չուզենալով նստեցի մեքենան և մենք առաջ շարժվեցինք: Նա մեքենան արագ էր վարում:

- Կարող ես բացատրել ինչու ես այսպես պահում?,- գոռալով ասացի ես:

- Տանը կիմանաս,- կոպիտ ձայնով ասաց նա և ավելի արագ սկսեց վարել մեքենան:

Մենք hասանք տուն: Նա ձեռքիցս պինդ բռնած տարավ սենյակ և վրաս շպրտեց ձեռքի ամսագիրը:
Ամսագրի վրա գրված էր. " Կիմ Սեհունի կինը սիրավեպ է կապել Սեուլի խոշոր ձեռնարկություներց մեկի ժառանգի' Մինհոի հետ", իսկ ներգևում իմ ու Միմհոի գրկախառնված նկարներն էին:

- Ինչ է սա նշանակում գրողը տանի,- գոռալով ասաց Սեհունը:

Ես լուռ նայում էի նկարներին, աշխատում էի չնայել
նրա աչքերի մեջ, վախենում էի տեսնել նրա զայրույթը:

- Դու հասկանում ես, որ քո պատճառով շատերը կհրաժարվեն ներդրում կատարել մեր ընկերությունում?,- նորից գոռալով ասաց նա:

- Ս...Սեհուն ես....,- նա չթողեց խոսքս ավարտեմ:

- Ուրեմն ժառանգ պարգևել չես կարող, բայց մի մարդու հետ ում ընթամենը մի ժամ ես ճանաչում կարող ես գրկախառնվել?,- ձայնի տոնը ավելի բարձրացնելով ասաց Սեհունը ինչից հետո ապտակեց ինձ: Ոտքերս չկարողացան ինձ պահել և ես ընկա անկողնու վրա: Ամբողջ մարմնով վախից դողում եմ, Սեհունը մոտեցավ ինձ և ասաց.

- Հիմա մենք կանենք այն, ինչը որ հարսանիքից հետո պետք է անեինք և դու ստիպված կլինես հայրիկիս ժառանգ պարգևել:

Մինչև իմ ուղեղին հասավ թե նա ինչ ինկատի ունի, Սեհունը "հարձակվեց" վրաս: Ես սկսեցի գոռալ և լացել, բայց ամեն ինչ անօգուտ է....

15 страница12 мая 2017, 17:37

Комментарии